10 / Օգոստոս / 2020
01:39:31
Վերջին լուրերը
ՀՐԱՏԱՊ: Չինաստանում նոր վարակից արդեն մահացել է 7 հոգի Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ... Միայն հպարտություն եմ զգում. ՌԴ-ում հսկա բեռնատար նավը կոչել են Առնո ... Սարգիս Գրիգորյանը անկեղծացել է իր հանդեպ ատելության խոսքի երևույթի մաս... «Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջակ... Մարիամ Փաշինյանն իր հանգստից նոր լուսանկարներ է հրապարակել Շատ լավն է անպայման դիտեք: Դերասան Հովհաննես Դավթյանը ներկայացրել է ն... Կրկին ցավալի լուր:Ջրափրկարարները Սևան-Հրազդան ջրանցքից դուրս են բերել ... Ախալքալաքում տեղի ունեցած սպանության բացառիկ կադրեր. տեսանյութ Ցավալի լուր:Բոլորս խորապես ցնցված ենք այս վշտալի լուրից.34 տարեկանում ... Սարսափելի և ողբերգական դեպք է տեղի ունեցել այսօր Սևանա լճում. դուրս են... Սարսափելի վթարի հետքերով: Հրապարակվել են Սյունիքում վթարից մահացած ընտ... ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «20 տարի անց սա կցուցադրեք». 1996թ. Լևոն Տեր-Պետրոս... Նիկոլ Փաշինյանի որդու եւ դստեր գեղեցիկ պարը Tik-tok-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ) «Իմ կուկլեն»․ Պտրոսյան Գևորգը նոր տեսանյութ է հրապարակել հիվանդանոցից

Դիտեք նաև

xՓակել

Արտակարգ դեպք Արարատի մարզում. անհայտ անձը Նորամարգ գյուղում նռնակ է նետել իր ազգականի տան ուղղությամբ. վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Բազմաբեկորային վնասվածքներով Մասիսի հիվանդանոց են տեղափոխվել 4 քաղաքացի։ Ինչպես Արարատի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին հիվանդանոց են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Արարատի մարզի Նորամարգ գյուղից, որտեղ տեղի է ունեցել պայթյուն, և ըստ նախնական տեղեկությունների՝ ընտանիքի անդամներից մեկը կամ նռնակ կամ այլ պայթուցիկ նյութ է նետել տան վրա։ Այս պահին նշված տուն են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խմբի մի մասը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Զաքարյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի Մասիսի պահպանության դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Իգնատ Թարվերդյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները, ինչպես նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության փորձաքրեագետները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։ Գյուղ են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ, ովքեր ծառայություն են կատարում գյուղամիջյան ճանապարհներին, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չհավաքվեն։ Դեպքի վայրի հարևանությամբ բնակվողները, ովքեր չցանկացան տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Դեպքը կենցաղային հողի վրա է, և վիրավորներից մեկի նախկին ամուսինն է նռնակ նետել տան ուղղությամբ։ Հիմա երևի ոստիկաններն ու քննիչները տեղում կաշխատեն, կիմանան՝ հաստատ նռնա՞կ է եղել, թե՞ այլ պայթուցիկ նյութ»։ Հարևանները նշում էին նաև, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանները, որոնցից մեկին՝ ոստիկանական ավտոմեքենայով։ Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հնարավոր է՝ նախապատրաստված նյութերը փոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Արարատի մարզի դատախազի տեղակալ Վաղարշակ Մկրտչյանը։ Բոլոր վիրավորները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ Արտաշատի ոստիկանապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Ամբակում Գրիգորյանի գլխավորությամբ։ Ա. Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ։ Փաստի առթիվ Ա. Գրիգորյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի մի քանի կետերի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

© shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/05/30/1126124/

Այս թեմայով

Լրահոս
ՀՐԱՏԱՊ: Չինաստանում նոր վարակից արդեն մահացել է 7 հոգի
Այսօր 9:34
Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ...
Այսօր 9:24
Միայն հպարտություն եմ զգում. ՌԴ-ում հսկա բեռնատար նավը կոչել են Առնո Բաբաջանյաի անվամբ կոմպոզիտորի 100-ամյակի առթիվ
9/Օգոստոս/2020 - 23:34
Սարգիս Գրիգորյանը անկեղծացել է իր հանդեպ ատելության խոսքի երևույթի մասին ՏԵՍԱՆՅՈՒԹ
9/Օգոստոս/2020 - 23:09
«Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի»Արմեն Աշոտյան
9/Օգոստոս/2020 - 22:58
Մարիամ Փաշինյանն իր հանգստից նոր լուսանկարներ է հրապարակել
9/Օգոստոս/2020 - 22:23
Շատ լավն է անպայման դիտեք: Դերասան Հովհաննես Դավթյանը ներկայացրել է նոր հումորային տեսանյութ .«ԱԱԾ սկանդալային բացահայտում»
9/Օգոստոս/2020 - 21:47
Կրկին ցավալի լուր:Ջրափրկարարները Սևան-Հրազդան ջրանցքից դուրս են բերել 15-ամյա պատանու դի,պարզվել է նրա ինքնությունը
9/Օգոստոս/2020 - 21:06
Ախալքալաքում տեղի ունեցած սպանության բացառիկ կադրեր. տեսանյութ
9/Օգոստոս/2020 - 20:57
Ցավալի լուր:Բոլորս խորապես ցնցված ենք այս վշտալի լուրից.34 տարեկանում մահացել է Լևոն Ղասաբօղլյանը
9/Օգոստոս/2020 - 20:17
Սարսափելի և ողբերգական դեպք է տեղի ունեցել այսօր Սևանա լճում. դուրս են բերել 30-ամյա երիտասարդի դին,պարզվել է նրա ինքնությունը....
9/Օգոստոս/2020 - 20:09
Սարսափելի վթարի հետքերով: Հրապարակվել են Սյունիքում վթարից մահացած ընտանիքի 4 անդամների անունները...
9/Օգոստոս/2020 - 18:47
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «20 տարի անց սա կցուցադրեք». 1996թ. Լևոն Տեր-Պետրոսյան
9/Օգոստոս/2020 - 18:25
Նիկոլ Փաշինյանի որդու եւ դստեր գեղեցիկ պարը Tik-tok-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
9/Օգոստոս/2020 - 17:42
«Իմ կուկլեն»․ Պտրոսյան Գևորգը նոր տեսանյութ է հրապարակել հիվանդանոցից
9/Օգոստոս/2020 - 17:29
Որքա՞ն պետք է կազմի ձեր կենսաթոշակի չափը և նոր փոփոխությունների մասին առավել մանրամասն
9/Օգոստոս/2020 - 15:16
ՀՐԱՏԱՊ: Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված մի քանի պարկուճներ և արնանման հետքեր
9/Օգոստոս/2020 - 15:13
«Չգոռաս վրես ․․․» Թեժ վիճաբանություն Գոռ Հակոբյանի հետ ,ի՞նչ է կատարվել իմացեք և դուք ...ՏԵՍԱՆՅՈՒԹ
9/Օգոստոս/2020 - 14:56
«Նիկոլ ժողովուրդը քեզ երբեք չի սիրել, չի սիրում և չի սիրելու» Նարե Գրիգորյան
9/Օգոստոս/2020 - 14:45
Ինչպե՞ս դիմավորեցին Հայաստանից մարդասիրական օգնությունը Բեյրութում
9/Օգոստոս/2020 - 14:05
Ադրբեջանական սոց ցանցերում Ալիևի դստեր Լեյլայից թողել են միայն ա՜՜՜՜՜՜ տառը , մեկ բառով ասած , 30 պլյուս է . (տեսանյութ)
9/Օգոստոս/2020 - 13:41
Սիրուշոն Սևանից նոր լուսանկարներ է հրապարակել Լևոն Քոչարյանի հետ...
9/Օգոստոս/2020 - 13:26
Նոր սարսափելի մանրամասներ: Սպանվել է մեկ երիտասարդ, կան վիրավորներ, տեղի են ունեցել ավերածություններ, հրդեհվել են տներ, ջարդվել են մեքենաներ. Ինչ է կատարվել հայերի միջև Ախալքալակու...
9/Օգոստոս/2020 - 13:21
Նոր մանրամասներ արշավախմբի մոլորված անդամների մասին ....
9/Օգոստոս/2020 - 12:35
Ողջ լրահոսը