11 / Հուլիս / 2020
01:39:31
Վերջին լուրերը
«Եթե համացանցում հայհոյելը համարվեր օլիմպիկական մարզաձեւ, Հայաստանը կ... Սերժ Սարգսյանի տեսակապը դարձել է համացանցի հիթը և բոլորի ծաղրի թեման «Քեզ 48 ժամ.» Գևորգ Պետրոսյանը ժամանակ է տվել Նիկոլ Փաշինյանին Նոր մանրամասներ: Կորոնավիրուսով վարակված Գագիկ Ծառուկյանի ու որդու առո... «էս աղետալի պահին միտինգ չեմ անում այլ մեքենաս լվացել տաքսի եմ քշում» ... Այո, Ղարաբաղի հարցի շուրջ մտահոգված եմ, չունեմ այն տպավորությունը, որ ... «Իմ ամենինչ». Մարիամ Փաշինյանը նոր լուսանկարներ է հրապարակել եղբոր հետ Սարսափելի բացահայտում: Հայ բժիշկը բռնաբարել է անզգայացման տակ գտնվող հ... Գյումրու թիվ 2 գիշերօթիկ հաստատության 10 սան վարակվել է կորոնավիրուսով ԱՆՉԱՓ ԳԵՂԵՑԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ: Զորամասից ծափերով Աշոտին տուն են ճանապարհել։ ... «Ինձ հետ կապվեցին մասսոններ ու ասին, որ եթե ուզում ես դառնալ վարչապետ…... Գագիկ Ծառուկյանը նոր հայտարարություն է տարածել.... «Երկրից կգնամ. Ապրելու համար գումար չունեմ, մեքենաներս էլ չեմ կարողանո... Եղեք ավելի տեղեկացված: Հուլիսի 6-ի մաթեմատիկայի միասնական քննության գն... Ինձ տեղեկացրին, թե այսպես ենք քո հանդեպ վարվում, որ հեռանաս, ես հեռացա...

Դիտեք նաև

xՓակել

Սերժի զրույցը քննիչների հետ․ ՓԱԿԱԳԾԵՐ ԲԱՑՎԵՑԻՆ

Նախօրեին Սերժ Սարգսյանն ասել էր, թե խոստացել է պարզ ու անկեղծ զրույց ունենալ մեր քաղաքացիների հետ, և դրա ժամկետը մոտենում է։ Իհարկե, դժվար է ենթադրել, թե ինչ ունի ասելու Սարգսյանը, մանավանդ ընդամենը մեկ ու կես տարի առաջ նա իշխանությունից հեռացվեց հենց քաղաքական խոսքի, կրեատիվ գաղափարների բացակայության հետևանքով։ Հեղափոխությանը հաջորդած շրջանը բացահայտեց, որ Սեժ Սարգսյանն ու նրա թիմը քաղաքական ռեբրենդինգի ռեսուրս չունեն ու այս հարթության վրա դժվար է պատկերացնել ՀՀԿ-ի ու նրա առաջնորդի քաղաքական ռեստավրացիան։
Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը երկու օր առաջ մտածված էր այցելել Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոց, որպեսզի այնտեղ հնչեցնի բազմիմաստ մի հայտարարություն, որն առնվազն մի քանի թիրախներ ունի՝ կոնկրետ անձնանց ու նպատակների առումով։

«Իմ անձի հետ կապված վախենալու որևէ բան չունեմ: Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, եթե ինձ ձերբակալելով «Մարտի 1»-ը, «Հոկտեմբերի 27»-ը կհամարվի ամբողջովին բացահայտված, եթե ինձ ձերբակալելով մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, եթե ինձ ձերբակալելով Լեռնային Ղարաբաղի բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, ապա թող ձերբակալեն», – հայտարարել է նախկին նախագահը:

Սերժ Սարգսյանի հայտարարությունները, որպես կանոն, պետք է հասկանալ հակառակ իմաստով․ համենայն դեպս՝ գաղտնիք չէ, որ այս գործիչն աչքի է ընկնում չկատարված խոստումներով, ակնհայտ ստով, երբ, օրինակ՝ ձգտում էր վարչապետության՝ հակառակ տրված խոստման։ Հիմա՝ եթե Սարգսյանն ասում է, թե իր «անձի հետ կապված վախենալու որևէ բան չունի», վստահաբար կարելի է պնդել, որ երրորդ նախագահին խոսեցնում է հենց ձերբակալվելու, կալանավորվելու վախը։ Եթե գործող իշխանությունները նման ցանկություն ունենան, ապա Քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ ուղղակի «կարտասվեն» Սերժ Սարգսյանի համար՝ հաշվի առնելով նրա պաշտոնավարման շրջանում տեղ գտած հանցագործությունները։

Եթե Սերժ Սարգսյանը խուճապի մեջ է, ապա այնքան էլ ակնհայտ չէ, թե ինչ «անկեղծ զրույցի» է պատրաստվում նա։

Հասարակությունը նրա «անկեղծության» անհրաժեշտությունը չունի, նման ցանկություն կարող են ունենալ քննչական մարմինները, ու Սարգսյանը կարծես կանխատեսում է իր տխուր հեռանկարը՝ ասելով, թե «անկեղծ զրույցի ժամկետը մոտենում է»։ Շատ հնարավոր է, որ Սերժ Սարգսյանն ինքն է բարձրաձայնում սեփական ձերբակալության հնարավորության մասին՝ դա կանխելու, իշխանությունների մտադրությունները վիժեցնելու նպատակով։ Ամիսներ առաջ նման օպերացիա Սերժ Սարգսյանի շրջապատն արդեն իրականացրել է, երբ Միքայել Մինասյանն ու մյուսները պարզապես «հորդորում» էին ձերբակալել Սերժ Սարգսյանին։

Մյուս կողմից Սերժ Սարգսյանը բաց տեքստով խոստովանում է, որ Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի ոճրագործությունները բացահայտված չեն։ Իհարկե, նման «անկեղծությունը» հանրության մոտ խորացնում է կասկածները, թե Սարգսյանն առնչություն ունի այս ոճրագործությունների հետ, սակայն երրորդ նախագահի լակոնիկ խոսքում առկա է նաև պատասխանատվությունը միայն Ռոբերտ Քոչարյանի վրա բարդելու բաղադրիչ։ Սարգսյանը գրեթե բաց տեքստով հասկացնում է, որ Քոչարյանի օրինակով ճաղերի հետևում կլիներ, եթե Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի ոճիրների կազմակերպմանն առնչություն ուենար։

Իհարկե, Սերժ Սարգսյանի «անկեղծությունը» առայժմ գնահատում են միայն նրա շրջապատում, ինչն ամենևին էլ չի երաշխավորում, թե, ի վերջո, որտեղ կկայանա երրորդ նախագահի խոստացած «զրույցը»։

8rd.am-ում հրապարակված ցանկացած տեսանյութ վերցվում է բաց աղբյուրներից, և տեսանյութում ընթերցվածը չի բխում մեր դիրքորոշումից և անձնական կարծիքից։ Եթե կայքում առկա են տեսանյութեր, որոնք վերաբերվում են Ձեր անձին, գրեք հաղորդագրություն, և մենք կհեռացնենք այն ։

Այս թեմայով

Լրահոս
«Եթե համացանցում հայհոյելը համարվեր օլիմպիկական մարզաձեւ, Հայաստանը կդառնար վերջին տարիների բացարձակ չեմպիոն» Մկրտիչ Արզումանյանի կոշտ արձագանքը
Այսօր 13:31
Սերժ Սարգսյանի տեսակապը դարձել է համացանցի հիթը և բոլորի ծաղրի թեման
Այսօր 12:36
«Քեզ 48 ժամ.» Գևորգ Պետրոսյանը ժամանակ է տվել Նիկոլ Փաշինյանին
Այսօր 12:24
Նոր մանրամասներ: Կորոնավիրուսով վարակված Գագիկ Ծառուկյանի ու որդու առողջական վիճակի մասին
Այսօր 0:48
«էս աղետալի պահին միտինգ չեմ անում այլ մեքենաս լվացել տաքսի եմ քշում» դերասան Մանվել Խաչատրյանի կոչը կոլեգաներին
Այսօր 0:42
Այո, Ղարաբաղի հարցի շուրջ մտահոգված եմ, չունեմ այն տպավորությունը, որ ճիշտ ուղղությամբ ենք առաջ գնում. Քոչարյան
Այսօր 0:07
«Իմ ամենինչ». Մարիամ Փաշինյանը նոր լուսանկարներ է հրապարակել եղբոր հետ
10/Հուլիս/2020 - 23:56
Սարսափելի բացահայտում: Հայ բժիշկը բռնաբարել է անզգայացման տակ գտնվող հիվանդներին
10/Հուլիս/2020 - 23:43
Գյումրու թիվ 2 գիշերօթիկ հաստատության 10 սան վարակվել է կորոնավիրուսով
10/Հուլիս/2020 - 18:44
ԱՆՉԱՓ ԳԵՂԵՑԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ: Զորամասից ծափերով Աշոտին տուն են ճանապարհել։ Աշոտն էն տղեն ա, որ երկու տարի բանակում բարձր է պահել զինվորի ուսադիրն ու համազգեստը
10/Հուլիս/2020 - 17:34
«Ինձ հետ կապվեցին մասսոններ ու ասին, որ եթե ուզում ես դառնալ վարչապետ…». Անի Զախարյան (Տեսանյութ)
10/Հուլիս/2020 - 16:32
Գագիկ Ծառուկյանը նոր հայտարարություն է տարածել....
10/Հուլիս/2020 - 16:26
«Երկրից կգնամ. Ապրելու համար գումար չունեմ, մեքենաներս էլ չեմ կարողանում վաճառել, չեն գնում. Մենք մեղք չունենք, որ պանդեմիա է»
10/Հուլիս/2020 - 16:20
Եղեք ավելի տեղեկացված: Հուլիսի 6-ի մաթեմատիկայի միասնական քննության գնահատականներն արդեն տեղադրված ու հասանելի են dimord.am կայքում
10/Հուլիս/2020 - 14:54
Ինձ տեղեկացրին, թե այսպես ենք քո հանդեպ վարվում, որ հեռանաս, ես հեռացա. Թեւան Պողոսյան
10/Հուլիս/2020 - 13:30
«Ես երբեք չեմ անիծել, դա սազական չեմ համարել, բայց հիմա ասում եմ՝ անիծվեք դուք փնթիներ. »Գևորգ Պետրոսյան/տեսանյութ/...
10/Հուլիս/2020 - 13:26
Ոստիկանները բերման են ենթարկում Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա անողներին․ լարված իրավիճակը դեռ շարունակվում է
10/Հուլիս/2020 - 13:20
Տնօրենը կրակել է 53-ամյա տղամարդու աչքին
10/Հուլիս/2020 - 12:23
«Ինչո՞ւ է Փաշինյանն ատում ոստիկաններին և ինչո՞ւ է նրանց վերածում ոտքի տակի կտորի.» Նարեկ Սամսոնյան
10/Հուլիս/2020 - 12:20
Գեղեցիկ կատարում: «Էլի Հայր ու աղջիկ»․ Գևորգ Պետրոսյանը նվագում է, դուստրը՝ երգում (Տեսանյութ)
10/Հուլիս/2020 - 12:12
Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած պացիենտներից ամենաերիտասարդը 51-ամյա կին է
10/Հուլիս/2020 - 11:07
Հայաստանում հուլիսի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակակիրների և մահերի ընդհանուր տվյալները ....
10/Հուլիս/2020 - 11:01
ՏԵՍԱՆՅՈՒԹ Ինչպես է Փաշինյանների ընտանիքը դիմավորել բանակից զորակոչված Աշոտին
10/Հուլիս/2020 - 10:39
Անչափ ցավալի լուր,Աստված հոգիդ լուսավորի լավ Մարդ: Մահացել է Կարեն Վարդանյանը
10/Հուլիս/2020 - 10:34
Ողջ լրահոսը