20 / May / 2019
01:39:31

Դիտեք նաև

x

Դիանա Գրիգորյանը նոր՝ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի և նոր դերասանների հետ աշխատելու մասին

Պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանի նոր՝ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի անոնսն արդեն համացանցում է: Այն շուտով կցուցադրվի «Արմենիա Պրեմիում» հեռուստաընկերության եթերում։ Մինչ այդ Դիանա Գրիգորյանը BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է նոր հեռուստասերիալի և դերասանական կազմի մասին:

«Պատմությունը երեք զավակների մասին է, որոնց հասցեն ճակատագրով այդպես էլ չի գրվում: Բավական հետաքրքիր, շատ խորը դրամատիկ սյուժե է, և ես հուսով եմ՝ հեռուստադիտողը կգնահատի մեր աշխատանքը»:

Դիանան նշում է, որ, աշխատելով նույն պայմաններում, փորձել են գերազանցել նախորդ հեռուստասերիալներին. «Այս հեռուստասերիալի ստեղծման համար ես և իմ ստեղծագործական խումբը, դերասանական կազմը շատ մեծ աշխատանք ենք տարել: Այս անգամ կարծես թե աշխատանքը, պատասխանատվության զգացումը շատ ավելի մեծ էին։ Ցանկանում էինք այնպիսի բան անել, որը կտարբերվեր: Անդադար լինելով այս ոլորտում, հասկանալով, որ հեծանիվ չես կարող հորինել, և որ շատ նոր բաներ անելու համար շատ մեծ ֆինանսներ են պետք, արդյունքում արել ենք այնպիսի բան, որ հեռուստադիտողին հետաքրքրի»:

 

Այն հարցին՝ փորձո՞ւմ է նախորդ նախագծերին գերազանցել, Դիանան պատասխանում է․ «Յուրաքանչյուր մարդ իր աշխատանքում երբ նոր բան է ստեղծում, պարտադիր պետք է հնին գերազանցի: Եթե չպետք է լինի այդ դինամիկան, այդ աճը, նշանակում է՝ դու նույն տեղում ես: Յուրաքանչյուր նոր նախագիծ քայլ առաջ է: Ցանկանում էի այնպիսի բան անել, որ ինքս նայեմ, և ինձ դուր գա: Հասկանալի է, որ պայմանները չեն փոխվում, բայց, միևնույն է, փորձում ես այդ պայմաններում ավելի լավ բան անել»:

Հարություն Մովսիսյանը, Աշոտ Ղազարյանը, Թելման Խաչատրյանը, Դիանա Մխիթարյանը, Եվա Բաղդասարյանն առաջին անգամ են աշխատում Դիանա Գրիգորյանի հետ. «Կան հին դերասաններ, որոնց հետ շատ հանգիստ է աշխատելը և՛ պրոֆեսիոնալիզմի, և՛ պատասխանատվության առումով: Սիրում եմ նաև նոր դերասանների ընդգրկել, նոր բացահայտումներ անել»:

Այն հարցին՝ արդյոք գրվե՞լ է հեռուստասերիալի վերջին սերիան, թե՞ ամեն ինչ կախված է ընթացքից, Դիանան պատասխանեց․ «Անշուշտ, ընթացքը, զարգացումները շատ բան են ասում և շատ բան են փոխում, բայց շատ բան կարող է մնալ նույնը: Ամենաիրատես դատավորը հեռուստադիտողն է, և նրա հետաքրքրությունը մեզ համար շատ կարևոր է: Հեռուստադիտողը պետք է նշան տա, թե որ կերպարի շուրջ ավելի հետաքրքիր իրադարձություններ ծավալենք, որ կերպարն իրեն արդարացնի, որը կսիրվի․ ի վերջո, այդ ամենն անում ենք նրանց հաճելի ժամանցն ապահովելու համար»:

 

 

 

 

https://blognews.am/arm/home/news/

Newsfeed
Seeing the dancers the man could not stand it and went out to dance
14/May/2019 - 18:15
Funny Will Melt Your Heart Compilation. REAL LIFE HEROES
11/May/2019 - 16:58
A huge Green Anaconda attempts to cross a busy road in Brazil.
10/May/2019 - 23:12
Hairdresser Gets 'Pantsed' By Little Girl
19/February/2019 - 14:53
Lion Shows Tourist Why Windows Should be Closed!
19/February/2019 - 14:52
The Best of Eagle Attacks Ever
12/February/2019 - 20:07
Smart monkey working as field worker
12/February/2019 - 20:04
Girl With Down Syndrome Becomes Stewardess For A Day
5/February/2019 - 22:23
Disabled Woman Teaches Dog To Help With Washing
5/February/2019 - 22:21
Pensioner Becomes Britain's Oldest Ping Pong Player
5/February/2019 - 22:19
Boiling Water Turns Into Stunning Snow Cloud
5/February/2019 - 17:54
Horse Shows Off His Impressive Dance Moves
5/February/2019 - 17:51
Cute baby monkey relax and play happily with 2 puppies
5/February/2019 - 17:46
First time driving at 90 years old
27/January/2019 - 21:55
Baby monkey and dog puppies compilation
27/January/2019 - 21:40
Shocking Moment! Video of Barefoot toddler walks with her hands up towards armed police!
26/January/2019 - 23:28
smart monkey using iphone & ipad
26/January/2019 - 23:27
What is the old man doing? Dancing? I don't think so!
23/January/2019 - 22:19
Priceless moment between mom and children! <3 With friends <3
23/January/2019 - 22:17
Ohh Noooo!
23/January/2019 - 22:16
Zoo animals break glass!!Tony Fun World!!
23/January/2019 - 18:32
Extreme Idiots Of The Internet Compilation
23/January/2019 - 18:31
Angry Lion Attacks Safari Car In India
23/January/2019 - 14:40
Glue Trap In a Cardboard Box / Mouse Trap With Glue Trap Easy Saving 3 Mice
22/January/2019 - 20:11
All Timeline
Suggestions