25 / Հունիս / 2019
01:39:31
Վերջին լուրերը
Կյանք խլած երեխաները 10 տարեկանում ձերբակալվեցին Արտակարգ իրավիճակ:Մանկավարժական համալսարանում ուսանողների ինքնազգացողո... ՇՏԱՊ… ՈՒղերձ Նիկոլ Փաշինյանին… Փաշինյանը Ս.Սարգսյանին Արցախում տեսավ ու գրառում արեց.կներես, որ քեզ չ... Քիմ Քարդաշյանը խոսել է Հենրիխ Մխիթարյանի ամուսնության մասին. մանրամասն... «Մենք ազգովի պարտական ենք նրա տգիտությանը». Վարդ Սիմոնյան Ռոբերտ Քոչարյանը չէր սպասում որ կպարտվի․ Ի՞նչ է կատարվել Բեթիի հոր ցնցող անակնկալը՝ «Գրանդ Հոլդինգ»-ի աշխատակիցներին Բացառիկ : Ուղերձ մահից առաջ Հայտնի է «Հումորի լիգա» նախագծի հաղթողը․ երկրորդ եթերաշրջանն ավարտվեց Վրացի պատգամավորն ասում էր՝ ես ձեզ սպանել եմ և շարունակելու եմ սպանել.... Դե ուրեմն ձեռդ խփի սեղանին ու նենց տրաքցրա, որ սաղ ընգնի իրա տեղը. Դու... Օգնիր՛, իմ Հայ Ազգ… տարածել իմ էջը․․․հիվանդանոցը հրաժարվեց կատարել 3 ե... Դատավորի Սենսացիոն Արարքը. Քոչարյանի ճակատագիրը որոշված է Ողբերգական և սարսափելի դեպք Գեղարքունիքի մարզում.17-ամյա տղայի վրա են ...

Դիտեք նաև

x

«Պահանջում եմ առավելագույնս կոռեկտ լինել ու շաղ չտալ արտահայտություններ, որոնք վիրավորում ու նվաստացնում են այն մարդկանց աշխատանքը, ովքեր մոտ 450 մանկական կյանքեր են փրկել». Շուշանիկ Արևշատյանը՝ Աննա Հակոբյանին

 

«Պահանջում եմ առավելագույնս կոռեկտ լինել ու շաղ չտալ արտահայտություններ, որոնք վիրավորում ու նվաստացնում են այն մարդկանց աշխատանքը, ովքեր մոտ 450 մանկական կյանքեր են փրկել». Շուշանիկ Արևշատյանը՝ Աննա Հակոբյանին
«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի խորհրդի անդամ Շուշանիկ Արևշատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից երեկ հրավիրված ասուլիսում հնչեցրած որոշ հայտարարությունների։ Ասուլիսը նվիրված էր Աննա Հակոբյանի՝ «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների ղեկավարների ուղեկցությամբ ԱՄՆ աշխատանքային այցի արդյունքներին։


«Ուզում եմ անդրադառնալ Ձեր հիմնադրամի մի քանի նվիրատուներին, մասնավորապես՝ Արտակ Սարգսյանին, Սամվել Ալեքսանյանին։ Նախկինում, երբ նրանք բարեգործական նպատակով որևէ հիմնադրամի նվիրատվություն էին կատարում, այն ժամանակ ձեր ամուսնու՝ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի կողմից քննադատությունների էին ենթարկվում՝ նշելով, որ այդկերպ այդ օլիգարխները ցանկանում են հաճոյանալ իշխանություններին, օգտվել արտոնություններից։ Այսօր, երբ այդ նույն մարդիկ նվիրատվություն են կատարում ձեր հիմնադրամին, ինչպե՞ս եք դուք դա մեկնաբանում։ Արդյո՞ք նույն նպատակը չեն հետապնդում, և արդյո՞ք նրանք այսօր նույնպես օլիգարխ չեն»,- հարցրել էր «168 Ժամի» լրագրողը, որին ի պատասխան՝ Աննա Հակոբյանն ասել էր.
«Ձեր հարցին ի պատասխան՝ ուզում եմ ուղղակի բոլորիս խորհուրդ տալ… Այդ մասին արդեն ամուսինս էլ է բազմիցս խոսել, որ պետք է, ի վերջո, ազատվենք այդ համեմատականից, և նախկինում տեղի ունեցած երևույթները ներկա իշխանությունների ու ներկա հարաբերությունների վրա պրոյեկտելու այդ ցանկությունից կամ սովորությունից։ Ես ուզում եմ խորհուրդ տալ մի պատճառով, որ դրանով կխնայենք մեր ժամանակը, մեր ռեսուրսը, որովհետև համարում եմ կատարյալ անիմաստ զբաղմունք։ Օրինակ, հիմա ես դրա մասին այս ասուլիսի ժամանակ կխոսեմ 5 րոպե երևի, դա ես համարում եմ անտեղի կորսված ժամանակ։ Դուք ձեր լրատվամիջոցի էջերում դրա մասին անընդհատ կգրեք հոդված, ես դա համարում եմ անտեղի ժամանակի, ռեսուրսի վատնում, և այլն, և այլն։
Չկա այդպիսի բան, չկա ու չի կարող լինել։ Մեր երկու հիմնադրամներին նվիրատվություն անել ազատ են բոլորը։ Նույն տրամաբանությամբ ես Ձեզ կարող եմ ասել, որ հիմնադրամին նվիրատվություն անելը նախկինում եղել է մոնոպոլիա, այսինքն՝ ոչ բոլորն են իրավունք և հնարավորություն ունեցել պետության ղեկավարի տիկնոջ ղեկավարած հիմնադրամին անել նվիրատվություն։ Եվ երբեմն մեր հանդիպումների ժամանակ մարդիկ շատ հեռվից են մոտենում, այսինքն՝ նույնիսկ միջնորդներով են ուզում ճշտել՝ կարո՞ղ են… Ուզում են անել, բայց կարո՞ղ են անել, թե՞ դա կրկին ինչ-որ բան է նշանակում, կամ ինչ-որ մարդիկ իրավունք ունեն հիմնադրամին նվիրատվություն անել, ինչ-որ մարդիկ չունեն։ Մենք առաջին իսկ օրվանից ասել ենք, որ չունենք նման որևէ բարդույթ, ոչ նախկին մարդկանց, ոչ ներկա, ոչ ապագա, ոչ մեկի հետ։ Մենք ներկայացնում ենք բոլորին մեր արած աշխատանքը, մեր անելիք աշխատանքը, մեր նպատակները, ներկայացնում ենք մանրամասն, և բոլորի նվիրատվությունների համար շնորհակալ ենք, որովհետև դա ծառայելու է այդ նպատակների իրագործմանը։ Դա կլինի թոշակառուի 2000 դրամ, որովհետև նախորդ ասուլիսում ասել եմ՝ 1000 դրամով անգամ նվիրատվություն ունենք մեր հաշվեհամարներին, թե կլինի Ձեր նշած մարդկանց նվիրատվությունները, թե այն մյուս համագործակցությունները, որի մասին դուք բոլորդ տեղյակ եք, ինչպես խանութներում այդ բոքսերի (նկատի ունի սուպերմարկետներում տեղադրված դրամահավաքի տուփերը,- Ա.Վ.) տեղադրումը, և տարբեր համագործակցություններ։

Ուզում եմ ասել, որ մենք մեր հիմնադրամով նոր մշակույթ ենք ուզում բերել այս ոլորտում, մշակույթ, որ Հայաստանում դեռևս չի եղել։ Այ, մենք գնացինք Միացյալ Նահանգներ, և «Սենթ Ջյութ» հոսպիտալի հիմնադրամի հետ զրույցի ժամանակ պարզեցինք, որ ունեն 11 միլիոն դոնոր, 11 միլիոն մարդ ամսական 25 դոլար է տալիս։ Դա այն է, ինչին որ մենք կցանկանանք հասնել։ Դա միանգամից չի լինի, որովհետև մարդիկ պետք է սովորեն, մարդիկ պետք է տեսնեն, հասկանան՝ ինչի համար են այս հիմնադրամները, պետք է ցանկություն ունենան, բայց այդ մշակույթը Հայաստանում չկա, և հիմնադրամը քաղաքականացվում է, այդպիսի խոսակցությունների առիթ է տալիս, այնինչ սա այդ դեպքը չէ, դա մենք չենք, դա մեզ հետ ընդհանրապես կապ չունի, և եկեք հետագայում գոնե խնայենք ժամանակն ու այլ հարցեր քննարկենք»։

Շուշանիկ Արևշատյանը անդրադառնալով հնչած պատասխանին՝ գրել է.

«Ես ոչ «կարմիրների» կողմից եմ, ոչ` «սպիտակների», ես արդարադատության կողմից եմ, սոցիալական և բարոյական։

Հաճախ ուզում եմ լռել ու ոչինչ չխոսել, բայց լինում են իրավիճակներ, որոնք խաթարում են իմ ներքին անդորրը, և ես սկսում եմ բորբոքվել։

Ահա երեկ aravot.am կայքում կարդացի Աննա Հակոբյանի հարցազրույցը, որը նա տվել էր Կոմիտասի թանգարանում մամլո ասուլիսի ժամանակ։

Մասնավորապես խոսվում էր այն մասին, որ նախկինում Ռիտա Սարգսյանի հիմնադրամներին (նկատի ունեն «Նվիրիր կյանք» և «Արագիլ» հիմնադրամները.- Ա.Վ.) բարեգործական նվիրատվությունները մենաշնորհային բնույթ էին կրում, այսինքն` ոչ բոլորը իրավունք ունեին այդպիսի նվիրատվություններ կատարել։

«Մենք առաջին օրվանից ենք ասել, որ այդպիսի խնդիրներ չունենք ոչ նախկին, ոչ ներկա, և ոչ էլ ապագա մարդկանց հետ։ Մեր հիմնադրամով մենք նոր մշակույթ ենք ուզում մտցնել, որը Հայաստանի Հանրապետությունում դեռ չի եղել։ Մենք չենք քաղաքականացնում բարեգործությունը, դա մեզ չի վերաբերում» (մեջբերման ավարտը)։

Ինձ` որպես «Նվիրիր կյանք» հիմնադրամի խորհրդի անդամի, Աննա Հակոբյանի այդ «անկեղծությունը» ապշեցրեց։

Նախ՝ խիստ անարդար է հրապարակայնորեն արտահայտվել բացահայտ սուտ բաների մասին։

Բավական կլիներ, որ տիկին Հակոբյանը մտներ «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի կայք ու հաշվետվությունների բաժնում տեսներ հենց այն մարդկանց, ովքեր տարիների ընթացքում իրենց համեստ ներդրումն են կատարել` 500, 1000, 2000 դրամ։ Դրանք և քաղաքային դպրոցների աշակերտներն են, և թոշակառուները, և հասարակ քաղաքացիները, ովքեր հիմնադրամի աշխատանքների մասին յուրաքանչյուր հեռուստատեսային եթերից կամ բարեգործական համերգներից հետո հաճույքով, առանց համաձայնության մենաշնորհների, լուռ ու համեստորեն իրենց գործն են արել։

Մի քանի անգամ մենք բարեգործական աճուրդներ ենք անցկացրել, որոնց ընթացքում իրենց աշխատանքները անհատույց կերպով մեզ էին տրամադրում երևանյան նկարիչները։ Յուրաքանչյուրին, ով իր փոքրիկ ներդրումն է կատարել այդ գործում, հիմնադրամը շնորհակալություն էր հայտնում «Հիմնադրամի ընկեր» հատուկ կրծքանշանի կամ շնորհակալական նամակի միջոցով։

Այնպես որ, «բարի գործ» անելու ու դրա համար «շնորհակալություն» հայտնելու մշակույթը սկսվել է ձեր հայտնվելուց շատ առաջ, տիկին Հակոբյան։

Ձեր կողմից այլ մշակույթ է մտցվում բարեգործության մեջ. ձեզ հիմա չի հետաքրքրում «ոչ գումարի ծագումը, ոչ այն, թե այդ գումարը ինչպես է հայտնվել բարեգործի ձեռքում, թե ինչպիսին է այդ փողերի բնույթը»։

Այլ կերպ ասած` վերադարձրեք թալանածը ոչ թե պետական բյուջե, այլ մեր կոշտուկներով պատված ձեռքերին, ու դրանք բարի գործի կծառայեն։

Ես չեմ ուզում քննադատել ձեր որոշումը, բայց որպես մի մարդ, ով ազնվորեն աշխատել է ի շահ հիմնադրամի, պահանջում եմ առավելագույնս կոռեկտ լինել ձեր հարցազրույցներում ու շաղ չտալ արտահայտություններ, որոնք վիրավորում ու նվաստացնում են այն մարդկանց աշխատանքը, ովքեր մոտ 450 մանկական կյանքեր են փրկել։

Ստորև ներկայացնում եմ հաշվետվությունների ու մենաշնորհային դրամական նվիրատվությունների հղումները ձևաչափով»։

Լրահոս
Կյանք խլած երեխաները 10 տարեկանում ձերբակալվեցին
24/Հունիս/2019 - 17:02
Արտակարգ իրավիճակ:Մանկավարժական համալսարանում ուսանողների ինքնազգացողությունը վատացել է. մոտ 60 ուսանող և աշխատակից տեղի ուժերով տարհանվել է
24/Հունիս/2019 - 16:21
ՇՏԱՊ… ՈՒղերձ Նիկոլ Փաշինյանին…
24/Հունիս/2019 - 14:45
Փաշինյանը Ս.Սարգսյանին Արցախում տեսավ ու գրառում արեց.կներես, որ քեզ չէինք հարցրել՝ երբ գնանք Արցախ
24/Հունիս/2019 - 14:43
Քիմ Քարդաշյանը խոսել է Հենրիխ Մխիթարյանի ամուսնության մասին. մանրամասներ
24/Հունիս/2019 - 11:39
«Մենք ազգովի պարտական ենք նրա տգիտությանը». Վարդ Սիմոնյան
24/Հունիս/2019 - 11:37
Ռոբերտ Քոչարյանը չէր սպասում որ կպարտվի․ Ի՞նչ է կատարվել
24/Հունիս/2019 - 9:47
Բեթիի հոր ցնցող անակնկալը՝ «Գրանդ Հոլդինգ»-ի աշխատակիցներին
24/Հունիս/2019 - 9:46
Բացառիկ : Ուղերձ մահից առաջ
24/Հունիս/2019 - 0:46
Հայտնի է «Հումորի լիգա» նախագծի հաղթողը․ երկրորդ եթերաշրջանն ավարտվեց
24/Հունիս/2019 - 0:41
Վրացի պատգամավորն ասում էր՝ ես ձեզ սպանել եմ և շարունակելու եմ սպանել. Ալեն Սիմոնյան
24/Հունիս/2019 - 0:08
Դե ուրեմն ձեռդ խփի սեղանին ու նենց տրաքցրա, որ սաղ ընգնի իրա տեղը. Դու իրավունք չունես կոտրվելու
24/Հունիս/2019 - 0:05
Օգնիր՛, իմ Հայ Ազգ… տարածել իմ էջը․․․հիվանդանոցը հրաժարվեց կատարել 3 երեխաների հայր՝ 38ամյա Արմենի վիրահատությունը
23/Հունիս/2019 - 23:30
Դատավորի Սենսացիոն Արարքը. Քոչարյանի ճակատագիրը որոշված է
23/Հունիս/2019 - 22:15
Ողբերգական և սարսափելի դեպք Գեղարքունիքի մարզում.17-ամյա տղայի վրա են լցվել հողն ու քարերը , ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է
23/Հունիս/2019 - 17:56
Սարսափելի բացահայտում: Արցախյան հրամանատարը բացահայտել է ամենավտանգավորը
23/Հունիս/2019 - 17:53
Ռուզան Ասատրյանի ,,կործանիչ,, նամակը Շուշան Պետրոսյանին․Ափսոս,որ ազգը այդ հրաշալի ձայնը քեզ է տվել․․
23/Հունիս/2019 - 14:42
Վերջապես Արագաչափերով Թալանվածը Բացահայտվել է,Արդյո՞ք Ետ Կտան Խաբեությամբ Ժողովրդից Թալանածը
23/Հունիս/2019 - 13:35
Քոչարյանի ահռելի փողերը բացահայտվեցին. Սոված բանակը և Միլիոնատեր Քոչարյանը
23/Հունիս/2019 - 13:32
Երևանում 29–ամյա վարորդը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 4 հետիոտնի. վերջինները տեղափոխվել են հիվանդանոց. ժամանել են Երևանի ոստիկանապետն ու ...
23/Հունիս/2019 - 11:41
Նոր Սարսափ Բացահայտումներ.Դաժանաբար Սպանել են «Լֆիկի» դեմ խոսողին
23/Հունիս/2019 - 10:04
Սկանդալային միջադեպ 46 համարի երթուղայինում. վարորդը հրաժարվում է իջեցնել կատվին. ՏԵՍԱՆՅՈՒԹ, NEWS.am
22/Հունիս/2019 - 23:31
Վրացիները «քյալ» են, որովհետև հայերից ոչնչով չեն տարբերվում. Շուշան Պետրոսյան
22/Հունիս/2019 - 17:38
Եթե պիցցայանոցում մեկը գլխի ընկնի ու սրանց պիցցային լուծի դեղ խառնի, էլ չեն կարողանա գոռալ
22/Հունիս/2019 - 16:03
Լսի Քոչո, Վերջտ եկելա, Սկանդալային տեսանյութ !!!
22/Հունիս/2019 - 15:22
Ողջ լրահոսը