15 / Հոկտեմբեր / 2019
01:39:31
Վերջին լուրերը
Նիկոլ Փաշինյանի նվերը Վանաձորին՝ տարածաշրջանում աննախադեպ լուսաձայնայ... Շատ Շտապ,գաղտնի հարձակում Նիկոլի դեմ .«Այ թուրքի ճտեր դատվելու էք» Երեխա ունեցող և երիտասարդ ընտանիքների համար հիփոթեքային վարկերի հետ կա... «Նիկոլ, այ ոչնչություն, տրանսգենդերներին բերել լցրել ես երկիրս: Զարթնե... 18+. Նոր սահմռկեցուցիչ տեսանյութ. Ինչպե՞ս են Սիրիայում մարդկանց խոշտան... Անչափ հետաքրքիր տեսանյութ:Տեսեք թե ինչպես է Քլոե Քարդաշյանը պարում «Դո... Աննախադեպ քայլ:Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, քրի... «Լրատվամիջոցները փորձում են հերթական անբարոյական սուտը փաթաթել իմ անվա... «Ախ Նիկոլ էսինչ արիր մեզ հետ»... Նիկոլի մասին այս բացահայտում կհուզի ն... «Դե վեր ընկեք տեղներդ արա... մեկա դատվելու էք, հեիք թպրտաք» Սարսափ Քոչ... Սարսափելի և ողբերգական դեպք «Էրեբունի» ծննդատանը «Ավելի լավ է թուրքերի ձեռքով կոտորվենք, քան Նիկոլի ձեռքով փրկվենք». «Թ... Ռաֆայել Երանոսյանի հուզիչ գրառումը, որը կարող է ոգեշնչել յուրաքանչյուր... Ն. Փաշինյանի նոր անակնկալ գրառումը.«Այնպես որ, վերը նշված հնարավորութ... «Սարսափելի փաստեր».. թուրքերը հրետակոծում են նաև հիվանդանոցը

Դիտեք նաև

x

ՍԱՐՍԱՓԵԼԻ Է․ Շատ վտանգավոր քարոզչություն․ Ի՞նչ է կատարվում

Վերջին օրերին հետաքրքիր միտում է նկատվում՝ առավել արմատական «ընդդիմադիրները» (նրանք, ովքեր հայհոյախառը մեղադրանքներ են հնչեցնում իշխանությունների հասցեին՝ հույս ունենալով, որ իշխանություններն իրենց նկատմամբ կոշտ քայլեր կձեռնարկեն, ու դրանով իսկ իրենք կհայտնվեն ուշադրության կենտրոնում) ավելի ու ավելի հաճախ են քարոզչական նպատակներով ընդարձակ մեջբերումներ անում ադրբեջանական լրատվամիջոցներից ու ռուսական այն շրջանակներից, որոնք աչքի են ընկնում ադրբեջանամետ դիրքորոշումներով: Ադրբեջանական լրատվամիջոցներն, օրինակ, գրում են, որ «ռազմական հանցագործ» Քոչարյանը հերթական անգամ բանտում է, իսկ մեր «ընդդիմադիրները» հրճվանքով տիրաժավորում են դա՝ «մոռանալով» նշել, որ Քոչարյանը բոլորովին այլ գործով է կալանքի տակ: Արդյունքում՝ տպավորություն է ստեղծվում, թե իբր Հայաստանի իշխանությունները նույնպես Քոչարյանին «ռազմական հանցագործ» են համարում, հետեւաբար՝ դեմ են ղարաբաղյան պատերազմի արդյունքներին, մեկուսացնում են «պատերազմի հերոսներին», որպեսզի տարածքային զիջումներ անեն, եւ այլն:

Փաստորեն ադրբեջանցիներն իզուր էլ հսկայական գումարներ են ծախսում՝ հայալեզու քարոզչամիջոցներ պահելու համար: Կարող էին բավարարվել միայն ռուսերենով, իսկ մեր «արմատական ընդդիմադիրներն» իրենց միջոցներով դրանք կթարգմանեին հայերեն ու կտարածեին Հայաստանում: Բայց սա դեռ մի կողմ թողնենք եւ անդրադառնանք «պատերազմի հերոսներին»:

Ղարաբաղյան պատերազմի գլխավոր հերոսը հայ ժողովուրդն է, եւ այս հարցում երկու կարծիք լինել չի կարող: Եվ այդ գլխավոր հերոսը մերժել է Ռոբերտ Քոչարյանին էլ, Սերժ Սարգսյանին էլ: Այսինքն՝ այնպես չէ, որ «սորոսականներն» ու «գրանտակեր հանրույթն» են մերժել «արցախյան պատերազմի հերոսներին», ճիշտ հակառակը՝ իրական հերոսները մերժել են նրանց, ովքեր ժողովրդի հաղթանակը վերագրել են իրենց ու դա դրոշակ դարձնելով՝ փորձել ստրկացնել իրական հերոսներին: Մերժել են ոչ թե այն պատճառով, որ հաղթանակին էին դեմ (ինչպե՞ս կարող է ժողովուրդն ինքն իր հաղթանակին դեմ լինել), այլ որովհետեւ հազարավոր կյանքերի գնով ձեռք բերված այդ հաղթանակի արդյունքները հետագայում կասկածի տակ են դրվել՝ ընդամենը մի քանի հոգու չտեսնված ագահության պատճառով: Ու հիմա այդ մի քանի հոգին ներկայանում են որպես պատերազմի հերոսներ, թեեւ չեն կարող պատասխանել մի պարզ հարցի՝ ինչպե՞ս է պատահել, օրինակ, որ իրենց՝ «պատերազմի հերոսների» ղեկավարման տարիներին Հայաստանից արտագաղթել է երեք անգամ ավելի շատ մարդ, քան Արցախի բնակչությունն է, իսկ իրենց ընտանիքներին պատկանող բիզնեսներում աշխատում է մի քանի անգամ ավելի շատ մարդ, քան, ասենք, Քարվաճառի (Շահումյանի շրջանի) բնակչությունն է՝ շրջկենտրոնն էլ հետը: Իսկ գիտե՞ք, թե ինչու այդ շրջանում բնակչություն համարյա չկա: Որովհետեւ խմելու ջուր չունեն: Մինչդեռ «պատերազմի հերոսների» ընտանիքներին պատկանող երեւանյան հյուրանոցներից (երկուսն էլ այդ բարիքից շատ ունեն) ցանկացածի արժեքի 20 տոկոսով կարելի էր լուծել մի ամբողջ շրջանի խմելու ջրի հարցը: Ու հիմա այդ մարդիկ իրենց վարձու քարոզիչների միջոցով հայտարարում են, թե նոր իշխանությունները հրաժարվում են «իրենց տարած» հաղթանակից:

Իրականությունն այն է, որ ադրբեջանցիները ոչ թե ոգեւորված են, այլ մտահոգված Հայաստանում ընթացող զարգացումներից: Որովհետեւ նրանք նույնպես գիտեն, որ ցանկացած պետություն նախ ներսից է քայքայվում եւ ապա միայն փլուզվում արտաքին հարվածներից, ու տարիներ շարունակ հենց դրան էլ համբերատար սպասում էին: Իսկ հիմա Հայաստանի ներքին քայքայման գործընթացը կասեցվել է, ու դա նրանց լրջորեն մտահոգել է: Այստեղից էլ՝ նախկիններին աջակցելու խնամքով թաքցված ցանկությունն ու այդ հարցում մեր «արմատական ընդդիմության» հետ շահերի համընկնումը:

Մնում է, որ հասարակությունը ճիշտ գնահատի իրողությունները եւ չտրվի այս իսկապես վտանգավոր քարոզչությանը:


8rd.am-ում հրապարակված ցանկացած տեսանյութ վերցվում է բաց աղբյուրներից, և տեսանյութում ընթերցվածը չի բխում մեր դիրքորոշումից և անձնական կարծիքից։ Եթե կայքում առկա են տեսանյութեր, որոնք վերաբերվում են Ձեր անձին, գրեք հաղորդագրություն, և մենք կհեռացնենք այն ։

 

Նյութի Աղբյուր՝
http://www.armtimes.com/hy/article/16...

Այս թեմայով

Լրահոս
Նիկոլ Փաշինյանի նվերը Վանաձորին՝ տարածաշրջանում աննախադեպ լուսաձայնային շատրվաններ
14/Հոկտեմբեր/2019 - 22:14
Շատ Շտապ,գաղտնի հարձակում Նիկոլի դեմ .«Այ թուրքի ճտեր դատվելու էք»
14/Հոկտեմբեր/2019 - 22:12
Երեխա ունեցող և երիտասարդ ընտանիքների համար հիփոթեքային վարկերի հետ կաված 3 նոր ծրագիր կիրականացվի
14/Հոկտեմբեր/2019 - 19:47
«Նիկոլ, այ ոչնչություն, տրանսգենդերներին բերել լցրել ես երկիրս: Զարթնեք, արա, ազգը գոմիկ ա դառնում, էս ա ձեր Նիկոլը, պողոսներ» /տեսանյութ/
14/Հոկտեմբեր/2019 - 19:43
18+. Նոր սահմռկեցուցիչ տեսանյութ. Ինչպե՞ս են Սիրիայում մարդկանց խոշտանգում և սպանում
14/Հոկտեմբեր/2019 - 19:36
Անչափ հետաքրքիր տեսանյութ:Տեսեք թե ինչպես է Քլոե Քարդաշյանը պարում «Դուխով» երգի տակ
14/Հոկտեմբեր/2019 - 19:22
Աննախադեպ քայլ:Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, քրիստոնեություն է ընդունել
14/Հոկտեմբեր/2019 - 18:49
«Լրատվամիջոցները փորձում են հերթական անբարոյական սուտը փաթաթել իմ անվան շուրջ». Աննա Հակոբյան
14/Հոկտեմբեր/2019 - 18:44
«Ախ Նիկոլ էսինչ արիր մեզ հետ»... Նիկոլի մասին այս բացահայտում կհուզի նույնիսկ անսիրտ մարդկանց
14/Հոկտեմբեր/2019 - 17:35
«Դե վեր ընկեք տեղներդ արա... մեկա դատվելու էք, հեիք թպրտաք» Սարսափ Քոչարյանի Հետ
14/Հոկտեմբեր/2019 - 17:34
Սարսափելի և ողբերգական դեպք «Էրեբունի» ծննդատանը
14/Հոկտեմբեր/2019 - 16:58
«Ավելի լավ է թուրքերի ձեռքով կոտորվենք, քան Նիկոլի ձեռքով փրկվենք». «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյան
14/Հոկտեմբեր/2019 - 16:53
Ռաֆայել Երանոսյանի հուզիչ գրառումը, որը կարող է ոգեշնչել յուրաքանչյուրիդ
14/Հոկտեմբեր/2019 - 14:10
Ն. Փաշինյանի նոր անակնկալ գրառումը.«Այնպես որ, վերը նշված հնարավորությունները վերաբերվում են նաև մարզերին,գյուղերին»
14/Հոկտեմբեր/2019 - 14:05
«Սարսափելի փաստեր».. թուրքերը հրետակոծում են նաև հիվանդանոցը
14/Հոկտեմբեր/2019 - 11:49
Հրատապ ահազանգ քաղաքացու կողմից.«Օտարերկրյա տրանսգենդերները՝ Կառավարության մոտ են». /տեսանյութ/
14/Հոկտեմբեր/2019 - 11:44
Պարզապես ցեղասպանություն… .Թուրքական կողմը հրետակոծել է սիրիական հիվնադանոցը,խաղաղ բնակչների, լրագրողների……Կարեն Հովհաննիսյան
14/Հոկտեմբեր/2019 - 10:09
ՇՏԱՊ!!! Քրեական Հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի գործով ․ «Էս մարդուն հավայի բռնել են »
14/Հոկտեմբեր/2019 - 9:00
Հայեր ջան ինչքան հնարավոր է տարածեք այս նորությունը. Ադրբեջանը ցնցված է այս նորությունից.« Արցախը Ադրբեջանի մաս չէ…»
13/Հոկտեմբեր/2019 - 22:12
Ուշագրավ. Մոսկվայի կարևոր ուղերձը. իրավիճակ է փոխվել
13/Հոկտեմբեր/2019 - 22:10
Աննախադեպ:«Սերժիկը ճմրթեց» Վիտոյին և աղբը նետեց»
13/Հոկտեմբեր/2019 - 21:42
ՇՏԱՊ «Նիկոլ ձեռ է՞ս առնում».. Բացառիկ Բացահայտում. Ինչ են խոսել Նիկոլը, Ալիևը և Պուտինը
13/Հոկտեմբեր/2019 - 21:40
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ․ Ովքե՞ր են Քիմ Քարդաշյանի նախնիները․․․
13/Հոկտեմբեր/2019 - 18:56
Արտակարգ և սարսափելի դեպք «Օջախ» ռեստորանային համալիրում
13/Հոկտեմբեր/2019 - 18:53
Բացահայտվեց, Հրայր Թովմասյանի Թաքնված Ունեցվածքը
13/Հոկտեմբեր/2019 - 17:54
Ողջ լրահոսը