24 / May / 2019
01:39:31

Դիտեք նաև

x

Ռուսաստանահայ Օլիգարխները Կոնկրետ Հրաման Են Ստացել Չմասնակցել Դրամահավաքին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը։

– Պարոն Սինանյան, ինչպե՞ս եք գնահատում դրամահավաքի արդյունքը։ Հավաքվել է 11 միլիոն 109 հազար ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա համեմատ ավելի քիչ է։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է պատճառը, որ ավելի քիչ գումար հավաքվեց։

– Կարծում եմ՝ շատ լավ դրամահավաք էր։ Իսկ գումարը նախորդ տարվա համեմատ մի քիչ քիչ հավաքվեց այն պատճառով, որ ռուսական օլիգարխիան չի մասնակցել դրամահավաքին։ Բացի այդ, հաշվի առնելով, որ հեղափոխությունից հետո հիմնադրամը որոշակի ցնցումներ ապրեց, ապա այս բոլոր գործոնների ֆոնին, կարծում եմ, շատ լավ արդյունք ունեցանք։ Այս գումարը շատ ավելի իրատեսորեն է ներկայացնում, արտացոլում ժողովրդի վստահությունը հիմնադրամի նկատմամբ։

– Եվ ավելի նպատակային կարող է ծախսվել, քան նախկինում։ Նախկինում գումարների ծախսման վերաբերյալ բացահայտումների ականատես եղանք։

– Այո, կարծում եմ, որ այս գումարը շատ ավելի նպատակային կծախսվի, վստահությունը հիմնադրամի նկատմամբ կաճի։

– Դուք ընդգծեցիք ռուսաստանյան օլիգարխիայի պասիվությունը այս դրամահավաքին։ Դա ինչո՞վ եք բացատրում, պայմանավորում։

– Որքանով որ ես գիտեմ, նրանք կոնկրետ հրաման են ստացել չմասնակցել Հայաստանին վերաբերող, նպաստող որևէ ակցիայի։ Որքանով որ ես եմ տեղյակ, դա վերևից եկած հրահանգ է եղել։

– Հրահանգ Սերժ Սարգսյանի՞ կողմից։

– Ոչ, դրանք հրահանգներ են եղել շատ ավելի բարձր ատյանների կողմից։

– Նկատի ունեք ռուսաստանյան շրջանակների՞ն, Ռուսաստանի իշխանությունների՞ն։

– Այո:

– Իսկ Ձեր նշածը չե՞ք կարծում՝ ապացուցում է, որ նախկինում կատարված հանգանակությունները եղել են պարտադրաբար, կրել են ցուցադրական բնույթ։

– Այո, մենք գիտենք, որ դրամահավաքից առաջ մշտապես ֆորմալ հանդիպումներ էին լինում, բոլորին ասվում էր, թե ով որքան գումար պետք է հանգանակի։ Չեմ կասկածում, որ նախկինում դրամահավաքին մասնակցած որոշ անձինք շատ-շատ կուզենային այս տարի էլ մասնակցել հանգանակությանը, շատ ավելի սիրալիր, ավելի սրտաբաց կերպով, բայց չեն կարողացել։ Բայց ես սա էլ եմ համարում ժամանակավոր երևույթ և համոզված եմ, որ հաջորդ տարիներին այդ անձինք շատ ավելի մեծ ոգևորությամբ ու ուրախությամբ կմասնակցեն դրամահավաքին՝ հասկանալով, որ հիմնադրամը ստեղծվել է ու շարունակում է գոյատևել հանուն Հայաստանի հզորացման։ Ռուսաստանյան օլիգարխների չմասնակցելը դրամահավաքին քաղաքական մանյովրներից, ճղճիմություններից շատ ավելի բարդ է։ Կրկնում եմ՝ իրենք պարզապես չեն կարողացել մասնակցել դրամահավաքին։ Մասնակցության պարագայում իրենց շատ ավելի մեծ վտանգ է սպառնացել, քան իրենց քմահաճույքը։ Մասնակցությունը իրենց որոշելիքը չի եղել։ Դա էլ հավանաբար այն գինն է, որ պետք է վճարեն օտար պետությունում աշխատելու դիմաց։ Իրենք պետք է խաղան այդտեղի օրենքներով, ու եթե ինչ-որ պահի հրահանգ է իջնում այս կամ այն կերպ գործել, պետք է ենթարկվել դրան։

– Պարոն Սինանյան, այս տարի կտրուկ աճել է շարքային նվիրատուների թիվը, մոտ 25 տոկոսով։ Սա ինչի՞ արդյունք եք համարում։

– Այո, իմ ասածը հենց սա է։ Սա յուրօրինակ ինդիկատոր է, թե ժողովուրդը որքանով է վստահում հիմնադրամին։ Հիմնադրամ ասելով մենք հասկանում ենք հենց Հայաստանը։ Սա է ամենակարևոր նշաձողը, որով պետք է չափենք հիմնադրամի հաջողությունը։ Կարծում եմ, որ հավաքված գումարը շատ ավելի նպատակային կծախսվի, իսկ հիմնադրամը արտառոց թափանցիկ ձևով կաշխատի ու էլ ավելի կմեծացնի իր հանդեպ վստահությունը, որ հանկարծ չլինի վիճակ, որ հիասթափություն լինի։

«Առաջին լրատվական


Newsfeed
Seeing the dancers the man could not stand it and went out to dance
14/May/2019 - 18:15
Funny Will Melt Your Heart Compilation. REAL LIFE HEROES
11/May/2019 - 16:58
A huge Green Anaconda attempts to cross a busy road in Brazil.
10/May/2019 - 23:12
Hairdresser Gets 'Pantsed' By Little Girl
19/February/2019 - 14:53
Lion Shows Tourist Why Windows Should be Closed!
19/February/2019 - 14:52
The Best of Eagle Attacks Ever
12/February/2019 - 20:07
Smart monkey working as field worker
12/February/2019 - 20:04
Girl With Down Syndrome Becomes Stewardess For A Day
5/February/2019 - 22:23
Disabled Woman Teaches Dog To Help With Washing
5/February/2019 - 22:21
Pensioner Becomes Britain's Oldest Ping Pong Player
5/February/2019 - 22:19
Boiling Water Turns Into Stunning Snow Cloud
5/February/2019 - 17:54
Horse Shows Off His Impressive Dance Moves
5/February/2019 - 17:51
Cute baby monkey relax and play happily with 2 puppies
5/February/2019 - 17:46
First time driving at 90 years old
27/January/2019 - 21:55
Baby monkey and dog puppies compilation
27/January/2019 - 21:40
Shocking Moment! Video of Barefoot toddler walks with her hands up towards armed police!
26/January/2019 - 23:28
smart monkey using iphone & ipad
26/January/2019 - 23:27
What is the old man doing? Dancing? I don't think so!
23/January/2019 - 22:19
Priceless moment between mom and children! <3 With friends <3
23/January/2019 - 22:17
Ohh Noooo!
23/January/2019 - 22:16
Zoo animals break glass!!Tony Fun World!!
23/January/2019 - 18:32
Extreme Idiots Of The Internet Compilation
23/January/2019 - 18:31
Angry Lion Attacks Safari Car In India
23/January/2019 - 14:40
Glue Trap In a Cardboard Box / Mouse Trap With Glue Trap Easy Saving 3 Mice
22/January/2019 - 20:11
All Timeline