21 / May / 2019
01:39:31

Դիտեք նաև

x

Աննախադեպ իրավիճակ. Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը կգան դատարան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն ընթանում է աննախադեպ իրավիճակում: Արցախի ներկա ու նախկին նախագահները` Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, երեկ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և նրան ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել դատարան` երաշխավորելով, որ «կալանավորումը դադարեցնելու դեպքում վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթն իրականացնող մարմնին ներկայանալուց և չի կատարի քրեական օրենսգրքով չթույլատրվող արարք»: Սա, թերևս, աննախադեպ իրավիճակ է, քանի որ ԼՂ նախկին ու ներկա իշխանությունները նախկինում երբևէ չէին փորձել նման քայլի գնալ: Ա.Ղուկասյանն ու Բ. Սահակյանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, առաջին իսկ դատական նիստին կներկայանան դատարան` անձամբ պնդելու երաշխավորությունը: Հետաքրքիրն այն է, որ սա Ա. Ղուկասյանի ու Բ. Սահակյանի` Քոչարյանին ազատ արձակելուն ուղղված առաջին դիմումը չէ. մայիսյան եռատոնից առաջ էլ նրանք դիմել էին դատախազություն` խնդրելով թույլ տալ Քոչարյանին այդ օրը ներկա գտնվել Ստեփանակերտում անցկացվելիք տոնակատարություններին: Դատախազությունն էլ, մեկնաբանելով, որ այդ խնդրի լուծումն իր իրավասության սահմաններում չէ, ըստ էության, գերադասեց լղոզել հարցը, իսկ Քոչարյանը մնաց անազատության մեջ: Այն ժամանակ Ղարաբաղի նախկին ու ներկա նախագահների պահվածքը մեկնաբանվեց որպես գործընկերության սկզբունքի դրսևորում, երբ ցանկանում էին մայիսյան տոներին իրենց կողքին տեսնել նաև Արցախի նախկին նախագահ Քոչարյանին: Բայց երեկվա դիմումը նշանակում է, որ նրանք գնում են ՀՀ իշխանությունների հետ առճակատման ճանապարհով: Համենայնդեպս, շատ-շատերի կողմից կատարվածն այդպես է ընկալվում` հաշվի առնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` վերջին ասուլիսում հնչեցրած գնահատականները. «Ղարաբաղի իշխանությունները Հայաստանի գործերին միջամտելու հնարավորություն չունեն… Եթե նրանց թվում է, որ Մանվել Գրիգորյանին մեղսագրված արարքն ավելի ծանր է, քան Ռոբերտ Քոչարյանինը, չափազանց սխալվում են: Քոչարյանին մեղսագրվող արարքը շատ ավելի ծանր է»: Ինչևէ, հիմա որոշում կայացնելու հերթը դատարանինն է. կողմերի դիրքորոշումը լսելուց հետո դատարանը պետք է որոշի, թե ինչպես վարվի այս հարցում: ՈՒ նկատենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի համար այս առումով այնքան էլ հաճելի իրավիճակ չի ստեղծվել: Բայց ինչ էլ լինի, ՀՀ ներքին խնդիրները չպետք է որևէ կերպ ազդեցություն ունենան երկու հայկական պետությունների հարաբերություններում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Newsfeed
Seeing the dancers the man could not stand it and went out to dance
14/May/2019 - 18:15
Funny Will Melt Your Heart Compilation. REAL LIFE HEROES
11/May/2019 - 16:58
A huge Green Anaconda attempts to cross a busy road in Brazil.
10/May/2019 - 23:12
Hairdresser Gets 'Pantsed' By Little Girl
19/February/2019 - 14:53
Lion Shows Tourist Why Windows Should be Closed!
19/February/2019 - 14:52
The Best of Eagle Attacks Ever
12/February/2019 - 20:07
Smart monkey working as field worker
12/February/2019 - 20:04
Girl With Down Syndrome Becomes Stewardess For A Day
5/February/2019 - 22:23
Disabled Woman Teaches Dog To Help With Washing
5/February/2019 - 22:21
Pensioner Becomes Britain's Oldest Ping Pong Player
5/February/2019 - 22:19
Boiling Water Turns Into Stunning Snow Cloud
5/February/2019 - 17:54
Horse Shows Off His Impressive Dance Moves
5/February/2019 - 17:51
Cute baby monkey relax and play happily with 2 puppies
5/February/2019 - 17:46
First time driving at 90 years old
27/January/2019 - 21:55
Baby monkey and dog puppies compilation
27/January/2019 - 21:40
Shocking Moment! Video of Barefoot toddler walks with her hands up towards armed police!
26/January/2019 - 23:28
smart monkey using iphone & ipad
26/January/2019 - 23:27
What is the old man doing? Dancing? I don't think so!
23/January/2019 - 22:19
Priceless moment between mom and children! <3 With friends <3
23/January/2019 - 22:17
Ohh Noooo!
23/January/2019 - 22:16
Zoo animals break glass!!Tony Fun World!!
23/January/2019 - 18:32
Extreme Idiots Of The Internet Compilation
23/January/2019 - 18:31
Angry Lion Attacks Safari Car In India
23/January/2019 - 14:40
Glue Trap In a Cardboard Box / Mouse Trap With Glue Trap Easy Saving 3 Mice
22/January/2019 - 20:11
All Timeline