17 / Հունիս / 2019
01:39:31
Վերջին լուրերը
ՈՒՇԱԳՐԱՎ ! Փաշինյանը ցույց տվեց, որ ինքն անողնաշար ու անատամ չէ. Սենսացիոն տեղեկություն և զարմանալի լռություն. Քոչարյանի հետաքրքրությու... Քոչարյանը ոխակալ է․ Մենք տեսել ենք Հոկտեմբերի 27, ուստի պետք է ամբողջո... ՏԵՍԱՆՅՈՒԹ «Արա-ով հետս չխոսե՛ս … Էլի պաշտոն ստացած մարդ վատացա՞վ ըտեղ…... Դիմում եմ ՀՀ վարչապետին և իմ հայ ժողովրդին․․․քոչարյան ռոբ՝ դու ևս կարդ... 10.000 զինծառայող, 400-ից ավել ավտոտեխնիկա Ադրբեջանական կողմն ամեն գնով փորձում է թաքցնել այս լուրը. Աշոտ Ասատրյա... «Ասել են տղա ունես, սիրուն աղջիկ ունես...». Ավանակով ակցիա անող քաղաքացուն բերման ենթարկեցին «Ես Շուշանի խոհարարն եմ». Փաշինյանի աղջիկները տորթ են թխում. տեսանյութ Այդ մարդը հանցագործություն է գործել Հայաստանի Հանրապետության նկատմամբ.... Բան է փոխվում, շատ լուրջ բան… Նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ չի տրվում դիտել տեսանյութը: Տեսառեգի... Նոր դարի անեկդոտ Փաշինյանի, Ալիևի և Պուտինի մասին… Ծիծաղից թուլացել էի Ցնցող դեղին քարտ Պուտինին․ ի՞նչ է լինելու պատասխանը ․ ․ ․

Դիտեք նաև

x

ՏԱՐԱԾԵԼ! ՏԱՐԱԾԵԼ !ՏԱՐԱԾԵԼ! Օգնեք, որ Նիկոլ Փաշինյանն իմանա․․․ ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Քոչարյան

ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ Արթուր Գառնիկի Քոչարյանից

Բաց նամակ հայ ժողովրդին

 

Դիմում եմ ձեզ, հաղթանակած հայ ժողովուրդ։ 2003 թվականին զորակոչվել եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ պարտքս կատարելու Հայրենիքիս առաջ։ Չնայած որ ունեի այլ ճանապարհ, սակայն ընտրեցի հայրենիքիս սահմանները պաշտպանելու ուղին, որի համար չեմ ափսոսացել ոչ մի վայրկյան։

2004 թվականի սեպտեմբերի 21-ն էր, երբ հայտնաբերեցին նույն զորամասի ժամկետային զինծառայող լուսահոգի Արթուր Մեսրոպյանի դին։ Կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով ինձ և մոտ 30 զինծառայողի տեղափոխեցին ԼՂՀ ՌՈ մեկուսարան, որտեղից 20 օր հետո տեղափոխեցին ՀՀ ՌՈ վարչության մեկուսարան։

Շուրջ 1 ամիս 10 օր ՌՈ մեկուսարանում իմ նկատմամբ տարբեր տեսակի ճնշումներ գործադրեցին։ Քննիչ Արմեն Հակոբյանն ստիպեց, որպեսզի իր թելադրանքով ցուցմունք տամ։ Սակայն ես հրաժարվել եմ այդ առաջարկից մի պարզ պատճառով, քանի որ ես կատարվածից բոլորովին անտեղյակ էի, ուստի չէի կարող կատարվածի վերաբերյալ սուտ ցուցմունք տալ։

Նույն մեթոդով քննիչը փորձել էր ստիպել, որ մնացած կասկածյալները ևս իր թելադրանքով ցուցմունք տան։ Բոլորը հրաժարվել էին, բացի մեկից՝ Անդրանիկ Կարապետյանից, ում եղբայրը՝ Գրիգոր Կարապետյանը նույնպես ծառայում էր մեր զորամասում։ Նրա վրայից արյուն էր հայտնաբերվել, որը համապատասխանում էր լուսահոգի Արթուրի արյան կարգին։ Ինչևիցե։

Անդրանիկ Կարապետյանը քննիչ Արմեն Հակոբյանի թելադրանքով ցուցմունք տվեց՝ վախենալով, որ եթե դա չանի, դատարանի առաջ կկանգնի իր հարազատ եղբայրը։ Ինչպես նշեցի՝ Գրիգոր Կարապետյանի վրայից հայտնաբերվել էր արյուն։ Անդրանիկ Կարապետյանը ցուցմունք տվեց քննիչի թելադրանքով։

Չնայած որ քննիչ Արմեն Հակոբյանն իր մտքի բարձր թռիչքով ջանացել էր, որ ցուցմունքը շատ համոզիչ լինի, այն ընթերցելիս պարզ երևում է, որ սկզբից մինչև վերջ շինծու է։ Անդրանիկ Կարապետյանի ցուցմունքի առաջին բառից մինչև վերջին բառը իրար հակասող պնդումներ են։ Քննիչ Հակոբյանի թելադրանքով գրված ցուցմունքը չի համապատասխանում իրականությանը, քանի որ այդ բառերի տակ իրական փաստեր դրված չեն։ Չկա գեթ մեկ վկա, որը կհաստատեր Անդրանիկ Կարապետյանի ցուցմունքը, հակառակը։

 

Ես պատրաստ եմ ցանկացած իրավաբանի, ցանկացած դատավորի ու քննիչի համոզիչ փաստերով ապացուցել, որ անմեղ եմ, դարձել եմ Անդրանիկ Կարապետյանի զրպարտության զոհը։ Անտեսելով, որ իմ մեղավորությունն ապացուցող փաստերը բացակայում են, դատարանն ինձ ցմահ ազատազրկման դատապարտեց՝ հիմնվելով 1 անձի՝ Անդրանիկ Կարապետյանի ցուցմունքի վրա։ Եվս մի քանի զինծառայողներ տարբեր չափերի պատիժներ ստացան։

Բոլորս էլ գիտենք, թե նախորդ իշխանության ժամանակ ինչպես է գործել մեր արդարադատությունը և դատական համակարգը՝ զանգերով և աշխատանքը կորցնելու սպառնալիքով։ Իմ դեպքում՝ Առաջին ատյանի դատարանի դատավորը ծնողներիս ասել էր հետևյալը․ «Ներեցեք ինձ, ես ոչինչ չեմ կարող անել:

Ինչպես ինձ ասել են, ես էլ այդպես եմ անում»։

Իսկ այն ժամանակ վերևից ասողների առաջին տեղում զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ու Ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն էին։ 2004 թվականից մինչ օրս արդարության համար պայքարել եմ հարազատներիս ու այստեղ գտնվող բախտակից ընկերներիս հետ, որպեսզի մեր ձայնը հասցնենք իշխանությանը։

Այստեղ կան անմեղ մարդիկ՝ ցմահ դատապարտյալ նախկին զինծառայողներ, որոնք ևս դատապարտվել են Գագիկ Ջհանգիրյանի ու Վլադիմիր Գասպարյանի ապօրինի հրահանգներով։

Այստեղ կան մարդիկ, ովքեր անհամաչափ դատապարտվել են անօրինական հրամանների ու զանգերի սպասող դատավորների կողմից։ Ես քաջ գիտակցում եմ, որ ոչինչ միանգամից չի լինում և այս կյանքում ամեն ինչ ունի իր ժամանակը։ Բայց մի պահ պատկերացրեք, որ ձեզ ցմահ ազատազրկման են դատապարտում չկատարած արարքի համար։ Համոզված եմ՝ նամակս ընթերցելիս ձեր մարմնով սարսուռ է անցնելու, որ լինելով անմեղ՝ ինչպես նորածին երեխան, ձեզ հետ անարդար են վարվում և ցմահ ազատազրկման դատապարտում։ Մինչև Թավշյա հեղափոխությունը մեր բոլորիս ձայնը լսող ու կարծիքը հաշվի առնող չի եղել։

Բայց հիմա այդ մղձավանջն այլևս անցյալ է ու պետք է անցյալի գերին չդառնալ։ Բայց միաժամանակ, պետք է անցյալից դասեր քաղենք՝ շտկենք սխալները, որպեսզի դրանք ապագայում չկրկնվեն։ Հաղթանակած հայ ժողովուրդ, այս նամակով դիմում եմ ձեզ։ Այս պահին իմ ձայնը հեռվից է հնչում ու թույլ լսելի է։ Խնդրում եմ, արդարության վերականգնման համար արեք ձեր քայլը, օգնեք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իմանա՝ ես՝ Արթուր Գառնիկի Քոչարյանս, անմեղ եմ, բայց մեղավորի կնիքով արդեն 14 տարի դատապարտված եմ ցմահ ազատազրկման։

Շնորհակալ եմ։

Հարգանքներով՝ Արթուր Քոչարյան

https://mer-info.ru/

Այս թեմայով

Լրահոս
ՈՒՇԱԳՐԱՎ ! Փաշինյանը ցույց տվեց, որ ինքն անողնաշար ու անատամ չէ.
Այսօր 20:53
Սենսացիոն տեղեկություն և զարմանալի լռություն. Քոչարյանի հետաքրքրությունը
Այսօր 20:52
Քոչարյանը ոխակալ է․ Մենք տեսել ենք Հոկտեմբերի 27, ուստի պետք է ամբողջությամբ աջակցել Փաշինյանին
Այսօր 20:25
ՏԵՍԱՆՅՈՒԹ «Արա-ով հետս չխոսե՛ս … Էլի պաշտոն ստացած մարդ վատացա՞վ ըտեղ…». թեժ վիճաբանություն՝ ավագանու նիստին
Այսօր 20:24
Դիմում եմ ՀՀ վարչապետին և իմ հայ ժողովրդին․․․քոչարյան ռոբ՝ դու ևս կարդա, եթե հայատառ կարող ես կարդալ
Այսօր 17:24
10.000 զինծառայող, 400-ից ավել ավտոտեխնիկա
Այսօր 17:22
Ադրբեջանական կողմն ամեն գնով փորձում է թաքցնել այս լուրը. Աշոտ Ասատրյան
Այսօր 17:20
«Ասել են տղա ունես, սիրուն աղջիկ ունես...».
Այսօր 17:15
Ավանակով ակցիա անող քաղաքացուն բերման ենթարկեցին
Այսօր 16:09
«Ես Շուշանի խոհարարն եմ». Փաշինյանի աղջիկները տորթ են թխում. տեսանյութ
Այսօր 16:08
Այդ մարդը հանցագործություն է գործել Հայաստանի Հանրապետության նկատմամբ. Կ. Փաշոյան
Այսօր 8:44
Բան է փոխվում, շատ լուրջ բան…
Այսօր 8:41
Նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ չի տրվում դիտել տեսանյութը: Տեսառեգիստրատորը գրանցել է Վորոնեժում 8 մարդու կյանք խլած ավտովթարի պահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր 0:12
Նոր դարի անեկդոտ Փաշինյանի, Ալիևի և Պուտինի մասին… Ծիծաղից թուլացել էի
Այսօր 0:06
Ցնցող դեղին քարտ Պուտինին․ ի՞նչ է լինելու պատասխանը ․ ․ ․
16/Հունիս/2019 - 23:21
ԱՌԸՀԱ Քեզ Ավանդական: Անպայման Դիտեք և Տարածեք Այս Ելույթը: Կեցցես Քրիստինե
16/Հունիս/2019 - 23:20
ԲԱՑԱՌԻԿ . Ոստիկանների գործողությունները գիշերվա ընթացքում
16/Հունիս/2019 - 22:12
Նիկոլը բոմժ սարքեց Սերժին ու Քոչարյանին.
16/Հունիս/2019 - 22:10
Շտաապ !!! Աղմկոտ հրաժարական
16/Հունիս/2019 - 21:18
ՍԵՆՍԱՑԻՈՆ!!! Քերոբները դեմ են խուժաններին, նրանք կարդացած և խելացի մարդիկ են
16/Հունիս/2019 - 21:10
Սասուն Միքաելյանի ապտակը Քոչարյանին և Սերժին․ ԿԵՑՑԵ՛Ս
16/Հունիս/2019 - 18:57
Ծանր Հարված Քոչարյանին սատարողներին, Նրանց հարազատները ամեն ինչից կզրկվեն
16/Հունիս/2019 - 18:56
Կեցցես Հերոս: Սասուն Միքաելյանի Հզոր Ապտակը Նախկին Իշխանությանը
16/Հունիս/2019 - 18:55
Կհայտնվեն բոմժի կարգավիճակում՝ երբ սպառվեն նախկին կոռուպցիոնների ֆինանսական ռեսուրսները․ Փաշինյան
16/Հունիս/2019 - 18:54
Ռnբերտ Քnչшրյшնը nրդու և թnռնիկների hետ թnւթ է nւտnւմ (լnւuшնկшրներ)
16/Հունիս/2019 - 18:51
Ողջ լրահոսը