14 / July / 2020
01:39:31

Դիտեք նաև

xClose

Անսպասելի բացահայտումներ: «6000 դոլար փող ա վերցրել» կինը՝ Մառոզ Մարգոյի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մառոզ Մարգոն», և մի խումբ կանայք, որոնք ներկայանում էին, որպես զոհված ազատամարտիկների այրիներ, ինչպես նաև զոհված զինվորների մայրեր, բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով, որ իրենց ֆինանսական աջակցություն տրամադրեն։ Ակցիային չէին մասանկցում տարիներ շարունակ ամեն հինգշաբթի Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող խաղաղ պայմաններում բանակում մահացած զինվորների ծնողները։
Այս առնչությամբ մենք զրուցեցինք Տիգրան Օհանջանյանի մոր՝ Գոհար Սարգսյանի հետ։ Նա շատ վատ է վերաբերվում երեկ տեղի ունեցածին՝ նշելով, որ այս ձևով հարցը չեն լուծում, կարելի էր շատ քաղաքակիրթ ձևով այդ հարցը բարձրացնել։ «Իսկ ինչ վերաբերում է նրան՝ մենք միացել ենք, թե չէ, ապա ասեմ․ ո՞ւր էին Մառոզ Մարգոն ու մյուս հասարակական կազմակերպությունները, երբ որ մենք տարիներ շարունակ պայքարում էինք արդարությունը վերականգնելու, մեր երեխեքի սպանողներին հայտնաբերելու ու պատժելու համար։ Չհաշված, որ մեր այս պայքարի արդյունքում, Բաղրամյան 26-ի մոտ էս մայթից էն մայթը մեզ քարշ տալով տեղափոխում էին, ո՞ւր էին մառոզմարգոները, մնացած ծնողները, որ արդարություն պահանջեին։ Եվ ինչո՞ւ այդ ժամանակ մեր կողքին չէին։ Այսինքն՝ իրենց միայն գումա՞րն է հետաքրքրում։ Ես իմ երեխուն չեմ ծախում»,- ասաց Գոհար Սարգսյանը։
Նա պատմեց, որ երեկ, երբ բողոքի ակցիա իրականացնողներից իրենց են մոտեցել մի քանի ծնողներ և հարցրել, թե ինչո՞ւ չեն միանում իրենց ակցիային, Գոհար Սարգսյանը նրանցից հետաքրքրվել է, թե իրենք ի՞նչ են պահանջում Կառավարությունից, իրեն պատասխանել են, որ գումար են պահանջում։
«Ես շատ լավ գիտեի՝ իրենք ինչ են պահանջում։ Ասեցի, իսկ ես արդարություն եմ պահանջում։ Ասեցի, ինչքա՞ն գումար եք պահանջում, եկեք ես տամ, իմ երեխուն հետ բերեք։ ճիշտ է, կապ չունի՝ ես ոնց եմ ապրում, բայց ինձ չի հետաքրքրում դա, ժամանակը կգա ինչքան կհատկացնեն, կհատկացնեն։ Ինձ միայն պետք է արդարությունը վերականգնվի, մեղավորը պատժվի։ Էսօր իմ երեխեն չկա, ես գնամ գումարի կռիվ անե՞մ, ասեմ ինչի՞ ինձ չեք տալիս․ ես դա չեմ ընդունում, և չեմ ընդունում, որ իրենք էդ ձևով են պահանջում։ Իսկ մառոզմարգոները ու մնացած ՀԿ-ների ղեկավարները, որ ձայն էին տալիս, թե եկեք առաջին շարքում կանգնենք, ինչո՞ւ նախկին իշխանությունների ժամանակ չէին մտածել, որ այդ գումարը քիչ է, չի բավականացնի իրենց, թե՞ էն ժամանակ իրենք նախկին իշխանության հետ էին աշխատում, նրանց տված գումարները լիովին բավարարում էր»,- ասաց Գոհար Սարգսյանը։
Վերջինս ասաց, որ այդ կանանց հետ իրենք շփում չունեն, միայն նշեց, որ մեկ անգամ 2011 թվականին, երբ Գևորգ Կոստանյանը նշանակվել էր զինվորական դատախազ, այդ ժամանակ «Մառոզ Մարգոն» գնացել է Կառավարության մոտ, մոտեցել է իրենց և ասել, որ սխալվել է, երբ իրենց համոզել է, թե գործերը կբացահայտվեն։
«Նա ասաց, որ ես ստել եմ, ինձ խաբել են իշխանությունները, դատախազ Գևորգ Կոստանյանը խաբել է։ Ես ձեզանից ներողություն եմ խնդրում, որ ձեզ խաբել եմ, ոչ մի զինվորական գործ չի բացահայտվի»,- ընդգծեց Գոհար Սարգսյանը, ապա հավելեց, որ բանակի հարցերով զբաղվող շատ ՀԿ-ներ կան, սակայն հայտնի չէ, թե ինչ են արել նրանք այսքան ժամանակ բանակի բարելավման համար։
«Այն հարցը, որը իրենք բարձրացրել էին, էն էլ ում հետ, տականք Մանվել Գրիգորյանի օգնականի հետ, ես ուղղակի ապշած եմ»,- իր խոսքն այսպես եզրափակեց Գոհար Սարգսյանը։
Նշենք, որ ըստ թերթերից մեկի տեղեկության՝ արդեն երկար ժամանակ է, ինչ գեներալ Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանը լծված է «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի հետ նման ակցիաների կազմակերպմանը:

Suggestions

Newsfeed
New video emerges of mother trying to kill son for first time
28/May/2020 - 19:10
New York State braces for spike in coronavirus cases
5/April/2020 - 19:56
New Orleans takes on Coronavirus battle 15 years after hurricane
5/April/2020 - 19:01
The next outbreak? We’re not ready | Bill Gates
5/April/2020 - 18:59
SPECIAL REPORT: China's deadly coronavirus cover-up
5/April/2020 - 18:56
#Bitcoin price falling to $6,400 as $21.7 mln in BTC moved by top exchange
13/March/2020 - 22:36
Worth millions of euros: Gold toilet "America" ​​stolen - at Churchill's birthplace
13/March/2020 - 22:34
Coronavirus survivor reveals what it's like to have Covid-19
13/March/2020 - 16:23
Tom Hanks and Rita Wilson test positive for coronavirus
13/March/2020 - 16:20
#Coronavirus: there are 2 types
7/March/2020 - 19:55
Woman Has 17 Abortions in 6 Years, May Never Be Able to Have Children
7/March/2020 - 19:54
Mars as you have never seen it before in 1.8 billion pixels
7/March/2020 - 19:53
#Apple, #Microsoft, #Google look to move production away from China. That’s not going to be easy․ #CNBC
7/March/2020 - 19:51
Elizabeth Warren ends presidential bid
7/March/2020 - 19:49
Best EXPLOSIVE Pranks - Just For Laughs Gags
6/March/2020 - 17:22
Comedy Videos - New Funny Pranks Compilation Try Not To Laugh
6/March/2020 - 17:20
First Case of Coronavirus in Dog Confirmed in Hong Kong
6/March/2020 - 14:54
The Best Way to Wash Your Hands to Prevent Getting Sick
6/March/2020 - 14:52
Over 100 Coronavirus Cases Confirmed In US; More Deaths In Washington State
4/March/2020 - 18:57
Baba Vanga Predictions and Divinations for 2020.
4/March/2020 - 18:54
Spike in coronavirus cases and fatalities around the world
2/March/2020 - 18:41
Hong Kong. A Walk Around the Food Markets in the Streets. Chinese Food and Street Food
1/March/2020 - 21:50
China's animal crusaders | 101 East
1/March/2020 - 21:46
China orders complete ban on trade in wildlife for food to combat coronavirus epidemic
1/March/2020 - 17:10
All Timeline