05 / July / 2020
01:39:31

Դիտեք նաև

xClose

Պարզապես չեն տիրապետում իրավական հիմքերին. Արա Բաբլոյանն արձանագանքել է նոր մեղադրանքին ու այն ապօրինի որակել

«Մեղադրանքի էությունը կայանում է նրանում, որ Ազգային ժողովում 2018 թվականի մարտ ամսին տեղի է ունեցել ենթադրյալ ապօրինություն։ Նման պնդում կատարողները պարզապես չեն տիրապետում սույն գործի մանրամասներին և իրավական հիմքերին,- «Փաստինֆո»-ի խնդրանքով մեկնաբանելով նոր մեղադրանքը ասել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը։ «Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության ամենաառանցքային հարցը և որոշիչ օրերը, այդ թվում ըստ քրեական գործի նյութերի, հանդիսանում են մարտի 5-ը, երբ հրապարակվել է Գագիկ Հարությունյանի հրաժարականը և մարտի 12-ը, երբ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 7-օրյա ժամկետի պահպանմամբ հայտարարություն է տարածվել Գ. Հարությունյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ։ Սահմանադրության և կանոնակարգ օրենքի պահանջների պահպանմամբ ներկայացվել է ՍԴ նախագահի թեկնածու։ Ազգային ժողովի նախագահի պարտականությունն է ապահովել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, ինչն իրականացվում է պատգամավորների և աշխատակազմի գործունեության միջոցով։ Վերջիններս, մշակելով համապատասխան փաստաթղթերը, ղեկավարվելով վերաբերելի օրենքով, տրամադրել են ինձ Սահմանադրական դատարանի նախագահի հրաժարականի և հետագա գործընթացի վերաբերյալ հայտարարությունները ստորագրության, ինչը և ես արել եմ։ Ես երբեք ինձ թույլ չեմ տվել միջամտել ԱԺ աշխատակազմի գործունեության կամ որևէ այլ կերպ ուղղորդել իրենց։ Ավելին, այդ պրոֆեսիոնալ աշխատակիցների իրավական ապահովման վրա որևէ կասկած չեն ունեցել և հիմնվել են ԱԺ նիստին մասնակցած բոլոր 94 պատգամավորները։ Որևէ մեկ պատգամավոր, նույնիսկ այն պատգամավորները, ովքեր դեմ են քվեարկել, չեն հայտնել առարկություն կամ հանդես եկել նախաձեռնությամբ ԱԺ կանոնակարգ օրենքի դրույթների վերաբերյալ կամ կասկածի տակ են դրել գործընթացի օրինականությունը։ Ես որպես այդ նիստին մասնակցած պատգամավորներից մեկը, հավասար մյուս 93 պատգամավորների հետ, մասնակցել եմ այդ քվեարկությանը։ Ինչպես հայտնել եմ, իմ բոլոր գործողությունները եղել են բացառապես Սահմանադրության և օրենքին համապատասխան և այս քրեական գործը համարում եմ ապօրինի»,-նշել է Արա Բաբլոյանը։ Հիշեցնենք, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա, հոկտեմբերի 28-ին ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ և 314-րդ հոդվածների հատկանիշներով՝ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու եւ պաշտոնական կեղծիքի համար։ Գլխավոր դատախազությունն այսօր երկրորդ անգամ չհաստատեց Արա Բաբլոյանի գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկեց ՀՔԾ՝ լրացուցիչ քննության՝ նշելով, որ համաձայն չէ արարքի որակման հետ։ Մասնավորապես՝ ըստ դատախազության մեղադրանք պետք է առաջադրվի ոչ թե ՍԴ լիազորություններին տիրանալու, այլ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ 

Suggestions

Newsfeed
New video emerges of mother trying to kill son for first time
28/May/2020 - 19:10
New York State braces for spike in coronavirus cases
5/April/2020 - 19:56
New Orleans takes on Coronavirus battle 15 years after hurricane
5/April/2020 - 19:01
The next outbreak? We’re not ready | Bill Gates
5/April/2020 - 18:59
SPECIAL REPORT: China's deadly coronavirus cover-up
5/April/2020 - 18:56
#Bitcoin price falling to $6,400 as $21.7 mln in BTC moved by top exchange
13/March/2020 - 22:36
Worth millions of euros: Gold toilet "America" ​​stolen - at Churchill's birthplace
13/March/2020 - 22:34
Coronavirus survivor reveals what it's like to have Covid-19
13/March/2020 - 16:23
Tom Hanks and Rita Wilson test positive for coronavirus
13/March/2020 - 16:20
#Coronavirus: there are 2 types
7/March/2020 - 19:55
Woman Has 17 Abortions in 6 Years, May Never Be Able to Have Children
7/March/2020 - 19:54
Mars as you have never seen it before in 1.8 billion pixels
7/March/2020 - 19:53
#Apple, #Microsoft, #Google look to move production away from China. That’s not going to be easy․ #CNBC
7/March/2020 - 19:51
Elizabeth Warren ends presidential bid
7/March/2020 - 19:49
Best EXPLOSIVE Pranks - Just For Laughs Gags
6/March/2020 - 17:22
Comedy Videos - New Funny Pranks Compilation Try Not To Laugh
6/March/2020 - 17:20
First Case of Coronavirus in Dog Confirmed in Hong Kong
6/March/2020 - 14:54
The Best Way to Wash Your Hands to Prevent Getting Sick
6/March/2020 - 14:52
Over 100 Coronavirus Cases Confirmed In US; More Deaths In Washington State
4/March/2020 - 18:57
Baba Vanga Predictions and Divinations for 2020.
4/March/2020 - 18:54
Spike in coronavirus cases and fatalities around the world
2/March/2020 - 18:41
Hong Kong. A Walk Around the Food Markets in the Streets. Chinese Food and Street Food
1/March/2020 - 21:50
China's animal crusaders | 101 East
1/March/2020 - 21:46
China orders complete ban on trade in wildlife for food to combat coronavirus epidemic
1/March/2020 - 17:10
All Timeline