21 / Հոկտեմբեր / 2019
01:39:31
Վերջին լուրերը
«Փաշինյան, հլը ԱԱԾ-ականներին ուղարկի, տեսնեն՝ կնոջդ որտեղի՞ց ականջօղեր... Նյարդերից թույլ մարդիկ չդիտեն. ի՞նչ տեսք ունի 8 տարի չսափրված ազջիկը Հետաքրքիր է իմանալ:Դիմահարդար Գոհար Ավետիսյանը որոշել է երգչուհի դառնա... Բանտում Արմենին խեղդել են ու կախել. Սոսկալի դեպք Նուբարաշեն ՔԿՀ-ում Սարսափելի ինքնասպանության հետքերով!! Զինվորին ստիպել են աման լվալ և կո... Անհավանական դեպք .«Կինը հարբած էր, երեխան՝ սարսափելի գունատ»․ ինչպես է... ՉԳԻՏԵՍ ՝ ԾԻԾԱՂԵՍ, ԹԵ ԼԱՑԵՍ․․․ Բաքվի դեսպանի ապուշությունը զարմացրել է ... Սա իսկապես աննախադեպ քայլ է,ոչ ոք չէր սպասում այս որոշմանը.«Բոլորին սն... Ցավ եմ ապրում, որ երկրիս վարչապետի և մտքերը և պահվածքը փնթի են. Հովհան... «Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանքը պետք է հե... Հարձակում Նիկոլի վրա. Տիկին Մառոզը անցավ չափ ու սահմանը Թուրքիան այլեւս մեր հարգանքին կամ օգնությանն արժանի չէ»․ Եւ ժամանակն է... Մի գեղեցիկ օրվա պատմություն: Մեր սիրած կիրակին. Նիկոլ Փաշինյանն ընտանի... ՑՆՑՈՂ ԼՈՒՐ։ ՀՀԿ-ն օրենքով կարգելվի Հայաստանում Արտակարգ և սարսափելի դեպք Արարատի մարզում. գխի մասում հրազենային վնասվ...

Դիտեք նաև

x

Վարչապետը դատական իշխանությունը բուռը վերցնելու մտքից չի հրաժարվել, հիմա էլ անցել է բանկային համակարգը իշխանության կցորդը դարձնելուն․ Արամ Անտինյան

«Քառյակ մեդիա» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անտինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բանկային գաղտնիքի մասին օրինագծին։ Նա նշել է, որ այս օրինագծով իշխանությունը փորձում է իր կցորդը դարձնել բանկային համակարգը։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Աղմուկ էլ թող չբարձրացնեն, այդ օրենքն ընդունվելու է»
Նիկոլ Փաշինյան, 16․09․2019

Խոսքը բանկային գաղտնիքի մասին օրենքի նախագծի մասին է, որի ընդունման մասին ազդարարում է գործադիր իշխանության ղեկավարը՝ մեր երկրի խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում։ Մինչդեռ, այս խորհրդարանը ոչ միայն կարող է մերժել կառավարության ներկայացրած ցանկացած օրենքի նախագիծ, այլև անվստահություն հայտնել վարչապետին, այդ պարագայում ինչո՞ւ է Փաշինյանը նսեմացնում իր թիմակիցներին՝ խորհրդարանական մեծամասնությանը, ներկայացնելով նրանց որպես գործադիրի, իսկ ավելի ճիշտ՝ իր անձի կցորդ։
Ի՞նչ է տալու այս օրենքը մեր երկրին․ նպաստելու է տնտեսության զարգացմա՞նը, ներդրումնե՞րն են ավելանալու, երկրում բիզնես միջավա՞յրն է բարելավվելու, իհարկե ո՜չ։ Ուղղակի գործադիրի գործերն են հեշտացնելու՝ իրենց կարծիքով ապօրինի փողերի բացահայտման հարցում։ Բայց ո՞ր ճանապարհով են գնում․ գտնում են խարդախին ու քրեական գործ հարուցո՞ւմ, թեպետ այդ պարագայում այսօրվա օրենքներով էլ կարող են նրա բանկային գումարների մասին տեղեկանալ։ Չէ, հիմա ուզում են գտնել թիրախավորված հավանական խարդախին, պարզել, թե որքան գումար ունի բանկերում ու արդեն վրան գործ հարուցելը կդառնա տեխնիկայի գործ, երբ չկարողանա հիմնավորել, թե որտեղից իրեն այդ գումարները։ Ու անտրամաբանական է, երբ վարչապետն օրինակ է բերում, թե եվրոպական որոշ երկրներում էլ նմանատիպ օրենքներ են գործում, ու ինչպես տեսնում ենք բանկային համակարգը չի փլուզվել։ Մոռանալով, որ այդ երկրներում ոչ ոք չի պահանջում հիմնավորել, թե որտեղից են այդ գումարները, տվյալ պետությունները բավարար լծակներ ունեն օրինապաշտ քաղաքացուն, հարկատուին խարդախից, հարկեր թաքցնողներից ու փողեր լվացողներից տարբերելու։


Լա՜վ, գործադիրն ամբողջությամբ մեկ մարդու ձեռքում է, օրենսդիրը՝ նույնպես, դատական իշխանությունը բուռը վերցնելը մի քիչ դժվար է ստացվում, բայց վարչապետը չի հրաժարվել այդ մտքից և այլ քայլեր է ձեռնարկում, հիմա ի՞նչ՝ անցել են արդեն բանկային համակարգը կցորդ դարձնելո՞ւն։ Տարիների ընթացքում բանկային ոլորտի օրենսդրական կարգավորման, պրակտիկ պրոֆեսիոնալների քրտնաջան աշխատանքի ու ոլորտն արդյունավետ դարձնելու շնորհիվ, հասարակության ու տնտեսվարողների վստահությունը շահելու արդյունքում ունենք կայուն ու կայացած բանկային համակարգ, մեր ֆինանսական շուկայի փոքր ծավալների ու տնտեսության ոչ բարձր մակարդակի պարագայում, ի՞նչ ենք ուզում՝ դա էլ քանդենք ու գցենք ցնցումների մե՞ջ։
Ընդամենը մեկ տասնամյակ առաջ համաշխարհային ֆինսանսատնտեսական ճգնաժամի հետևանքով մեր երկրում ունեցանք 14․1 տոկոս տնտեսական անկում, բայց այդ պարագայում բանկային համակարգը չփլուզվեց, մարդիկ իրենց գումարները չհանեցին բանկերից ու այլ տեղերում չտեղաբաշխեցին, կամ էլ բարձի տակ չպահեցին, անգամ այդ գումարներով անշարժ գույք ձեռք չբերեցին, երբ գները ճգնաժամի պատճառով նվազել էին, քանի որ ավելի հուսալի համարեցին գումարները թողնել բանկերում։ Հիմա ի՞նչ ենք ուզում, որ ավանդների արտահո՞սք լինի բանկերից։


Այսօր դեռ կայուն չէ մեր տնտեսությունը, ինչը շատերի համար բարենպաստ չէ բիզնեսի համար։ Մարդիկ ռիսկի չդիմելու համար գումարները պահում են բանկերում՝ ավանդների տեսքով, ու բնական է, եթե բարենպաստ բիզնես միջավայր ունենանք, մարդիկ նաև ներդրումներ կանեն տնտեսության իրական հատվածներում՝ ավելի մեծ շահույթի ակնկալիքով։ Իսկ եթե կան գործարարներ, որոնք արդեն գիտեն՝ ինչ են ուզում անել ու վստահ են, որ մեծ շահույթ կստանան, նրանք էլ գնում բանկերից վարկեր են վերցնում, որոնց զգալի մասը գոյանում է մեր քաղաքացիների ավանդներից։ Իսկ հիմա պատկերացրեք, որ մեր քաղաքացիներն այդ գումարները բակերից հանում են, ի՞նչ պետք է անեն՝ բարձի տա՞կ պահեն, որ եկամուտ չբերի ու գողերի համար թիրախ դառնան, թե՞ անշարժ գույք գնեն, երբ դրանք իրենց պետք չեն ու դրանով անշարժ գույքի շուկայում առաջարկի ու պահանջարկի կեղծ հարաբերակցություն ձևավորեն, ու գների տատանում առաջացնեն, իսկ որոշ ժամանակ անց հասկանանք, որ այդ շուկան էլ ցնցումների մեջ ընկավ ու փլուզման եզրին կանգնեց։ Թե՞ բանկերից հանված ավանդները, որպես վաշխառուական կապիտալ, մասնավոր անձանց տրամադրեն, կասկածելի ու ռիսկային գործարքների միջոցով։
Եթե միջազգային փորձից ենք խոսում, ապա քաղաքակիրթ աշխարհն անում է ամեն ինչ, որպեսզի մարդկանց գումարները չենթարկվեն ռիսկերի այս կամ այն երկրի քաղաքական կոնյունկտուրայի պատճառով։ Եթե բանկերը իրենց ինքնուրույնությունը չկարողանան պահել ու զոհ գնան գործադիրի կամ ուժին կառույցների ճնշումներին, ապա դրանով զարկ կտան միայն գումարների ապօրինի շրջանառության մեծացմանը։ Բանկային համակարգն այնքան է կայացած ու կատարելագործված, իսկ փողերի ապօրինի շրջանառության դեմ պայքարն այնքան խիստ, որ հիմա արդեն անգամ ապօրինի փողերն են փորձում տարբեր մեխանիզմներով բանկերի միջոցով լվանալ, իսկ մենք ցանկանում ենք փողերը բանկերից հանել, մտովի հարյուր տարի առաջվա Չիկագո տեղափոխվել ու Ալ Կապոնեի մեթոդներով փողերը լվացքատներո՞ւմ լվանալ։
Իսկ գուցե ոչ թե հետ նայենք, այլ առաջ՝ դեպի առավել զարգացած երկրներ, իրենց բանկային կայացած համակարգերով։ Օրինակ Շվեյցարիայում բանկային գաղտնիքն ամրագրված է դաշնային օրենքում․ «Բանկերի ու խնայդրամարկղների մասին», դեռ 1934-ին։ Ու թեպետ Շվեյցարիայի կառավարությունն էլ չէր ցանկանում զերծ մնալ գայթակղությունից՝ հարկային օրենսգրիքի խախտման դեպքում քրեական պատասխանատվության խստացման ճանապարհով գնալու արդյունքում հեշտացվեր բանկերից ինֆորմացիա ստանալը, սակայն դա հանդիպեց կտրուկ դիմադրության ու արդյունքում կյանքի չկոչվեց։
Ո՞ր ճանապարհով ենք գնում՝ հե՞տ, թե՝ առաջ, դեպի բանկային համակարգի ամրապնդում, թե՞ փլուզում, այդ դեպքում հանուն ինչի՞։ Մինչև հիմա իշխանության ներկայացուցիչների փաստարկները խիստ անհամոզիչ են, գուցե այդ պարագայում ականջալուր լինեն այդ քայլին չգնալու տեսակետին կողմնակիցների համոզիչ փաստարկներին»։

https://www.tert.am/am/

Այս թեմայով

Լրահոս
«Փաշինյան, հլը ԱԱԾ-ականներին ուղարկի, տեսնեն՝ կնոջդ որտեղի՞ց ականջօղեր». Իսագուլյան
20/Հոկտեմբեր/2019 - 23:14
Նյարդերից թույլ մարդիկ չդիտեն. ի՞նչ տեսք ունի 8 տարի չսափրված ազջիկը
20/Հոկտեմբեր/2019 - 22:41
Հետաքրքիր է իմանալ:Դիմահարդար Գոհար Ավետիսյանը որոշել է երգչուհի դառնալ «Միամիտ» երգով
20/Հոկտեմբեր/2019 - 22:05
Բանտում Արմենին խեղդել են ու կախել. Սոսկալի դեպք Նուբարաշեն ՔԿՀ-ում
20/Հոկտեմբեր/2019 - 22:01
Սարսափելի դեպք:Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ուսուցչուհին ոտքով հարվածում 5 ամյա աղջնակին
20/Հոկտեմբեր/2019 - 20:41
Սարսափելի ինքնասպանության հետքերով!! Զինվորին ստիպել են աման լվալ և կոֆե դնել
20/Հոկտեմբեր/2019 - 20:33
Անհավանական դեպք .«Կինը հարբած էր, երեխան՝ սարսափելի գունատ»․ ինչպես է Դավիթ Քալաշյանը փրկել փոքրիկի կյանքը
20/Հոկտեմբեր/2019 - 19:23
ՉԳԻՏԵՍ ՝ ԾԻԾԱՂԵՍ, ԹԵ ԼԱՑԵՍ․․․ Բաքվի դեսպանի ապուշությունը զարմացրել է նույնիսկ ադրբեջանցիներին․․․
20/Հոկտեմբեր/2019 - 19:14
Սա իսկապես աննախադեպ քայլ է,ոչ ոք չէր սպասում այս որոշմանը.«Բոլորին սննկացնել և ոչնչացնել,թալանչի Օլիգարխների դղյակները բռնագանձել»
20/Հոկտեմբեր/2019 - 18:10
Ցավ եմ ապրում, որ երկրիս վարչապետի և մտքերը և պահվածքը փնթի են. Հովհաննես Խաչատրյան
20/Հոկտեմբեր/2019 - 18:06
«Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանքը պետք է հեռացվի». Լյուսի Քոչարյան
20/Հոկտեմբեր/2019 - 16:20
Հարձակում Նիկոլի վրա. Տիկին Մառոզը անցավ չափ ու սահմանը
20/Հոկտեմբեր/2019 - 16:15
Թուրքիան այլեւս մեր հարգանքին կամ օգնությանն արժանի չէ»․ Եւ ժամանակն է․․․
20/Հոկտեմբեր/2019 - 13:03
Մի գեղեցիկ օրվա պատմություն: Մեր սիրած կիրակին. Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ պիկնիկ է անում
20/Հոկտեմբեր/2019 - 12:57
ՑՆՑՈՂ ԼՈՒՐ։ ՀՀԿ-ն օրենքով կարգելվի Հայաստանում
20/Հոկտեմբեր/2019 - 11:30
Արտակարգ և սարսափելի դեպք Արարատի մարզում. գխի մասում հրազենային վնասվածքով հարազատների գերեզմանի մոտից հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա տղամարդը. բժիշկները պայքարում են նրա կյանքի ...
20/Հոկտեմբեր/2019 - 11:27
ՎԵՐՋ!!! Ամեն ինչ պարզ է!!! Ինչու և ինչպես Քոչարյանը «կոտրեց» Մանվել Գրիգորյանին, Բալասնյանի սուտը
20/Հոկտեմբեր/2019 - 9:31
ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ: Ինչու՞ է Խոսրով Հարությունյանը Անբարոյական:
20/Հոկտեմբեր/2019 - 9:28
ՑՆՑՈՂ ԴԵՊՔ!!! Զոն նայողը դատի է տվել կառավարությանը.Ո՞վ է նա
19/Հոկտեմբեր/2019 - 23:28
«Նայեք սա ու վեր ընկեք տեղներդ». Նիկոլի երեխաների դաժան տառապանքը...
19/Հոկտեմբեր/2019 - 23:26
Դահլիճը թնդաց․ Նիկոլի խոսքը՝ Երևանի մասին
19/Հոկտեմբեր/2019 - 23:03
Վանեցյանի սատանյական արարքը. Հրայրը տնով տեղով կորած է ՇՏԱՊ ԴԻՏԵԼ
19/Հոկտեմբեր/2019 - 23:01
21-ամյա որդին դաժանորեն սպանել է հորը
19/Հոկտեմբեր/2019 - 20:58
Սարսափելի է ուղղակի.ծխելու համար 4 սպաներով ոտքերով ծեծել զինվորին
19/Հոկտեմբեր/2019 - 20:57
Հետաքրքիր է իմանալ: Ի՞նչ են հայտնաբերել բնապահպանները Արմաշ գյուղի դրենաժային ջրերում
19/Հոկտեմբեր/2019 - 19:00
Աստված Իմ!!! Սարսափելի Խոշտանգումներ!!! կրկին մի դրվագ Քոչարյանի «հերոսություններից»
19/Հոկտեմբեր/2019 - 18:55
Ողջ լրահոսը