17 / October / 2019
01:39:31

Դիտեք նաև

x

Խոշոր ավտովթար-վրաերթ՝ Արարատի մարզում. 41-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է 47-ամյա վարորդի կայանված Volkswagen-ին, վերջինի վարորդը վրաերթի է ենթարկվել, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ` ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Սամսոն Ավագյանը իր վարած Mercedes մակնիշի 41 DՍ 001 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 84 կմ հատվածում՝ Ուրցալանջ գյուղի վարչական տարածքում, բախվել է Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 47-ամյա Արտյոմ Մարգարյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող Volkswagen Vento մակնիշի 31 ՏՏ 558 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն, իսկ Ա. Մարգարյանը, ով կանգնած է եղել իր ավտոմեքենայի դիմաց, վրաերթի է ենթարկվել իր ավտոմեքենայի բախման հետևանքով և նա ու նրա ուղևորներ՝ Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ, 40-ամյա Մարինե Սարգսյանը և 8-ամյա Սյուզի Մարգարյանը մարմնական վնասվածքներվ տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պստասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության ծառայողի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արարատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Գ. Շամշանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Մարգարյանն աշխատում է «Էյ Ի Ջի Սերվիս» ՍՊԸ-ի՝ Վայոց Ձորի տեղամասի պետ, վիրավորներից Մ. Սարգսյանն աշխատում է «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի Եղեգնաձորի մասնաճյուղի վերլուծության բաժնի ավագ մասնագետ, իսկ Ս. Մարգարյանը սովորում է Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 2-րդ դասարանում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 

© shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/04/29/1123513/

Suggestions

Newsfeed
What progress has come to....
15/October/2019 - 20:21
This University Has A ‘Draw Danny DeVito Wall’ And I Want To Enroll
14/October/2019 - 21:20
Lions is King But Fail! Mother Bear Save Her Baby From Puma Hunting, Giraffe vs Lions
10/October/2019 - 19:46
Briefing with Kim Kardashian
10/October/2019 - 19:43
This National Park Has An Annual Fat Bear Contest And I Am In Love
10/October/2019 - 19:33
Armenian fans are greeting Kim Kardashian
8/October/2019 - 21:09
Kim Kardashian is taking photos with her fans in Etchmiadzin after baptizing children
8/October/2019 - 21:08
This dog is on a diet and HE HAS SOME THINGS TO SAY ABOUT IT
8/October/2019 - 13:30
Seeing the dancers the man could not stand it and went out to dance
14/May/2019 - 18:15
Funny Will Melt Your Heart Compilation. REAL LIFE HEROES
11/May/2019 - 16:58
A huge Green Anaconda attempts to cross a busy road in Brazil.
10/May/2019 - 23:12
Hairdresser Gets 'Pantsed' By Little Girl
19/February/2019 - 14:53
Lion Shows Tourist Why Windows Should be Closed!
19/February/2019 - 14:52
The Best of Eagle Attacks Ever
12/February/2019 - 20:07
Smart monkey working as field worker
12/February/2019 - 20:04
Girl With Down Syndrome Becomes Stewardess For A Day
5/February/2019 - 22:23
Disabled Woman Teaches Dog To Help With Washing
5/February/2019 - 22:21
Pensioner Becomes Britain's Oldest Ping Pong Player
5/February/2019 - 22:19
Boiling Water Turns Into Stunning Snow Cloud
5/February/2019 - 17:54
Horse Shows Off His Impressive Dance Moves
5/February/2019 - 17:51
Cute baby monkey relax and play happily with 2 puppies
5/February/2019 - 17:46
First time driving at 90 years old
27/January/2019 - 21:55
Baby monkey and dog puppies compilation
27/January/2019 - 21:40
Shocking Moment! Video of Barefoot toddler walks with her hands up towards armed police!
26/January/2019 - 23:28
smart monkey using iphone & ipad
26/January/2019 - 23:27
All Timeline