20 / Октябрь / 2019
01:39:31
Последние новости
Ким Кардашьян отдыхает на Багамах вместе со свинками ХЛОИ КАРДАШЯН СТАНЦЕВАЛА НА ВЫПУСКНОМ ВЕЧЕРЕ СВОЕГО ФАНАТА ПОД АРМЯНСК... 97-летняя мать Сильвестра Сталлоне и ее любовь к пластическим операция... От этого номера зал плакал! Почему не стоит летать трезвым Отдых в Гре... 70-летней Пугачёвой нечего стесняться: нескромный образ с мини-платьем... Ошибки Трампа на руку России! Президент США показал всему Ближнему Вос... Жириновский довёл Путина до слёз! Жириновский про Муму ...не выучил. (Без памперсов не смотреть!) "Русская Баба на Курорте" - Путин Вновь не Сдержал Смех. Ольга Картунк... Если бы это не СНЯЛИ НА КАМЕРУ, никто бы не поверил - ЖИВОТНЫЕ СПАСАЮТ... В ФИНСКИХ ДЕТСКИХ САДАХ ОСОБОЕ ВНИМАНИЕ УДЕЛЯЕТСЯ ПРИРОДЕ, МУЗЫКЕ, ИСК... Новый мультсериал про муми-троллей получил престижную европейскую нагр... Минутный завтрак- смешал и на сковородку! Софи Лорен отдала свой первый гонорар отцу за то, чтобы ее сестра могл... Астрономы не верят своим глазам.На МАРСЕ обнаружен заброшенный город.Е...

Դիտեք նաև

x

Ողբերգական և սարսափելի ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են BMW X5-ն ու Volkswagen-ը. կա 3 զոհ, 5 վիրավորներից 2-ը մանկահասակներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում ճանապարհային ոստիկանության չգործող անշարժ պահակետի հարևանությամբ բախվել են Volkswagen մակնիշի 41 GT 259 համարանիշի և Հրազդան քաղաքի բնակիչ, 65-ամյա Հովիկ Հայրապետյանի վարած BMW X5 մակնիշի 88 ՍԼ 838 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Երևանի բնակիչ, 26-ամյա Դավիթ Մանուկյանը, BMW-ի վարորդ Հ. Հայրապետյանը, նրա ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչներ, 64-ամյա Անյուտա Մովսիսյանը, 9-ամյա Նարեկ Սաֆարյանը, 9-ամյա Ալիսա Սաֆարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն, իսկ 3 հոգի տեղում մահացել են: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մահացածներից երկուսին դուրս են բերել ավտոմեքենայից, իսկ մեկին էլ հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային, որից հետո փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը, վերջում էլ կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: Օպերատվորեն դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդաի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանի գլխավոությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը: Տեղում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Քննչական աշխատանքները տեղում ղեկավարել է նույն վարչության ավագ քննիչ Սերգեյ Երիցյանը, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Volkswagen-ի վարորդի, մահացածների և բոլոր վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Volkswagen -ի վարորդը, ով դեպի Երևան ընթանալիս, չթույլատրված վայրից շրջադարձ է կատարել և վթարային իրավաիճակ է ստեղծել BMW X5-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Վարորդներից Հ. Հայրապետյանը աշխատում է «Մեղրաձոր-Գոլդ«» ՍՊԸ-ի տնօրեն, ով օդանավակայանից վերադառնում էր Հրազդան, որտեղ դիմավորել էր Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան վերադարձած թոռնիկներին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում դեռ Խորհրդային տարներին, երբ գործում էր ժողովրդի լեզվով ասած Հրազդանի «գաի պոստը», վթարներ տեղի չէին ունենում, քանի որ վարորդները գիտեին, որ այդ հատվածում գաի կա, չէին համարձակվում խախտումներ կատարեին, իսկ երբ չգիտես որ մի խոլոքի հրահանգով «գաի պոստը» վերացվեց և ոչ միայն Հրազդանի, գրեթե հաճախակիացան նշված հատվածներում ճաապարհատրանսպորտային պատահարները, այդ թվում՝ ողբերգական: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 

© shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/06/30/1128748/

На эту тему

Новостная лента
Ким Кардашьян отдыхает на Багамах вместе со свинками
19/Октябрь/2019 - 23:33
ХЛОИ КАРДАШЯН СТАНЦЕВАЛА НА ВЫПУСКНОМ ВЕЧЕРЕ СВОЕГО ФАНАТА ПОД АРМЯНСКУЮ МУЗЫКУ
19/Октябрь/2019 - 23:31
97-летняя мать Сильвестра Сталлоне и ее любовь к пластическим операциям (Photo)
19/Октябрь/2019 - 21:57
От этого номера зал плакал! Почему не стоит летать трезвым Отдых в Греции и бухие пилоты - До Слез!
19/Октябрь/2019 - 21:48
70-летней Пугачёвой нечего стесняться: нескромный образ с мини-платьем и гольфами поразил поклонников — фото
19/Октябрь/2019 - 15:07
Ошибки Трампа на руку России! Президент США показал всему Ближнему Востоку свое истинное лицо
19/Октябрь/2019 - 14:38
Жириновский довёл Путина до слёз! Жириновский про Муму
19/Октябрь/2019 - 14:36
...не выучил. (Без памперсов не смотреть!)
18/Октябрь/2019 - 16:27
"Русская Баба на Курорте" - Путин Вновь не Сдержал Смех. Ольга Картункова! Лучше Камеди Клаб
18/Октябрь/2019 - 16:26
Если бы это не СНЯЛИ НА КАМЕРУ, никто бы не поверил - ЖИВОТНЫЕ СПАСАЮТ ДРУГ ДРУГА
18/Октябрь/2019 - 16:24
В ФИНСКИХ ДЕТСКИХ САДАХ ОСОБОЕ ВНИМАНИЕ УДЕЛЯЕТСЯ ПРИРОДЕ, МУЗЫКЕ, ИСКУССТВУ И ДРУГИМ УВЛЕКАТЕЛЬНЫМ ТЕМАМ
18/Октябрь/2019 - 16:11
Новый мультсериал про муми-троллей получил престижную европейскую награду
18/Октябрь/2019 - 16:08
Минутный завтрак- смешал и на сковородку!
18/Октябрь/2019 - 12:00
Софи Лорен отдала свой первый гонорар отцу за то, чтобы ее сестра могла носить его фамилию. Но сама актриса прославилась под псевдонимом
18/Октябрь/2019 - 11:57
Астрономы не верят своим глазам.На МАРСЕ обнаружен заброшенный город.Есть ли жизнь на Марсе
18/Октябрь/2019 - 10:12
Что нельзя делать в високосный год и почему?
18/Октябрь/2019 - 10:07
51-летняя Валерия показала шикарное тело в бикини (Photo)
17/Октябрь/2019 - 17:25
Какие знаки зодиака в 2020 году будут удачливы в финансовом плане
17/Октябрь/2019 - 17:20
Кит не отпускал дайвера. Причина поразит Вас до глубины души. Удивительно!
17/Октябрь/2019 - 14:48
Вкуснейший Перекус за Несколько Минут. Мини-пиццы на слоёном тесте.
17/Октябрь/2019 - 14:47
В Ростове врачи применили электрически ток в качестве средства для глумления над армянином
15/Октябрь/2019 - 20:31
ФРАНЦУЗСКИЕ ДЕТИ ИСПОЛНИЛИ ПЕСНЮ АЗНАВУРА «ДЛЯ ТЕБЯ, АРМЕНИЯ»
15/Октябрь/2019 - 20:29
Богатая жизнь: Как живет РОЙС в Дортмунде 2019
14/Октябрь/2019 - 21:26
Трагическая судьба актера"Смуглянки" из фильма "В БОЙ ИДУТ ОДНИ СТАРИКИ".Сергей Подгорный
14/Октябрь/2019 - 21:24
Секретные модели Москвича, о которых вы не знали!
10/Октябрь/2019 - 19:52
Вся лента