16 / Октябрь / 2019
01:39:31

Դիտեք նաև

x

Հրատապ: Քիչ առաջ բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոն. armtimes.com

armtimes.com-ի տեղեկություններով՝ մոտ մեկ ժամ առաջ Կենտրոնական (Կիլիկիա) ավտոկայանից բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգո մականունով հայտնի Ռուբեն Կոստանյանը:
Մեր զրույցում ՀՀ ոստիկանությունից հաստատեցին տեղեկությունը, սակայն չասացին, թե նա ինչ կասկածանքով է բերման ենթարկվել:
Հիշեցնենք, որ քրեական հեղինակություն Բոգոյի անունը շոշափվում է մի շարք աղմկահարույց դեպքերով: Մասնավորապես, ըստ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանի, Բոգոն արդեն երկար ժամանակ է՝ ազդում է «Երեւան-Արմավիր» կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի ուղեւորահոսքի վրա՝ սեփական ավտոմեքենաներով նշված երթուղով ուղեւորափոխադրում իրականացնելով:
Բացի վերը նշվածից, դեռեւս նախորդ տարվա հուլիսին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Կոստանյանի գործողություններից տուժած մի քաղաքացի պատմել էր, թե ինչպես են, ըստ նրա, Բոգոն, որդին ու քենակալը առեւանգել իրեն, շամփուրով դաժան ծեծի ենթարկել եւ 100 հազար դրամի փոխարեն 10 հազար դոլար պահանջել: Դրանից հետո Բոգոյին, նրա որդուն եւ քենակալին մեղադրանք է առաջադրվել:
Կոստանյանի հետ է առնչվում նաեւ «Երկու ընկեր» ՍՊԸ-ն, որը Կենտրոնական եւ Հյուսիսային ավտոկայաններից պետք է կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնի դեպի Վրաստան, սակայն ընդամենը 1 տեղից է իրականացնում, մյուս տեղում չթույլատրելով այլ կազմակերպությունների իրականացնել:
Նա երկար տարիներ հաստատվել էր Կենտրոնական ավտոկայանում սեփական սենյակ եւ հյուրանոց կառուցելով՝ պետական շինության ներսում, սակայն ամիսներ առաջ նրան ոստիկանների միջամտությամբ հեռացրին շենքից եւ այժմ ավտոկայանի շենքից ոչ հեռու իրեն պատկանող սրճարանում է հանգրվանել:
Քրեական հեղինակություն Բոգոն գործարար Սամվել Ալեքսանյանի մտերիմներից է եւ գործարար Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադի) խնամին:

На эту тему

Новостная лента
В Ростове врачи применили электрически ток в качестве средства для глумления над армянином
15/Октябрь/2019 - 20:31
ФРАНЦУЗСКИЕ ДЕТИ ИСПОЛНИЛИ ПЕСНЮ АЗНАВУРА «ДЛЯ ТЕБЯ, АРМЕНИЯ»
15/Октябрь/2019 - 20:29
Богатая жизнь: Как живет РОЙС в Дортмунде 2019
14/Октябрь/2019 - 21:26
Трагическая судьба актера"Смуглянки" из фильма "В БОЙ ИДУТ ОДНИ СТАРИКИ".Сергей Подгорный
14/Октябрь/2019 - 21:24
Секретные модели Москвича, о которых вы не знали!
10/Октябрь/2019 - 19:52
The most secret KGB car of the USSR - GAZ 23B Volga
10/Октябрь/2019 - 19:51
КОНФЛИКТ МЕЖДУ МЕССИ И ГРИЗМАННОМ! РЕАЛ КУПИТ СОН ХЫН МИНА!?
8/Октябрь/2019 - 21:14
Богатая жизнь: Как живет МХИТАРЯН в Лондоне 2019
8/Октябрь/2019 - 21:13
КАК ТРАТЯТ СВОИ МИЛЛИОНЫ САМЫЕ ИЗВЕСТНЫЕ ТЕЛЕВЕДУЩИЕ
30/Июнь/2019 - 18:10
Позорных фейлов в прямом эфире
30/Июнь/2019 - 18:01
Что Делать, Если Вас Укусили? Советов по Выживанию
30/Июнь/2019 - 17:59
5 Самых опасных и злых собак в мире
30/Июнь/2019 - 17:43
Если бы это видео не сняли на дрон, никто бы не поверил
30/Июнь/2019 - 17:42
Эта 65-летняя женщина выглядит на 35 лет
29/Июнь/2019 - 22:01
НЕ СМОТРИ ЭТО ВИДЕО ЕСЛИ ТЫ ОДИН / 7 ЖУТКИХ ВИДЕО ОТ КОТОРЫХ ТЫ ОФИГЕЕШЬ
29/Июнь/2019 - 21:59
Случаев жести на водных аттракционах
29/Июнь/2019 - 13:49
В Узбекистане во время работы рухнул аттракцион
29/Июнь/2019 - 13:48
ПРЯМО НА СВАДЬБЕ ЖЕНИХ СКАЗАЛ НЕВЕСТЕ, ЧТО ЛЮБИТ ДРУГУЮ, КОГДА ОН УКАЗАЛ НА НЕЁ ВСЕ РАСПЛАКАЛИСЬ
29/Июнь/2019 - 11:18
Женщина стала посмешищем всего мира, чтобы спасти своих детей от голода
29/Июнь/2019 - 11:17
Дочь миллионера отвергла этого парня из-за его бедности и вот что он сделал
28/Июнь/2019 - 23:28
Смущённый дайвер не понимает, что хочет от него тюлень. Но затем животное берёт его за руку
28/Июнь/2019 - 23:24
Брат стыдился сестры и никогда не звал ее к себе в город в богатый дом, но прошло много лет и
28/Июнь/2019 - 19:02
Вот Как Были Сделаны Эти Сцены Рекламных Роликов
28/Июнь/2019 - 19:00
Папа этого 8-летнего мальчика показал, как надо разбираться с хулиганами в школе
28/Июнь/2019 - 17:24
Умерла Алла Борисовна! Её похоронили рядом с Юлией Началовой
28/Июнь/2019 - 17:22
Вся лента