05 / July / 2020
01:39:31

Դիտեք նաև

xClose

Ողբերգական և սարսափելի ավտովթար . բախվել են Mercedes-ն ու 06-ը. մայր ու որդի հիվանդանոցում մահացել են, կա վիրավոր

Shamshyan com_ ի տեղեկություններով այսօր՝ նոյեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Ոսկեհատ-Մասիս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են ВАЗ 2106 մակնիշի 10 MP 055 համարանիշի և Mercedes մակնիշի 34 AV 770 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 2-ը՝ «Աստղիկ», 1-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններ: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբելյանի և ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանը և նույն բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Պետրոսյանը: Մինչ վթարի վայրում զննություն էր կատարում ՃՈ ավագ հետաքննիչ Գ. Եղիազարյանը, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից ՝ 49-ամյա Կարեն Հակոբյանն ու 69-ամյա Արևհատ Հակոբյանը գիտակցության չգալով՝ մահացել են, ինչից հետո ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Նարեկ Մհերյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ն. Մհերյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդների և վիրավորի ինքնությունը: Գ.Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի են: Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Արմավիրի մարզի Վաղարշապատի Ռազմական ոստիկանության ծառայողները, քանի որ Կ. Հակոբյանը ծառայում էր ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Suggestions

Newsfeed
New video emerges of mother trying to kill son for first time
28/May/2020 - 19:10
New York State braces for spike in coronavirus cases
5/April/2020 - 19:56
New Orleans takes on Coronavirus battle 15 years after hurricane
5/April/2020 - 19:01
The next outbreak? We’re not ready | Bill Gates
5/April/2020 - 18:59
SPECIAL REPORT: China's deadly coronavirus cover-up
5/April/2020 - 18:56
#Bitcoin price falling to $6,400 as $21.7 mln in BTC moved by top exchange
13/March/2020 - 22:36
Worth millions of euros: Gold toilet "America" ​​stolen - at Churchill's birthplace
13/March/2020 - 22:34
Coronavirus survivor reveals what it's like to have Covid-19
13/March/2020 - 16:23
Tom Hanks and Rita Wilson test positive for coronavirus
13/March/2020 - 16:20
#Coronavirus: there are 2 types
7/March/2020 - 19:55
Woman Has 17 Abortions in 6 Years, May Never Be Able to Have Children
7/March/2020 - 19:54
Mars as you have never seen it before in 1.8 billion pixels
7/March/2020 - 19:53
#Apple, #Microsoft, #Google look to move production away from China. That’s not going to be easy․ #CNBC
7/March/2020 - 19:51
Elizabeth Warren ends presidential bid
7/March/2020 - 19:49
Best EXPLOSIVE Pranks - Just For Laughs Gags
6/March/2020 - 17:22
Comedy Videos - New Funny Pranks Compilation Try Not To Laugh
6/March/2020 - 17:20
First Case of Coronavirus in Dog Confirmed in Hong Kong
6/March/2020 - 14:54
The Best Way to Wash Your Hands to Prevent Getting Sick
6/March/2020 - 14:52
Over 100 Coronavirus Cases Confirmed In US; More Deaths In Washington State
4/March/2020 - 18:57
Baba Vanga Predictions and Divinations for 2020.
4/March/2020 - 18:54
Spike in coronavirus cases and fatalities around the world
2/March/2020 - 18:41
Hong Kong. A Walk Around the Food Markets in the Streets. Chinese Food and Street Food
1/March/2020 - 21:50
China's animal crusaders | 101 East
1/March/2020 - 21:46
China orders complete ban on trade in wildlife for food to combat coronavirus epidemic
1/March/2020 - 17:10
All Timeline