15 / Հոկտեմբեր / 2019
01:39:31
Վերջին լուրերը
Նիկոլ Փաշինյանի նվերը Վանաձորին՝ տարածաշրջանում աննախադեպ լուսաձայնայ... Շատ Շտապ,գաղտնի հարձակում Նիկոլի դեմ .«Այ թուրքի ճտեր դատվելու էք» Երեխա ունեցող և երիտասարդ ընտանիքների համար հիփոթեքային վարկերի հետ կա... «Նիկոլ, այ ոչնչություն, տրանսգենդերներին բերել լցրել ես երկիրս: Զարթնե... 18+. Նոր սահմռկեցուցիչ տեսանյութ. Ինչպե՞ս են Սիրիայում մարդկանց խոշտան... Անչափ հետաքրքիր տեսանյութ:Տեսեք թե ինչպես է Քլոե Քարդաշյանը պարում «Դո... Աննախադեպ քայլ:Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, քրի... «Լրատվամիջոցները փորձում են հերթական անբարոյական սուտը փաթաթել իմ անվա... «Ախ Նիկոլ էսինչ արիր մեզ հետ»... Նիկոլի մասին այս բացահայտում կհուզի ն... «Դե վեր ընկեք տեղներդ արա... մեկա դատվելու էք, հեիք թպրտաք» Սարսափ Քոչ... Սարսափելի և ողբերգական դեպք «Էրեբունի» ծննդատանը «Ավելի լավ է թուրքերի ձեռքով կոտորվենք, քան Նիկոլի ձեռքով փրկվենք». «Թ... Ռաֆայել Երանոսյանի հուզիչ գրառումը, որը կարող է ոգեշնչել յուրաքանչյուր... Ն. Փաշինյանի նոր անակնկալ գրառումը.«Այնպես որ, վերը նշված հնարավորութ... «Սարսափելի փաստեր».. թուրքերը հրետակոծում են նաև հիվանդանոցը

Դիտեք նաև

x

«Ես ձեզնից վախենում եմ, դուք մեռոնին թույն կխառնեք». այս տողերը Վազգեն Սարգսյանը գրել է սպանվելուց առավելագույնը 27 օր առաջ

Այս տողերը Վազգեն Սարգսյանը գրել է 1999 թվականի հոկտեմբերին…

 

Հոկտեմբերի մեկի՞ն, տասի՞ն, քսանի՞ն… Հայտնի չէ: Կամ գուցե հայտնի է:

Ամեն դեպքում, այս տողերը գրել է սպանվելուց առավելագույնը 27 օր առաջ…
Ինչո՞ւ: Սպանության էպիկրի՞զն էր շարադրում նրանց համար, ովքեր հետագայում հերձելու էին պատմությունը, թե՞ չհերձվող պատմության հետագիծն էր անթեղում:

Պատահական է՞ արդյոք, որ 88-ին, երբ թողնում էր գիրը, որովհետև հայոց բանակն էր արարելու որպես ստեղծագործություն, վախենում էր «ցավի առուծախից», իսկ 99-ին, երբ հայոց բանակը հող էր վերադարձրել առաջին անգամ հարյուրամյակների մեջ, վախենում էր «մեռոնին թույն խառնողներից»: Ու բոլոր այս վախերով անցնում էր Մեղրին՝ մի բուռ անհող Մեղրին…Դժվար է ասել: Կամ գուցե դժվար չէ…

Մնացյալը թողնում ենք ձեզ…

 

«Պատմության սկիզբն ու շարունակությունը». ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

«…Եվ նրանց ոտնահետքերով սկսվում է պատմությունը:

Այս նախադասությունը հազար անգամ հազար մարդու մասին հազար տարում կարող էր գրվել: Այս նախադասության տեր կարող էին լինել ոչ միայն անհատները: Այս նախադասությանը թիկունք էր պետք՝ ժողովուրդ էր պետք, որ պատմությանը տեր է ու այդ պատմության տակ այլևս չի ճկռելու, ճկվելու ու ճոճվելու: Այս նախադասությունը չի գրվել նաև այլ պատճառով՝ գրող չի եղել: Գիտակցություն չի եղել, որ պատմությունը պիտի իմաստավորվի, որ պատմության դիմաց ու պատմության համար կա պատասխանատվություն, որ պատմությունը քո, իմ, նրա կյանքի շարադրանքը չէ:

Գիտակցություն չի եղել, որ պատմությունն ունենում է ոտնահետքեր:

 Ու մենք հեռացել ենք մեզնից, մեզ խլել են մեր բուն կերպ ու կերպարից, մեզ հագցրել են իրենց կերպարը, որ ապրենք իրենց հաճո ու հարմար կյանքով: Եղել է: Եվ եղել է, որ մեր ձեռքով բացել ենք մեր անառիկ ամրոցների դարպասները ու մեր սիրելի թշնամուն ասել ենք՝ արի, քոնն է, արի ու կեր մեզ, մեր բարիքը, վառիր մեր տունը, մենք քեզ արժանի ենք: Թե ինչ-որ խելառ էլ հանկարծ որոշել է դիմադրել, մեր ձեռքով հերն անիծել ենք:

Ու հիմա՝ Մեղրին:



Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ հող չէ: Մեղրին քո տան դուռն է, հայ: Մեղրին քո հացի մայան է: Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քո վրա: Չգիտեմ՝ ներսից, չգիտեմ՝ դրսից, ու բանալին կախում ես կրծքիցդ: Քանի բանալի կար կախված 1915 թվից: Քանիսը կորավ: Քանիսը մնաց: Իսկ դռները՝ բաց… Տանը հայ չկա: Թուրք-մուրք չգիտեմ, պատերազմ-մատերազմ չգիտեմ՝ համաշխարհային-մամաշխարհային՝ արդարացում հնարեցինք, թիկունքում պահվեցինք, որ չխոստովանենք՝ 1915 թ. առաջ ու հետո ու հիմա տեր չէինք, չեղանք, տեր չենք դառնում մեր տանը: Մենք վախենում ենք մեր ուժից: Մեզ վարժեցրել են ուրիշի ուժին: Մենք ընտիր-ընտիր հպատակ ենք, մենք խելոք-խելոք կատարող ենք, մենք հայտնագործություն ենք ուրիշի ձեռքի տակ:

 

Հայ մարդ, հիմա ուրիշը դու ես: Քո ուրիշը դու ես:

Ու ոչինչ, որ սկզբից, հին սովորույթի, վախի, անվստահության, չգիտեմ էլ ինչի պատճառով դու քո մեջ քեզ թշնամի ես որոնում, գտնում ու ուրախանում, որ մեղավոր կա: Ոչինչ, բայց թող դա արագ անցի: Դու դրան մի հավատա. դու ճանապարհ ունես, դու տուն ունես, դու որդի ունես: Մի հավատա, թե քո թշնամին քեզնից ուժեղ է: Թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է:

Ու հիմա՝ Մեղրին: Ասել, ասում եմ՝ Մեղրին ավելի կարևոր է, քան ցանկացած տարածք՝ նույնիսկ Ղարաբաղը:

Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող: Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ՝ սուտ է: Մեծ, համաշխարհային սուտ: Նախ՝ չեն տա, հազար ու մի ձև կա չտալու: Ղարաբաղը ապացույց, որ հողը գրիչով չեն վերցնում: Չեն տա: Եթե տան, ավելի վատ: Որովհետև իրենք շատ են, իրենք այսօր մեզնից ուժեղ են: Տվեցին, գալու են ու մեզ ուտեն: Իրենց թվով: Իրենց տնտեսությամբ: Իրենց փողով: Իրենց խելքով: Իրենց շահով:

 

Ես չեմ վախենում: Ես ոչ մեկից չեմ վախենում:

Ես զգուշացնում եմ՝ պատմությունը նաև ավարտվում է ոտնահետքերով:

Մեր ոտնահետքերով մեր պատմությունը չպիտի ավարտվի:

Եթե տաք Մեղրին, ձեր արյանը խառնում եք այն բենզինը, որը չի թունավորելու, պայթեցնելու ձեր գանգը: Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում:

 

Եվ նրանց ոտնահետքերով պատմությունը մեռնում է:

Դարերի մեռած պատմությունը թափ տվեք ձեր հոգուց, մի մեռեք ձեր տան մեջ: Ձեր հոգու մեռելներին թաղեք: Էս երկիրը ձերը չէ, դուք գալիս-անցնում եք, ձերը էս երկրի սիրտը պահելն է: Սիրտը: Ես ձեզ չեմ հասկանում: Ես ձեզնից վախենում եմ, դուք կգնաք ու ձեր զավակների վզից կկախեք Մեղրիի ձեր տան բանալիները, լաց կլինեք, կենաց կխմեք ու կսատկեք կարոտից, բայց զենք չեք վերցնի:

Ես ձեզնից վախենում եմ, դուք մեռոնին թույն կխառնեք…»:

1999 թ. հոկտեմբեր…

 

https://pastmedia.ru/

Այս թեմայով

Լրահոս
Նիկոլ Փաշինյանի նվերը Վանաձորին՝ տարածաշրջանում աննախադեպ լուսաձայնային շատրվաններ
14/Հոկտեմբեր/2019 - 22:14
Շատ Շտապ,գաղտնի հարձակում Նիկոլի դեմ .«Այ թուրքի ճտեր դատվելու էք»
14/Հոկտեմբեր/2019 - 22:12
Երեխա ունեցող և երիտասարդ ընտանիքների համար հիփոթեքային վարկերի հետ կաված 3 նոր ծրագիր կիրականացվի
14/Հոկտեմբեր/2019 - 19:47
«Նիկոլ, այ ոչնչություն, տրանսգենդերներին բերել լցրել ես երկիրս: Զարթնեք, արա, ազգը գոմիկ ա դառնում, էս ա ձեր Նիկոլը, պողոսներ» /տեսանյութ/
14/Հոկտեմբեր/2019 - 19:43
18+. Նոր սահմռկեցուցիչ տեսանյութ. Ինչպե՞ս են Սիրիայում մարդկանց խոշտանգում և սպանում
14/Հոկտեմբեր/2019 - 19:36
Անչափ հետաքրքիր տեսանյութ:Տեսեք թե ինչպես է Քլոե Քարդաշյանը պարում «Դուխով» երգի տակ
14/Հոկտեմբեր/2019 - 19:22
Աննախադեպ քայլ:Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, քրիստոնեություն է ընդունել
14/Հոկտեմբեր/2019 - 18:49
«Լրատվամիջոցները փորձում են հերթական անբարոյական սուտը փաթաթել իմ անվան շուրջ». Աննա Հակոբյան
14/Հոկտեմբեր/2019 - 18:44
«Ախ Նիկոլ էսինչ արիր մեզ հետ»... Նիկոլի մասին այս բացահայտում կհուզի նույնիսկ անսիրտ մարդկանց
14/Հոկտեմբեր/2019 - 17:35
«Դե վեր ընկեք տեղներդ արա... մեկա դատվելու էք, հեիք թպրտաք» Սարսափ Քոչարյանի Հետ
14/Հոկտեմբեր/2019 - 17:34
Սարսափելի և ողբերգական դեպք «Էրեբունի» ծննդատանը
14/Հոկտեմբեր/2019 - 16:58
«Ավելի լավ է թուրքերի ձեռքով կոտորվենք, քան Նիկոլի ձեռքով փրկվենք». «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյան
14/Հոկտեմբեր/2019 - 16:53
Ռաֆայել Երանոսյանի հուզիչ գրառումը, որը կարող է ոգեշնչել յուրաքանչյուրիդ
14/Հոկտեմբեր/2019 - 14:10
Ն. Փաշինյանի նոր անակնկալ գրառումը.«Այնպես որ, վերը նշված հնարավորությունները վերաբերվում են նաև մարզերին,գյուղերին»
14/Հոկտեմբեր/2019 - 14:05
«Սարսափելի փաստեր».. թուրքերը հրետակոծում են նաև հիվանդանոցը
14/Հոկտեմբեր/2019 - 11:49
Հրատապ ահազանգ քաղաքացու կողմից.«Օտարերկրյա տրանսգենդերները՝ Կառավարության մոտ են». /տեսանյութ/
14/Հոկտեմբեր/2019 - 11:44
Պարզապես ցեղասպանություն… .Թուրքական կողմը հրետակոծել է սիրիական հիվնադանոցը,խաղաղ բնակչների, լրագրողների……Կարեն Հովհաննիսյան
14/Հոկտեմբեր/2019 - 10:09
ՇՏԱՊ!!! Քրեական Հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի գործով ․ «Էս մարդուն հավայի բռնել են »
14/Հոկտեմբեր/2019 - 9:00
Հայեր ջան ինչքան հնարավոր է տարածեք այս նորությունը. Ադրբեջանը ցնցված է այս նորությունից.« Արցախը Ադրբեջանի մաս չէ…»
13/Հոկտեմբեր/2019 - 22:12
Ուշագրավ. Մոսկվայի կարևոր ուղերձը. իրավիճակ է փոխվել
13/Հոկտեմբեր/2019 - 22:10
Աննախադեպ:«Սերժիկը ճմրթեց» Վիտոյին և աղբը նետեց»
13/Հոկտեմբեր/2019 - 21:42
ՇՏԱՊ «Նիկոլ ձեռ է՞ս առնում».. Բացառիկ Բացահայտում. Ինչ են խոսել Նիկոլը, Ալիևը և Պուտինը
13/Հոկտեմբեր/2019 - 21:40
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ․ Ովքե՞ր են Քիմ Քարդաշյանի նախնիները․․․
13/Հոկտեմբեր/2019 - 18:56
Արտակարգ և սարսափելի դեպք «Օջախ» ռեստորանային համալիրում
13/Հոկտեմբեր/2019 - 18:53
Բացահայտվեց, Հրայր Թովմասյանի Թաքնված Ունեցվածքը
13/Հոկտեմբեր/2019 - 17:54
Ողջ լրահոսը