16 / October / 2019
01:39:31

Դիտեք նաև

x

Նրա ամբողջ ունեցվածքն արյունով է շաղախված. Հրանտ Գրիգորյանն անբարոյական կերպով տիրացավ Էջմիածնի առանձնատանս

Ոչ մի բարոյական անձնավորություն աչք չէր դնի եւ չէր տիրանա արդեն իսկ խլված եւ կեղծ փաստաթղթերով ձեռք բերված բնակարանին: Ասում է Էջմիածին քաղաքի բնակիչ Արփիկ Նազարյանը՝ Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի մասին:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում քաղաքացի Նազարյանը հայտնեց, որ Էջմիածնում ունեցած իր երկհարկանի առանձնատան համար արդեն 23 տարուց ավելի է՝ դատական քաշքշուկների մեջ է, եւ որ բնակարանին անբարոյական կերպով տիրացել է Հրանտ Գրիգորյանը: Արփիկ Նազարյանը պատմում է, որ 1994-թվականին, զորամասի նախկին հրամանատար ոմն Գեղամ Գրիգորյանն իր ամուսնուն մոլորության մեջ է գցել, իրենից գաղտնի գործարք են իրականացրել, ապա իր իսկ նյութական միջոցներով կառուցված առանձնատունը կեղծ փաստաթղթերով եւ կեղծ լիազորագրով վերցրել:


«Գեղամ Գրիգորյանին հետագայում զենք զինամթերք վաճառելու մեղադրանքով դուրս շպրտեցին զինված ուժերից, մայորի ուսադիրները վերցնելուց եւ ԱԱԾ-ի մեկուսարաններում մի քանի ամիս մնալուց հետո, Գեղամն իր կռիշաներն օգտագործեց եւ երկրից դուրս փախավ, այժմ բնակվում է Բարսելոնա քաղաքում»,-պատմեց Արփիկ Նազարյանը: Վերջինիս խոսքով՝ երկար տարիներ այդ բնակարանը դատարկ է մնացել: Էջմիածնում ոչ ոք չի ցանկացել կեղծ փաստաթղթերով ձեռք բերված բնակարանը գնել՝ շատ լավ իմանալով գույքի հետ կապված դատական քաշքշուկներն ու գործի նախապատմությունը:

Արփիկ Նազարյանի խոսքով՝ ոմն Նորայր Մուշեղյանը, Գեղամ Գրիգորյանն ու Հրանտ Գրիգորյանը ընկերներ են եղել, որոնք էլ երեքով կազմակերպել են իր առանձնատան առք ու վաճառքը: Նորայր Մուշեղյանը 12 տարի չի կարողացել առանձնատունը վաճառել, ապա տարիներ անց՝ 2008 թվականին, բնակարանն անցել է Հրանտ Գրիգորյանի ձեռքը:

«Նա գիտեր, որ այդ բնակարանի հետ կապված դատարանում գործ է քննվում, սակայն քանի որ իր դեմ խաղ չկար եւ դատաիրավական համակարգում կարող էր լուծել բոլոր հարցերը, այդպես էլ արեց, տիրացավ բնակարանին: Նախքան Հրանտը կվերցներ առանձնատունս, գնացի նրա մոտ եւ խնդրեցի նման բան չանել, առավելեւս, որ գործը դատական պրոցեսի մեջ է: Հրանտն ինձ պատասխանեց, որ շատ վաղուց իր աչքն այդ տան վրա է եղել եւ պետք է վերցնի: Դա այն տարիներն էր, երբ նրա գեներալ հորեղբայրը՝ Մանվել Գրիգորյանը, մեծ աջակցություն էր ցուցաբերում իրեն, հորեղբոր դուստրն էլ՝ Նառա Գրիգորյանը, կախարդական փայտիկը ձեռքը դատարանում հարցեր էր լուծում, ուստի ո՛չ դատական համակարգը, ո՛չ էլ ինչ-որ մեկը չէր կարող ընդդիմանալ նրանց ցանկություններին»,-պատմեց Արփիկ Նազարյանը:

Վերջինիս խոսքով՝ գործը 6 եւ ավելի տարիներ միտումնավոր կերպով պահվել է առաջին ատյանի դատարանում. «Հետագայում իմ հայցը մերժվեց, օրենքի շրջանակներից դուրս որոշում կայացվեց: Նույն հայցով մտել եմ նաեւ վերաքննիչ դատարն՝ բեկանել են: Առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանները միասին համագործակցելով՝ մերժեցին հայցս»: Գործն այս պահին վճռաբեկ դատարանում է:

«Հայկական ժամանակ»-ը կապ հաստատեց առանձնատան ներկայիս սեփականատեր Հրանտ Գրիգորյանի հետ: Գրիգորյանը հայտնեց, որ առանձնատունը ձեռք է բերել 2008 թվականի հունվար ամսին: Հրանտ Գրիգորյանը չցանկացավ ասել, թե ումից է բնակարանը ձեռք բերել. «Ես այդ տան 4-րդ կամ 5-րդ սեփականատերն եմ, մի քանի հոգի իրար են վաճառել, հետո ես հայտարարություն եմ տեսել, գնացել գնել եմ»:

Հրանտ Գրիգորյանը տեղյակ էր, որ 20 տարուց ավելի է՝ դատական քաշքշուկների մեջ է Արփիկ Նազարյանը. «Նա իր ամուսնու հետ խնդիր ունի, էլի տարբեր մարդկանց հետ, ես որպես երրորդ անձ եմ ներգրավված, դատական հայցն իմ դեմ չէ»:

 

Գրիգորյանը նկատեց, որ որ Արփիկ Նազարյանը մի քանի անգամ տարբեր ատյաններում նույն գործով պարտվել է՝ առաջին ատյանի դատարանում, վերաքննիչ դատարանում, ապա դիմել վճռաբեկ դատարան: «Մենք մեր արդարադատությանը վստահու՞մ ենք՝ իհարկե վստահում ենք»,- նկատեց նախկին պատգամավորը:

Սակայն ի տարբերություն Հրանտ Գրգորյանի՝ Արփիկ Նազարյանը արդարադատությանը չի վստահում: Քաղաքացի Նազարյանը մտահոգություն է հայտնում, որ արդարադատության նախարարությունն այսօր էլ իր տեղում չէ, չի վերահսկում առաջին ատյանի դատարանի գործերը. «Առաջին ատյանի դատարանն անընդհատ խոչընդոտողի դերում է եղել այս գործում, միշտ փաստերը խեղաթյուրել: Իսկ այսօր ես էլ ուժ չունեմ, լծակներ էլ չունեմ, որպեսզի կարողանամ բարոյազուրկ Հրանտ Գրիգորյանի դեմն առնել»:

Արփիկ Նազարյանի խոսքով՝ հարյուրավոր մարդիկ են զոհ գնացել Հրանտ Գրիգորյանի վաշխառուական մեթոդներին:

«Նրա ամբողջ ունեցվածքն արյունով է շաղախված: Ղարաբաղից թալանել ու Արշալույս գյուղ տեղափոխելուց բացի նա ուրիշ ոչ մի գործով չի զբաղվել: Բացի զենք ու զինամթերք վաճառելուց, բան չի արել: Ղարաբաղյան պատերազմից հետո ազատամարտիկները տկլոր սոված հետ էին եկել Էջմիածին, իսկ նա անմիջապես թանկ ավտոմեքենա ունեցավ. Ղարաբաղյան պատերազմը միայն նրան բերեց նյութական հաջողություններ: Նա Հանրապետական կուսակցությունը որպես վահան էր պահում՝ իր անձեռնամխելիությունն ավելի ամրապնդելու նպատակով»,-պատմում է Արփիկ Նազարյանը եւ վստահեցնում, որ պատերազմից մինչեւ այսօր Հրանտ Գրիգորյանը կապիտալ է դիզել զինվորներին թալանելով ու ժողովրդի արյունը խմելով:

Արփիկ Նազարյանը նաեւ պատմեց, որ տարիներ առաջ, իր եղբորը՝ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ամբիոնի դասախոս, ֆիզիկոս Աշոտ Նազարյանին Մանվել Գրիգորյանի հրահանգով եւ Հրանտ Գրիգորյանի աչքի առաջ կտտանքների են ենթարկել, որից կարճ ժամանակ անց եղբայրը հիվանդացել եւ մահացել է: Արփիկ Նազրյանի խոսքով՝ Աշոտ Նազարյանն ապրել է Էջմիածին քաղաքում գեներալ Մանվել Գրիգորյանի տան դիմաց, թիկնապահների միջոցով ծեծի են ենթարկել, ինչի մասին հարազատները շատ ավելի ուշ են իմացել:

«Այդ ամենը տեղի է ունեցել Հրանտ Գրիգորյանի աչքի առաջ: Երկու ժամ ջրհորի ջուրը պահել էին եղբորս՝ Աշոտի դոշին, ապա գցել սառը լողավազանի մեջ, դրանից կարճ ժամանակ անց եղբայրս թոքաբորբից մահացավ: Եղբորս մտցրեցին հողի տակ, քանի որ ազնիվ էր, կեղծիքը չէր հանդուրժում: Ծաղրել են ազնվությունը եւ դրա համար Քրիստոսի նման խաչել, թե իբր Քրիստոսն է, վերեւից է իջել ներքեւ, շներին բաց էին թողել վրան, աղջիկը վախից ու սարսափից մի քանի օր չէր կարողանում ներքեւ իջնել»,-պատմեց Արփիկ Նազարյանը:

https://armtimes.com/hy

Suggestions

Newsfeed
What progress has come to....
15/October/2019 - 20:21
This University Has A ‘Draw Danny DeVito Wall’ And I Want To Enroll
14/October/2019 - 21:20
Lions is King But Fail! Mother Bear Save Her Baby From Puma Hunting, Giraffe vs Lions
10/October/2019 - 19:46
Briefing with Kim Kardashian
10/October/2019 - 19:43
This National Park Has An Annual Fat Bear Contest And I Am In Love
10/October/2019 - 19:33
Armenian fans are greeting Kim Kardashian
8/October/2019 - 21:09
Kim Kardashian is taking photos with her fans in Etchmiadzin after baptizing children
8/October/2019 - 21:08
This dog is on a diet and HE HAS SOME THINGS TO SAY ABOUT IT
8/October/2019 - 13:30
Seeing the dancers the man could not stand it and went out to dance
14/May/2019 - 18:15
Funny Will Melt Your Heart Compilation. REAL LIFE HEROES
11/May/2019 - 16:58
A huge Green Anaconda attempts to cross a busy road in Brazil.
10/May/2019 - 23:12
Hairdresser Gets 'Pantsed' By Little Girl
19/February/2019 - 14:53
Lion Shows Tourist Why Windows Should be Closed!
19/February/2019 - 14:52
The Best of Eagle Attacks Ever
12/February/2019 - 20:07
Smart monkey working as field worker
12/February/2019 - 20:04
Girl With Down Syndrome Becomes Stewardess For A Day
5/February/2019 - 22:23
Disabled Woman Teaches Dog To Help With Washing
5/February/2019 - 22:21
Pensioner Becomes Britain's Oldest Ping Pong Player
5/February/2019 - 22:19
Boiling Water Turns Into Stunning Snow Cloud
5/February/2019 - 17:54
Horse Shows Off His Impressive Dance Moves
5/February/2019 - 17:51
Cute baby monkey relax and play happily with 2 puppies
5/February/2019 - 17:46
First time driving at 90 years old
27/January/2019 - 21:55
Baby monkey and dog puppies compilation
27/January/2019 - 21:40
Shocking Moment! Video of Barefoot toddler walks with her hands up towards armed police!
26/January/2019 - 23:28
smart monkey using iphone & ipad
26/January/2019 - 23:27
All Timeline