07 / July / 2020
01:39:31

Դիտեք նաև

xClose

Լարված իրավիճակ Կոտայքի մարզում. հարկադիր կատարողները քանի օր է, փորձում են 83-ամյա տատիկին դուրս հանել սեփական տանից. նրա աղջիկը փորձել է ինքնավնասում կատարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Հրագդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 83-ամյա Լիդա Բադալյանին ու նրա միակ խնամակալը համարվող՝ Լենա Բադալյանի տանը: Հարկադիր կատարողները քանի օր է, այցելում են 83-ամյա տատիկի տուն և պահանջում, որպեսզի նա տունը լքի, մինչդեռ Բադալյանները հայտարարում են, որ մի խումբ պաշտոնյաներ իրենց նկատմամբ կատարել են անարդարություններ և այդ հարցով Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում: Նրանք պնդում են, որ վճռաբեկ դատարանը ժամանակավորապես կասեցրել է իրենց՝ տանից վտարելու գործընթացը, մինդեռ հարկադիր կատարողները անընդհատ անհանգստացնում են իրենց: 2 օր առաջ էլ հարկադիր կատարողների հերթական այցի ժամանակ կինը փորձել է ինքնավնասում անել, սակայն այցելուները, տեսնելով, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, հեռացել են: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 19-ին SHAMSHYAN.com էր դիմել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 83-ամյա Լիդա Բադալյանն ու նրա աղջիկը՝ Լենա Բադալյանը: Ֆոտլրագրողի հետ զրույցում նրանք ասում էին. «Ով կմտածեր, որ մեր տան տղամարդու մահվանից հետո գաղտագողի մեր հարսը սև կբերեր մեր գլխին: Մեզանից թաքուն իր մարդկանց գրանցել է տան վրա, ինչի պատճառով անօգնական վիճակում գտնվող թոշակառու տատիկը զրկվել է Փարոսից: Դա քիչ էր, վերջերս էլ տեղեկացանք, որ մեզանից թաքուն դիմել է դատարան ու Կոտայքի մարզի դատարանը Լիդա Բադալյանի ու նրա ամուսնու կողմից տարիներով կառուցված տան մեծ մասը սեփականության իրավունքով հատկացրել է հարսին: Օրեր առաջ էլ Հարկադիր կատարման ծառայությունից եկել են մեր տուն ու մեզ ժամանակ են տվել, որ փետրվարի 25-ին պետք է տունը ազատենք և 83-ամյա տան իրական սեփականատիրոջն էլ դատարանը հատկացրել է որպես կացարան՝ տան հարևանությամբ գտնվող գոմը: Խնդրում ենք ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, որպեսզի իրենց հոսկողության տակ վերցնեն այս գործը ու կհամոզվեն, թե ինչպիսի կոպիտ չարաշահումներ են կատարվել դատարանի կողմից: Լրացուցիչ խնդրանքով դիմում ենք նաև Փաստաբանների պալատաի նախագահ Արա Զոհրաբյանին, որպեսզի նա էլ ուսումնասիրի մեր փաստաբանի՝ Արթուր Խաչիկյանի կատարած անմարդկային վերաբերմունքը: Մեզ վերաբերող բոլոր որոշումները, մեզ խաբելով, տարել է ու մինչև այժմ ոչ միայն չի վերադարձնում այլ նաև հրաժարվում է մեր հեռախոսազանգերին պատասխանել: Որպես 83 տարեկան տատիկ խնդրում եմ ձեզանից, որ իմ հարցը լսեք և հետաքննություն անցկացնեք ու կհամոզվեք, որ թե՛ հարսիս, թե՛ մեր փաստաբանի և թե՛ դատարանի կողմից կատարվել են անարդարացի որոշումներ և խնդրում ենք, որ խնդրին հրատապ լուծում տաք, հակառակ դեպքում՝ ես ու իմ աղջիկս դատավորի անօրինական որոշումների պատճառով հայտնվելու ենք փողոցում», արցունքներն հազիվ էր զսպում 83-ամյա Լիդա տատիկը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

 

 

Suggestions

Newsfeed
New video emerges of mother trying to kill son for first time
28/May/2020 - 19:10
New York State braces for spike in coronavirus cases
5/April/2020 - 19:56
New Orleans takes on Coronavirus battle 15 years after hurricane
5/April/2020 - 19:01
The next outbreak? We’re not ready | Bill Gates
5/April/2020 - 18:59
SPECIAL REPORT: China's deadly coronavirus cover-up
5/April/2020 - 18:56
#Bitcoin price falling to $6,400 as $21.7 mln in BTC moved by top exchange
13/March/2020 - 22:36
Worth millions of euros: Gold toilet "America" ​​stolen - at Churchill's birthplace
13/March/2020 - 22:34
Coronavirus survivor reveals what it's like to have Covid-19
13/March/2020 - 16:23
Tom Hanks and Rita Wilson test positive for coronavirus
13/March/2020 - 16:20
#Coronavirus: there are 2 types
7/March/2020 - 19:55
Woman Has 17 Abortions in 6 Years, May Never Be Able to Have Children
7/March/2020 - 19:54
Mars as you have never seen it before in 1.8 billion pixels
7/March/2020 - 19:53
#Apple, #Microsoft, #Google look to move production away from China. That’s not going to be easy․ #CNBC
7/March/2020 - 19:51
Elizabeth Warren ends presidential bid
7/March/2020 - 19:49
Best EXPLOSIVE Pranks - Just For Laughs Gags
6/March/2020 - 17:22
Comedy Videos - New Funny Pranks Compilation Try Not To Laugh
6/March/2020 - 17:20
First Case of Coronavirus in Dog Confirmed in Hong Kong
6/March/2020 - 14:54
The Best Way to Wash Your Hands to Prevent Getting Sick
6/March/2020 - 14:52
Over 100 Coronavirus Cases Confirmed In US; More Deaths In Washington State
4/March/2020 - 18:57
Baba Vanga Predictions and Divinations for 2020.
4/March/2020 - 18:54
Spike in coronavirus cases and fatalities around the world
2/March/2020 - 18:41
Hong Kong. A Walk Around the Food Markets in the Streets. Chinese Food and Street Food
1/March/2020 - 21:50
China's animal crusaders | 101 East
1/March/2020 - 21:46
China orders complete ban on trade in wildlife for food to combat coronavirus epidemic
1/March/2020 - 17:10
All Timeline