13 / Հուլիս / 2020
01:39:31
Վերջին լուրերը
«Պետք է ՍԵՓԱԿԱՆԱԶՐԿԵԼ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, թե չէ նրանց այդ փո... «Մեշոկներով փող եք առնում, սարքեք Ձեր նեխած «պաստանցիաները», ամոթ ա․․․... «Ո՞վ է լափ ուտող` այն տեսակը, որը մնացել է Հայաստանում և գիտակցաբար ծա... «Ամեն ինչ էլ մարդու համար է․ դհոլ խփողը կարող է մեխ խփել, կլարնետ փչող... Սամվել Կարապետյանի թոռան 2-ամյակի շքեղ միջոցառումը (Տեսանյութ) Արարատի մարզում «Opel»-ը կոտրել է եկեղեցու բակի ճաղավանդակները, ցայտաղ... Արտակարգ դեպք Երևանում. գեներալին պատկանող ռեստորանում.... «Վարչապետ Փաշինյանի նկատմամբ հայ ժողովրդի սերը և հարգանքը չի հաջողվի ո... Բրնձով, ոլոռով և հավի բդիկներով արագ և համեղ ուտեստ (Տեսանյութ) Միքայել Մինասյանը նոտ տեսանյութ է հրապարակել.«Մենք իրար հետ վռնդելո... Ադրբեջանական կողմը վերջապես հրապարակեց զոհերի ու վիրավորների թիվը... ՈՒՇԱԳՐԱՎ: Ինչպե՞ս է բերման ենթարկվել Արամ Վարդանյանը«Վստրեչի ապեր»․ Ոս... Արփի Գաբրիելյանը որդու հետ շատ հուզիչ տեսանյութ Է հրապարակել Հավի մսով և կարտոֆիլով անչափ համեղ և արագ պատրաստվող ուտեստ (Տեսանյութ... Ինձ պիտի պրեմիա տան. ոչ թե տուգանեն. անգամ տեսնելուց հետո չեք հավատա, ...

Դիտեք նաև

xՓակել

«Ոստիկան ուղարկեք, դանակով իրար են սպանում…». Թբիլիսյան խճուղում վիճաբանությունն ավարտվել է երեք հոգու դանակահարությամբ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նստավայրում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ շարունակվեց Կարեն Բ.-ի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հոկտեմբերի 9-ին, ժամը 21-ն անց 50-ի սահմաններում Կարեն Բ.-ն ալկոհոլ օգտագործած վիճակում Երևանի Թբիլիսյան խճուղու շենքերից մեկի բակում վիճել է «Ֆիշ Արտ» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասի աշխատակիցների հետ, ապա չի ենթարկվել ահազանգով ժամանած ոստիկանության տեսուչ Արսեն Հ.-ի՝ վիճաբանությունը դադարեցնելուն ուղղված օրինական պահանջին: Կարեն Բ.-ն, ըստ մեղադրանքի, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանի նկատմամբ՝ բռունցքով հարվածել է ոստիկանի այտին: Այս դեպքով քրեական գործ է հարուցվել, քննություն է կատարվել: Կարեն Բ.-ն եղել է ազատության մեջ: Եվ, ըստ մեղադրանքի, օրեր անց՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 23-ի սահմաններում Կարեն Բ.-ն նույն շենքի բակում մեքենայի ձայնարկիչի ձայնն անհարկի բարձր լինելու պատճառով դիտողություն է արել հորեղբոր տղաներ Ռոբերտին ու Գոռին, վերջինիս եղբայր Մովսեսին: Վիճաբանություն է առաջացել, փոխադարձ քաշքշուկ է եղել: Կարեն Բ.-ն իր հետ վիճողներին հրավիրել է որպես կացարան օգտագործով իր ավտոտնակ՝ պարզաբանում կատարելու: Այնտեղ վեճը շարունակվել է, ընթացքում, ըստ մեղադրանքի, Ռոբերտը բռունցքով հարվածել է Կարենին, նա ընկել է, հետո վեր է կացել, նստել է թախտին, վերցրել է սեղանին դրված խոհանոցային դանակն ու հարվածել է Ռոբերտի կրծքավանդակի հետին մակերեսին, ապա դանակով հարվածել է Գոռի կրծքավանդակի հետին մակերեսին, երկուսին էլ պատճառել է թափանցող, ծանր վնասվածք: Նա դանակով հարվածել է նաև Մովսեսի ականջի շրջանին, վնասել է ականջախեցին, պատճառել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: Կարեն Բ.-ին նոր մեղադրանք է առաջադրվել, ևս մեկ քրեական գործ է հարուցվել, ապա երկու քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Կարեն Բ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով և 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Կարեն Բ.-ի խափանման միջոցը կալանավորումն է: Մեղադրող դատախազ Կարեն Մելքոնյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Կարեն Բ.-ն իրեն մասնակիորեն մեղավոր ճանաչեց ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով, իսկ տուժողների առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, բոլորովին չընդունեց: Դատարանը, կողմերին լսելով, սահմանեց ապացույցների հետազոտման կարգը՝ հետազոտել գործում առկա փաստաթղթերն ու այլ ապացույցները, հարցաքննել տուժողներին, վկաներին, ապա ամբաստանյալին: Դատարանը սկսեց հետազոտել գործում առկա փաստաթղթերը: Ըստ ոստիկանությունից տրված տեղեկանքի՝ Կարեն Բ.-ն նախկինում բազմիցս դատապարտվել է: Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Հակոբյանը այս առնչությամբ դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Կարեն Բ-ն դատապարտվել է ոչ ծանր հանցավոր արարքների համար, նրա նախկին դատվածությունները պետք է մարված համարվեն, դրանք չեն կարող ծանրացնող ազդեցություն ունենալ նրա պատասխանատվության ու պատժի վրա: Պաշտպանը փաստաթղթերի հետազոտման ընթացքում դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ երկրորդ՝ ավտոտնակում տեղի ունեցած դրվագով Կարեն Բ.-ն նույնպես վնասվածքներ է ստացել ու բժշկական կենտրոն է դիմել, արձանագրվել է, որ նա Ռոբերտի, Գոռի ու Մովսեսի հետ վիճաբանությանժամանակ ոչ միայն ինքն է վնասվածքներ պատճառել, այլև վնասվածք է ստացել՝ գլխի, հոնքի շրջանում, արձանագրվել է քթի ոսկրերի կոտրվածք: Ընդհանրապես այս դրվագը աղմկոտ է եղել, այնպես որ երկու քաղաքացի ահազանգել է ոստիկանություն: Մեկը ահազանգել է. «Շտապ ոստիկան ուղարկեք, դանակով իրար սպանում են»: Մի կին էլ զանգել ու ասել է. «Ես վախեցած եմ, երեխաների հետ անցնում էի, լամպերի գործարանից քիչ վերև՝ հինգհարկանի շենքերի մոտ ահավոր կռիվ է, իրար կզարկեն… Ուղղակի ես չեմ ուզի, որ պահի տակ ասեմ՝ ով եմ, կասեք՝ տղամարդ էր զանգե…»: Հետազոտված փաստաթղթերի մեջ էր Կարեն Բ.-ի անունից պաշտպանի գրած դիմումը դատախազին, քննչականի պետին, վերադաս ատյաններ: Համաձայն այդ դիմումի՝ երկրորդ դրվագով դեպքից հետո Կարենը գտնվել է Միքայելյանի անվան հիվանդանոցում՝ քթոսկրերի կոտրվածքով, ուժեղ ցավերով: Նրան հիվանդանոցից են բերման ենթարկել՝ առանց բժշկի թույլտվության, տարել են ոստիկանության բաժին: Ձևակերպել են, թե բերման են ենթարկել: Դրանից հետո, ըստ Կարենի, իրեն բուժօգնություն չի ցուցաբերվել, ինքը արգելանքի տակ է առնվել ուժեղ ցավերով ու վնասվածքներով, մնացել է առանց բժշկական օգնության: Պաշտպանն այս դիմումում նշել է, որ եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն արգելանքի տակ գտնվողին պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ, կշարունակվեն խախտվել Կարեն Բ.-ի սահմանադրական հիմնարար իրավունքները: Հրապարակվեց փաստաթուղթ, որ դեպքից ոչ շատ առաջ Կարեն Բ.-ն հաշվառման էր վերցվել նարկոլոգիական կենտրոնում՝ հոգեկան ու վարքային շեղումներ՝ ափիոնատիպ նյութերից կախվածության համախտանիշ ախտորոշմամբ: Նա գանգատվել է անքնությունից ու կրծքավանդակի շրջանի ցավերից: Ամբաստանյալ Կարեն Բ.-ն հայտարարեց, որ իր նկատմամբ որևէ բուժում չի իրականացվել. «Բա որ բուժում են նշանակել, ո՞ւր ա, ոչ դեղորայք ա նշանակվել, ոչ բան»: Նա ընդունեց, որ մեթադոնային բուժում է ստանում, բայց դա ավելի վաղ էր նշանակված, իր ստացած վնասվածքների հետ կապված չէ: Ամբաստանյալը հայտարարեց. «Իմ վիճակը շատ ծանր էր, ինձ հիվանդանոցից առևանգել են, ի՞նչ բերման ենթարկել…»: Ամբաստանյալի շահերի պաշտպանը դատարանի ուշադրությունը հրավիրեց տուժողների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունների վրա, ըստ որոնց՝ Ռոբերտն ո Գոռը գտնվել են ալկոհոլ օգտագործած վիճակում: Պաշտպանը նշեց նաև՝ ըստ դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների՝ Ռոբերտի ու Գոռի առողջությանը պատճառվել է ծանր վնաս, բայց նույն եզրակացությունների մեջ արձանագրված է՝ «աննշան պնևմոհեմոթորաքս»: Նման պայմաններում ճի՞շտ է որակված վնասի ծանրության աստիճանը՝ համապատասխան փուլում պաշտպանը կմիջնորդի, որ այս հարցի կապակցությամբ դատարանում հարցաքննվի դատաբժիշկ փորձագետը: Դատաբժշկական լրացուցիչ փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ տուժողներ Ռոբերտի ու Գոռի ծանր, թափանցող վնասվածքները չէին կարող առաջանալ դանակը պարզապես անկանոն թափահարելու արդյունքում: Պաշտպանը հրապարակեց «Նուբարաշեն» ՔԿՀ պետի գրությունը քննչական բաժնի պետին, համաձայն որի՝ քրեակատարողական հիմնարկում Կարեն Բ.-ն հետազոտվել է ակնաբույժի կողմից, արձանագրվել է մեկ աչքի տեսողության բացակայություն: Կարեն Բ.-ն, համաձայն այս գրության, քրեակատարողական հիմնարկում գտնվում է նյարդաբանի դինամիկ հսկողության ներքո: Դատական հաջորդ նիստին՝ հունիսի 26-ին, դատարանը կհետազոտի գործով իրեղեն ապացույցները, ապա կանցնի տուժողների հարցաքննություններին:

Նյութի աղբյուրը Bavnews․am

Այս թեմայով

Լրահոս
«Պետք է ՍԵՓԱԿԱՆԱԶՐԿԵԼ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, թե չէ նրանց այդ փողերը ԺՈՂՈՎՐԴԻ դեմ են ուղղելու․»Լևոն Շիրինյան
Այսօր 0:12
«Մեշոկներով փող եք առնում, սարքեք Ձեր նեխած «պաստանցիաները», ամոթ ա․․․»Ռիչարդ Մադլենյանը՝ ՀԷՑ-ին
Այսօր 0:04
«Ո՞վ է լափ ուտող` այն տեսակը, որը մնացել է Հայաստանում և գիտակցաբար ծառայել տգիտությանն ու մասնակցել պատերազմող հայրենիքի թալանին…»Արմեն Չիբուխչյանի դիպուկ անդրադարձը ՏԵՍԱՆՅՈՒԹ
12/Հուլիս/2020 - 23:15
«Ամեն ինչ էլ մարդու համար է․ դհոլ խփողը կարող է մեխ խփել, կլարնետ փչողը կարող է ռեմոնտ անել՝ պատեր փչել․ դերասան »Մանվել Խաչատրյան
12/Հուլիս/2020 - 23:07
Սամվել Կարապետյանի թոռան 2-ամյակի շքեղ միջոցառումը (Տեսանյութ)
12/Հուլիս/2020 - 22:35
Արարատի մարզում «Opel»-ը կոտրել է եկեղեցու բակի ճաղավանդակները, ցայտաղբյուրներն ու տաղավարը
12/Հուլիս/2020 - 22:22
Արտակարգ դեպք Երևանում. գեներալին պատկանող ռեստորանում....
12/Հուլիս/2020 - 21:24
«Վարչապետ Փաշինյանի նկատմամբ հայ ժողովրդի սերը և հարգանքը չի հաջողվի ոչնչացնել»Ալեն Սիմոնյան
12/Հուլիս/2020 - 20:41
Բրնձով, ոլոռով և հավի բդիկներով արագ և համեղ ուտեստ (Տեսանյութ)
12/Հուլիս/2020 - 20:18
Միքայել Մինասյանը նոտ տեսանյութ է հրապարակել.«Մենք իրար հետ վռնդելու ենք Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության իշխանության ղեկից․»
12/Հուլիս/2020 - 19:54
Ադրբեջանական կողմը վերջապես հրապարակեց զոհերի ու վիրավորների թիվը...
12/Հուլիս/2020 - 19:26
ՈՒՇԱԳՐԱՎ: Ինչպե՞ս է բերման ենթարկվել Արամ Վարդանյանը«Վստրեչի ապեր»․ Ոստիկանությունը նոր տեսանյութ է հրապարակել
12/Հուլիս/2020 - 19:23
Արփի Գաբրիելյանը որդու հետ շատ հուզիչ տեսանյութ Է հրապարակել
12/Հուլիս/2020 - 16:43
Հավի մսով և կարտոֆիլով անչափ համեղ և արագ պատրաստվող ուտեստ (Տեսանյութ)
12/Հուլիս/2020 - 16:32
Ինձ պիտի պրեմիա տան. ոչ թե տուգանեն. անգամ տեսնելուց հետո չեք հավատա, որ այս կինը դիմակով է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
12/Հուլիս/2020 - 15:27
Երբեք ոչ ոքի մտքով չի անցնի,թե ինչու՞ էին Ռոբերտ Քոչարյանի երկրպագուները լացում ,վերջինիս հետ տեսակապի Ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12/Հուլիս/2020 - 15:21
Խնջույքը ողբերգական ավարտ է ունեցել . հարսնացուն մահացել է հենց հարսանիքի ժամանակ....
12/Հուլիս/2020 - 14:12
Մեքենաս լվացել եմ, էսօրվանից տաքսի եմ քշելու. Գոռ Հակոբյան (լուսանկար)
12/Հուլիս/2020 - 14:02
«Հենց Նիկոլ Փաշինյանը տեսնում է, որ իր ռեյտինգն ընկնում է, մեկին ձերբակալում է». Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)
12/Հուլիս/2020 - 12:13
Հրատապ նոր մանրամասներ Վստրեչի Ապերի այսօրվա ձերբակալությունից....
12/Հուլիս/2020 - 12:06
Նոր կարևոր մանրամասներ և լուսանկարներ: «Ադրբեջանում «խեղդված» զինծառայողի դագաղը բացել են, գլխին եղել է հրազենային վնասվածք». Կարեն Հովհաննիսյան
12/Հուլիս/2020 - 11:06
Հայաստանում հուլիսի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակակիրների և մահերի ընդհանուր տվյալները....
12/Հուլիս/2020 - 11:00
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ
12/Հուլիս/2020 - 10:41
ԱՆՉԱՓ ԳԵՂԵՑԻԿ ԿԱՏԱՐՈՒՄ, ԴԻՏԵՔ ԵՎ ԻՆՔՆԵՐԴ ՀԱՄՈԶՎԵՔ: Ուզբեկ երեխաները կատարում են Թաթաի <քեզնից հետո>> երգը
11/Հուլիս/2020 - 23:44
Ողջ լրահոսը