16 / October / 2019
01:39:31

Դիտեք նաև

x

«Նիկոլի քցած կուտը մի՛ կերեք». Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին երեկ հետեւում էր նաեւ ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ, ում հետ էլ զրուցեցինք դատավորի որոշման եւ ներքաղաքական վերջին աղմկոտ իրադարձությունների մասին:

Մամեդյարով-Մնացականյան հանդիպման Նիկոլի փակուղին
«ԴԱՏԱՐԱՆԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ԴԻՄԱԿԱՅԵԼ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ»

– Պարոն Շարմազանով, դատարանը որոշեց չփոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը: Ի՞նչ կասեք այս մասին:

– ՀՀ երկրորդ նախագահին, որն իր կամքով վերադարձել է Հայաստան, որը ոչ մի օր չի խուսափել քննությունից, որը, ինչպես ինքն ասաց, Արցախյան հերոսամարտի ժամանակ, եթե փախչող լիներ, թուրքերը թեյ կխմեին Ստեփանակերտում, այսօր մեր դատարանը պահում է կալանքի տակ: Խոսքն այն մասին չէ` մեղավո՞ր է, թե` ոչ, այլ խոսքն այն մասին է, թե ՀՀ երկրորդ եւ Արցախի առաջին նախագահն ի՞նչ հիմքով է մնում է կալանքի տակ, երբ որեւէ հիմք չկա: Նախ կա Սահմանադրական դատարանի որոշում եւ երկրորդ` եթե ահաբեկչական ակտի մասնակիցները, բանդայի գործով ահաբեկիչները գրավով ազատ են արձակվում, ո՞րն է շարժառիթը, որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում է անազատության մեջ: Սրա պատճառով է, որ ասում ենք` Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է անձնական վրեժխնդրությամբ: Մենք հստակ տեսանք, որ, դժբախտաբար, հարգելի դատարանը չկարողացավ դիմակայել այն ճնշումներին, որոնք տեղի ունեցան հենց դատական նիստի նախօրեին:

Տեղեկատվական պայքար Արթուր Վանեցյանի հրաժարականի շուրջ
– Կարծում եք` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դարարեցնելու համար գործընթաց սկսելու որոշումը կա՞պ ուներ դատարանի այս որոշման հետ:

– ՀՀ-ում ամեն ինչ տեղի է ունենում կոմպլեքս: Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի բացարձակ դիկտատուրա, դեպի թայֆապետություն, նիկոլապետություն եւ դեպի խայտառակություն: ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարությունն օբյեկտիվ գնահատական էր Նիկոլ Փաշինյանի կառավարմանը: Սա առանց իզմերի գաղափարախոսությունն է` քանդել ամեն ինչ եւ ուզուրպացնել ամբողջ իշխանությունը: Նիկոլ Փաշինյանին հաջողվեց շանտաժով դառնալ վարչապետ, հաջողվեց հոկտեմբերի 2-ին շանտաժով գրավել խորհրդարանի շենքն ու ցրել Ազգային ժողովը: Եվ այսօր եթե Հայաստանում բազմակարծության եւ օրինականության գոնե մի փոքր հատված մնացել է, դա դատական իշխանության մի մասն է` ի դեմս Սահմանադրական դատարանի եւ նրա նախագահի: Նիկոլ Փաշինյանն իր թայֆով ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանում ունենա ամբողջական իշխանություն եւ դառնա ֆյուռեր, բայց ֆյուռերի կյանքը կարճ է լինում: Միշտ ֆյուռերներին հաջորդում են Կոնրադ Ադենաուերի նման լուսավոր եւ ժողովրդավար գործիչներ:

«Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ուժ կիրառել ընդդեմ ցուցարարների»
«ՆԻԿՈԼԻ ՔՑԱԾ ԿՈՒՏԸ ՄԻ՛ ԿԵՐԵՔ»

– ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը` ՍԴ նախագահի մասին, ըստ էության, ակնարկում էր, որ Հրայր Թովմասյանը, այսպես ասած, ՀՀԿ-ի մարդն է, որից պետք է ազատվել: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ տրամաբանությանը:

– Նախ` Հրայր Թովմասյանն իր կնոջ մարդն է եւ իր երեխաների հայրը: Իսկ պարոն ԱԺ նախագահին, որի հետ աշխատել եմ որպես պատգամավոր, եւ վաղեմի ծանոթներ ենք, կարող եմ ասել` եղբա՛յր, ամեն ինչ այսօրով չի ավարտվում, մտածիր պետության շահի մասին: Նիկոլի քցած կուտը մի՛ կերեք, որովհետեւ սա պետություն է, եւ օրենսդիր մարմինն իրավունք չունի կոպտորեն միջամտել դատական իշխանության գործերին:

​​​​​​​«Բան չեմ ուզում, թող իմ տղուն հետ տան, իմ տղեն ինձ ընտիր կպահի». զոհված զինվորի մայր (Տեսանյութ)
– Իսկ ի՞նչն էր խանգարում Ձեր իշխանությանը, որ «մարտի 1-ի» գործով պատշաճ քննություն տարվեր, եւ գործը վերջապես ամբողջովին բացահայտվեր:

– Ո՞վ է ասում, որ դատական իշխանությունը մեր քաղաքական թիմից էր, մի՛ խառնեք մեր իշխանությունը Նիկոլի իշխանության հետ: Ես օրենսդիր իշխանության ներկայացուցիչ եմ եղել, եւ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի իշխանության, որտեղ չկա իշխանության տարանջատում եւ օրենսդիրները քիթը խոթում են դատական իշխանության գործերին, որպես պատգամավոր, գործել եմ բացառապես ՀՀ Սահմանադրության եւ օրենսդրության շրջանակում: Էդուարդ Շարմազանովը` որպես ԱԺ պատգամավոր, հետագայում նաեւ, որպես ԱԺ փոխնախագահ, որեւէ իրավունք եւ պարտավորություն չի ունեցել դատական իշխանության գործերին միջամտելու: Դա իմ ֆունկցիան չէր: Համենայնդեպս, մենք չենք ունեցել նման դեպքեր, երբ պետության ղեկավարները, գործադիր եւ օրենսդիր մարմինների անդամներն ուղիղ հրահանգեն, թե «կա՞ տենց դատավոր, որ իմ ասածը չանի», ինչպես ասաց անցած տարվա օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը: Կրկնում եմ` Նիկոլ Փաշինյանի ձախողված քաղաքականության գնահատականը տվել է իր կողմից գեներալ-մայորի կոչում ստացած Արթուր Վանեցյանը:

«Բարի ցանկություններով սալապատված է դժոխքի ճանապարհը». Խոսրով Հարությունյան
«ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱՎԸ ԳՆՈՒՄ Է ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ»

– Ըստ Ձեզ` ո՞րը կարող էր լինել Արթուր Վանեցյանի հրաժարականի հիմնական պատճառը:

– Ունեմ կարծիք, որ սպան, որը երդում է տվել ծառայել ՀՀ-ին, փորձել է մնալ այդ շրջանակում: Իսկ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունը շփոթել է իր անձի հետ, կարծել է, որ ինքն է Հայաստանի Հանրապետությունը ու իր թայֆեն: Եվ երբ մարդիկ ասում են` ծառայում եմ հանրապետությանը, այդ մարդու մոտ հարց է առաջացել` էդ ո՞նց ինձ չես ծառայում:

«Ծեծելով բաժին են տարել՝ սուտՆիկոլ եւ չՆիկոլ հեշթեգի համար». լարված իրավիճակ Հերացի փողոցում
– Կա կարծիք, որ ԱԱԾ նախկին տնօրենը` որպես սպա, իրավունք չուներ հանդես գալ նման հայտարարությամբ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Իսկ պետության վարչապետի պաշտոնը ստանձնած մարդը իրավունք ունի՞ անմեղության կանխավարկածն արհամարհել, հասարակությանը սեւերի եւ սպիտակների բաժանել, դավադիր ուժեր փնտրել Արցախում, օտարերկրյա գործալալների մասին խոսել ու մինչեւ օրս որեւէ անուն չտալ: ԱԱԾ տնօրենի գնահատականն ինձ համար SOS էր, որ մեր պետության նավը գնում է սխալ ուղղությամբ:

​​​​​​​«Նիկոլը բարոյազրկում է մեր երկիրն ու մեր բանակը». Վոլոդյա Հովհաննիսյան (Տեսանյութ)
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Suggestions

Newsfeed
What progress has come to....
15/October/2019 - 20:21
This University Has A ‘Draw Danny DeVito Wall’ And I Want To Enroll
14/October/2019 - 21:20
Lions is King But Fail! Mother Bear Save Her Baby From Puma Hunting, Giraffe vs Lions
10/October/2019 - 19:46
Briefing with Kim Kardashian
10/October/2019 - 19:43
This National Park Has An Annual Fat Bear Contest And I Am In Love
10/October/2019 - 19:33
Armenian fans are greeting Kim Kardashian
8/October/2019 - 21:09
Kim Kardashian is taking photos with her fans in Etchmiadzin after baptizing children
8/October/2019 - 21:08
This dog is on a diet and HE HAS SOME THINGS TO SAY ABOUT IT
8/October/2019 - 13:30
Seeing the dancers the man could not stand it and went out to dance
14/May/2019 - 18:15
Funny Will Melt Your Heart Compilation. REAL LIFE HEROES
11/May/2019 - 16:58
A huge Green Anaconda attempts to cross a busy road in Brazil.
10/May/2019 - 23:12
Hairdresser Gets 'Pantsed' By Little Girl
19/February/2019 - 14:53
Lion Shows Tourist Why Windows Should be Closed!
19/February/2019 - 14:52
The Best of Eagle Attacks Ever
12/February/2019 - 20:07
Smart monkey working as field worker
12/February/2019 - 20:04
Girl With Down Syndrome Becomes Stewardess For A Day
5/February/2019 - 22:23
Disabled Woman Teaches Dog To Help With Washing
5/February/2019 - 22:21
Pensioner Becomes Britain's Oldest Ping Pong Player
5/February/2019 - 22:19
Boiling Water Turns Into Stunning Snow Cloud
5/February/2019 - 17:54
Horse Shows Off His Impressive Dance Moves
5/February/2019 - 17:51
Cute baby monkey relax and play happily with 2 puppies
5/February/2019 - 17:46
First time driving at 90 years old
27/January/2019 - 21:55
Baby monkey and dog puppies compilation
27/January/2019 - 21:40
Shocking Moment! Video of Barefoot toddler walks with her hands up towards armed police!
26/January/2019 - 23:28
smart monkey using iphone & ipad
26/January/2019 - 23:27
All Timeline