16 / October / 2019
01:39:31

Դիտեք նաև

x

Դաժան ու սահմռկեցուցիչ դեպք Շիրակի մարզում . տղամարդը Բասեն գյուղում՝ անասնագոմում, դանակով կտրել է քրոջ պարանոցը, սպանել նրան, վնասվածքներ պատճառել հորաքրոջ տղային, իսկ հետո ինքնասպան եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 24-ին, դաժան ու զարհուրելի դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 06։20-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ախուրյանի տարածաշրջանի Բասեն գյուղ, որտեղ անասնագոմում հայտնաբերել է պարանոցի մասում վնասված կնոջ դի, իսկ 1 հոգի էլ դանակի մի քանի հարված ստացած վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզի ոստիկանության պետ Սևան Քոչարյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետ Աղասի Իսահակյանը, մարզի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Վահրամ Ենգոյանը և ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ առաջին պահից դեպքի վայր է ժամանել Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Բասեն գյուղի բնակիչ՝ 61-ամյա Սուսաննա Կանդալյանն է, իսկ վիրավորը նրա հորաքրոջ տղան՝ Վահագն Կանդալյանը։ Մինչ դեպքի վայրում աշխատում էր դատական բժիշկը, ոստիկաններն ու քննիչները գյուղում՝ նկուղում կախված՝ հայտնաբերել են սպանվածի եղբոր՝ նույն գյուղի բնակիչ՝ 59-ամյա Ալբերտ Կանդալյանի դին։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչության պետ Իսահակյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և խմբում ներգրավված քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի, 34-104 հոդվածի 1-ին մասի և ինքնասպանության փաստով։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Ս. Կանդալյանին սպանել է Ա. Կանդալյանը, երբ քույրը անասնագոմում կով կթելիս է եղել, որից հետո դանակի հարվածներ է հասցրել հորաքրոջ տղային՝ Վ. Կանդալյանին ու սպանության վայրից հեռանալուց հետո նկուղում կախվելու միջոցով ինքնասպան է եղել։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի Ֆոտոռեպորտաժ

 

© shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/05/24/1125611/

Suggestions

Newsfeed
What progress has come to....
15/October/2019 - 20:21
This University Has A ‘Draw Danny DeVito Wall’ And I Want To Enroll
14/October/2019 - 21:20
Lions is King But Fail! Mother Bear Save Her Baby From Puma Hunting, Giraffe vs Lions
10/October/2019 - 19:46
Briefing with Kim Kardashian
10/October/2019 - 19:43
This National Park Has An Annual Fat Bear Contest And I Am In Love
10/October/2019 - 19:33
Armenian fans are greeting Kim Kardashian
8/October/2019 - 21:09
Kim Kardashian is taking photos with her fans in Etchmiadzin after baptizing children
8/October/2019 - 21:08
This dog is on a diet and HE HAS SOME THINGS TO SAY ABOUT IT
8/October/2019 - 13:30
Seeing the dancers the man could not stand it and went out to dance
14/May/2019 - 18:15
Funny Will Melt Your Heart Compilation. REAL LIFE HEROES
11/May/2019 - 16:58
A huge Green Anaconda attempts to cross a busy road in Brazil.
10/May/2019 - 23:12
Hairdresser Gets 'Pantsed' By Little Girl
19/February/2019 - 14:53
Lion Shows Tourist Why Windows Should be Closed!
19/February/2019 - 14:52
The Best of Eagle Attacks Ever
12/February/2019 - 20:07
Smart monkey working as field worker
12/February/2019 - 20:04
Girl With Down Syndrome Becomes Stewardess For A Day
5/February/2019 - 22:23
Disabled Woman Teaches Dog To Help With Washing
5/February/2019 - 22:21
Pensioner Becomes Britain's Oldest Ping Pong Player
5/February/2019 - 22:19
Boiling Water Turns Into Stunning Snow Cloud
5/February/2019 - 17:54
Horse Shows Off His Impressive Dance Moves
5/February/2019 - 17:51
Cute baby monkey relax and play happily with 2 puppies
5/February/2019 - 17:46
First time driving at 90 years old
27/January/2019 - 21:55
Baby monkey and dog puppies compilation
27/January/2019 - 21:40
Shocking Moment! Video of Barefoot toddler walks with her hands up towards armed police!
26/January/2019 - 23:28
smart monkey using iphone & ipad
26/January/2019 - 23:27
All Timeline