08 / Հուլիս / 2020
01:39:31
Վերջին լուրերը
Վարակի նոր օջախ Գյումրիում. կա նաև մահացած Այ Նոյի ագռավ մտել էս Ծառուկյան Գագոյի փաչեքի արանքը. Անի Երանյանի շքեղ նվերը՝ Արփիին և Միհրանին ՏԵՍԱՆՅՈՒԹ «Այսօր տրանսգենդերն ավելի պաշտպանված են, քան հոգևորականները... «Քաղաքացիներից պահանջել են 500 հազար դրամ՝ հիվանդանոցից դուրս գրելու հ... «Փաշինյան,ես Ձեզ առաջարկություն ունեմ,բայց Դուք այդքան քաջություն չեք ... Առաջիկա տասնամյակում ևս մեկ կորոնավիրուս կհայտնվի,ինչի՞ մասին է խոսքը ... Խայտառակ տեսանյութ: «Թող պարետը մեզնից վախենա»․ տրանսվիստիտ մարմնավաճա... Էս լրբին հասկացրեք, որ իր ասած լափի համար հայրենիքը լքած բոմժերը միլիո... Երևանում վարձով բնակարանների գները նվազել են մոտ 20 %-ով, իսկ վաճառքի ... Արդեն պարզ դարձավ ,որ արտակարգ դրությունը 4-րդ անգամ կերկարաձգվի Բաց տարածքում դիմակ չկրելու համար՝ 20 հազար դրամ, փակ տարածքներում՝ 50... Քաղաքական իրավիճակը Ադրբեջանում ևս շատ լարված է,ինչու՞ են ձերբակալվել ... «Քեզ երկա՜ր էի սպասել...». Արփի Գաբրիելյանը նորածին որդու հետ նոր լուս... Նորք-Մարաշում երիտասարդը դաժանաբար սպանել է ընկերուհուն, դին փաթաթել պ...

Դիտեք նաև

xՓակել

ՇՏԱՊ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ! Սա աղետ է. բանակը պահանջում է արտակարգ իրավիճակ

Արցախի պաշտպանական բանակում արձանագրվել է երկու մահ: Մահացածները ժամկետային զինծառայողներ են: Նրանք չեն զոհվել հակառակորդի կրակոցից: Բանակում արձանագրվել է այսպես ասած խաղաղ պայմաններում մահվան հերթական երկու դեպքը: Վերջին մի քանի ամիսներին դրանք արդեն մոտենում են մեկ տասնյակին, գուժելով աղետի մասին:

Մի քանի օր առաջ զոհված զինվորներից մեկի հարազատները դին տեղափոխում էին Երեւան՝ ի նշան բողոքի, որ մահը վերագրվել է ինքնասպանության: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից մեծ ջանք եւ գրեթե հուսահատ հայտարարություն պահանջվեց, որ թափորը հետ դառնա, եւ հուղարկավորեն զինծառայողին: Նրա մահվան գործի քննությունը կտրուկ այլ ընթացք ստացավ, Քննչական կոմիտեն ձերբակալեց երեք ծառայակցի:

Այժմ նոր զոհեր, որոնք գուժում են ուղղակի աղետալի վիճակի մասին:

Ի՞նչ է կատարվում բանակում: Մի կողմից այստեղ հանրային խտացված պատկերն է, որն առավել սարսափելի եւ խայտառակ բնույթ է ստանում հենց փակ համակարգ լինելու պատճառով: Մյուս կողմից, ի վերջո որտեղ, եթե ոչ նաեւ հենց բանակային համակարգի պայմաններում պետք է փորձ արվի արմատախիլ անել, կտրել հանրային արատներն ու ձեւավորել որոշակի վարքագիծ կամ վարքականոն:

Դրան զուգահեռ ակնառու է, որ տասնամյակ շարունակ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառով այդ խնդիրը բանակում եղել է անուշադրության մատնված: Տարիներ առաջ, այդ սուր խնդրին բախված պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ 2014 թվականը պետք է լինի բանակից քրեական բարքերն արմատախիլ անելու տարի: Դա տեղի չունեցավ:

Միաժամանակ աներկբա է, որ այստեղ անհրաժեշտ են ոչ սովորական, արտակարգ միջոցառումներ, հանրային շոշափելի ուժերի ներգրավումով: Աներկբա է, որ խնդիրը լուծելը միայն բանակի հարց չէ, առավել եւս խրամատային պատերազմի մեջ գտնվող բանակի, որի հրամանատարությունը լուծում է ռազմական ստատիկ եւ հեռանկարային բարդագույն խնդիրներ: Այդպիսի բանակում խորքային, վարքագծային ռեֆորմը չափազանց բարդ գործ է եւ դրա համար է, որ պահանջվում է արտակարգ իրավիճակ՝ ընդհուպ հանրային ուժերի ներգրավումով:

Հնարավոր է մեղադրել հրամանատարներին, միջին ու կրտսեր սպայակազմին, անգամ պահանջել նախարարի հրաժարական: Դա չի օգնելու, կամ օգնելու է միայն նրանց, ովքեր սպասում են այդ հրաժարականին:

Իսկ այն, որ Հայաստանի պաշտպանության նոր նախարարը կարող է խանգարել շատերին թե ներսում, թե դրսում, աներկբա է, եւ պայմանավորված է այն ռազմա-քաղաքական համարժեքությամբ, որ դրսեւորում է Հայաստանի իշխանությունը թավշյա հեղափոխությունից հետո եւ այդ թվում նախարար Տոնոյանը: Ավելին, դրա ֆոնին հայկական բանակում աղետալի իրադարձությունները անգամ թողնում են սադրանքի տպավորություն, որքան էլ չարժե տրվել «դավադրապաշտական» տրամադրության:

Իրավիճակը նման է հենց այն շրջանին, երբ հայկական բանակը դարձյալ առանցքային ռազմա-քաղաքական դեր էր ստանձնել ռեգիոնալ եւ միջազգային քաղաքականության համատեքստում, նախարար Օհանյանի պաշտոնավարման մի շրջանում:

Հայկական բանակն ու պետականությունը իր ներուժով եւ դերակատարությամբ դարձյալ դուրս է եկել ռազմա-քաղաքական «առաջնագիծ»: Այն, ինչ կամավորական ջանքով համատեղ արեցին բանակն ու հանրությունը 2016-ի ապրիլին, ներկայում պահանջվում է անել բանակի ներսում իրավիճակը փոխելու համար:

Այս թեմայով

Լրահոս
Վարակի նոր օջախ Գյումրիում. կա նաև մահացած
7/Հուլիս/2020 - 22:58
Այ Նոյի ագռավ մտել էս Ծառուկյան Գագոյի փաչեքի արանքը.
7/Հուլիս/2020 - 22:53
Անի Երանյանի շքեղ նվերը՝ Արփիին և Միհրանին
7/Հուլիս/2020 - 22:48
ՏԵՍԱՆՅՈՒԹ «Այսօր տրանսգենդերն ավելի պաշտպանված են, քան հոգևորականները». Մենուա Հարությունյան
7/Հուլիս/2020 - 22:34
«Քաղաքացիներից պահանջել են 500 հազար դրամ՝ հիվանդանոցից դուրս գրելու համար». Գևորգ Գորգիսյան
7/Հուլիս/2020 - 22:30
«Փաշինյան,ես Ձեզ առաջարկություն ունեմ,բայց Դուք այդքան քաջություն չեք ունենա այն ընդունելու»Պետրոսյան
7/Հուլիս/2020 - 22:26
Առաջիկա տասնամյակում ևս մեկ կորոնավիրուս կհայտնվի,ինչի՞ մասին է խոսքը ՖՈՏՈ
7/Հուլիս/2020 - 22:15
Խայտառակ տեսանյութ: «Թող պարետը մեզնից վախենա»․ տրանսվիստիտ մարմնավաճառները հրաժարվում են դիմակ կրել
7/Հուլիս/2020 - 22:07
Էս լրբին հասկացրեք, որ իր ասած լափի համար հայրենիքը լքած բոմժերը միլիոնավոր դոլարի հանգանակություն են անում ամեն տարի, որ Հայաստան Համահայկական հիմնադրամի խաղամոլ նախագահը խաղադրու...
7/Հուլիս/2020 - 21:59
Երևանում վարձով բնակարանների գները նվազել են մոտ 20 %-ով, իսկ վաճառքի բնակարաններինը՝ 5-10%-ով
6/Հուլիս/2020 - 22:40
Արդեն պարզ դարձավ ,որ արտակարգ դրությունը 4-րդ անգամ կերկարաձգվի
6/Հուլիս/2020 - 22:35
Բաց տարածքում դիմակ չկրելու համար՝ 20 հազար դրամ, փակ տարածքներում՝ 50 հազար դրամ տուգանք. նոր նախագիծ
6/Հուլիս/2020 - 22:28
Քաղաքական իրավիճակը Ադրբեջանում ևս շատ լարված է,ինչու՞ են ձերբակալվել երեք բարձրաստիճան պաշտոնյաները.....
6/Հուլիս/2020 - 21:51
«Քեզ երկա՜ր էի սպասել...». Արփի Գաբրիելյանը նորածին որդու հետ նոր լուսանկար է հրապարակել
6/Հուլիս/2020 - 21:45
Նորք-Մարաշում երիտասարդը դաժանաբար սպանել է ընկերուհուն, դին փաթաթել պոլիէթիլենով
6/Հուլիս/2020 - 20:54
Լարված իրավիճակ ԿԲ-ի մոտ. ոստիկանները չեն կարողանում կառավարել իրավիճակը /Տեսանյութ/
6/Հուլիս/2020 - 20:50
Մերժվել է Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ երկրորդ միջնորդությունը
6/Հուլիս/2020 - 11:34
Մանրամասներ՝ նախորդ օրը կորոնավիրուսից մահացած պացիենտների մասին...
6/Հուլիս/2020 - 11:28
Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 20 000 դեպք
6/Հուլիս/2020 - 10:29
«Հուղարկավորված» մորաքույրը զանգել է ու ասել. «էս խի՞ չեք հետաքրքրվում՝ ոնց եմ». Նաիրա Զոհրաբյանին նոր դեպք է հայտնի (տեսանյութ)
6/Հուլիս/2020 - 10:26
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
6/Հուլիս/2020 - 10:20
Հուլիսի 14-ին կլրանա արտակարգ դրության հերթական ամիսը. ի՞նչ է սպասվում
6/Հուլիս/2020 - 9:49
Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ
6/Հուլիս/2020 - 9:41
Ողբերգական դեպք: Ռուսաստանում ուղղաթիռ է վթարի ենթարկվել. /տեսանյութ/
6/Հուլիս/2020 - 9:39
Ողջ լրահոսը