05 / July / 2020
01:39:31

Դիտեք նաև

xClose

«Գագիկ Ծառուկյանը որ ասի՝ ավելի վտանգավոր բան արա, ես հանուն իրեն կանեմ». Գևորգ Պետրոսյան

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հարցով ԲՀԿ-ն դեռ քաղխորհրդի նիստ չի արել ու որոշում չի կայացրել: Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ նման հարցերը միանձնյա չեն որոշում, առավել եւս՝ սահմանադրական փոփոխությունների հարցը:

Հարցին՝ եթե որոշվեց, որ «այո»-ի կողմնակից է ԲՀԿ-ն, դուք ի՞նչ դիրքորոշում եք հայտնելու՝ Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց, որ ինքը իրավաբան է ու իրավական առումով գործընթացը սկսվել եւ ընթանում է օրենսդրական մի շարք խախտումներով. «Իմ անձնական մոտեցումը դա է, ես խմբակցության անդամ եմ ու խմբակցության որոշումները պարտադիր են, բայց սա այն հարցը չի, որ միայն խմբակցությունը որոշի, պետք է ընդարձակ կազմով քննարկենք: Վաղը սերունդներին պատասխան պիտի տանք»:

Aravot.am-ը հարցրեց՝ եթե Գագիկ Ծառուկյանն ասաց՝ Գեւորգ ջան, ցավդ տանեմ, պիտի «այո» քվեարկես, չե՞ք քվեարկելու՝ Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Մեր հարաբերություններն այդպիսին չեն, որ Գագիկ Ծառուկյանը այդ եղանակով պիտի իր կուսակից ընկերներին…ցավդ տանեմ եւ այլն…Գագիկ Ծառուկյանը որ ասի՝ ավելի վտանգավոր բան արա, ես հանուն իրեն կանեմ, ինքը իմ ավագ եղբայրն է: Բայց նման հարցերում, որ կանգնի ասի՝ Գեւորգ ջան, խնդրում եմ, սենց քվեարկի…Իր ասածը իմ համար շատ հարցերում, այո, անբեկանելի, անքննարկելի է, բայց քաղաքական հարցերում դուք էլ լուրջ չեք ընդունի, երբ ցանկացած կուսակցության ղեկավար իր դիրքորոշումն անցկացնելու համար կանչի կուսակցականներին հատ-հատ ու ասի՝ ցավդ տանեմ…»: Հարցրեցինք՝ կարո՞ղ է սա հիմք հանդիսանա, որ դուք ձեր մանդատը վայր դնեք, որովհետեւ նման բան էլի եղել է՝ Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց, որ մի անգամ է եղել, երբ մանդատը վայր է դրել, անցել-գնացել է: Ամեն դեպքում, եթե Գագիկ Ծառուկյանը որոշեց, որ կուսակցության համար այլեւս պետք չի, պատրաստ է մանդատը վայր դնել, այս պահին դրա նախադրյալները չկան:

 

Suggestions

Newsfeed
New video emerges of mother trying to kill son for first time
28/May/2020 - 19:10
New York State braces for spike in coronavirus cases
5/April/2020 - 19:56
New Orleans takes on Coronavirus battle 15 years after hurricane
5/April/2020 - 19:01
The next outbreak? We’re not ready | Bill Gates
5/April/2020 - 18:59
SPECIAL REPORT: China's deadly coronavirus cover-up
5/April/2020 - 18:56
#Bitcoin price falling to $6,400 as $21.7 mln in BTC moved by top exchange
13/March/2020 - 22:36
Worth millions of euros: Gold toilet "America" ​​stolen - at Churchill's birthplace
13/March/2020 - 22:34
Coronavirus survivor reveals what it's like to have Covid-19
13/March/2020 - 16:23
Tom Hanks and Rita Wilson test positive for coronavirus
13/March/2020 - 16:20
#Coronavirus: there are 2 types
7/March/2020 - 19:55
Woman Has 17 Abortions in 6 Years, May Never Be Able to Have Children
7/March/2020 - 19:54
Mars as you have never seen it before in 1.8 billion pixels
7/March/2020 - 19:53
#Apple, #Microsoft, #Google look to move production away from China. That’s not going to be easy․ #CNBC
7/March/2020 - 19:51
Elizabeth Warren ends presidential bid
7/March/2020 - 19:49
Best EXPLOSIVE Pranks - Just For Laughs Gags
6/March/2020 - 17:22
Comedy Videos - New Funny Pranks Compilation Try Not To Laugh
6/March/2020 - 17:20
First Case of Coronavirus in Dog Confirmed in Hong Kong
6/March/2020 - 14:54
The Best Way to Wash Your Hands to Prevent Getting Sick
6/March/2020 - 14:52
Over 100 Coronavirus Cases Confirmed In US; More Deaths In Washington State
4/March/2020 - 18:57
Baba Vanga Predictions and Divinations for 2020.
4/March/2020 - 18:54
Spike in coronavirus cases and fatalities around the world
2/March/2020 - 18:41
Hong Kong. A Walk Around the Food Markets in the Streets. Chinese Food and Street Food
1/March/2020 - 21:50
China's animal crusaders | 101 East
1/March/2020 - 21:46
China orders complete ban on trade in wildlife for food to combat coronavirus epidemic
1/March/2020 - 17:10
All Timeline