20 / Սեպտեմբեր / 2019
01:39:31
Վերջին լուրերը
Ռոբերտ Քոչարյանն ապացուցել է իր խիզախությունը, Փաշինյանն ապացուցում է ... Ուշագրավ:Դատարանը մերժեց Քոչարյանին գրավով ազատելու միջնորդությունը Կոնստանտին Տեր-Նակալյան.«Բանակում զոհվածներին փող տա, որ ի՞նչ անի․ նրա... «Նիկոլի քցած կուտը մի՛ կերեք». Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ) Հրատապ: Ջորջ Սորոսի արձանի հանդիսավոր բացումը «Բա գայիր Հովոյի ձեռքը բռնեիր ասեիր ուր ես զինվորին ծեծում». բաց նամակ... Խառնաշփոթ իրավիճակ: Հ1-ում բոլորը շփոթված էին՝ Նիկոլի այցից Արտակարգ դեպք Երևանում. ընտանիքի 4 անդամ, որոնցից մեկը՝ երեխա տեղափոխվ... «Ես զոհվածի ծնող եմ Փաշինյանը պետք է հրաժարական տա, քանի որ ժողովրդի կ... Ցուցարար.«Մարտի մեկը իրենք են կազմակերպել, հիմա փող են տալիս, որ ծածկա... Մահվան ելքով վրաերթ՝ Վանաձորի «Աֆոնա» հարսանյաց սրահի դիմաց. 29-ամյա վ... «Դատի եմ տալու հերթով». Շուշան Պետրոսյանը սպառնում է բոլորին Օրվա կադր. ինչ են անում տղամարդն ու կինը ԱԺ բակում 2012-ին Նիկոլ Փաշինյանի վրա Մալաթիայում հարձակված կինն այսօր`կառավարու... Նոր,թարմ անեկդոտ Տարոն Չախոյանից.«Ուրեմն էս սեՌժիկն ու սաՇիկը գնում ե...

Դիտեք նաև

x

Դատավորների աշխատավարձը պետք է բարձրացնել, որ դատավորները չնայեն կաշառք առաջարկողի ձեռքին

–Պարոն Օհանյան, վարչապետն անդրադարձել է դատական իշխանության անկախությանը և այն տեսակետներին, որ երբ ինքն ազատ է թողնում դատական համակարգը, դա կարող է ամենաթողության բերել։ Փաշինյանը նշել է, որ եթե գնանք այդ ճանապարհով, դատավորների ցուցակը գրեն, իսկ դիմացը «պլյուս-մինուս դնի», մենք նորից կհայտնվենք նույն կոտրած տաշտակի առջև: Իր այս մոտեցումն ինչպե՞ս եք գնահատում։

–Այն, որ վարչապետը չպետք է միջամտի՝ միանշանակ է։ Բայց եկեք ճիշտը խոսենք՝ նախկինում էլ միջամտությունները շատ չեն եղել։ Այո՛, եղել են պատվերներ, եղել են գործեր, վճիռներ, որոնք պատվերի միջամտության հետևանք են եղել։ Բայց այնպես էլ չէ, որ դատական իշխանության լիարժեք անկախությանը խոչընդոտել է իշխանությունը։ Այդ անկախության համար համալիր մոտեցում է պետք՝ սկսած աշխատավարձից։ Թեպետ իմ ժամանակվա համեմատ բավականին բարձր է, ես լսել եմ, որ հիմա էլի են ուզում բարձրացնել և շատ ճիշտ կանեն։ Այդ դեպքում իշխանությունն ավելի մեծ պատասխանատվություն կուզի։ Եթե աշխատավարձերը մի քիչ էլ բարձրանան՝ բավարար հիմք կլինի պահանջելու, այսինքն՝ ես քեզ աշխատավարձ եմ տալիս, բայց դու պետք է հեռու լինես կոռուպցիոն դրսևորումներից։ Դատական իշխանության չանկախության առաջին պատճառը սոցիալական, նյութական հարցն է։ Մյուս կողմից էլ, ինչ խոսք՝ ագահը մնում է ագահ։



-Եվ հենց այդ իմաստով, ինչ եք կարծում՝ աշխատավարձի բարձրացումը գայթակղությունից կփրկի՞։

-Խնդիրը համալիր լուծում է պահանջում, իմ նշածն առաջին պայմանն է։ Իսկ գայթակղությունը միշտ եղել է և կլինի, Աստվածաշունչն ասում է՝ «վայ նրան, ում միջոցով այդ գայթակղությունը կլինի»։ Եթե չհեռանանք կոնտեքստից՝ նաև պետք է մտածել, թե ինչպես անել, որ նաև կաշառք չառաջարկվի, որովհետև առաջարկվում է՝ գայթակղությունն էլ գալիս։ Այսինքն՝ պետք է նաև դա մտածել, գուցե կաշառք առաջացնելու պատասխանատվությունը մեծացնել։ Բայց նորից ասեմ՝ նյութական ապահովությունը ամենաճիշտ տարբերակն է, որպեսզի դատավորները չնայեն կաշառք առաջարկողի ձեռքին։

Կան այսպես կոչված՝ օբյեկտիվ հանգամանքներ ևս, դատավորները պետք է կամաց-կամաց հաղթահարեն իրենց մեջի վախերը՝ չվախենան դատախազությունից, ԱԱԾ-ից և իրենց դուդուկի տակ չպարեն։ Բայց նորից հիմքում՝ կոռուպցիայից հեռանալն է։ Եթե դատավորը հեռու լինի կոռուպցիայից՝ արդեն ոչ մեկից վախենալու բան չի ունենա, կանի այն, ինչ պարտավոր է անել՝ առանց որևէ մեկից վախենալու։

-Իսկ նախկին համակարգի, նախկին իշխանությունների ազդեցությունը շարունակո՞ւմ է պահպանվել։

-Չեմ կարծում, նրանք հիմա ազդեցության լծակներ չունեն, ինչի՞ մասին է խոսքը։ Դա լուրջ չէ։ Ես այդ կարծիքի հետ համամիտ չեմ։ Նախկին իշխանությունների օրոք էլ են եղել ազնիվ դատավորներ, միշտ եղել են և կլինեն։ Պարզապես դատավորը պետք է այնքան ապահովված լինի, որ գայթակղությանը չտրվի, նաև կա սթափ գիտակցության մոտեցման անհրաժեշտությունը։ Վարչապետի որդեգրած քաղաքականությունը ես օբյեկտիվ եմ գնահատում։

-Ստացվում է մի իրավիճակ, երբ տարբեր ոլորտներում աշխատավարձի ցածր լինելն արդարացնում է այլ գործողություններ՝ մի դեպքում պարգևավճար, մի դեպքում կոռուպցիա։ Արդյո՞ք սա ճիշտ մոտեցում է։

-Պետք չէ նախկին դատավոր լինել՝ այս հարցի շուրջ հատուկ գիտելիքներ ունենալ։ Եթե չի բավարարում՝ նման ռիսկեր են առաջանում։ Այլ հարց է, որ բավարարողը բավարարվում է, ագահը՝ չի բավարարվում, ագահի պահանջներն են մեծ։ Այդ պատճառով էլ կա գիտակցության անհրաժեշտություն։ Մարդիկ պետք է հասկանան, որ ինչ արել՝ արել են, ինչ ձեռք են բերել՝ ձեռք են բերել, հիմա այլ իրավիճակ է։ Հիմա պետք է սթափվել, ամեն ինչին նորովի նայել ու հասկանալ, որ նոր Հայաստանում նոր իրավիճակ է, նոր մոտեցումներ են անհրաժեշտ։

Յուրաքանչյուր մարդ մեղավոր է, եթե պաշտոնատար անձ չենք՝ չի նշանակում մեղքեր չենք գործում։ Սկսած խորհրդային տարիներից՝ ով ինչ կարողացել արել է, բայց համակարգն այնպիսին է եղել՝ կարաս գողացի, բայց չբռնվես։ Ռուսերեն մի խոսք կա. «не пойман, не вор», մինչև հիմա դա իներցիայով շարունակվում է։ Դա երևի ամեն տեղ էլ կա, նույնիսկ ամենազարգացած երկրներում։

Այս թեմայով

Լրահոս
Ռոբերտ Քոչարյանն ապացուցել է իր խիզախությունը, Փաշինյանն ապացուցում է իր վախերը. Աղվան Վարդանյան
Այսօր 17:31
Ուշագրավ:Դատարանը մերժեց Քոչարյանին գրավով ազատելու միջնորդությունը
Այսօր 17:19
Կոնստանտին Տեր-Նակալյան.«Բանակում զոհվածներին փող տա, որ ի՞նչ անի․ նրանք էլ հո Քլոյաններ չե՞ն, որ էդ 30 միլիոնը տաս ու ոոոոնց ուզես` օգտագործես»
Այսօր 15:15
«Նիկոլի քցած կուտը մի՛ կերեք». Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)
Այսօր 14:44
Հրատապ: Ջորջ Սորոսի արձանի հանդիսավոր բացումը
Այսօր 14:32
«Բա գայիր Հովոյի ձեռքը բռնեիր ասեիր ուր ես զինվորին ծեծում». բաց նամակ տիկին Մարգարիտա Խաչատրյանին
Այսօր 10:26
Խառնաշփոթ իրավիճակ: Հ1-ում բոլորը շփոթված էին՝ Նիկոլի այցից
Այսօր 9:35
Արտակարգ դեպք Երևանում. ընտանիքի 4 անդամ, որոնցից մեկը՝ երեխա տեղափոխվել են հիվանդանոց
19/Սեպտեմբեր/2019 - 23:12
«Ես զոհվածի ծնող եմ Փաշինյանը պետք է հրաժարական տա, քանի որ ժողովրդի կողմը չէ, Նրանք բոլորն էլ ազգի թշնամիներն են»…
19/Սեպտեմբեր/2019 - 22:48
Ցուցարար.«Մարտի մեկը իրենք են կազմակերպել, հիմա փող են տալիս, որ ծածկադմփոց անեն»
19/Սեպտեմբեր/2019 - 22:27
Մահվան ելքով վրաերթ՝ Վանաձորի «Աֆոնա» հարսանյաց սրահի դիմաց. 29-ամյա վարորդը, ով պայմանագրային զինծառայող է, վրաերթի է ենթարկել 64-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցւոմ մահացել է. ...
19/Սեպտեմբեր/2019 - 21:48
«Դատի եմ տալու հերթով». Շուշան Պետրոսյանը սպառնում է բոլորին
19/Սեպտեմբեր/2019 - 20:43
Օրվա կադր. ինչ են անում տղամարդն ու կինը ԱԺ բակում
19/Սեպտեմբեր/2019 - 19:41
2012-ին Նիկոլ Փաշինյանի վրա Մալաթիայում հարձակված կինն այսօր`կառավարության դիմաց... (Տեսանյութ)
19/Սեպտեմբեր/2019 - 19:04
Նոր,թարմ անեկդոտ Տարոն Չախոյանից.«Ուրեմն էս սեՌժիկն ու սաՇիկը գնում են անտառ քֆուր հավաքելու... »
19/Սեպտեմբեր/2019 - 17:45
Դե փախեք փրկվեք եթե հասցնեք!!! Նոր ԱԱԾ ն սկսելու է սրբել ամեն ինչ. Բոլորը պատասխան են տալու
19/Սեպտեմբեր/2019 - 17:23
«Կոնկրետ Ձեզ թույլ չեմ տա ինձ բան ասեք». Փաշինյանը չլսեց Մանվել Գրիգորյանի նախկին օգնականին
19/Սեպտեմբեր/2019 - 17:19
Դավիթ Հովհաննիսյան. «Էս ոչխարի կարճ ուղեղով ռազմի դաշտում հլը պիտի բան ասի»։
19/Սեպտեմբեր/2019 - 15:25
Լարված և սկանդալային իրավիճակ․ զոհված զինծառայողների հարազատները փակել են կառավարության մուտքը
19/Սեպտեմբեր/2019 - 14:11
Վարչապետը դատական իշխանությունը բուռը վերցնելու մտքից չի հրաժարվել, հիմա էլ անցել է բանկային համակարգը իշխանության կցորդը դարձնելուն․ Արամ Անտինյան
19/Սեպտեմբեր/2019 - 9:15
Նիկոլ, հպարտ ժողովուրդդ բացում ա սառնարանն ու տեսնում՝ մուկն իրան կախել ա. Գուրգեն Եղիազարյան
17/Սեպտեմբեր/2019 - 18:47
Նիկոլ Փաշինյանը ժողովրդին գժի տեղ ա դրել. Մենուա Հարությունյան
17/Սեպտեմբեր/2019 - 18:43
Զզվելի Ստորություն Վարչապետի Ընտանիքի Դեմ. Սա Սենց Չի Մնալու
17/Սեպտեմբեր/2019 - 15:17
Ուժայիններին կոչ եմ անում կալանավորել Նիկոլ Փաշինյանին. Արամ Հարությունյան (Տեսանյութ)
17/Սեպտեմբեր/2019 - 15:03
Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանի առջև հավաքված աջակիցները սխալ էին լսել դատարանի որոշումը
17/Սեպտեմբեր/2019 - 13:50
Ողջ լրահոսը