16 / October / 2019
01:39:31

Դիտեք նաև

x

Արտակարգ դեպք Երևանում. «Բլուր» հյուրանոցային համալիրի բակում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13․45-ի սահմաներում ոսստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Քեռու փողոցի 67 հասցեում գտնվող «Բլուր» հյուրանոցային համալիրի բակում հյուրանոցի տնօրենի ու տարածքի բնակիչների միջև վիճաբանություն է տեղի ունենում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ վիճաբանութունը սկսվել է, երբ հյուրանոցային համալիրի տնօրենը բնակիչներից մեկին արգելել է ավտոմեքենան հյուրանոցի բակում վարել, ինչից հետո հավաքվել են մարդիկ ու սկսել են վիճաբանել, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի և, ըստ նախնական տեղեկությունների, այդ ժամանակ Nissan մակնիշի 99 DD 099 համարանիշի ավտոմեքենան վարած տղան հրացանով կրակել է մյուս կողմի ուղղությամբ։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները տաք հետքերով դեպքի վայրից փոքր-ինչ հեռու հայտնաբերել են կրակոց արձակած 24-ամյա Հենրիկ Աղաջանյանին, ում մոտ եղել է նաև զենքը: Հ. Աղաջանյանը բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ «Սայգա» տիպի հրացանը առգրավված է, ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

© shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/06/12/1127213/

Suggestions

Newsfeed
What progress has come to....
15/October/2019 - 20:21
This University Has A ‘Draw Danny DeVito Wall’ And I Want To Enroll
14/October/2019 - 21:20
Lions is King But Fail! Mother Bear Save Her Baby From Puma Hunting, Giraffe vs Lions
10/October/2019 - 19:46
Briefing with Kim Kardashian
10/October/2019 - 19:43
This National Park Has An Annual Fat Bear Contest And I Am In Love
10/October/2019 - 19:33
Armenian fans are greeting Kim Kardashian
8/October/2019 - 21:09
Kim Kardashian is taking photos with her fans in Etchmiadzin after baptizing children
8/October/2019 - 21:08
This dog is on a diet and HE HAS SOME THINGS TO SAY ABOUT IT
8/October/2019 - 13:30
Seeing the dancers the man could not stand it and went out to dance
14/May/2019 - 18:15
Funny Will Melt Your Heart Compilation. REAL LIFE HEROES
11/May/2019 - 16:58
A huge Green Anaconda attempts to cross a busy road in Brazil.
10/May/2019 - 23:12
Hairdresser Gets 'Pantsed' By Little Girl
19/February/2019 - 14:53
Lion Shows Tourist Why Windows Should be Closed!
19/February/2019 - 14:52
The Best of Eagle Attacks Ever
12/February/2019 - 20:07
Smart monkey working as field worker
12/February/2019 - 20:04
Girl With Down Syndrome Becomes Stewardess For A Day
5/February/2019 - 22:23
Disabled Woman Teaches Dog To Help With Washing
5/February/2019 - 22:21
Pensioner Becomes Britain's Oldest Ping Pong Player
5/February/2019 - 22:19
Boiling Water Turns Into Stunning Snow Cloud
5/February/2019 - 17:54
Horse Shows Off His Impressive Dance Moves
5/February/2019 - 17:51
Cute baby monkey relax and play happily with 2 puppies
5/February/2019 - 17:46
First time driving at 90 years old
27/January/2019 - 21:55
Baby monkey and dog puppies compilation
27/January/2019 - 21:40
Shocking Moment! Video of Barefoot toddler walks with her hands up towards armed police!
26/January/2019 - 23:28
smart monkey using iphone & ipad
26/January/2019 - 23:27
All Timeline