06 / Հուլիս / 2020
01:39:31
Վերջին լուրերը
Սա ուղղակի պետք է տեսնել: Երբ Սոնա Շահգելդյանը Թաթուլի երգերն է երգում... Որքա՞ն կտուգանվեք առանց պետհամարանիշի, մի նիշը փակած մեքենա վարելու, պ... «Չնայած առողջական որոշ խնդիրների շարունակում եմ ակտիվ ու առողջ ապրելա... Եվա Ռիվասը կտրուկ փոխել է ոճն ու ցնցել երկրպագուներին. լուսանկար, տեսա... «Չափդ ճանաչի՛ր, Սթափվի՛ր քանի դեռ ուշ չէ․ ասում իմ նվիրյալ մարտական ախ... Շողեր Ալեքսանյանը հրապարակել է, թե ինչպես է Սամվել Ալեքսանյանը խաղում ... «Մեկ է՝ չի փրկելու. Նիկոլ Փաշինյանը գնում է». Գևորգ Պետրոսյան Ռոբերտ Քոչարյանը նոր գրառում է արել.«Վերադարձ ակտիվ սպորտային կյանքին... Դժբախտ պատահարի հետքերով:Հայտնաբերվել է Սարսանգի ջրամբարում ջրահեղձ եղ... «Գրիգն ինձ ամեն կերպարում սիրում Է». Սոնա Եսայանը փոխել Է մազերի երանգ... Ի գիտություն դիմորդների․ԿԳՄՍ-ն միասնական քննությունների վերաբերյալ տեղ... «ԳԱԶել»-ը կողաշրջվել է,նոր մանրամասներ դեպքի վայրից Ծառուկյանը սրան չէր սպասում. Հրապարակվել է նրա արտերկրում գտնվող բիզնե... Քանյե Ուեսթը առաջադրվել է ԱՄՆ նախագահի ընտրություններում Հեշտ և համեղ լավաշով պիցցա, ընդամենը 10 րոպեում

Դիտեք նաև

xՓակել

Սենսացիոն հայտարարություն Ստեփանակերտից

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը շարունակում է դատավարական գործընթացն արհեստականորեն ձգձգելու մարտավարությունը։ Այսօրվա դատական նիստում ներկայացվել են դատավորի, դատախազի ինքնաբացարկի միջնորդություններ։ Դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր մերժել է Քոչարյանի պաշտպանների բացարկի միջնորդությունը: Երկրորդ նախագահի պաշտպան Խուդոյանը պնդել էր, որ դատավորն ունի կանխակալ վերաբերմունք իր պաշտպանյալի նկատմամբ։

 

Բացարկի միջնորդությունը, իհարկե, մերժվեց, սակայն պաշտպանական կողմին հաջողվեց ևս յոթ օրով հետաձգել գործի բովանդակային քննությունը․ դատական հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 19-ին։



Սակայն Ռոբերտ Քոչարյանի անձն ակտիվորեն քննարկվում է նաև դատարանի պատերից դուրս, մանավանդ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարություններից հետո։ Լավրովը Երևանում երեկ ասել էր, թե Արցախը եղել է բանակցության մասնակից, սակայն «ինչ-որ փուլում Հայաստանի նախկին նախագահներից մեկը» որոշել է, որ Հայաստանը պետք է ներկայացնի Արցախը: Սա, թերևս, սենսացիոն հայտարարություն է՝ առնվազն Հայաստանի ներքաղաքական զարգացումների տեսանկյունից, որովհետև Լավրովի նման բարձրակարգ դիվանագետը, անշուշտ, պատկերացնում էր, թե իր այս հայտարարությունն ինչպիսի արձագանք կունենա Հայաստանում՝ հեղափոխական իշխանության ու հին համակարգի հակադրության համատեքստում։

Լավրովը, իհարկե, չի մանրամասնել, թե Հայաստանի որ ղեկավարին է ակնարկում, սակայն ակնհայտ է, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է․ զուտ ժամանակագրորեն պաշտոնական Արցախը մինչև 1998-ի նոյեմբերը եղել է բանակցային գործընթացի սուբյեկտից, սակայն, պնդում են՝ այս թեման Ադրբեջանն է շահարկում և հենց Ադրբեջանն է ցանկանում, որ Արցախը չվերադառնա բանակցային սեղանին: Պատասխանելով օրաթերթերից մեկի հարցին՝ ում նկատի ուներ Լավրովը` Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն ասել է. «Գիտեք, ես չգիտեմ` ում է ակնարկում: Բայց պետք է հստակ ասել, որ դա Ադրբեջանի քմահաճույքն է եղել` անկախ ամեն ինչից: Եթե իրենք շահագրգռված են, որ վերադառնա բանակցային սեղան, ինչո՞ւ հիմա չեն ասում: Եվ բացի դրանից՝ ինչպե՞ս կարող է մեկ անհատը այդ հարցը կարգավորել»:Զարմանալի է այն համառությունը, որը պաշտոնական Ստեփանակերտը ցուցաբերում է՝ Քոչարյանին ուղղակի կամ անուղղակի պաշտպանելու նպատակով։ Երբ անգամ միջնորդ երկրի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը խոսում է անառարկելի փաստերի մասին, անիմաստ է տուրք տալ կլանային մտածողությանը, խմբագրել այն կոպիտ սխալը, որը ժամանակին թույլ է տվել Քոչարյանը։ Ստեփանակերտի նման մոտեցումն ակնհայտորեն վնասելու է Նիկոլ Փաշինյանի ջանքերին՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու ուղղությամբ։

Ի վերջո, Արցախի էլիտայում պետք է հաշտվեն այն իրողության հետ, որ ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը հետո իշխանությունն ուզուրպացրեց Հայաստանում, իր գործունեությամբ ամենից շատն է հարվածել Արցախին, նրա սուբյեկտությանը, ինքնորոշման իրավունքին։ Քոչարյանի նախագահության շրջանում Արցախը բանակցային սուբյեկտից վերածվեց օբյեկտի, ինչի տրամաբանական շարունակությունը դարձավ Մեղրիի փոխանակման տխրահռչակ ծրագիրը։

Ի դեպ, լրիվ համաձայն եմ Բաբայանի այն դիտարկմանը, թե Արցախը բանակցային գործընթացից դուրս է մնացել «Ադրբեջանի քմահաճույքով»։ Եթե հիմք ընդունենք այս անառարկելի պնդումը, ապա ստացվում է՝ Քոչարյանը 1998-ին սպասարկել է Ադրբեջանի քմահաճույքները կամ Բաքվի օրակարգը։ Այս իմաստով՝ Արցախի նախագահի խոսնակի հայտարարությունը նույնիսկ սենսացիոն է։

Այս թեմայով

Լրահոս
Սա ուղղակի պետք է տեսնել: Երբ Սոնա Շահգելդյանը Թաթուլի երգերն է երգում (տեսանյութ)
5/Հուլիս/2020 - 22:31
Որքա՞ն կտուգանվեք առանց պետհամարանիշի, մի նիշը փակած մեքենա վարելու, պետահամարնիշն այլ անձի տալու համար
5/Հուլիս/2020 - 21:49
«Չնայած առողջական որոշ խնդիրների շարունակում եմ ակտիվ ու առողջ ապրելակերպ վարել»Ռոբերտ Քոչարյանը նոր տեսանյութ է հրապարակել
5/Հուլիս/2020 - 21:37
Եվա Ռիվասը կտրուկ փոխել է ոճն ու ցնցել երկրպագուներին. լուսանկար, տեսանյութ
5/Հուլիս/2020 - 20:27
«Չափդ ճանաչի՛ր, Սթափվի՛ր քանի դեռ ուշ չէ․ ասում իմ նվիրյալ մարտական ախպերների անունից » Արա Հովհաննիսյանի բաց նամակը՝ Մանուել Մանուկյանին
5/Հուլիս/2020 - 20:09
Շողեր Ալեքսանյանը հրապարակել է, թե ինչպես է Սամվել Ալեքսանյանը խաղում թոռնիկի հետ (Տեսանյութ)
5/Հուլիս/2020 - 19:58
«Մեկ է՝ չի փրկելու. Նիկոլ Փաշինյանը գնում է». Գևորգ Պետրոսյան
5/Հուլիս/2020 - 18:40
Ռոբերտ Քոչարյանը նոր գրառում է արել.«Վերադարձ ակտիվ սպորտային կյանքին»։
5/Հուլիս/2020 - 18:36
Դժբախտ պատահարի հետքերով:Հայտնաբերվել է Սարսանգի ջրամբարում ջրահեղձ եղած 14-ամյա պատանու դին
5/Հուլիս/2020 - 18:27
«Գրիգն ինձ ամեն կերպարում սիրում Է». Սոնա Եսայանը փոխել Է մազերի երանգը(լուսանկար)
5/Հուլիս/2020 - 16:52
Ի գիտություն դիմորդների․ԿԳՄՍ-ն միասնական քննությունների վերաբերյալ տեղեկություններ է հայտնում
5/Հուլիս/2020 - 16:45
«ԳԱԶել»-ը կողաշրջվել է,նոր մանրամասներ դեպքի վայրից
5/Հուլիս/2020 - 16:40
Ծառուկյանը սրան չէր սպասում. Հրապարակվել է նրա արտերկրում գտնվող բիզնեսներն ու ընկերությունները
5/Հուլիս/2020 - 13:50
Քանյե Ուեսթը առաջադրվել է ԱՄՆ նախագահի ընտրություններում
5/Հուլիս/2020 - 13:41
Հեշտ և համեղ լավաշով պիցցա, ընդամենը 10 րոպեում
5/Հուլիս/2020 - 13:26
Այսօր ողբերգական դեպքի հետևանքով մահացել է 27-ամյա երիտասարդը,նոր մանրամսներ դեպքի հետ կապված....
5/Հուլիս/2020 - 13:21
Նոր շատ կարևոր մանրամասներ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից...
5/Հուլիս/2020 - 13:15
Շտապ : «ՀԷՑ»-ը կտուգանվի․ հաշվիչների ցուցմունքները կեղծել են
5/Հուլիս/2020 - 13:09
Մահվան 7 նոր դեպք․ քանի տարեկան էին այսօր մահացած պացիենտները
5/Հուլիս/2020 - 12:31
Սեյրան Օհանյանի կինը երգչուհի՞ Է ուզում դառնալ (Photo)
5/Հուլիս/2020 - 12:28
«Չհոգնեցի՞ք, այ վարձկան տխմարներ․»Լյովա Եղիազարյանը՝ ռուսներին քծնող ու նրանցից օգնություն մուրացողներին
5/Հուլիս/2020 - 12:20
«Էս լկտի բառապաշարով նախկինների ստրուկին ասեք, որ մարդիկ են մահանում մինչ ինքը ախտոտված բերանն է ի ցույց դնում»․Ռեգինա Պրազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
5/Հուլիս/2020 - 11:52
Անպայման կարդացեք և եղեք տեղեկացված: Ուսուցիչների սոցփաթեթների մասին․ նոր որոշում
5/Հուլիս/2020 - 11:04
Հայաստանում հուլիսի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակակիրների և մահերի ընդհանուր տվյալները....
5/Հուլիս/2020 - 10:58
Զենքի գործարանի պայթյունի հետևանքով կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ,նոր մանրամասներ....
5/Հուլիս/2020 - 10:50
Ողջ լրահոսը