17 / October / 2019
01:39:31

Դիտեք նաև

x

Արտակարգ և սարսափելի դեպք է տեղի ունեցել:Վիճաբանություն-դանակահարությունը կապ չունի ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի հետ. դեպքը տեղի է ունեցել Ազատության հրապարակից մի քանի կիլոմետր հեռու

Երեկ՝ մայիսի 25-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում «Արամյանց» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «գոտկային և բազկային շրջանի կտրած վերք հարթ եզրերով 4-5 սմ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Րոպեներ անց Նաիրի բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «միջթաթային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցներ են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Նիկոյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ «Արամյանց» բժշկական կենտրոն տեղափոխվածը Չարենցավան քաղաքի բնակիչ, 25-ամյա Ալիկ Կարապետյանն է, իսկ Նաիրի բժշկական կենտրոն տեղափոխվածը՝ Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակիչ, 25-ամյա Նորայր Եգորյանը: Վերջինը իրավապահներին հայտնել է, որ ինքը աշխատում է ԲարTV –ում որպես ձայնային օպերատոր: Հիվանդանոցում 2 վիրավորները հայտնել են, որ իրենք վնասվածքները ստացել են Սարյան փողոցում՝ աստիճաններից վայր ընկնելու հետևանքով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի քերական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նրաց հայտնած տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Ժամը 16:00-ի սահմաններում Սարյան փողոցի 24/ա շենքի բակում նանց հետ վիճաբանել է Երևան քաղաքի Կոնդ թաղամասի բնակիչ, 31-ամյա Գոռ Սարգսյանը, ով կասկածվում է իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով Ա. Կարապետյանին և Ն. Եգորյանին մարմնական վնասվածքներ պառճառելու մեջ: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Գ. Սարգյանին հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Սիրականյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեկվանից համացանցում տեղեկություններ են տարածվել, որ Ն. Եգորյանը դանակահարվել է ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, իրականությանը չի համապատասխանում, հանրահավաքը տեղի է ունեցել Ազատության հրապարակում, իսկ վիճաբանություն-դանակահարությունը՝ մի քանի կիլոմետր հեռու է տեղի ունեցել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/05/26/1125768/

Suggestions

Newsfeed
What progress has come to....
15/October/2019 - 20:21
This University Has A ‘Draw Danny DeVito Wall’ And I Want To Enroll
14/October/2019 - 21:20
Lions is King But Fail! Mother Bear Save Her Baby From Puma Hunting, Giraffe vs Lions
10/October/2019 - 19:46
Briefing with Kim Kardashian
10/October/2019 - 19:43
This National Park Has An Annual Fat Bear Contest And I Am In Love
10/October/2019 - 19:33
Armenian fans are greeting Kim Kardashian
8/October/2019 - 21:09
Kim Kardashian is taking photos with her fans in Etchmiadzin after baptizing children
8/October/2019 - 21:08
This dog is on a diet and HE HAS SOME THINGS TO SAY ABOUT IT
8/October/2019 - 13:30
Seeing the dancers the man could not stand it and went out to dance
14/May/2019 - 18:15
Funny Will Melt Your Heart Compilation. REAL LIFE HEROES
11/May/2019 - 16:58
A huge Green Anaconda attempts to cross a busy road in Brazil.
10/May/2019 - 23:12
Hairdresser Gets 'Pantsed' By Little Girl
19/February/2019 - 14:53
Lion Shows Tourist Why Windows Should be Closed!
19/February/2019 - 14:52
The Best of Eagle Attacks Ever
12/February/2019 - 20:07
Smart monkey working as field worker
12/February/2019 - 20:04
Girl With Down Syndrome Becomes Stewardess For A Day
5/February/2019 - 22:23
Disabled Woman Teaches Dog To Help With Washing
5/February/2019 - 22:21
Pensioner Becomes Britain's Oldest Ping Pong Player
5/February/2019 - 22:19
Boiling Water Turns Into Stunning Snow Cloud
5/February/2019 - 17:54
Horse Shows Off His Impressive Dance Moves
5/February/2019 - 17:51
Cute baby monkey relax and play happily with 2 puppies
5/February/2019 - 17:46
First time driving at 90 years old
27/January/2019 - 21:55
Baby monkey and dog puppies compilation
27/January/2019 - 21:40
Shocking Moment! Video of Barefoot toddler walks with her hands up towards armed police!
26/January/2019 - 23:28
smart monkey using iphone & ipad
26/January/2019 - 23:27
All Timeline