13 / July / 2020
01:39:31

Դիտեք նաև

xClose

Վարչապետը դատական իշխանությունը բուռը վերցնելու մտքից չի հրաժարվել, հիմա էլ անցել է բանկային համակարգը իշխանության կցորդը դարձնելուն․ Արամ Անտինյան

«Քառյակ մեդիա» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անտինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բանկային գաղտնիքի մասին օրինագծին։ Նա նշել է, որ այս օրինագծով իշխանությունը փորձում է իր կցորդը դարձնել բանկային համակարգը։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Աղմուկ էլ թող չբարձրացնեն, այդ օրենքն ընդունվելու է»
Նիկոլ Փաշինյան, 16․09․2019

Խոսքը բանկային գաղտնիքի մասին օրենքի նախագծի մասին է, որի ընդունման մասին ազդարարում է գործադիր իշխանության ղեկավարը՝ մեր երկրի խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում։ Մինչդեռ, այս խորհրդարանը ոչ միայն կարող է մերժել կառավարության ներկայացրած ցանկացած օրենքի նախագիծ, այլև անվստահություն հայտնել վարչապետին, այդ պարագայում ինչո՞ւ է Փաշինյանը նսեմացնում իր թիմակիցներին՝ խորհրդարանական մեծամասնությանը, ներկայացնելով նրանց որպես գործադիրի, իսկ ավելի ճիշտ՝ իր անձի կցորդ։
Ի՞նչ է տալու այս օրենքը մեր երկրին․ նպաստելու է տնտեսության զարգացմա՞նը, ներդրումնե՞րն են ավելանալու, երկրում բիզնես միջավա՞յրն է բարելավվելու, իհարկե ո՜չ։ Ուղղակի գործադիրի գործերն են հեշտացնելու՝ իրենց կարծիքով ապօրինի փողերի բացահայտման հարցում։ Բայց ո՞ր ճանապարհով են գնում․ գտնում են խարդախին ու քրեական գործ հարուցո՞ւմ, թեպետ այդ պարագայում այսօրվա օրենքներով էլ կարող են նրա բանկային գումարների մասին տեղեկանալ։ Չէ, հիմա ուզում են գտնել թիրախավորված հավանական խարդախին, պարզել, թե որքան գումար ունի բանկերում ու արդեն վրան գործ հարուցելը կդառնա տեխնիկայի գործ, երբ չկարողանա հիմնավորել, թե որտեղից իրեն այդ գումարները։ Ու անտրամաբանական է, երբ վարչապետն օրինակ է բերում, թե եվրոպական որոշ երկրներում էլ նմանատիպ օրենքներ են գործում, ու ինչպես տեսնում ենք բանկային համակարգը չի փլուզվել։ Մոռանալով, որ այդ երկրներում ոչ ոք չի պահանջում հիմնավորել, թե որտեղից են այդ գումարները, տվյալ պետությունները բավարար լծակներ ունեն օրինապաշտ քաղաքացուն, հարկատուին խարդախից, հարկեր թաքցնողներից ու փողեր լվացողներից տարբերելու։


Լա՜վ, գործադիրն ամբողջությամբ մեկ մարդու ձեռքում է, օրենսդիրը՝ նույնպես, դատական իշխանությունը բուռը վերցնելը մի քիչ դժվար է ստացվում, բայց վարչապետը չի հրաժարվել այդ մտքից և այլ քայլեր է ձեռնարկում, հիմա ի՞նչ՝ անցել են արդեն բանկային համակարգը կցորդ դարձնելո՞ւն։ Տարիների ընթացքում բանկային ոլորտի օրենսդրական կարգավորման, պրակտիկ պրոֆեսիոնալների քրտնաջան աշխատանքի ու ոլորտն արդյունավետ դարձնելու շնորհիվ, հասարակության ու տնտեսվարողների վստահությունը շահելու արդյունքում ունենք կայուն ու կայացած բանկային համակարգ, մեր ֆինանսական շուկայի փոքր ծավալների ու տնտեսության ոչ բարձր մակարդակի պարագայում, ի՞նչ ենք ուզում՝ դա էլ քանդենք ու գցենք ցնցումների մե՞ջ։
Ընդամենը մեկ տասնամյակ առաջ համաշխարհային ֆինսանսատնտեսական ճգնաժամի հետևանքով մեր երկրում ունեցանք 14․1 տոկոս տնտեսական անկում, բայց այդ պարագայում բանկային համակարգը չփլուզվեց, մարդիկ իրենց գումարները չհանեցին բանկերից ու այլ տեղերում չտեղաբաշխեցին, կամ էլ բարձի տակ չպահեցին, անգամ այդ գումարներով անշարժ գույք ձեռք չբերեցին, երբ գները ճգնաժամի պատճառով նվազել էին, քանի որ ավելի հուսալի համարեցին գումարները թողնել բանկերում։ Հիմա ի՞նչ ենք ուզում, որ ավանդների արտահո՞սք լինի բանկերից։


Այսօր դեռ կայուն չէ մեր տնտեսությունը, ինչը շատերի համար բարենպաստ չէ բիզնեսի համար։ Մարդիկ ռիսկի չդիմելու համար գումարները պահում են բանկերում՝ ավանդների տեսքով, ու բնական է, եթե բարենպաստ բիզնես միջավայր ունենանք, մարդիկ նաև ներդրումներ կանեն տնտեսության իրական հատվածներում՝ ավելի մեծ շահույթի ակնկալիքով։ Իսկ եթե կան գործարարներ, որոնք արդեն գիտեն՝ ինչ են ուզում անել ու վստահ են, որ մեծ շահույթ կստանան, նրանք էլ գնում բանկերից վարկեր են վերցնում, որոնց զգալի մասը գոյանում է մեր քաղաքացիների ավանդներից։ Իսկ հիմա պատկերացրեք, որ մեր քաղաքացիներն այդ գումարները բակերից հանում են, ի՞նչ պետք է անեն՝ բարձի տա՞կ պահեն, որ եկամուտ չբերի ու գողերի համար թիրախ դառնան, թե՞ անշարժ գույք գնեն, երբ դրանք իրենց պետք չեն ու դրանով անշարժ գույքի շուկայում առաջարկի ու պահանջարկի կեղծ հարաբերակցություն ձևավորեն, ու գների տատանում առաջացնեն, իսկ որոշ ժամանակ անց հասկանանք, որ այդ շուկան էլ ցնցումների մեջ ընկավ ու փլուզման եզրին կանգնեց։ Թե՞ բանկերից հանված ավանդները, որպես վաշխառուական կապիտալ, մասնավոր անձանց տրամադրեն, կասկածելի ու ռիսկային գործարքների միջոցով։
Եթե միջազգային փորձից ենք խոսում, ապա քաղաքակիրթ աշխարհն անում է ամեն ինչ, որպեսզի մարդկանց գումարները չենթարկվեն ռիսկերի այս կամ այն երկրի քաղաքական կոնյունկտուրայի պատճառով։ Եթե բանկերը իրենց ինքնուրույնությունը չկարողանան պահել ու զոհ գնան գործադիրի կամ ուժին կառույցների ճնշումներին, ապա դրանով զարկ կտան միայն գումարների ապօրինի շրջանառության մեծացմանը։ Բանկային համակարգն այնքան է կայացած ու կատարելագործված, իսկ փողերի ապօրինի շրջանառության դեմ պայքարն այնքան խիստ, որ հիմա արդեն անգամ ապօրինի փողերն են փորձում տարբեր մեխանիզմներով բանկերի միջոցով լվանալ, իսկ մենք ցանկանում ենք փողերը բանկերից հանել, մտովի հարյուր տարի առաջվա Չիկագո տեղափոխվել ու Ալ Կապոնեի մեթոդներով փողերը լվացքատներո՞ւմ լվանալ։
Իսկ գուցե ոչ թե հետ նայենք, այլ առաջ՝ դեպի առավել զարգացած երկրներ, իրենց բանկային կայացած համակարգերով։ Օրինակ Շվեյցարիայում բանկային գաղտնիքն ամրագրված է դաշնային օրենքում․ «Բանկերի ու խնայդրամարկղների մասին», դեռ 1934-ին։ Ու թեպետ Շվեյցարիայի կառավարությունն էլ չէր ցանկանում զերծ մնալ գայթակղությունից՝ հարկային օրենսգրիքի խախտման դեպքում քրեական պատասխանատվության խստացման ճանապարհով գնալու արդյունքում հեշտացվեր բանկերից ինֆորմացիա ստանալը, սակայն դա հանդիպեց կտրուկ դիմադրության ու արդյունքում կյանքի չկոչվեց։
Ո՞ր ճանապարհով ենք գնում՝ հե՞տ, թե՝ առաջ, դեպի բանկային համակարգի ամրապնդում, թե՞ փլուզում, այդ դեպքում հանուն ինչի՞։ Մինչև հիմա իշխանության ներկայացուցիչների փաստարկները խիստ անհամոզիչ են, գուցե այդ պարագայում ականջալուր լինեն այդ քայլին չգնալու տեսակետին կողմնակիցների համոզիչ փաստարկներին»։

https://www.tert.am/am/

Suggestions

Newsfeed
New video emerges of mother trying to kill son for first time
28/May/2020 - 19:10
New York State braces for spike in coronavirus cases
5/April/2020 - 19:56
New Orleans takes on Coronavirus battle 15 years after hurricane
5/April/2020 - 19:01
The next outbreak? We’re not ready | Bill Gates
5/April/2020 - 18:59
SPECIAL REPORT: China's deadly coronavirus cover-up
5/April/2020 - 18:56
#Bitcoin price falling to $6,400 as $21.7 mln in BTC moved by top exchange
13/March/2020 - 22:36
Worth millions of euros: Gold toilet "America" ​​stolen - at Churchill's birthplace
13/March/2020 - 22:34
Coronavirus survivor reveals what it's like to have Covid-19
13/March/2020 - 16:23
Tom Hanks and Rita Wilson test positive for coronavirus
13/March/2020 - 16:20
#Coronavirus: there are 2 types
7/March/2020 - 19:55
Woman Has 17 Abortions in 6 Years, May Never Be Able to Have Children
7/March/2020 - 19:54
Mars as you have never seen it before in 1.8 billion pixels
7/March/2020 - 19:53
#Apple, #Microsoft, #Google look to move production away from China. That’s not going to be easy․ #CNBC
7/March/2020 - 19:51
Elizabeth Warren ends presidential bid
7/March/2020 - 19:49
Best EXPLOSIVE Pranks - Just For Laughs Gags
6/March/2020 - 17:22
Comedy Videos - New Funny Pranks Compilation Try Not To Laugh
6/March/2020 - 17:20
First Case of Coronavirus in Dog Confirmed in Hong Kong
6/March/2020 - 14:54
The Best Way to Wash Your Hands to Prevent Getting Sick
6/March/2020 - 14:52
Over 100 Coronavirus Cases Confirmed In US; More Deaths In Washington State
4/March/2020 - 18:57
Baba Vanga Predictions and Divinations for 2020.
4/March/2020 - 18:54
Spike in coronavirus cases and fatalities around the world
2/March/2020 - 18:41
Hong Kong. A Walk Around the Food Markets in the Streets. Chinese Food and Street Food
1/March/2020 - 21:50
China's animal crusaders | 101 East
1/March/2020 - 21:46
China orders complete ban on trade in wildlife for food to combat coronavirus epidemic
1/March/2020 - 17:10
All Timeline