16 / October / 2019
01:39:31

Դիտեք նաև

x

Աննախադեպ հայտարարություն դատարանից. սառույցը շարժվեց

Վճռաբեկ դատարանի Քրեական գործերի պալատի մի քանի դատավորներ հայտարարություն են արել Սահմանադրական դատարանի վերաբերյալ, մասնավորապես նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին ղեկավար Վաչագան Ղազարյանի գործերի առիթով ՍԴ որոշումների վերաբերյալ: Վճռաբեկ դատարանի դատավորները Սահմանադրական դատարանին փաստացի մեղադրում են իր, այսպես ասած, լիազորությունները գերազանցելու համար՝ հայտարարելով, որ ՍԴ-ն խախտել է դատական ատյանների որոշումների մեկնաբանության տիրույթը և արել բաներ, որ չպետք է աներ:


ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի և Վաչագան Ղազարյանի գործերով փաստացի կայացրել էր նրանց, այսպես ասած, գործիք կամ խաղաքարտ տվող որոշումներ՝ ըստ էության հայտարարելով, որ նրանք ճիշտ են եղել, իսկ Վճռաբեկը՝ սխալ: Այժմ Վճռաբեկ դատարանի մի շարք դատավորներ հայտարարում են, որ Սահմանադրական դատարանն է եղել սխալ և մեծ հաշվով խախտել դատարանների միջև սահմանը:

Սա աննախադեպ հայտարարություն է, և այն առավել հետաքրքրություն ներկայացնում է այն հանգամանքի բերումով, որ հնչում է դատարանների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից և «վեթինգի» կամ, այլ կերպ ասած, դատավորների լյուստրացիայի նախաձեռնության ազդարարումից հետո:



Կանեի՞ն Վճռաբեկ դատարանի նախագահներն այդ հայտարարությունը, եթե չլիներ դատական համակարգի վիրահատական փոփոխության և «վեթինգի» մասին վարչապետի հայտարարությունն ու նաև հանրության լայն աջակցությունն այդ նախաձեռնությանը: Սա իհարկե հարց է, որին մի կողմից՝ բավական բարդ է միարժեք պատասխանելը, մյուս կողմից էլ՝ ակնառու է, որ հայտարարությունը փաստորեն հնչել է ՍԴ որոշումներից բավականին ժամանակ անց, ինչը նշանակում է, որ այդուհանդերձ այն գործընթացը, որ նախաձեռնել է վարչապետը, ունեցել է իր ազդեցությունը:

Այդպիսով, Վճռաբեկ դատարանի հայտարարությունը դառնում է որոշակի հուշում, որ սառույցն այդուհանդերձ շարժվել է, գործընթացը՝ սկսվել, որքան էլ տարբեր շրջանակներ փորձեն արձանագրել, որ դատարանների շրջափակման ակցիան մարդաշատ չէր և ըստ այդմ՝ տապալված:

Ի դեպ, այդ առումով ուշադրության է արժանի ոչ միայն Վճռաբեկից ստացված հայտարարությունը, որը վկայում է այն մասին, որ դատական համակարգն ինքն էլ որոշակիորեն միանում է «վեթինգի» գործընթացին՝ իհարկե փոխաբերական իմաստով, այլ նաև մայիսի 23-ին հայտնի դարձած ԵՊՀ ռեկտորի հրաժարականը: Սա ինքնին հետաքրքիր էր և տվել է անգամ կատակի տեղիք՝ դատարանները շրջափակեցին, բայց առաջինը հրաժարական տվեց ԵՊՀ ռեկտորը: Կատակն իհարկե մի կողմ, սակայն այս հրաժարականը, անկասկած չունենալով ուղիղ կապ, այդուհանդերձ քաղաքական միջավայրի և տրամաբանության տեսանկյունից մայիսի 20-ի ակցիայի հետ պատճառահետևանքային կապի մեջ է: Այդ տեղեկությունը հաստատում է մեր այն եզրակացությունները կամ դիտարկումները, որ դատաիրավական համակարգի առիթով Նիկոլ Փաշինյանի ելույթն ու կտրուկ հայտարարությունները գործնականում ներառում էին քաղաքական հարցերի լայն շրջանակ և մեծ հաշվով ներքաղաքական նոր միջավայրի ձևավորման հերթական հանգրվանային փուլն էին:

Այդ փուլերը անկասկած լինելու են մի քանիսը, և դրա միջով պետք է անցնի նոր քաղաքական համակարգի ձևավորման գործընթացը: Այդ փուլերը ապոկալիպտիկ վկայություններ չեն, դրանք չկայացած, թերկայացած հանրային և քաղաքական ավանդույթների և ինստիտուտների պայմաններում նոր քաղաքական համակարգի տանող ֆիլտրացիոն հանգույցներն են:

https://www.1in.am/

Suggestions

Newsfeed
What progress has come to....
15/October/2019 - 20:21
This University Has A ‘Draw Danny DeVito Wall’ And I Want To Enroll
14/October/2019 - 21:20
Lions is King But Fail! Mother Bear Save Her Baby From Puma Hunting, Giraffe vs Lions
10/October/2019 - 19:46
Briefing with Kim Kardashian
10/October/2019 - 19:43
This National Park Has An Annual Fat Bear Contest And I Am In Love
10/October/2019 - 19:33
Armenian fans are greeting Kim Kardashian
8/October/2019 - 21:09
Kim Kardashian is taking photos with her fans in Etchmiadzin after baptizing children
8/October/2019 - 21:08
This dog is on a diet and HE HAS SOME THINGS TO SAY ABOUT IT
8/October/2019 - 13:30
Seeing the dancers the man could not stand it and went out to dance
14/May/2019 - 18:15
Funny Will Melt Your Heart Compilation. REAL LIFE HEROES
11/May/2019 - 16:58
A huge Green Anaconda attempts to cross a busy road in Brazil.
10/May/2019 - 23:12
Hairdresser Gets 'Pantsed' By Little Girl
19/February/2019 - 14:53
Lion Shows Tourist Why Windows Should be Closed!
19/February/2019 - 14:52
The Best of Eagle Attacks Ever
12/February/2019 - 20:07
Smart monkey working as field worker
12/February/2019 - 20:04
Girl With Down Syndrome Becomes Stewardess For A Day
5/February/2019 - 22:23
Disabled Woman Teaches Dog To Help With Washing
5/February/2019 - 22:21
Pensioner Becomes Britain's Oldest Ping Pong Player
5/February/2019 - 22:19
Boiling Water Turns Into Stunning Snow Cloud
5/February/2019 - 17:54
Horse Shows Off His Impressive Dance Moves
5/February/2019 - 17:51
Cute baby monkey relax and play happily with 2 puppies
5/February/2019 - 17:46
First time driving at 90 years old
27/January/2019 - 21:55
Baby monkey and dog puppies compilation
27/January/2019 - 21:40
Shocking Moment! Video of Barefoot toddler walks with her hands up towards armed police!
26/January/2019 - 23:28
smart monkey using iphone & ipad
26/January/2019 - 23:27
All Timeline