15 / Հոկտեմբեր / 2019
01:39:31
Վերջին լուրերը
Նիկոլ Փաշինյանի նվերը Վանաձորին՝ տարածաշրջանում աննախադեպ լուսաձայնայ... Շատ Շտապ,գաղտնի հարձակում Նիկոլի դեմ .«Այ թուրքի ճտեր դատվելու էք» Երեխա ունեցող և երիտասարդ ընտանիքների համար հիփոթեքային վարկերի հետ կա... «Նիկոլ, այ ոչնչություն, տրանսգենդերներին բերել լցրել ես երկիրս: Զարթնե... 18+. Նոր սահմռկեցուցիչ տեսանյութ. Ինչպե՞ս են Սիրիայում մարդկանց խոշտան... Անչափ հետաքրքիր տեսանյութ:Տեսեք թե ինչպես է Քլոե Քարդաշյանը պարում «Դո... Աննախադեպ քայլ:Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, քրի... «Լրատվամիջոցները փորձում են հերթական անբարոյական սուտը փաթաթել իմ անվա... «Ախ Նիկոլ էսինչ արիր մեզ հետ»... Նիկոլի մասին այս բացահայտում կհուզի ն... «Դե վեր ընկեք տեղներդ արա... մեկա դատվելու էք, հեիք թպրտաք» Սարսափ Քոչ... Սարսափելի և ողբերգական դեպք «Էրեբունի» ծննդատանը «Ավելի լավ է թուրքերի ձեռքով կոտորվենք, քան Նիկոլի ձեռքով փրկվենք». «Թ... Ռաֆայել Երանոսյանի հուզիչ գրառումը, որը կարող է ոգեշնչել յուրաքանչյուր... Ն. Փաշինյանի նոր անակնկալ գրառումը.«Այնպես որ, վերը նշված հնարավորութ... «Սարսափելի փաստեր».. թուրքերը հրետակոծում են նաև հիվանդանոցը

Դիտեք նաև

x

Արտակարգ դեպք Երևանում. «Դայմոնդ» ռեստորանից բերման են ենթարկվել տնօրեններ, հիմնադիր տնօրեն, դիջեյ և մենեջեր. «Դայմոնդ»-ի տնօրենը ձերբակալվել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 118 հոդվածի, 133 հոդվածի 1-ին մասի և 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հունիսի 28-ին Երևանում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու փաստով: Այդ օրը ժամը 20:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևան քաղաքի բնակիչ, 49-ամյա Անուշ Դ.-ից, ով հայտնել է, որ Բյուզանդի փողոցում գործող «Դայմոնդ» ռեստորանային համալիրում գումար է կորցրել և խնդրել է, որպեսզի նշված ռեստորան մոտենա ոստիկանության ծառայող: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ որոշ ժամանակ անց ահազանգով նշված ռեստորան են մոտեցել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, ովքեր, երբ մտել են ռեստորան, նրանց է մոտեցել ահազանգած քաղաքացին և հայտնել, որ իրեն ռեստորանում ծեծի են ենթարկել: Արդեն լրացուցիչ ժամանել են ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերատիվ խումբը՝ օպերլիազորներ Կարեն Այվազյանի և Դավիթ Դավթյանի գլխավորությամբ, որտեղ Անուշ Դ.-ն արդեն օպերլիազորներին է հայտնել, որ գումարի հետ կապված խնդիր է ունեցել ռեստորանի տնօրեն, Երևանի բնակիչ, 54-ամյա Նարինե Չարչյանի հետ, ով իր նկատմամբ բռնություն է գործադրել: Դրանից հետո ոստիկանները խնդիրը պարզաբանելու նպատակով Ն. Չարչյանին հրավիրվել են ոստիկանության կենտրոնական բաժին, ով, սակայն, «ծանր տանելով» այդ հրավերը, օպերիլազոր Կ. Այվազյանի հասցեին ն հայհոյանքներ է տվել, անվանելով «լակոտ» ու հարձակվելով նրա վրա՝ քաշել ու պատռել է նրա շապիկը, այնուհետև ճանկռել պարանոցը: Այդ ամենը տեսնելով, Դ. Դավթյանը փորձել է հանդարտեցնել, սակայն Ն. Չարչյանին օգնելու նպատակով 3 հոգի հարձակվել են Դ. Դավթյանի վրա, հրել մի կողմ, իսկ հետո Կ. Այվազյանին դեմ են տվել պատին և պահանջել, որ տարածքը ազատեն: Ժամը 22:50-ի սահմաններում արդեն ոստիկանության Երևան քաղաքի վարչությաքն ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 3-րդ հատուկ գումարտակի (կարմիր բերետներ) և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նշված վայրից ոստիկանութան կենտրոնական բաժին են բերման ենթարկել Ն. Չարչյանին, Կոտայքի մարզի բնակիչ, 24-ամյա Խաչիկ Հարութունյանին, Ավան-Առինջ թաղամասի բնակիչ, 49-ամյա Վահագն Հարությունյանին, Երևանի բնակիչներ, 62-ամյա Արման Մկրյանին, 36-ամյա Արսեն Պողոսյանին և 32-ամյա Վահե Տեր-Եսայանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ արդեն ոստիկանությունում Անուշ Դ.-ն հայտնել է. որ նույն օրը ժամը 21:00-ի սահմաններում Ա. Պողոսյանը ուժ գործադրելով իր նկատմամբ, իր կամքին հակառակ, իրեն տարել է ռեստորանի հանդերձարան, որտեղ էլ շուրջ 5 րոպե իրեն զրկել է ազատ տեղաշարժվելու իրավունքից: Դրանից հետո Ն. Չարչյանը, Ա. Պողոսյանը և անվտանգության աշխատակից ներկայացած ոմն Գրիգորը շուրջ 20 րոպե սահմանափակել են իր ազատ տեղաշարժվելու իրավունքը, այդ ընթացքում ծեծի են ենթարկել իրեն, ինչի հետևանքով պատճառվել է ֆիզիկական ցավ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Տեր-Եսայանը, Ա. Մկրյանը, Ա. Պողոսյանը, Վ և Խ. Հարությունյանները բաց են թողնվել, իսկ Ն. Չարչյանը հետաքննիչի որոշմամբ ձերբակալվել է և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր: Ֆոտոլրագողի տեղեկություններով՝ Ն. Չարչյանը «Դայմոնդ» ռեստորանային համալիրի տնօրենն է, բերման ենթարկվածներից Խ. Հարությունյանը «Բերկուտ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն է, Վ. Հարությունյանը «Բերկուտ ԵԳՀ քոլեջ» ՍՊԸ-ի տնօրենն է, Ա. Մկրյանը «Դայմոնդ» ռեստորանի դիջեյն է, Ա. Պողոսյանը «Դայմոնդ» ռեստորանի մենեջերն է, իսկ Վ. Տեր-Եսայանը «Դայմոնդ ՏԵՏ» տնօրենն է: Վ. Տեր-Եսայանը ճանաչված փաստաբան, տարիներ առաջ մահացած Տիգրան Տեր-Եսայանի տղան է, իսկ Ն. Չարչյանը Տ. Տեր-Եսայանի կինն է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/06/30/1128761/

Այս թեմայով

Լրահոս
Նիկոլ Փաշինյանի նվերը Վանաձորին՝ տարածաշրջանում աննախադեպ լուսաձայնային շատրվաններ
14/Հոկտեմբեր/2019 - 22:14
Շատ Շտապ,գաղտնի հարձակում Նիկոլի դեմ .«Այ թուրքի ճտեր դատվելու էք»
14/Հոկտեմբեր/2019 - 22:12
Երեխա ունեցող և երիտասարդ ընտանիքների համար հիփոթեքային վարկերի հետ կաված 3 նոր ծրագիր կիրականացվի
14/Հոկտեմբեր/2019 - 19:47
«Նիկոլ, այ ոչնչություն, տրանսգենդերներին բերել լցրել ես երկիրս: Զարթնեք, արա, ազգը գոմիկ ա դառնում, էս ա ձեր Նիկոլը, պողոսներ» /տեսանյութ/
14/Հոկտեմբեր/2019 - 19:43
18+. Նոր սահմռկեցուցիչ տեսանյութ. Ինչպե՞ս են Սիրիայում մարդկանց խոշտանգում և սպանում
14/Հոկտեմբեր/2019 - 19:36
Անչափ հետաքրքիր տեսանյութ:Տեսեք թե ինչպես է Քլոե Քարդաշյանը պարում «Դուխով» երգի տակ
14/Հոկտեմբեր/2019 - 19:22
Աննախադեպ քայլ:Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, քրիստոնեություն է ընդունել
14/Հոկտեմբեր/2019 - 18:49
«Լրատվամիջոցները փորձում են հերթական անբարոյական սուտը փաթաթել իմ անվան շուրջ». Աննա Հակոբյան
14/Հոկտեմբեր/2019 - 18:44
«Ախ Նիկոլ էսինչ արիր մեզ հետ»... Նիկոլի մասին այս բացահայտում կհուզի նույնիսկ անսիրտ մարդկանց
14/Հոկտեմբեր/2019 - 17:35
«Դե վեր ընկեք տեղներդ արա... մեկա դատվելու էք, հեիք թպրտաք» Սարսափ Քոչարյանի Հետ
14/Հոկտեմբեր/2019 - 17:34
Սարսափելի և ողբերգական դեպք «Էրեբունի» ծննդատանը
14/Հոկտեմբեր/2019 - 16:58
«Ավելի լավ է թուրքերի ձեռքով կոտորվենք, քան Նիկոլի ձեռքով փրկվենք». «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյան
14/Հոկտեմբեր/2019 - 16:53
Ռաֆայել Երանոսյանի հուզիչ գրառումը, որը կարող է ոգեշնչել յուրաքանչյուրիդ
14/Հոկտեմբեր/2019 - 14:10
Ն. Փաշինյանի նոր անակնկալ գրառումը.«Այնպես որ, վերը նշված հնարավորությունները վերաբերվում են նաև մարզերին,գյուղերին»
14/Հոկտեմբեր/2019 - 14:05
«Սարսափելի փաստեր».. թուրքերը հրետակոծում են նաև հիվանդանոցը
14/Հոկտեմբեր/2019 - 11:49
Հրատապ ահազանգ քաղաքացու կողմից.«Օտարերկրյա տրանսգենդերները՝ Կառավարության մոտ են». /տեսանյութ/
14/Հոկտեմբեր/2019 - 11:44
Պարզապես ցեղասպանություն… .Թուրքական կողմը հրետակոծել է սիրիական հիվնադանոցը,խաղաղ բնակչների, լրագրողների……Կարեն Հովհաննիսյան
14/Հոկտեմբեր/2019 - 10:09
ՇՏԱՊ!!! Քրեական Հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի գործով ․ «Էս մարդուն հավայի բռնել են »
14/Հոկտեմբեր/2019 - 9:00
Հայեր ջան ինչքան հնարավոր է տարածեք այս նորությունը. Ադրբեջանը ցնցված է այս նորությունից.« Արցախը Ադրբեջանի մաս չէ…»
13/Հոկտեմբեր/2019 - 22:12
Ուշագրավ. Մոսկվայի կարևոր ուղերձը. իրավիճակ է փոխվել
13/Հոկտեմբեր/2019 - 22:10
Աննախադեպ:«Սերժիկը ճմրթեց» Վիտոյին և աղբը նետեց»
13/Հոկտեմբեր/2019 - 21:42
ՇՏԱՊ «Նիկոլ ձեռ է՞ս առնում».. Բացառիկ Բացահայտում. Ինչ են խոսել Նիկոլը, Ալիևը և Պուտինը
13/Հոկտեմբեր/2019 - 21:40
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ․ Ովքե՞ր են Քիմ Քարդաշյանի նախնիները․․․
13/Հոկտեմբեր/2019 - 18:56
Արտակարգ և սարսափելի դեպք «Օջախ» ռեստորանային համալիրում
13/Հոկտեմբեր/2019 - 18:53
Բացահայտվեց, Հրայր Թովմասյանի Թաքնված Ունեցվածքը
13/Հոկտեմբեր/2019 - 17:54
Ողջ լրահոսը