09 / Օգոստոս / 2020
01:39:31
Վերջին լուրերը
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «20 տարի անց սա կցուցադրեք». 1996թ. Լևոն Տեր-Պետրոս... Նիկոլ Փաշինյանի որդու եւ դստեր գեղեցիկ պարը Tik-tok-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ) «Իմ կուկլեն»․ Պտրոսյան Գևորգը նոր տեսանյութ է հրապարակել հիվանդանոցից Որքա՞ն պետք է կազմի ձեր կենսաթոշակի չափը և նոր փոփոխությունների մասին ... ՀՐԱՏԱՊ: Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված մի ք... «Չգոռաս վրես ․․․» Թեժ վիճաբանություն Գոռ Հակոբյանի հետ ,ի՞նչ է կատարվ... «Նիկոլ ժողովուրդը քեզ երբեք չի սիրել, չի սիրում և չի սիրելու» Նարե Գրի... Ինչպե՞ս դիմավորեցին Հայաստանից մարդասիրական օգնությունը Բեյրութում Ադրբեջանական սոց ցանցերում Ալիևի դստեր Լեյլայից թողել են միայն ա՜՜՜՜՜՜... Սիրուշոն Սևանից նոր լուսանկարներ է հրապարակել Լևոն Քոչարյանի հետ... Նոր սարսափելի մանրամասներ: Սպանվել է մեկ երիտասարդ, կան վիրավորներ, տե... Նոր մանրամասներ արշավախմբի մոլորված անդամների մասին .... Տենդ, հազ. Չինաստանում նոր մահացու վիրուս է տարածվում «ՀՀ -ում հեղափողություն չի եղել, ՀՀ -ում պարզապես նոր հարստացած, առանց... Նոր շատ կարևոր տեղեկություն:Ախալքալաքում հայերի միջև տեղի ունեցած միջա...

Դիտեք նաև

xՓակել

Հրատապ: Աղջիկները մահացել են «Գարդասիլ»-ով մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումից հետո, 14-ամյա աղջիկը՝ 2-րդ ներարկումից երկու շաբաթ անց (տեսանյութ)

ՀՀ կառավարությունը, գրեթե ինչպես միշտ, տարբեր խնդիրների առնչությամբ, այս անգամ ևս անտեսելով, արհամարհելով հանրության շրջանում առկա տագնապները, դժգոհությունն ու զայրույթը, մարդու պապիլոմայի վիրուսի (ՄՊՎ) դեմ պատվաստումներն իր արձանագրային որոշմամբ ընդգրկել է «Պատվաստումների ազգային օրացույց» կոչվածում: Դրանով, ըստ էության, որոշել է, որ մեր 13 տարեկան աղջնակները (շուրջ 16 000 հոգի) պետք է պատվաստվեն մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութով (այժմ` «Գարդասիլ»-ով): ՀՀ առողջապահության նախարարությունն այդ վտանգավոր պատվաստանյութով (արտադրող ընկերություն` «Մերկ» («Merck»), երկիր` ԱՄՆ) պատվաստումը նախատեսել է սկսել 2017թ. դեկտեմբերի 2-րդ շաբաթվանից:
Մեր հրապարակայնորեն տրված հարցը` ինչո՞ւ է ՀՀ առողջապահության նախարարությունը թաքցնում «Գարդասիլ» պատվաստանյութի առաջացրած առողջական ծանր հետևանքները դեռահասների ու կանանց շրջանում, դեռ մնում է անպատասխան: Դե ի՞նչ պատասխանի… Հո չի՞ ասելու, որ դարձել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության, նրա պես, մեղմ ասած, կասկածելի «Գավի վակցինա» միության, «Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքի» (ԳԱՎԻ) ու նշված կազմակերպությունների ետևում կանգնած ուժերի կամակատարը ու կատարում է այն, ինչ նրանց է պետք ու թաքուն թե բացահայտ, ուղղակի թե անուղղակի կերպով թելադրվում է նրանց կողմից: Հենց ԳԱՎԻ-ն է Հայաստանին 2 տարվա ընթացքում տրամադրելու պատվաստանյութը և պատվաստումների օժանդակ պարագաները (անշուշտ, ո՛չ մեր սիրուն աչքերի համար, ո՛չ էլ մեր երեխաների առողջությամբ մտահոգ լինելով կամ մեզ սիրելով), ինչպես նաև ներդրման համար նախապատրաստական միջոցառումների մի մասի ծախսերը, որոնք մասամբ արդեն իսկ տրամադրել է: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, ԳԱՎԻ-ն հավանություն է տվել հիշյալ պատվաստումներն իրականացնելու և պատվաստանյութն ստանալու վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության ծրագրային առաջարկին: Այսինքն` ծրագրային առաջարկը, իբրև թե, ՀՀ առողջապահության նախարարության կողմից է եղել (պաշտոնապես, դե յուրե, հավանաբար հենց այդպես է), իսկ թե նախարարությունն ինչո՞ւ է այդ ծրագրային առաջարկը ներկայացրել հիշյալ կազմակերպությանը, իրականում նախաձեռնությունն ո՞ւմ կողմից է եղել, սրա վերաբերյալ ճշմարտությունը, կարծում ենք, չի ասվում:
ՀՀ կառավարության 2017թ. նոյեմբերի 9-ի արձանագրային որոշման նախագծին ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կցած տեղեկանքի համաձայն, «ՄՊՊ-ի (նշված հապավման մեջ, որը տեղեկանքում այս տեսքով բազմիցս կրկնված է, նախարարի անփութության հետևանքով ակնհայտ վրիպակ կա, պետք է լինի ՄՊՎ-ի, այսինքն՝ մարդու պապիլոմայի վիրուսի.- Ա. Հ.) դեմ պատվաստումից հետո ի հայտ եկող հետպատվաստումային երևույթներն աննշան են: Ավելի շատ դիտարկվում են տեղային ռեակցիաներ՝ ներարկման տեղում ցավ, կարմրություն, այտուց, քոր: Ընդհանուր ռեակցիաներ՝ գլխացավ, ջերմության բարձրացում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն, ցավ որովայնի շրջանում, մկանացավ, ալերգիկ ցան: Արձանագրվել են նաև ուշաթափության դեպքեր, որն անհատական է և կրում է հոգեհուզական (փսիխոսոմատիկ) բնույթ՝ պայմանավորված ներարկման վախով: Ծանր ռեակցիաներից անաֆիլաքսիան զարգանում է 1,7 մլն-ից մեկ դեպքում, որը պայմանավորված չէ պատվաստանյութով, այլ՝ օրգանիզմի անհատական առանձնահատկություններով»։
Այսպիսով, ինչպես արդեն նշել ենք այս թեմայով մեր նախորդ հրապարակման մեջ (http://nt.am/am/news/246767/ ), նախարարը կիսաճշմարտությունն է ներկայացրել ու կեղծել իրականությունը: ԱՄՆ-ի կառավարության VAERS (Vaccine Adverse Event Reporting System) տվյալների բազայի համաձայն, որպես մարդու պապիլոմայի վիրուսի (HPV) դեմ պատվաստանյութի կողմնակի ազդեցություններ, գրանցվել են նաև անպտղության, վերարտադրողական գործառույթի խանգարումների, վիժումների, մկանային ցնցումների, նյարդային համակարգի խանգարումների, արյան ճնշման փոփոխությունների, հոդացավերի և մարդու առողջության կրած վնասի բազմաթիվ այլ դեպքեր: Սակայն, վկայակոչել սոսկ VAERS-ի տվյալների բազայում հիշյալ պատվաստումների հետևանքների կապակցությամբ առկա տեղեկատվությունը, նշանակում է շատ քիչ բան ասել: Անգլերենից թարգմանաբար ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում ճապոնացի մասնագետների (Kinoshita T1, Abe RT, Hineno A, Tsunekawa K, Nakane S, Ikeda S.) հեղինակած, «Ճապոնացի դեռահաս աղջիկների սիմպատիկ նյարդի պերիֆերիկ դիսֆունկցիա՝ մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութով իմունավորումից հետո» վերտառությամբ հոդվածը.
«ՆՊԱՏԱԿԸ.
Ուսումնասիրել մարդու պապիլոմայի վիրուսի (ՄՊՎ) դեմ պատվաստանյութով իմունավորված աղջիկների մոտ նյարդաբանական դրսևորումների պատճառները:
ՄԵԹՈԴՆԵՐԸ.
Վերջին ինն ամիսների ընթացքում մեզ այցելեցին 44 աղջիկներ, գանգատվելով ՄՊՎ-ի դեմ պատվաստումից հետո առաջացած մի քանի ախտանշաններից։ Բացահայտված այլ խանգարումներով չորս հիվանդներ բացառվեցին, իսկ մնացած
40 սուբյեկտներն ընդգրկվեցին այս հետազոտության մեջ։
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ.
Նախնական պատվաստման տարիքը կազմում էր 11-ից մինչև 17 տարեկան, իսկ պատվաստանյութի առաջին դոզայից հետո ինկուբացիոն միջին ժամանակահատվածը՝ 5.47 ± 5.00 ամիս: Հաճախակի դրսևորումները ներառում են գլխացավեր, ընդհանուր հոգնածություն, ոտքերի սառնություն, վերջույթների ցավ և թուլություն:
Վերջույթներում դրսևորվող ախտանշաններ ունեցող 28 աղջիկների մոտ արձանագրվեց ձեռքի մատների մաշկի ջերմաստիճանի մի փոքր նվազում (30.4 ± 2.6°C) և ոտքի մատների ջերմաստիճանի չափավոր նվազում (27.1 ± 3.7°C): Թվային պլետիզմոգրամմաները ցույց տվեցին ալիքների նվազած մակարդակ, հատկապես ոտքի մատներում: Չորս աղջիկների վերջույթների ախտանիշները համապատասխանում էին տարածաշրջանային ցավային բարդ համախտանիշի (CRPS) ճապոնական կլինիկական ախտորոշումային չափանիշներին, մինչդեռ մնացած 14 աղջիկների պարագայում դրանք համապատասխանում էին CRPS-ի օտարերկրյա ախտորոշումային չափանիշներին: Schellong թեստով բացահայտվեցին օրթոստատիկ հիպոթենզիայով ութ հիվանդներ և պոստուրալ օրթոստատիկ տախիկարդիայի համախտանիշով տառապող չորս հիվանդներ: Օրթոստատիկ հիպոթենզիայով և CRPS-ով տառապող աղջիկները սովորաբար ունենում էին դողի պարբերական ուժեղ նոպաներ և կայուն ասթենիա: Ներմաշկային նյարդերի էլեկտրոնային մանրադիտակային ուսումնասիրությունները միելինազուրկ հյուսվածքների անոմալ պաթոլոգիա բացահայտեցին հետազոտության ենթարկված երեք աղջիկներից երկուսի մոտ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ.
Այս հետազոտությամբ արձանագրված ախտանշանները կարող են բացատրվել անոմալ պերիֆերիկ սիմպաթիկ պատճառներով: Հետազոտված աղջիկների ամենատարածված նախնական ախտորոշումը հոգեսոմատիկ հիվանդությունն էր: Ուսումնասիրության մասնակիցների սոցիալական խնդիրները մնացին չլուծված, քանի որ ծանր հաշմանդամությամբ տառապող աղջիկները դադարեցին դպրոց հաճախել»:
Araratnews.am կայքը տեղեկացնում է` «Գերմանական մամուլը հեղեղված է «Գարդասիլը» «մահաբեր պատվաստանյութ է» որակումով հրապարակումներով»:
Իհարկե, ցավալի է, բայց փաստ, որ «Գարդասիլ»-ով պատվաստումից ԱՄՆ-ում աղջնակի մոտ զարգացել աուտոիմուն խանգարում՝ նեյրոմիելիտիս օպտիկա (neuromyelitis optica): Այս տարվա մարտի 17-ին ԱՄՆ-ում դատական որոշմամբ մոտ 11 մլն դոլարի փոխհատուցում է տրվել «Գարդասիլ»-ից շատ լուրջ խանգարման համար, այսինքն` պետությունը որպես փաստ ընդունել է, որ տվյալ խանգարումը «Գարդասիլ»-ից է եղել (https://www.mctlawyers.com/vaccine-cases/vaccine-case-results/12-630V-Neuromyelitis-optica-HPV-vaccine.pdf )։ Սկզբում կասկածել են բազմակի սկլերոզ, բայց հետո հասկացել են, որ այդ երեխայի մոտ նեյրոմիելիտիս օպտիկա է, որը տեսողական լուրջ խանգարում է:
Ավելին. երկու աղջիկ մահացել են մարդու պապիլոմայի վիրուսի դեմ «Գարդասիլ»-ով պատվաստումից հետո: 19-ամյա աղջիկը մահացել է կես տարի անց՝ 3-րդ պատվաստումից հետո, իսկ 14-ամյա աղջիկը՝ 2-րդ ներարկումից երկու շաբաթ: Դիահերձումը ոչ մի խախտում ցույց չի տվել: Սակայն, ուղեղի հյուսվածքներից վերցված նմուշներում երկուսի մոտ էլ հայտնաբերվել է աուտոիմունային վասկուլիտ, որն առաջացել է պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստանյութում առկա հակամարմիններից: Դրանք մեծ խտությամբ հայտնաբերվել են ուղեղի արյունատար անոթներում, ինչը և հանգեցրել է մահվան: Ուղեղային վասկուլիտին բնորոշ ախտանշանները ներառում են ուժեղ գլխացավեր, օրթոստատիկ (orthostatic) գլխապտույտ, ուշագնացություն, ջղաձգումներ, ցնցումներ և ծակծկոցներ, թուլություն, հակամարմիններ և T բջիջներ, որոնք արտադրվում են պատվաստանյութի հակագենը ոչնչացնելու համար և միաժամանակ գրոհում են տարբեր հյուսվածքներում (օրինակ, արյունատար անոթների պատերում) գտնվող կառուցվածքային առումով նմանատիպ սեփական հակագեներին։ Երկու աղջիկների մոտ էլ նման ախտանիշներ արտահայտվել են: Տվյալ ուսումնասիրության հեղինակները վերոնշյալ դեպքերի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո հետազոտել են VAERS-ի շտեմարանը` համանման ախտանշանների առկայությամբ այլ դեպքեր հայտնաբերելու նպատակով։ Արդյունքում գրվել է վերոնշյալ տեղեկությունները ներկայացնող հոդվածը ու տպագրվել «Pharmaceutical Regulatory Affairs: Open Access» ամսագրում, որից էլ քաղված են վերը բերված ու ստորև ներկայացվող տեղեկությունները:
Այս ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՄՊՎ-16 L1 հակամարմիններ պարունակող (Հայաստան բերվողը կամ արդեն բերվածը պարունակում է նաև հենց այդ հակամարմինները) «Գարդասիլ» պատվաստանյութին բնորոշ է պոտենցիալ մահացու աուտոիմունային վասկուլոպատիաներ դրդելու ռիսկը:
Ուղեղային (ցերեբրալ) վասկուլիտը (Cerebral vasculitis) ծանր հիվանդություն է, որը սովորաբար հանգեցնում է մահվան, եթե ժամանակին չի ախտորոշվում և չի բուժվում։ Այն փաստը, որ ՄՊՎ-ի պատվաստումից հետո Պատվաստանյութերի անվտանգության վերահսկողության տվյալների շտեմարանին (Vaccine safety surveillance database) զեկուցված շատ ախտանշաններ (ինչպես, օրինակ, ինտենսիվ տևական միգրեններ, ուշագնացություն, ջղաձգումներ, ցնցումներ և ծակոցներ, միալգիա (ցավ մկաններում), հենաշարժային անոմալիաներ, պսիխոտիկ ախտանշաններ և ճանաչողական անբավարարություն), որոնք բնորոշ են ուղեղային վասկուլիտին, սակայն չեն ճանաչվել որպես այդպիսին, լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս ներկա արդյունքների լույսի ներքո: Այսպիսով, պարզվում է, որ որոշ դեպքերում ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութը («Գարդասիլ») կարող է հանդիսանալ մահացու աուտոիմունային վասկուլոպատիաներ դրդող գործոն։ Բժիշկները պետք է տեղյակ լինեն այս առնչության մասին (http://rescuepost.com/files/ltshaw-death-after-quadrivalent-hpv-vaccination-pharma-reg-affairs-2012.pdf ): Հիշյալ ամսագիրը մի ամբողջ հոդված է նվիրել ՄՊՎ-ի դեմ չորսվալենտանի պատվաստանյութով պատվաստումից հետո մարդկանց մահվան դեպքերին: Նշենք, որ Հայաստան բերվելիք կամ գուցե արդեն ներկրված «Գարդասիլ» պատվաստանյութը հենց քառավալենտ է, նախատեսված է ՄՊՎ-ի միաժամանակ 4 շճատիպերի դեմ:
Իր հերթին, Մանկաբույժների ամերիկայն քոլեջը հիշյալ պատվաստումների հետևանքով վաղաժամ ամենորեայի և վաղաժամ դաշտանադադարի կապակցությամբ բարձրաձայնել է իր մտահոգությունների մասին սեփական կայքում անգլերենով հրապարակված «Նոր անհանգստություններ՝ կապված մարդու պապիլոմայի դեմ պատվաստանյութի հետ» (Ամերիկյան մանկաբույժների քոլեջ- 2016 թվականի հունվար) հոդվածում :
Անշուշտ, կան հիմնավորված, ինչպես նաև տրամաբանական մտահոգություններ, որոնք պատասխաններ են պահանջում: Որոշակի հետազոտության արդյունք հանդիսացող վերոնշյալ հոդվածի համաձայն՝
«1) ձվարանի գործառույթի երկարաժամկետ գնահատում չի արվել ոչ առնետներին ներարկված պատվաստանյութի անվտանգության օրիգինալ ուսումնասիրություններում, ոչ էլ մարդկանց վրա պատվաստանյութի փորձարկումներում,
2) առաջնային բուժօգնության բժիշկների մեծ մասը հավանաբար տեղյակ չէ ՄՊՎ4-ի («Գարդասիլ».- Ա. Հ.) և ձվարանի գործառույթի վաղաժամ ձախողման (Premature Ovarian Failure - POF) կամ երկարատև ամենորեայի (դաշտանի
բացակայության) հնարավոր առնչությանը, և նրանք չեն զեկուցում այդ դեպքերի մասին «Պատվաստումների բացասական հետևանքների զեկուցման համակարգին» (Vaccine Adverse Effect Reporting System - VAERS),
3) ազդեցության հնարավոր մեխանիզմները բացատրվել են հիմնականում ալյումինի հավելանյութի (aluminum adjuvant) աուտոիմուն ռեակցիայով և պատվաստանյութերի մեկ այլ բաղադրիչի՝ պոլիսորբատ 80-ի (polysorbate 80)՝ առնետների ձվարանների վրա գրանցված տոքսիկ (թունավոր.- Ա. Հ.) ազդեցությամբ»:
Հիշյալ կայքից տեղեկանում ենք նաև, որ 2006թ. «Gardasil®»-ի լիցենզավորումից հետո հաշվառվել է հետպատվաստումային 213 անբարեհաջող դեպքի զեկույց՝ ամենորեայի, POF-ի կամ վաղաժամ դաշտանադադարի վերաբերյալ, որոնց 88%-ը կապված է «Gardasil®»-ի հետ: Համեմատության համար նշվում է, որ 1990-2006թթ., այսինքն՝ ՄՊՎ- դեմ պատվաստումները սկսելու ժամանակաշրջանից առաջ, ձվարանի գործառույթի վաղաժամ ձախողման և վաղաժամ դաշտանադադարի որևէ դեպք ՉԻ ԳՐԱՆՑՎԵԼ, իսկ ամենորեայի ընդամենը 32 դեպք է զեկուցվել VAERS-ին:
2006 թվականից VAERS-ում գրանցված ձվարանների գործառույթի ձախողման, վաղաժամ դաշտանադադարի՝ նվազագույնը 4 ամիս տևողությամբ, և (կամ) ամենորեայի վերաբերյալ զեկույցների գերակշիռ մեծամասնությունը (76%) կապված են միմիայն «Gardasil®»-ի հետ: Գրանցված 89 դեպքերից 86-ը կապված են «Gardasil®»- ի, իսկ 3-ը՝ դարձյալ ՄՊՎ-ի դեմ նախատեսված «CervarixTM» պատվաստանյութի հետ:
Դե թող հիմա որևէ մեկն ասի, թե «Գարդասիլ»-ի պատճառով առաջացող անպտղության մասին անհանգստությունները, մտահոգություններն անհիմն են: Առաջիկայում այս կապակցությամբ նորանոր փաստեր կհրապարակենք, որոնք, արդեն իսկ հրապարակվածների հետ միասին, ուղղակի տեղիք են տալիս տագնապի և ընդվզման…
Վերջերս ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնյաներից մեկը չգիտենք՝ իր անտեղյակության հետևանքով, թե հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնելու միտումով, փորձել է հավաստել, թե «Գարդասիլ»-ը ու դրանով պատվաստումներն անվտանգ են: Նա հրապարակավ հայտարարել է, թե «Առողջապահության նախարարության աշխատակիցների աղջիկներն առաջինը կպատվաստվեն գարդասիլով»:
Հետո՞… Ո՞վ է հավատում ասվածին… Կամ` ասենք թե 1-2-ին ցուցադրաբար ներարկեցին, ո՞վ է տեսնելու, ստուգելու, թե սրվակի մեջ «Գարդասի՞լ» էր, թե, ասենք, անշառ-անփորձանք ֆիզիոլոգիական լուծույթ կամ ինչ-որ վիտամին: Ո՞վ է տեսնելու, ստուգելու, թե սրվակի ամբո՞ղջ պարունակությունը ներարկեցին, թե, ասենք, դրա սոսկ մի մասը, որը կարող է վնաս չպատճառել:
Նախատեսվում է «Գարդասիլ»-ի 2 սրվակ կամ 2 դեղաչափ («դոզա») ներարկել, 2-րդը` առաջինից 6 ամիս հետո: Հնարավոր է նաև ԱՆ աշխատակիցների 13-ամյա աղջնակներից մի քանիսին միայն առաջին սրվակը ներարկեն` հանրության գլխի տակ փափուկ բարձ դնելու համար, իսկ 6 ամիս հետո 2-րդ դեղաչափը չներարկեն, առանց որի, վտանգը կարող է նվազեցվել: Ո՞վ է հիշելու, ո՞վ է ստուգելու, թե ԱՆ աշխատակցի այն երեխային, որը դեկտեմբերին 1-ին անգամ պատվաստվեց, 6 ամիս հետո արդյոք ներարկեցի՞ն «Գարդասիլ»-ի 2-րդ դեղաչափը…
Ի վերջո, թող բարի լինեն հրապարակել նախարարության այն բոլոր աշխատակիցների անուն ազգանունները, հասցեները, որոնք 13-ամյա աղջիկներ ունեն, որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա վերահսկելու, թե արդյոք բոլորի՞ն են պատվաստում, թե ձևի, հանրության վրա տպավորություն թողնելու համար` ընդամենը մի քանիսին: Թող «Գարդասիլ»-ով նրանց բոլորի և՛ առաջին, և՛ 2-րդ ներարկումը կատարեն ոչ թե ծախու, այլ անաչառ լրագրողներից բաղկացած հանձնախմբի ներկայությամբ, որպեսզի հավատ ներշնչեն հանրությանը: ՀՀ առողջապահության նախարարությունը կհամաձայնի՞ այս պայմաններով իրականացնել պատվաստումը: Չափազանց կասկածում ենք…
Ընդգծենք, որ Հայաստանում «Գարդասիլ»-ով պատվաստումը պարտադիր չէ, թեև ոմանք անտեղյակության հետևանքով, ոմանք էլ միտումնավոր այդպես են ներկայացնում: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի և կարող է հրաժարվել մարդու պապիլոմայի վիրուսի դեմ «Գարդասիլ»-ով կամ որևէ այլ պատվաստանյութով պատվաստումից: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի և կարող է հրաժարվել նաև պատվաստումից հրաժարվելուց հետո դրա վերաբերյալ ստորագրություն տալուց, եթե իրենից այդպիսի ստորագրություն պահանջեն: Իմացեք նաև, որ ոչ ոք, առանց ծնողի համաձայնության, իրավունք չունի պատվաստել նրա 13 կամ թեկուզ, ասենք, 15-ամյա աղջնակին, ոչ ոք, առանց օրինական խնամողի համաձայնության, իրավունք չունի պատվաստել նրա այդ տարիքի խնամարկյալին: Բացատրեք ձեր երեխաներին, որ երբ փորձեն պատվաստել նրանց, անմիջապես տեղեկացնեն ձեզ և քանի դեռ ձեր համաձայնությունը չկա, կտրականապես հրաժարվեն հիշյալ պատվաստումից:

Արթուր Հովհաննիսյան

http://m.nt.am/am/

Այս թեմայով

Լրահոս
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «20 տարի անց սա կցուցադրեք». 1996թ. Լևոն Տեր-Պետրոսյան
Այսօր 18:25
Նիկոլ Փաշինյանի որդու եւ դստեր գեղեցիկ պարը Tik-tok-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր 17:42
«Իմ կուկլեն»․ Պտրոսյան Գևորգը նոր տեսանյութ է հրապարակել հիվանդանոցից
Այսօր 17:29
Որքա՞ն պետք է կազմի ձեր կենսաթոշակի չափը և նոր փոփոխությունների մասին առավել մանրամասն
Այսօր 15:16
ՀՐԱՏԱՊ: Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված մի քանի պարկուճներ և արնանման հետքեր
Այսօր 15:13
«Չգոռաս վրես ․․․» Թեժ վիճաբանություն Գոռ Հակոբյանի հետ ,ի՞նչ է կատարվել իմացեք և դուք ...ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր 14:56
«Նիկոլ ժողովուրդը քեզ երբեք չի սիրել, չի սիրում և չի սիրելու» Նարե Գրիգորյան
Այսօր 14:45
Ինչպե՞ս դիմավորեցին Հայաստանից մարդասիրական օգնությունը Բեյրութում
Այսօր 14:05
Ադրբեջանական սոց ցանցերում Ալիևի դստեր Լեյլայից թողել են միայն ա՜՜՜՜՜՜ տառը , մեկ բառով ասած , 30 պլյուս է . (տեսանյութ)
Այսօր 13:41
Սիրուշոն Սևանից նոր լուսանկարներ է հրապարակել Լևոն Քոչարյանի հետ...
Այսօր 13:26
Նոր սարսափելի մանրամասներ: Սպանվել է մեկ երիտասարդ, կան վիրավորներ, տեղի են ունեցել ավերածություններ, հրդեհվել են տներ, ջարդվել են մեքենաներ. Ինչ է կատարվել հայերի միջև Ախալքալակու...
Այսօր 13:21
Նոր մանրամասներ արշավախմբի մոլորված անդամների մասին ....
Այսօր 12:35
Տենդ, հազ. Չինաստանում նոր մահացու վիրուս է տարածվում
Այսօր 12:25
«ՀՀ -ում հեղափողություն չի եղել, ՀՀ -ում պարզապես նոր հարստացած, առանց բարձրագույն կրթության թավշյա պաշտոնյաներ են հայտնվել» Տաթև Այվազյան
Այսօր 11:51
Նոր շատ կարևոր տեղեկություն:Ախալքալաքում հայերի միջև տեղի ունեցած միջադեպերից ու սպանությունից հետո հատուկջոկատայիններ են տեղափոխվել քաղաք /լուսանկարներ/...
Այսօր 11:23
Հայաստանում օգոստոսի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակակիրների և մահերի ընդհանուր տվյալները.....
Այսօր 10:57
Վ. Գասպարյանը վարել է տրանսպորտային միջոցը լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել ,«գյուլլել», հայհոյանքներով պահանջել, որ եթե․․․
Այսօր 10:44
ՏԵՍԱՆՅՈՒԹ Ռոբերտ Նազարյանին դատարանի բակում դիմավորեցին ծափահարություններով
8/Օգոստոս/2020 - 23:56
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
8/Օգոստոս/2020 - 23:38
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ: Լարված իրավիճակ է Ախալքալակում․ հրկիզել են 4 տուն և հյուրանոց
8/Օգոստոս/2020 - 23:32
ՏԵՍԱՆՅՈՒԹ Ալեն Սիմոնյանը՝ իր նոր չգնած մեքենայի ու մնացած սուտ լուրերի մասին կարևոր մեկնաբանություններ է տալիս
8/Օգոստոս/2020 - 23:26
«Առանց Աստծո որևէ մահացու հիվանդություն հաղթահարելի չէ, ես հաղթեցի քաղցկեղին…». Անի Քոչարի հուզիչ գրառումը
8/Օգոստոս/2020 - 23:04
Անպայման կարդացեք և տարածեք: Մի քանի պալատ այն կողմ պառկած է ևս վարչապետ Փաշինյանի հայրը… Վանո Սիրադեղյանի դստեր անչափ հուզիչ նամակը վարչապետին
8/Օգոստոս/2020 - 22:43
Անչափ կարևոր տեղեկություն. դասերը կսկսվեն սեպտեմբերին․ դասապրոցեսն անցկացնելու որ տարբերակն է ամենաարդյունավետը ՏԵՍԱՆՅՈՒԹ
8/Օգոստոս/2020 - 22:11
Չինաստանում նոր մոլեգնող վիրուս է տարածվում ,որը շատ վտանգավոր է մարդու կյանքի համար
8/Օգոստոս/2020 - 21:41
Ողջ լրահոսը