10 / July / 2020
01:39:31

Դիտեք նաև

xClose

Սերժի զրույցը քննիչների հետ․ ՓԱԿԱԳԾԵՐ ԲԱՑՎԵՑԻՆ

Նախօրեին Սերժ Սարգսյանն ասել էր, թե խոստացել է պարզ ու անկեղծ զրույց ունենալ մեր քաղաքացիների հետ, և դրա ժամկետը մոտենում է։ Իհարկե, դժվար է ենթադրել, թե ինչ ունի ասելու Սարգսյանը, մանավանդ ընդամենը մեկ ու կես տարի առաջ նա իշխանությունից հեռացվեց հենց քաղաքական խոսքի, կրեատիվ գաղափարների բացակայության հետևանքով։ Հեղափոխությանը հաջորդած շրջանը բացահայտեց, որ Սեժ Սարգսյանն ու նրա թիմը քաղաքական ռեբրենդինգի ռեսուրս չունեն ու այս հարթության վրա դժվար է պատկերացնել ՀՀԿ-ի ու նրա առաջնորդի քաղաքական ռեստավրացիան։
Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը երկու օր առաջ մտածված էր այցելել Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոց, որպեսզի այնտեղ հնչեցնի բազմիմաստ մի հայտարարություն, որն առնվազն մի քանի թիրախներ ունի՝ կոնկրետ անձնանց ու նպատակների առումով։

«Իմ անձի հետ կապված վախենալու որևէ բան չունեմ: Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, եթե ինձ ձերբակալելով «Մարտի 1»-ը, «Հոկտեմբերի 27»-ը կհամարվի ամբողջովին բացահայտված, եթե ինձ ձերբակալելով մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, եթե ինձ ձերբակալելով Լեռնային Ղարաբաղի բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, ապա թող ձերբակալեն», – հայտարարել է նախկին նախագահը:

Սերժ Սարգսյանի հայտարարությունները, որպես կանոն, պետք է հասկանալ հակառակ իմաստով․ համենայն դեպս՝ գաղտնիք չէ, որ այս գործիչն աչքի է ընկնում չկատարված խոստումներով, ակնհայտ ստով, երբ, օրինակ՝ ձգտում էր վարչապետության՝ հակառակ տրված խոստման։ Հիմա՝ եթե Սարգսյանն ասում է, թե իր «անձի հետ կապված վախենալու որևէ բան չունի», վստահաբար կարելի է պնդել, որ երրորդ նախագահին խոսեցնում է հենց ձերբակալվելու, կալանավորվելու վախը։ Եթե գործող իշխանությունները նման ցանկություն ունենան, ապա Քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ ուղղակի «կարտասվեն» Սերժ Սարգսյանի համար՝ հաշվի առնելով նրա պաշտոնավարման շրջանում տեղ գտած հանցագործությունները։

Եթե Սերժ Սարգսյանը խուճապի մեջ է, ապա այնքան էլ ակնհայտ չէ, թե ինչ «անկեղծ զրույցի» է պատրաստվում նա։

Հասարակությունը նրա «անկեղծության» անհրաժեշտությունը չունի, նման ցանկություն կարող են ունենալ քննչական մարմինները, ու Սարգսյանը կարծես կանխատեսում է իր տխուր հեռանկարը՝ ասելով, թե «անկեղծ զրույցի ժամկետը մոտենում է»։ Շատ հնարավոր է, որ Սերժ Սարգսյանն ինքն է բարձրաձայնում սեփական ձերբակալության հնարավորության մասին՝ դա կանխելու, իշխանությունների մտադրությունները վիժեցնելու նպատակով։ Ամիսներ առաջ նման օպերացիա Սերժ Սարգսյանի շրջապատն արդեն իրականացրել է, երբ Միքայել Մինասյանն ու մյուսները պարզապես «հորդորում» էին ձերբակալել Սերժ Սարգսյանին։

Մյուս կողմից Սերժ Սարգսյանը բաց տեքստով խոստովանում է, որ Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի ոճրագործությունները բացահայտված չեն։ Իհարկե, նման «անկեղծությունը» հանրության մոտ խորացնում է կասկածները, թե Սարգսյանն առնչություն ունի այս ոճրագործությունների հետ, սակայն երրորդ նախագահի լակոնիկ խոսքում առկա է նաև պատասխանատվությունը միայն Ռոբերտ Քոչարյանի վրա բարդելու բաղադրիչ։ Սարգսյանը գրեթե բաց տեքստով հասկացնում է, որ Քոչարյանի օրինակով ճաղերի հետևում կլիներ, եթե Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի ոճիրների կազմակերպմանն առնչություն ուենար։

Իհարկե, Սերժ Սարգսյանի «անկեղծությունը» առայժմ գնահատում են միայն նրա շրջապատում, ինչն ամենևին էլ չի երաշխավորում, թե, ի վերջո, որտեղ կկայանա երրորդ նախագահի խոստացած «զրույցը»։

8rd.am-ում հրապարակված ցանկացած տեսանյութ վերցվում է բաց աղբյուրներից, և տեսանյութում ընթերցվածը չի բխում մեր դիրքորոշումից և անձնական կարծիքից։ Եթե կայքում առկա են տեսանյութեր, որոնք վերաբերվում են Ձեր անձին, գրեք հաղորդագրություն, և մենք կհեռացնենք այն ։

Suggestions

Newsfeed
New video emerges of mother trying to kill son for first time
28/May/2020 - 19:10
New York State braces for spike in coronavirus cases
5/April/2020 - 19:56
New Orleans takes on Coronavirus battle 15 years after hurricane
5/April/2020 - 19:01
The next outbreak? We’re not ready | Bill Gates
5/April/2020 - 18:59
SPECIAL REPORT: China's deadly coronavirus cover-up
5/April/2020 - 18:56
#Bitcoin price falling to $6,400 as $21.7 mln in BTC moved by top exchange
13/March/2020 - 22:36
Worth millions of euros: Gold toilet "America" ​​stolen - at Churchill's birthplace
13/March/2020 - 22:34
Coronavirus survivor reveals what it's like to have Covid-19
13/March/2020 - 16:23
Tom Hanks and Rita Wilson test positive for coronavirus
13/March/2020 - 16:20
#Coronavirus: there are 2 types
7/March/2020 - 19:55
Woman Has 17 Abortions in 6 Years, May Never Be Able to Have Children
7/March/2020 - 19:54
Mars as you have never seen it before in 1.8 billion pixels
7/March/2020 - 19:53
#Apple, #Microsoft, #Google look to move production away from China. That’s not going to be easy․ #CNBC
7/March/2020 - 19:51
Elizabeth Warren ends presidential bid
7/March/2020 - 19:49
Best EXPLOSIVE Pranks - Just For Laughs Gags
6/March/2020 - 17:22
Comedy Videos - New Funny Pranks Compilation Try Not To Laugh
6/March/2020 - 17:20
First Case of Coronavirus in Dog Confirmed in Hong Kong
6/March/2020 - 14:54
The Best Way to Wash Your Hands to Prevent Getting Sick
6/March/2020 - 14:52
Over 100 Coronavirus Cases Confirmed In US; More Deaths In Washington State
4/March/2020 - 18:57
Baba Vanga Predictions and Divinations for 2020.
4/March/2020 - 18:54
Spike in coronavirus cases and fatalities around the world
2/March/2020 - 18:41
Hong Kong. A Walk Around the Food Markets in the Streets. Chinese Food and Street Food
1/March/2020 - 21:50
China's animal crusaders | 101 East
1/March/2020 - 21:46
China orders complete ban on trade in wildlife for food to combat coronavirus epidemic
1/March/2020 - 17:10
All Timeline