24 / Ապրիլ / 2019
01:39:31
Վերջին լուրերը
Սարսափելի և բացառիկ դեպք:Կրկին խոշոր հրդեհ Փարիզում. այրվում է Վերսալի... Հերթական ստոր քայլը Սկանդալային տեսանյութ:Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տեսանյութ, թե ինչ... Բացառիկ տեսանյութ: Ջահերով երթից առաջ այրեցին Թուրքիայի դրոշը Բացառիկ:ՌԴ դատարանը ինչ կարևոր որոշում է կայացրել Միհրան Պողոսյանի կալ... Ւ՞նչ սկանդալային ցուցմունք է տվել Վլադիմիր Գասպարյանը մարտի 1-ի գործով Նիկոլը թաղեց ՀՀԿ-ն. Նոր Ցնցող ֆիլմ. Շտապ տարածել Խայտառակ սենսացիա. Միհրան Պողոսյանը կդիմի Պուտինի՞ն «Նա այդ սկզբունքով թերթ է ղեկավարել… հիմա էլ` պետություն է ղեկավարում…... ՄԵՆՔ ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐ ԵՆՔ ՆՇՈՒՄ ԼՍԻ՛, ԱՂՋԻ,ԴԻՄՈՒՄԴ ՍԵՂԱՆԻՍ ԼԻՆԻ. ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ՝ ԻՆՉՊԵՍ Է ... ՇՏԱՊ. Քաղաքացիներն ահազանգում են «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգել... Իրազեկում՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձանց քրեական ... Հրատապ: Նոր զարգացումներ՝ Միհրան Պողոսյանի արտահանձման հարցում «Իմ քայլի» անդամը տպել-բերել էր «Լույսի» անդամների զինված լուսանկարը

Դիտեք նաև

x

Դաշտանադադար. ախտանիշներն ու բուժման եղանակները

Տարիքի հետ կնոջ օրգանիզմը բազմաթիվ փոփոխություններ է կրում, եւ դրանից առաջնայինը դաշտանային ցիկլի դադարումն է, որը երբեմն կարող է լինել տիպիկ տարիքային շեմից շուտ, իսկ երբեմն էլ ուշանալ: Երկու դեպքում էլ դաշտանադադարն ուղեկցվում է որոշակի առողջական խնդիրներով:

Թեմայի հետ կապված Doctors.am-ը զրուցել է գինեկոլոգ Անժելա Լեխլյանի հետ:

Ե՞րբ է տեղի ունենում դաշտանադադարն ու ի՞նչ ախտանշաններով է ուղեկցվում:

Դաշտանադադարը (մենոպաուզա) կնոջ ռեպրոդուկտիվ համակարգի ինվոլյուցիան է՝ հետ զարգացումը: Առաջանում է, երբ կնոջ ձվարանները դադարում են ձվաբջջի առաջացման ֆունկցիան:

Իրական դաշտանադադարի ընթացքում օրգանիզմում էստրոգենի եւ պրոգեստերոնի սինթեզը սկսում է պակասել, ինչը պատճառ է հանդիսանում անկանոն դաշտանային ցիկլերի առաջացման, որոնք, ի վերջո, դադարում են: Սովորաբար, դաշտանադադարը սկսում է 50 տարեկանին մոտ: Սակայն երբեմն այն կարող է սկսվել ավելի վաղ կամ ուշ:

Դաշտանադադարն առանձացնում ենք երեք շրջաններով՝ նախադաշտանադադար՝ նախորդում է դաշտանի լիարժեք դադարին, տեւում է 2-5 տարի, որի ընթացքում ձվարանների ֆունկցիան աստիճանաբար հանգչում է, դաշտանադադար եւ հետ դաշտանադադար՝ այս փուլը սկսվում է վերջին դաշտանային ցիկլից 12 ամիս անց:

Դաշտանադադարի ախտանիշներն են՝

Ջերմահորդանքներ
Գիշերային քրտնարտադրություն
Հոգնածություն
Հեշտոցի չորություն
Ցավոտ սեռական ակտ
Սեռական ցանկության անկում
Օստեոպոռոզ, որը առաջացնում է փխրուն ոսկրեր
Միզարձագման կառավարման դժվարություններ
Միզապարկի կրկնվող բորբոքումներ
Տրամադրության անկումներ եւ դյուրագրգռություն
Դեպրեսիա
Անհանգստություն
Ինսոմնիա՝ քնի խանգարման խնդիրներ
Անկանոն կամ առատ դաշտաններ
Քաշի ավելացում
Մազերի կորուստ
Հակում դեպի սնունդը
Մոռացկոտություն եւ մշուշոտ մտածողություն
Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների սրացում
Դաշտանադադարի դեպքում կարիք կա՞ դիմելու բժիշկի:

Կինն առհասարակ պետք է գտնվի բժշկի հսկողության տակ, մանավանդ՝ անցումային այս փուլում: Բժշկին դիմելը երկու նպատակ ունի՝ ախտանիշների շտկող, մեղմացնող բուժում եւ դաշտանադադարում քաղցկեղի ռիսկի գնահատում:

Դաշտանադադարից հետո քաղցկեղի ռիսկը բարձրացնող երկու գլխավոր պատճառ կա՝

Հորմոնների ազդեցության ավելացումը, ինչպիսին է էստրոգենը
Ձվազատումների քանակի ավելացումը
Ձվազատումը ձվարանի կողմից ձվաբջջի արտադրությունն է: Այն կանայք, որոնք երկար տարիներ են տեսել դաշտաններ եւ ունեցել են բազմաթիվ ձվազատումներ, ունեն արգանդի, կրծքագեղձի եւ ձվարանների քաղցկեղի առաջացման բարձր ռիսկ: Սա ներառում է այն կանաց, որոնց մոտ՝

Դաշտանային ցիկլը սկսվել է 12 տարեկանից շուտ
Դաշտանադադարը սկսվել է 55 տարեկանից ուշ
Նշեցիք, որ կնոջ մոտ դաշտանադադարը կարող է սկսվել ավելի վաղ՝ 40 տարեկանից շուտ: Ինչո՞վ է դա պայմանավորված:

Սա կոչվում է վաղաժամ դաշտանադադար: Կարող է պայմանավորված լինել ժառանգական նախատրամադրվածությամբ, կարող է լինել սթրեսի, քաշի կտրուկ տատանման հետեւանք:

Ծխող կանանց խորհուրդ է տրվում դադարեցնել ծխելը, որովհետեւ նրանց մոտ դաշտանդադարը նկատվում է մոտ երկու տարի ավելի վաղ, քան չծխող կանանց մոտ, բացի այդ՝ ծխող կանանց մոտ սիրտ-անոթային հիվանդությունների սրացման ռիսկերը կրկնակի մեծ են:

Քաղցկեղ ունեցող կանանց մոտ դաշտանադադարը կարող է ավելի վաղ սկսվել, քանզի հակաքաղցկեղային բուժման մեջ օգտագործվող որոշակի դեղեր արգելակում են ձվարանների աշխատանքը:

Արդյոք հնարավո՞ր է կանխել դաշտանադադարը:

Դաշտանադադարը կանխելու նպատակով կանանց խորհուրդ է տրվում բուժման հետեւյալ սխեմաները՝

Օրալ կոնտրացեպտիվներ
Սրանք այլ կերպ կոչվում են հակաբեղմնավորիչներ: Հետազոտությունները ցույց են տվել, որ այս դեղերը իջեցնում են ձվարանի քաղցկեղի ռիսկը, քանի որ նրանք ժամանակավորապես դադարեցնում են ձվազատումը:

Կոմբինացված հորմոնալ թերապիա կամ փոխարինող հորմոնաթերապիա՝ ՓՀԹ
ՓՀԹ-ն օգնում է պակասացնել մենոպաուզալ այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են ջերմահորդանքները եւ օստեոպորոզը: ՓՀԹ-ն էստրոգենի եւ պրոգեստինի զուգակցումն է: Պրոգեստինը լաբորատորիայում սինթեզվող պրոգեստերոնն է:

Women’s Health Initiative study հայտնի ամերիկյան հետազոտությունը ցույց տվեց, որ ՓՀԹ ստացող կանայք ունեն հաստ եւ ուղիղ աղու քաղցկեղի եւ ոսկրերի կոտրվածքների ցածր ռիսկ: Սակայն առկա է՝

Սրտամկանի ինֆարկտի
Ինսուլտի
Թրոմբագոյացման
Կրծքագեղձի քաղցկեղի բարձր ռիսկ:
Իսկ ե՞րբ է պետք նշանակել հորմոնալ դեղամիջոցներ:

Գոյություն ունեցող ռիսկերի հետեւանքով, բժիշկները սովորաբար ՓՀԹ-ն խորհուրդ չեն տալիս, մանավանդ կանանց, որոնք ունեն կրծքագեղձի քաղցկեղի օնկոանամնեզ՝ հանդիպել է ընտանիքի այլ անդամի մոտ, կամ կրծքագեղձի քաղցկեղի բարձր ռիսկ ունեցող կանանց:

Երբեմն ՓՀԹ-ն նշանակվում է փոքր չափաբաժիններով, կարճ ժամանակով, որպեսզի վերացնենք որոշ մենոպաուզալ ախտանիշներ:

Որոշակի դեպքերում էլ ՓՀԹ-ն բժիշկը նշանակում է միայն էստրոգենով: Սա ընդունելի է հիստերէկտոմիա տարած կանանց համար: Հիստերէկտոմիան արգանդի վիրահատական հեռացումն է: Էստրոգենը, որը չի կոմբինացվում պրոգեստերոնի հետ, կարող է հանգեցնել արգանդի լորձաթաղանթի հաստացմանը, ինչը բարձրացնում է արգանդի քաղցկեղի ռիսկը:

ՓՀԹ-ի էֆեկտիվությունը հակասական է: Ավելին, բուժման ռիսկերը եւ տված օգուտը տարբեր է յուրաքանչյուր կնոջ համար:

Արդյո՞ք կարող ենք երաշխավորել, որ հորմոնալ թերապիայից հետո կինը նորից դաշտան կտեսնի:

Բուժման ընթացքում կունենանք ցիկլիկ բնույթի արյունային արտադրություն սեռական ուղիներից, որը, սակայն, վերարտադրողական ֆունկցիան չի վերականգնում:

 

Աղբյուրը՝ Doctors.am

Զրուցեց Շուշան Շատիկյանը

 

Լրահոս
Սարսափելի և բացառիկ դեպք:Կրկին խոշոր հրդեհ Փարիզում. այրվում է Վերսալի պալատը (տեսանյութ)
23/Ապրիլ/2019 - 22:04
Հերթական ստոր քայլը
23/Ապրիլ/2019 - 21:32
Սկանդալային տեսանյութ:Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տեսանյութ, թե ինչպես էին իրեն բերման ենթարկում
23/Ապրիլ/2019 - 21:31
Բացառիկ տեսանյութ: Ջահերով երթից առաջ այրեցին Թուրքիայի դրոշը
23/Ապրիլ/2019 - 21:30
Բացառիկ:ՌԴ դատարանը ինչ կարևոր որոշում է կայացրել Միհրան Պողոսյանի կալանավորելու հարցում
23/Ապրիլ/2019 - 20:48
Ւ՞նչ սկանդալային ցուցմունք է տվել Վլադիմիր Գասպարյանը մարտի 1-ի գործով
23/Ապրիլ/2019 - 20:38
Նիկոլը թաղեց ՀՀԿ-ն. Նոր Ցնցող ֆիլմ. Շտապ տարածել
23/Ապրիլ/2019 - 20:37
Խայտառակ սենսացիա. Միհրան Պողոսյանը կդիմի Պուտինի՞ն
23/Ապրիլ/2019 - 19:42
«Նա այդ սկզբունքով թերթ է ղեկավարել… հիմա էլ` պետություն է ղեկավարում…». Կարմեն Դավթյան
23/Ապրիլ/2019 - 18:20
ՄԵՆՔ ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐ ԵՆՔ ՆՇՈՒՄ
23/Ապրիլ/2019 - 18:17
ԼՍԻ՛, ԱՂՋԻ,ԴԻՄՈՒՄԴ ՍԵՂԱՆԻՍ ԼԻՆԻ. ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ՝ ԻՆՉՊԵՍ Է ԹԱՂԱՊԵՏԸ ՍՏԻՊԵԼ ԱՇԽԱՏԱԿՑԻՆ ԱԶԱՏՎԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
23/Ապրիլ/2019 - 18:15
ՇՏԱՊ. Քաղաքացիներն ահազանգում են «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում ծանր տեխնիկայով վանդալիզմ են իրականացնում. Նրանք դիմում են ՀՀ գխավոր դատախազին, ՀՀ ոստիկանապետին...
23/Ապրիլ/2019 - 18:13
Իրազեկում՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու կարգի մասին
23/Ապրիլ/2019 - 17:11
Հրատապ: Նոր զարգացումներ՝ Միհրան Պողոսյանի արտահանձման հարցում
23/Ապրիլ/2019 - 17:10
«Իմ քայլի» անդամը տպել-բերել էր «Լույսի» անդամների զինված լուսանկարը
23/Ապրիլ/2019 - 17:03
Ինքս դեմ կլինեմ, եթե վարչապետը ցանկանա միայնակ որոշել, թե ինչպես պետք է լինի. Ռուբեն Ռուբինյան
23/Ապրիլ/2019 - 17:02
Սկանդալային և սարսափելի մեղադրանքներ իշխանությանը:Իմ քայլն ուզում է մանկապղծություն պրոպագանդել.թեժ քննարկում
23/Ապրիլ/2019 - 15:55
Անչափահասների մուտքը խստիվ արգելվում է: Սարսափելի ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. Խաչել են ՄԱՆՎԵԼԵՆՔ!!! //18+// Նրա ամբողջ ունեցվածքն արյունով է շաղախված
23/Ապրիլ/2019 - 15:52
Հրատապ: Մանվել Գրիգորյանին պատկանող 40 անուն անշարժ գույքի մասով կարևոր որոշում է կայացվել
23/Ապրիլ/2019 - 14:13
Քաղաքացիները՝ Փաշինյանի կատարած խոստումների մասին. հետաքրքիր կարծիքներ
23/Ապրիլ/2019 - 14:11
Նոր ՍԵՆՍԱՑԻՈՆ բաց նամակ Ռոբերտ Քոչարյանին ցմահ դատապարտյալից․․․
23/Ապրիլ/2019 - 14:09
Մանվելի բանտից դուրս չի գա. Նոր սկանդալային ու սարսափելի բացահայտում. ՍԱՐՍԱՓ
23/Ապրիլ/2019 - 14:08
Դաշնակ Տուզիկներ.... Ոչլոտ, անմեռոն տեղացիեր.... Մոսկվան մեղադրվում է.....
23/Ապրիլ/2019 - 14:07
Սարսափելի ավտովթար Երևանում. Հերացի թունելի սկզբնամասում բախվել են Kia Forte-ն ու Lexus Subaru-ն. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵ...
23/Ապրիլ/2019 - 14:05
Ողջ լրահոսը
Այս թեմայով