Բարձրագույն դատական խորհուրդը ընտրել է քաղաքացիական մասնագիտացման դատավորի թեկնածուներին։Խորհրդի փակ գաղտնի քվեարկության արդյունքում քաղաքացիական մասնագիտացման դատավորների թեկնածուների 19 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ ստացան 12-ը. Աթանեսյան Անի Առաքելյան Ելենա Գալստյան Նոնա Դունամալյան Ազատ Մխեյան Դանիել Ջալալյան Հասմիկ Սարոյան Արման Սաֆարյան Արմինե Ստեփանյան Մարիաննա Թորոսյան Վահագն Մինասյան Միքայել Պողոսյան Վարդանուշ Նրանք բոլորը, բացի երկուսից, փաստաբաններ են, եւ հետաքրքիր է՝ երիտասարդ սերունդը նախ փաստաբանական դպրոցն է ավարտում, ապա փորձում դատավոր դառնալ։ Մինչեւ վերջին տարիները հակառակ տենդենցն էր նկատվում, թոշակի գնացող կամ աշխատանքից ազատված դատավորների, դատախազների, քննիչների համար փաստաբանությունը վերջին հանգրվանն է։ Ոչ փաստաբան թեկնածուներն էլ Միքայել Մինասյանն եւ Դանիել Մխեյանն են, նրանք երկուսն էլ աշխատում են արդարադատության նախարարությունում, Դանիել Մխեյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայության 3-րդ բաժնի պետն է, Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս, իսկ Միքայել Մինասյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Օրինականության վերահսկողության տեսչության պետը։ Միքայել Մինասյանը, ի դեպ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հորեղբոր որդին է։
armdaily.am