17 / October / 2019
01:39:31

Դիտեք նաև

x

Խայտառակ բացահայտում․ Մանվելի որդուն մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննություն է տարվում՝ Վաղարշապատի (Էջմիածին) համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել համայնքի նախկին ղեկավարին, «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի նախկին պետին և «Բարեկարգում» տնօրինության բյուջետային հիմնարկի տնօրենին:

Էջմիածնի համայնքապետարանում չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործը հարուցվել է՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Վաղարշապատի (Էջմիածին) համայնքապետարանում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա: Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու համար։

Առերևույթ չարաշահումներն արձանագրվել են 2015թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. հուլիսի 30-նն ընկած ժամանակահատվածում:

Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Էջմիածնի համայնքապետարանից կատարված յուրացման 7 դրվագ, պարզվել առերևույթ կատարված յուրացումների մեխանիզմը:

Մասնավորապես՝ պարզվել է, որ համայնքի նախկին ղեկավարը, «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության հետ իր կապերով պայմանավորված, անձնական շահագրգռվածությունից ելնելով և ընդառաջելով ԵԿՄ Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակի անդամներից մեկի խնդրանքին, բանավոր ցուցում է տվել նշված համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի տնօրենին՝ իր մատնանշած անձին գրանցել որպես համայնքապետարանի աշխատող: Արդյունքում՝ նա որպես հիմնարկի տեղամասի պահակ աշխատանքի է ընդունվել, նրա հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, սակայն նրա կողմից փաստացի այդ աշխատանքը չկատարելու, այլ դրա փոխարեն «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակում որպես պահակ աշխատելու պայմաններում, համայնքապետարանի բյուջեից որպես աշխատավարձ նրան վճարվել է ընդհանուր 4.489.327 ՀՀ դրամ:

Բացի այդ, Էջմիածին քաղաքային համայնքի ղեկավարը բանավոր ցուցում է տվել նշված համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետին՝ ԵԿՄ Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակի անդամին գրանցել որպես համայնքապետարանի աշխատող, որի արդյունքում վերջինս, որպես վարչության տրասնպորտի բաժնի հերթապահ վարորդ, աշխատանքի է ընդունել ԵԿՄ նշված անդամին, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն նա աշխատանքի չի հաճախել, և փաստացի «Երկրապահ Կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի տարաշրջանի գրասենյակում որպես պահակ աշխատելու պայմաններում համայնքապետարանի բյուջեից որպես աշխատավարձ նրան վճարվել է ընդհանուր 2.193.692 ՀՀ դրամ:

Էջմիածնի քաղաքային համայնքի ղեկավարն իր ընտանիքի վարորդին աշխատանքի դիմաց վճարելու համար «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի տնօրենին իրենց անձնական վարորդին որպես համայնքապետարանի աշխատող գրանցելու բանավոր ցուցում է տվել, որի արդյունքում նա նշանակվել է որպես կազմակերպչական և սպասարկման բաժնի աշխատակից՝ քաղաքապետի վարորդ, ապա՝ ավագ վարորդ և նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր: Սակայն վերջինս փաստացի իր այդ աշխատանքը չի կատարել, այլ համայնքի ղեկավարի ընտանիքի անդամների վարորդը հանդիսանալու պարագայում, որպես աշխատավարձ համայնքապետարանի բյուջեից նրան վճարվել է ընդհանուր 4.838.590 ՀՀ դրամ, ինչպես նաև ապահովագրական ընկերությանը վճարվել է ընդհանուր 705.640 ՀՀ դրամ բժշկական ապահովագրության վճար՝ Էջմիածնի քաղաքային համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 5.544.230 ՀՀ դրամի նյութական վնաս:

 

8rd.am-ում հրապարակված ցանկացած տեսանյութ վերցվում է բաց աղբյուրներից, և տեսանյութում ընթերցվածը չի բխում մեր դիրքորոշումից և անձնական կարծիքից։ Եթե կայքում առկա են տեսանյութեր, որոնք վերաբերվում են Ձեր անձին, գրեք հաղորդագրություն, և մենք կհեռացնենք այն ։

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ԵՎ ԵՂԵՔ ԻՐԱԶԵԿՎԱԾ

Նյութի Աղբյուր՝
https://mamul.am/am/news/154550?fbcli...

Suggestions

Newsfeed
What progress has come to....
15/October/2019 - 20:21
This University Has A ‘Draw Danny DeVito Wall’ And I Want To Enroll
14/October/2019 - 21:20
Lions is King But Fail! Mother Bear Save Her Baby From Puma Hunting, Giraffe vs Lions
10/October/2019 - 19:46
Briefing with Kim Kardashian
10/October/2019 - 19:43
This National Park Has An Annual Fat Bear Contest And I Am In Love
10/October/2019 - 19:33
Armenian fans are greeting Kim Kardashian
8/October/2019 - 21:09
Kim Kardashian is taking photos with her fans in Etchmiadzin after baptizing children
8/October/2019 - 21:08
This dog is on a diet and HE HAS SOME THINGS TO SAY ABOUT IT
8/October/2019 - 13:30
Seeing the dancers the man could not stand it and went out to dance
14/May/2019 - 18:15
Funny Will Melt Your Heart Compilation. REAL LIFE HEROES
11/May/2019 - 16:58
A huge Green Anaconda attempts to cross a busy road in Brazil.
10/May/2019 - 23:12
Hairdresser Gets 'Pantsed' By Little Girl
19/February/2019 - 14:53
Lion Shows Tourist Why Windows Should be Closed!
19/February/2019 - 14:52
The Best of Eagle Attacks Ever
12/February/2019 - 20:07
Smart monkey working as field worker
12/February/2019 - 20:04
Girl With Down Syndrome Becomes Stewardess For A Day
5/February/2019 - 22:23
Disabled Woman Teaches Dog To Help With Washing
5/February/2019 - 22:21
Pensioner Becomes Britain's Oldest Ping Pong Player
5/February/2019 - 22:19
Boiling Water Turns Into Stunning Snow Cloud
5/February/2019 - 17:54
Horse Shows Off His Impressive Dance Moves
5/February/2019 - 17:51
Cute baby monkey relax and play happily with 2 puppies
5/February/2019 - 17:46
First time driving at 90 years old
27/January/2019 - 21:55
Baby monkey and dog puppies compilation
27/January/2019 - 21:40
Shocking Moment! Video of Barefoot toddler walks with her hands up towards armed police!
26/January/2019 - 23:28
smart monkey using iphone & ipad
26/January/2019 - 23:27
All Timeline