09 / Հուլիս / 2020
01:39:31
Վերջին լուրերը
Ողբերգական ավտովթար . բախվել են Mercedes-ն ու Honda-ն. կա 1 զոհ, 1 վիր... Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չի կայացրել... Ո՞րն է UCOM-ի խափանման պատճառը Գագիկ Սուրենյանի կանխատեսումները անչափ մտահոգիչ են Առեղծվածային դեպք Երևանում. «Դղյակ» ռեստորանից «մարմնի բազմաթիվ կտրած-... Համացանում հայտնվել է Նաիրա Զոհրաբյանի սկանդալային ձայնային հաղորդագրո... Ի՞նչ նոր պաշտոն է ստացել Մխիթար Հայրապետյանը «Ես ներողություն եմ խնդրում Սփյուռքում ապրող իմ բոլոր հայրենակիցներից.... Քաղաքացիները պետք է լրջանան, սա աղետ է. կորոնավիրուսից Հայաստանում երի... «Ես շատ երիտասարդ, գեղեցիկ, լավ պարող ու երգող կին եմ.» Ալլա Լևոնյան (... Հրատապ:Ի՞նչ պատճառով են դանակահարել ոստիկանին Դժբախտաբար գրանցվել են կորոնավիրուսի կրկնակի վարակման դեպքեր, այդ թվու... «Այո, մեզ վճարել են, վճարել են՝ իմ ու Արամի տաղանդի համար». Էմմա Պետրո... Հերթական անգամ փորձ է արվել խեղաթյուրել ոստիկանության գործողություններ... «Նժդեհի մասին մի տող չկարդացած, բայց մեծ էնտուզիազմով իր կենացը խմող …...

Դիտեք նաև

xՓակել

«Նիկոլը ճիշտ է». Լավրովի սենսացիոն հայտարարությունը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երեւանում իր հայաստանցի գործընկերոճ հետ մամուլի ասուլիսին, անդրադառնալով բանակցությանն Արցախի մասնակցության հարցին, արել է ուշագրավ հայտարարություններ: Նա մասնավորապես ասել է, որ Արցախը եղել է բանակցության մասնակից, սակայն «ինչ որ փուլում Հայաստանի ղեկավարներից մեկը» որոշել է, որ Հայաստանը պետք է ներկայացնի Արցախին:

 

Խոսքն ըստ ամենայնի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին է: ՌԴ արտգործնախարարը փաստացի մատնացույց է անում, որ բանակցությունից Արցախի դուրս մնալու որոշման պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է:Կհամաձայնի՞ երկրորդ նախագահը ՌԴ արտգործնախարարի հետ, թե՞ կվիճի: Բանն այն է, որ ՌԴ արտգործնախարարը փաստացի, անուղղակի, սակայն վիճելի է համարում Ռոբերտ Քոչարյանի այդ որոշումը: Համենայն դեպս, Լավրովը նշում է, որ բանակցությանն Արցախի մասնակցության հարցը կողմերի փոխհամաձայնության հարցն է, իսկ միջնորդները ընդամենն ընդունում են այն: Նախկինում էլ Լավրովն այդ թեմայի վերաբերյալ նշել է, որ միջնորդները չեն որոշում, թե ով լինի բանակցության կողմ:Միաժամանակ, Լավրովը խոսել է Հայաստանի վարչապետի հայտարարության մասին, ըստ որի Արցախի հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար: Լավրովը նշել է, թե «դժվար է վիճել դրա հետ»: Այսինքն, ՌԴ արտգործնախարարը «դժվար վիճելի» դիտարկելով Փաշինյանի մոտեցումը, փաստացի վիճելի է համարում «Հայաստանի ղեկավարներից մեկի որոշումը»՝ Արցախը բանակցությունից դուրս թողնելու առումով:



Միեւնույն ժամանակ, Ռոբերտ Քոչարյանը նախկինում անհամաձայնություն է հայտնել այն գնահատականին, թե ինքն է դուրս թողել Արցախը: Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմակիցները պատասխանել են, որ Արցախը բանակցությունից դուրս է մնացել իրականում դեռեւս Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանից:Բուն խնդիրն անշուշտ այստեղ այն չէ, թե ով է դուրս թողել Արցախը: Ի վերջո, արցախյան հարցում 25-ամյա բացասական քաղաքական-դիվանագիտական ժառանգության համար պատասխանատու է Հայաստանի իշխանությունն ամբողջությամբ, քանի որ երեք նախագահները շարունակել են մեկը-մյուսին, ինչի հետեւանքը եղել է այն, որ ընդհանուր տրամաբանությամբ հայկական կողմի հանդեպ մշտապես եղել է տարածք հանձնելու պահանջը, ընդհուպ այսպես կոչված կազանյան պլան, որի մասին խոստովանել է Սերժ Սարգսյանը:

Ներկայում, Արցախի բանակցություն վերադառնալու հանգամանքը հայկական կողմի համար մարտավարական լուծում է՝ 25-ամյա այդ ժառանգությունից ձերբազատվելու բավականին բարդ ճանապարհին, որտեղ կարեւոր է մի կողմից հայկական ռազմավարական խնդրի՝ այլ կերպ ասած Արցախի հաղթանակի ամբողջական պահպանումը, մյուս կողմից նախորդ քառորդ դարի բանակցային տրամաբանությունից այնպես դուրս գալը, որը փակուղային իրավիճակ չստեղծի համանախագահների համար:

 

Ի վերջո, այդ քառորդդարյա ծուղակից դուրս գալու հարցում նրանք հայկական կողմի համար գործընկեր են ու դաշնակից, մի շարք հարցերում հակասականությամբ եւ հարաբերականությամբ հանդերձ:

lragir.am

Այս թեմայով

Լրահոս
Ողբերգական ավտովթար . բախվել են Mercedes-ն ու Honda-ն. կա 1 զոհ, 1 վիրավոր
8/Հուլիս/2020 - 22:17
Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չի կայացրել. Պաշտպանը պարզաբանում է դատարանի որոշումը
8/Հուլիս/2020 - 22:10
Ո՞րն է UCOM-ի խափանման պատճառը
8/Հուլիս/2020 - 21:39
Գագիկ Սուրենյանի կանխատեսումները անչափ մտահոգիչ են
8/Հուլիս/2020 - 21:05
Առեղծվածային դեպք Երևանում. «Դղյակ» ռեստորանից «մարմնի բազմաթիվ կտրած-պատռած վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 18-ամյա տղա
8/Հուլիս/2020 - 20:54
Համացանում հայտնվել է Նաիրա Զոհրաբյանի սկանդալային ձայնային հաղորդագրության ամբողջական տարբերակը
8/Հուլիս/2020 - 19:35
Ի՞նչ նոր պաշտոն է ստացել Մխիթար Հայրապետյանը
8/Հուլիս/2020 - 19:29
«Ես ներողություն եմ խնդրում Սփյուռքում ապրող իմ բոլոր հայրենակիցներից.» Նաիրա Զոհրաբյանի ապաշխարանքի խոսքը չուշացավ
8/Հուլիս/2020 - 19:22
Քաղաքացիները պետք է լրջանան, սա աղետ է. կորոնավիրուսից Հայաստանում երիտասարդներ էլ են մահացել
8/Հուլիս/2020 - 18:39
«Ես շատ երիտասարդ, գեղեցիկ, լավ պարող ու երգող կին եմ.» Ալլա Լևոնյան (տեսանյութ)
8/Հուլիս/2020 - 18:34
Հրատապ:Ի՞նչ պատճառով են դանակահարել ոստիկանին
8/Հուլիս/2020 - 17:19
Դժբախտաբար գրանցվել են կորոնավիրուսի կրկնակի վարակման դեպքեր, այդ թվում Հայաստանում. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
8/Հուլիս/2020 - 17:10
«Այո, մեզ վճարել են, վճարել են՝ իմ ու Արամի տաղանդի համար». Էմմա Պետրոսյան
8/Հուլիս/2020 - 17:06
Հերթական անգամ փորձ է արվել խեղաթյուրել ոստիկանության գործողությունները
8/Հուլիս/2020 - 15:57
«Նժդեհի մասին մի տող չկարդացած, բայց մեծ էնտուզիազմով իր կենացը խմող … ապիներ, լավ ե՞ք հիմա..»Շուշան Պետրոսյան
8/Հուլիս/2020 - 15:52
Շուտով դիմակները և ձեռնոցները անցյալում կմնան. Արսեն Թորոսյանը ուրախ լուր է հայտնել
8/Հուլիս/2020 - 13:48
«Իմ թանկագին ամուսինն այս առավոտ մահացավ». դերասանի կնոջ գրառումը կհուզի յուրաքանչյուրիդ
8/Հուլիս/2020 - 13:43
ՖՈՏՈ. Զարուհի Բաբայանի օրիգինալ շնորհավորանքը սկեսուրի՝ Սոֆի Դևոյանի ծննդյան 71-ամյակի կապակցությամբ
8/Հուլիս/2020 - 13:37
Հրատապ պարետի նոր որոշումը .նշված հիվանդություններն ունեցող անձինք կարող են բաց տարածքներում դիմակ չկրել․
8/Հուլիս/2020 - 13:33
Ոստիկանապետը խիստ հրահանգներ է տվել ստորաբաժանումներին
8/Հուլիս/2020 - 12:44
Քաղաք Ստեփանավանում իրավիճակը շատ լարված է ,ըստ օգտատիրոջ ոստիկանները «հարձակվել» են թոշակառու,տարեց մարդկանց վրա
8/Հուլիս/2020 - 12:24
Իննա Խոջամիրյանի հուզիչ անդրադարձը Արփի Գաբրիելյանի ու որդու լուսանկարին
8/Հուլիս/2020 - 12:18
Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի առաջնեկը ուղակի հրեշտակ է
8/Հուլիս/2020 - 12:11
Պաշտպանության փոխնախարարը վարակվել է կորոնավիրուսով...
8/Հուլիս/2020 - 11:09
Ողջ լրահոսը