17 / Հունվար / 2019
01:39:31
Վերջին լուրերը
Վազգեն Մանուկյանի սկանդալային ելույթը.« -Վանո Սիրադեղյանը և Վազգեն Սար... Լավրովի նոր պլանն Արցախում. ի՞նչ է սպասվում Պստիկ դեպուտատներ նիստի գացին տոտիկ-տոտիկ. նոր երգ Ռաֆոյից (տեսանյութ) Ցավալի լուր: Այդպես էլ բոլորից լքված ,ծերանոցում անցկացրեց կյանքի վերջ... Ուշագրավ վիճակ։ Հրազդանում կարգելվի կարճ շրջազգեստ կրելը Ո՞վ է Հրաչ Մուրադյանի 33-ամյա ընտրյալը. (ՖՈՏՈ) Իրանի պատասխանը` Հայաստանին «Պատգամավոր կոչվածը պետք է պատասխան տա». Անդրանիկ Մանուկյանը դատի է տվ... Սարսափելի է,ով է մեղավոր 25-ամյա ծննդկանի մահվան մեջ Սաշիկ Սարգսյանի որդին Պրահայում ,ընտիր պայմաններում է ապրում . Հայկ Սա... Թեժ Կռիվ՝ Ազգային Ժողովում, Ծառուկյանի խնամու պատճառով Հալալ է այս մարդուն,դիտեք ու կհասկանաք:Մանվելի նմաններին պետք է պագոնը... Ուշագրավ: ՈՒր է «Փախնում »Մանվել Գրիգորյանը,սա իսկապես չպետք է հանդուր... Անչափ կարևոր տեղեկություն . Ծնողներ ջան ձեր երեխաների կյանքը մի վստահե... Նիկոլ Փաշինյանն անձամբ ինձ ասել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հոգևոր հա...

Դիտեք նաև

x
Փակել

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի բաց նամակը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին...........................

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որում նշված է. «Հարգելի պարոն Փաշինյան, վերջին ամիսներին հանրապետությունում ավելացել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, այդ թվում նաև՝ մահվան ելքով: Երբ ձեր կողմից ճանապարհային ոստիկանությանը հանձնարարվեց, որպեսզի վարորդների նկատմամբ լինեն ներողամիտ, մտածեցինք, որ տեղի կունենա ճանապարհատրանսպորտային պատահարների նվազում: Սակայն, ցավոք, որոշ վարորդներ ճիշտ չեն հասկացել ձեր բարի մտադրությունը: Մեծարգո վարչապետի պաշտոնակատար, խորհրդային տարիներին հանրապետությունում գործում էին Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետեր, ժողովրդի լեզվով ասած՝ ԳԱՅ-ի պոստեր: Նմանատիպ պահակետերին ժողովուրդը անուններ էր կնքել՝ Նորագավիթի ԳԱՅ-ի պոստ, Աշտարակի ԳԱՅ-ի պոստ, Սևանի ԳԱՅ-ի պոստ, Կիրովականի ԳԱՅ-ի պոստ: Եթե դուք ծանոթանաք ԽՍՀՄ տարիների վիճակագրական տվյալներին, կհամոզվեք, որ այդ «պոստերի» գոյությունը մեծ նշանակություն է ունեցել ավտովթարների կանխման և նախականխման գործում: Դրանք շատ վարորդների համար եղել են զսպաշապիկ, քանի որ վարորդները իմանալով, որ այդ «պոստերը» գործում են, և հարբած վարելու դեպքում կարող են բռնվել ճանապարհային ոստիկանի կողմից, նրանք ավտոմեքենան վարում էին սթափ և ոչ արագ: Վերջին տարիներին, չգիտես ում հրահանգով (իմ տեղեկություններով, ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանի թեթև ձեռքով) վերացվեցին Աշտարակի, Հրազդանի և Նորագավիթի «ԳԱՅ-ի պոստերը»: Իսկ ԱԽՔ-ի արարքի մոտիվացիան, հարգելի պարոն Փաշինյան, եղել է այն, որ ճանապարհային ոստիկանները երթևեկության կանոնները խախտելու համար փորձել են կանգնեցնել նրա եղբորը և միայն «ԳԱՅ-ի պոստի» մոտ շուրջկալի արդյունքում կարողացել էին կանգնեցնել ավտոմեքենան ու այն տեղափոխել ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ժողովրդի լեզվով ասած, Ա. Բաղդասարյանը՝ «վառված» լինելով ՃՈ աշխատակիցների օրինական գործողություններից, հասավ նրան, որ այդ «պոստերը» փակվեցին: Նա անգամ մեջբերում էր «եվրոպաների» փորձը, մինչդեռ եվրոպական գրեթե բոլոր երկրների ճանապարհներին գործում են ՃՈ անշարժ պահակետեր: Եվ դրանք հագեցված են ժամանակակից լավագույն տեխնոլոգիայով: Վերջին ամիսներին ողբերգական ավտովթարներ են տեղի ունեցել նաև մի քանի նախկին «ԳԱՅ-ի պոստերի» մոտ: Դրանցից ամենաողբերգականը տեղի ունեցավ ընդամենը օրեր առաջ Նորագավիթում: Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան մեծ արագությամբ բախվել էր երկաթե ցանկապատերին, այնուհետև հայտնվել չգործող ՃՈ անշարժ պահակետի մոտ: Պատահարի արդյունքում, ցավոք, արձանագրվեց 4 զոհ: Հավատացած եմ, որ այս վթարը տեղի չէր ունենա, եթե ՃՈ անշարժ պահակետը գործեր: Բազմաթիվ անգամներ եմ լսել, որ վարորդները մեկը մեկին փոխանցում են ասելով՝ ախպերս, խմած ու արագ չքշեք, քանի որ Սևանի ու Աբովյանի «ԳԱՅ-ի պոստերի» մոտ ԳԱՅ-ին դուրսը կայնած ա: Սա նշանակում է, որ դա նաև կանխարգելիչ և զգուշացնող նշանակություն ունի, մենք այսօր ճանապարհներին «ԳԱՅ-ի պոստերից» ուժեղ զենք չենք ունենա՝ մահացու, ողբերգական դեպքերից խուսափելու համար: Հարգելի պարոն Փաշինյան, Ձեզ եմ ուզում դիմել խնդրանքով, ու վստահ եմ, որ Դուք կարող եք Արթուր Բաղդասարյանի եփած ճաշը դեն նետել, և մարդկանց կյանքը գնահատող ձեր գործընկերների հետ ուսումնասիրեք իմ բարձրացրած խնդիրը: Ես վստահ եմ՝ Դուք ինձանից պակաս չեք մտածում մարդու կյանքի մասին որպես արժեք և կարճ ժամանակում արդյունավետ քայլեր կձեռնարկեք, ինչպես նաև կհանձնարարեք Ոստիկանությանը, որպեսզի վերականգնեն Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետերի գործունեությունը: Հավատացեք, որ այդ քայլով Դուք բազմաթիվ կյանքեր եք փրկելու: Ձեր ժամանակը չծանրաբեռնելու համար, այնուամենայնիվ ներկայացնում եմ մի քանի ճանապարհատրանսպորտային պատահարներ որոնք տեղի են ունեցել վերջին ամիսներին ժողովրդին հայտնի նախկին «ԳԱՅ-ի պոստերի» մոտ»:

shamshyan.com 

Լրահոս
Վազգեն Մանուկյանի սկանդալային ելույթը.« -Վանո Սիրադեղյանը և Վազգեն Սարգսյանը հանցագործներ են»
Այսօր 10:22
Լավրովի նոր պլանն Արցախում. ի՞նչ է սպասվում
Այսօր 10:19
Պստիկ դեպուտատներ նիստի գացին տոտիկ-տոտիկ. նոր երգ Ռաֆոյից (տեսանյութ)
16/Հունվար/2019 - 23:58
Ցավալի լուր: Այդպես էլ բոլորից լքված ,ծերանոցում անցկացրեց կյանքի վերջին ժամերը: Մահացել է ՀՀ Ժողովրդական արտիստ՝ Ռաֆայել Ջրբաշյանը
16/Հունվար/2019 - 23:19
Ուշագրավ վիճակ։ Հրազդանում կարգելվի կարճ շրջազգեստ կրելը
16/Հունվար/2019 - 23:11
Ո՞վ է Հրաչ Մուրադյանի 33-ամյա ընտրյալը. (ՖՈՏՈ)
16/Հունվար/2019 - 23:07
Իրանի պատասխանը` Հայաստանին
16/Հունվար/2019 - 22:59
«Պատգամավոր կոչվածը պետք է պատասխան տա». Անդրանիկ Մանուկյանը դատի է տվել Արման Բաբաջանյանին
16/Հունվար/2019 - 22:57
Սարսափելի է,ով է մեղավոր 25-ամյա ծննդկանի մահվան մեջ
16/Հունվար/2019 - 22:27
Սաշիկ Սարգսյանի որդին Պրահայում ,ընտիր պայմաններում է ապրում . Հայկ Սարգսյան
16/Հունվար/2019 - 22:22
Թեժ Կռիվ՝ Ազգային Ժողովում, Ծառուկյանի խնամու պատճառով
16/Հունվար/2019 - 19:34
Հալալ է այս մարդուն,դիտեք ու կհասկանաք:Մանվելի նմաններին պետք է պագոնը պոկել, քացով տալ, գցել պադվալը. ՀԱԲ-ի Արամո
16/Հունվար/2019 - 19:31
Ուշագրավ: ՈՒր է «Փախնում »Մանվել Գրիգորյանը,սա իսկապես չպետք է հանդուրժել
16/Հունվար/2019 - 19:01
Անչափ կարևոր տեղեկություն . Ծնողներ ջան ձեր երեխաների կյանքը մի վստահեք ցանկացած մեկին.«Սա հո թաղման բյուրո չէ՞, որ ամեն մահացածի մասին լուրեր տանք». Ինչո՞ւ են մահացած երեխաների մա...
16/Հունվար/2019 - 18:57
Նիկոլ Փաշինյանն անձամբ ինձ ասել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հոգևոր հայրն է. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
16/Հունվար/2019 - 14:59
Ո՞վքեր են ամենասիրված ՀԱՅ երգչուհիները
16/Հունվար/2019 - 14:55
Բորբոքվեցի, դահլիճում նստած էր Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը
16/Հունվար/2019 - 14:54
Աննախադեպ իրավիճակ,սա արդեն պայթունավտանգ է: Հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից երկու երեխաների հետ քայլում է դեպի Վրաստանի սահման
16/Հունվար/2019 - 14:53
Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազան հայտնվել է իրեն ադրբեջանցի համարող գեներալի հրամանատարության ներքո
16/Հունվար/2019 - 13:35
Սա ուղղակի հրաշք է:Երեխան լույս աշխարհ է եկել ,երբ նրա մայրը եղել է անգիտակից վիճակում,ավելի անհավանական է այն ,թե որտեղից է նա դուրս եկել
16/Հունվար/2019 - 11:38
Սա էլ խոսքի ազատության «դառը»պտուղները.«Հայաստանը սուտի հեղափոխություն է արել,և դա մեր ամոթն է»
16/Հունվար/2019 - 10:14
Արմեն Դուլյանի կոչը Վարչապետներին
16/Հունվար/2019 - 10:08
Անգամ մատուցողուհի եմ աշխատել. Մարիամ Փաշինյանը անկեղծանում է
16/Հունվար/2019 - 10:06
Կառավարության դուռը այլևս ժողովրդինը չէ. հանգիստ նստեք տեղներդ
15/Հունվար/2019 - 23:57
Ողջ լրահոսը
Այս թեմայով