20 / Սեպտեմբեր / 2019
01:39:31
Վերջին լուրերը
Ռոբերտ Քոչարյանն ապացուցել է իր խիզախությունը, Փաշինյանն ապացուցում է ... Ուշագրավ:Դատարանը մերժեց Քոչարյանին գրավով ազատելու միջնորդությունը Կոնստանտին Տեր-Նակալյան.«Բանակում զոհվածներին փող տա, որ ի՞նչ անի․ նրա... «Նիկոլի քցած կուտը մի՛ կերեք». Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ) Հրատապ: Ջորջ Սորոսի արձանի հանդիսավոր բացումը «Բա գայիր Հովոյի ձեռքը բռնեիր ասեիր ուր ես զինվորին ծեծում». բաց նամակ... Խառնաշփոթ իրավիճակ: Հ1-ում բոլորը շփոթված էին՝ Նիկոլի այցից Արտակարգ դեպք Երևանում. ընտանիքի 4 անդամ, որոնցից մեկը՝ երեխա տեղափոխվ... «Ես զոհվածի ծնող եմ Փաշինյանը պետք է հրաժարական տա, քանի որ ժողովրդի կ... Ցուցարար.«Մարտի մեկը իրենք են կազմակերպել, հիմա փող են տալիս, որ ծածկա... Մահվան ելքով վրաերթ՝ Վանաձորի «Աֆոնա» հարսանյաց սրահի դիմաց. 29-ամյա վ... «Դատի եմ տալու հերթով». Շուշան Պետրոսյանը սպառնում է բոլորին Օրվա կադր. ինչ են անում տղամարդն ու կինը ԱԺ բակում 2012-ին Նիկոլ Փաշինյանի վրա Մալաթիայում հարձակված կինն այսօր`կառավարու... Նոր,թարմ անեկդոտ Տարոն Չախոյանից.«Ուրեմն էս սեՌժիկն ու սաՇիկը գնում ե...

Դիտեք նաև

x

«Պա բռատսկի՝ մորթեք դրան». Ուշագրավ զարգացումներ Նորատուսցի Ալիկի մասնակցությամբ արյունոտ ռազբորկայի գործով

Վերաքննիչ քրեական դատարանում Ռ. Բարսեղյան, Տ. Սահակյան, Ս. Մարաբյան կազմով մեկնարկեց «Չարբախցի Գեղամ» մականունով Պետրոս Իսրայելյանի, «Նորատուսցի Ալիկ» մականունով Ալիկ Բանդուրյանի, «Բդո» մականունով Արմեն Գասպարյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:


Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում:

Հիշեցնենք՝ խոսքը 2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում՝ «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կատարված աղմկոտ սպանություններին է վերաբերում:



Ըստ մեղադրանքի, Արմեն Գասպարյանը՝ «Բդոն», հանդիսանալով «Նորատուսցի Ալիկի» մտերիմը, թիկնապահը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է «Նորատուսցի Ալիկի» օժանդակությամբ ու դրդչությամբ «Չարբախցի Գեղամի», Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից, խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին: Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ի ն մասով:

Մյուս երկու ամբաստանյալներին առաջադրված են ծանր մեղադրանքներ:

Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», մեղադրվում է խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, իսկ Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկը», մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելուն դրդելու, օժանդակելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը տևական ժամանակ գործը քննելով՝ կայացրել է ինչ-որ առումով անսպասելի դատական ակտ: Ալիկ Բանդուրյանը և Արմեն Գասպարյանը անմեղ են ճանաչվել ու արդարացվել են: Դատարանը վերաորակել ու մեղմացրել է Պետրոս Իսրայելյանին առաջադրված մեղադրանքը, նրան մեղավոր է ճանաչել խմբի կազմում տուժողի առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, դատապարտել է 4 տարի 6 ամիս ազատազրկման, նրա նկատմամբ կիրառել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, ու Պետրոս Իսրայելյանին ազատել է պատժի կրումից:

Դատավճռի հրապարակումից հետո երեք ամբաստանյալները՝ մեծամասամբ՝ արդարացված, գնացել են իրենց տները:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք առաջինը ներկայացրել է Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը: Դատախազը պահանջել է բեկանել դատավճիռը, ամբաստանյալներին մեղավոր ճանաչել նախաքննական մարմնի կողմից մեղսագրված արարքների համար, Ալիկ Բանդուրյանին դատապարտել 8 տարի, Պետրոս Իսրայելյանին՝ 14 տարի, իսկ Արմեն Գասպարյանին՝ 1 տարի 6 ամիս ազատազրկման:

Վերաքննիչ բողոք է բերել նաև միակ չարդարացված ամբաստանյալի՝ Պետրոս Իսրայելյանի շահերի պաշտպան, փաստաբան Միհրան Պողոսյանը՝ պահանջելով իր պաշտպանյալի մասով բեկանել ու փոփոխել դատավճիռը, Պետրոս Իսրայելյանին ճանաչել անպարտ ու արդարացնել:

Երեք ամբաստանյալները վերաքննիչ դատարան էին ներկայացել որպես ազատ ու հիմնականում արդարացված, ազատության մեջ երիտասարդացած ու թարմացած քաղաքացիներ: Ալիկ Բանդուրյանին առաջին ատյանի դատարանի դահլիճ էին ներկայացնում հաշմանդամի սայլակին նստած, ուղեկցող դասակի ծառայողները սայլակը ձեռքերի վրա մտցնում էին դահլիճ, տեղավորում ամբաստանյալի տեղում: Ներկայումս Ալիկ Բանդուրյանը՝ բավական կազդուրված, թարմացած, հաստատուն քայլերով մտավ դահլիճ ու նստեց ամբաստանյալի տեղում:

Դատարան էր ներկայացել բողոք բերած դատախազը՝ անձամբ Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը: Նա ինքն էլ սկսեց ներկայացնել վերաքննիչ բողոքի հիմնավորումները:

Մինչ այդ դատարանը քննարկեց բացարկների հարցերը: Բացարկներ չեղան:

Ուշագրավ էր, որ առաջին ատյանի դատարանում ոտքի չկանգնած երկու ամբաստանյալները՝ Ալիկ Բանդուրյանն ու Պետրոս Իսրայելյանը, վերաքննիչ դատարանում նույնպես փորձեցին նստած տեղից պատասխանել դատարանի հարցերին, սակայն դատարանը պահանջեց, որ նրանք խոսելիս ոտքի կանգնեն:

Այս պահանջը ավելի դժվարությամբ ընկալեց Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», նրա համակիրները դահլիճից դատարանին տեղեկացրին, թե նա լավ չի լսում, դրա համար էլ անմիջապես չի արձագանքում ցածրաձայն խոսող նախագահողի հարցերին: Նախագահող Ռ. Բարսեղյանը կատակեց. «Որ ոտքի կանգնի, լավ կլսի, նստած տեղից երևի լավ չի լսվում…»:

Դատական նիստին չէր ներկայացել տուժողի իրավահաջորդը: Դատարանի ուղարկած ծանուցման ծրարը վերադարձվել էր՝ «չպահանջված» նշումով:

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը, հիմնավորելով իր բերած վերաքննիչ բողոքը, կանգ առավ առաջին ատյանի դատարանի կողմից անթույլատրելի ճանաչված ապացույցների՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկում, «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքների վրա: Առաջին ատյանի դատարանը հեռախոսային խոսակցությունների վերահսկում գործողության արդյունքները, կրիչի զննության արձանագրությունը ճանաչել է անթույլատրելի ապացույց ՝ նշելով, թե օրենքով նախատեսված այդպիսի անվանումով ապացույց չկա: Իսկ «Ներքին դիտում» գործողության արդյունքում ստացված տեղեկությունները անթույլատրելի ապացույց են ճանաչվել, քանի որ դատարանը եզրակացրել է, թե այդ գործողությունը իրականում կատարվել է քողարկված նպատակով՝ ձայների նմուշներ ստանալու համար: Դատարանը եզրակացրել է, որ բավարար ապացույցներ չեն ներկայացվել՝ ամբաստանյալներին մեղսագրված արարքները հաստատված ճանաչելու համար:

Դատախազը նշեց՝ եթե օրենքում «հեռախոսային խոսակցության վերահսկում» ուղիղ անունով ապացույց նախատեսված չէ, չի նշանակում, թե այդ գործողության արդյունքում ստացված տեղեկությունները որևէ ապացույցի մեջ չեն մտնում ու որպես ապացույց հանդես գալ չեն կարող:

Առաջին ատյանի դատարանը, որպես իր եզրահանգման հիմնավորում, մեջբերել է Սամվել Բաբայանի ու մյուսների գործով կայացված որոշումը, սակայն դատախազը նշեց, որ տվյալ որոշումը այլ խնդրի է վերաբերում: Ըստ դատախազի՝ դատարանը հիշյալ որոշումն օգտագործել է ՝ միայն իր կայացրած դատական ակտը «հարստացնելու» և «տպավորություն ստեղծելու համար»:

Դատախազը նշեց, որ նույն դատարանը՝ նույն նախագահողը, այլ գործերով նույն օպերատիվ-հետախուզական գործողության արդյունքները որպես ապացույց ճանաչել է: Դատավոր Ս. Մարաբյանը հարցրեց՝ հիշյալ գործերը դատարանն ավելի վա՞ղ, թե՞ ավելի ուշ է լսել քննվող գործով կայացված դատական ակտից, միգուցե դատավորը փոխե՞լ է իր դիրքորոշումը: Դատախազը պատասխանեց՝ այո, ավելի վաղ քննված գործերի է վերաբերում խոսքը, սակայն դիրքորոշումը փոխելու դեպքում դատարանը կայացրած ակտում պետք է պատճառաբաներ՝ ինչո՞ւ է շեղվել իր նախկին դիրքորոշումից: «Ես իրավական զարգացման երևույթներին քննադատաբար չեմ վերաբերվում»,- ասաց Երևան քաղաքի դատախազը:

Շարունակելով բողոքի հիմնավորումները ներկայացնել՝ դատախազը նշեց՝ անհասկանալի է՝ առաջին ատյանի դատարանն ինչպե՞ս է որոշել, որ «Ներքին դիտում» գործողությունն անցկացվել է քողարկված՝ ձայների նմուշներ ստանալու նպատակով. «Սա ոչնչից վերցրած ենթադրություն է»,- ասաց դատախազը՝ նշելով, թե «Ներքին դիտում» գործողությունը ծառայել է հենց այն նպատակին, ինչի համար արվել է՝ քննության այդ փուլում հանցավոր արարք կատարած ոչ բոլոր անձինք էին բացահայտված, գործողության առաջնային նպատակը բացահայտման ուղղությամբ աշխատանքն է եղել: Իսկ հետագայում այդ գործողության, ու ոչ միայն այդ գործողության արդյունքները, նաև՝ խափանման միջոց ընտրելու դատական նիստի ձայնագրառումը, օգտագործվել են նաև ձայների նմուշներ ստանալու համար: Մի՞թե դատական նիստն էլ անցկացվել է ձայների նմուշներ ստանալու նպատակով՝ ըստ դատարանի տրամաբանության…

Դատախազն ընդգծեց, որ հեռախոսային խոսակցությունների վերահսկում և «Ներքին դիտում» գործողությունների արդյունքները անթույլատրելի ապացույց ճանաչելու՝ առաջին ատյանի դատարանի եզրահանգումը անհիմն ու անօրինական է:

Դատախազը կանգ առավ հեռախոսային խոսակցությունների վերահսկում գործողության արդյունքում գաղտնալսված՝ Ալիկ Բանդուրյանի ու Պետրոս Իսրայելյանի, Ալիկ Բանդուրյանի ու Արմեն Գասպարյանի և այլ խոսակցությունների վրա, մեջբերումներ կատարեց, մասնավորապես՝ Ալիկ Բանդուրյանի խոսքից՝ «Մորթում ենք դրան… Բռատ, դրան դրեք, սատկացրեք… Թող կիսատ-պռատ չծեծեն… Պա բռատսկի՝ մորթեք դրան… Ծեծելուց նենց ջարդեք, որ հիվանդանոց ընկնի…»: Հեռախոսային խոսակցությունների՝ այլ՝ գործի քննության ընթաց քում արդեն հրապարակված հատվածներ ևս մեջբերվեցին: Դատախազն անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ Ալիկ Բանդուրյանը դատարանում հայտարարել է, թե Պետրոս Իսրայելյանին չի ճանաչում, իսկ Պետրոս Իսրայելյանը պնդել է, թե Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ բռնություն գործադրելու նպատակ չի ունեցել, հակառակ դեպքում նրան չէր հրավիրի իր տուն…

Դատախազը համաձայն էր առաջին ատյանի դատարանի այն եզրահանգմանը, որ գործով տրված ցուցմունքները տեղեկատվական չեն՝ գործի հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ համարյա չեն հայտնում, իսկ նրանք, ովքեր նախաքննության ժամանակ ինչ-որ բան էլ ասել էին, դատարանում հրաժարվել են ասածներից:

Հեռախոսային խոսակցությունների ժամանակ Ալիկ Բանդուրյանը դեպքից հետո զգուշացրել է, թե «շնական տասովկա է լինելու… շներին բան չասեք, որ թեման ձեր վրա չմնա…»: Նա հորդորել է, որ ասեն, թե Մուշեղյանին խփել են նրա արձակած կրակոցներից հետո՝ անհրաժեշտ պաշտպանության վիճակում…

Դատախազ Գևորգ Բաղդասարյանի հիմնավորումները անավարտ մնացին՝ դատարանը այլ գործով զբաղված էր:

Դատախազն իր բողոքի հիմնավորումները կշարունակի ներկայացնել հաջորդ նիստին՝ մայիսի 7-ին:

Լրահոս
Ռոբերտ Քոչարյանն ապացուցել է իր խիզախությունը, Փաշինյանն ապացուցում է իր վախերը. Աղվան Վարդանյան
Այսօր 17:31
Ուշագրավ:Դատարանը մերժեց Քոչարյանին գրավով ազատելու միջնորդությունը
Այսօր 17:19
Կոնստանտին Տեր-Նակալյան.«Բանակում զոհվածներին փող տա, որ ի՞նչ անի․ նրանք էլ հո Քլոյաններ չե՞ն, որ էդ 30 միլիոնը տաս ու ոոոոնց ուզես` օգտագործես»
Այսօր 15:15
«Նիկոլի քցած կուտը մի՛ կերեք». Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)
Այսօր 14:44
Հրատապ: Ջորջ Սորոսի արձանի հանդիսավոր բացումը
Այսօր 14:32
«Բա գայիր Հովոյի ձեռքը բռնեիր ասեիր ուր ես զինվորին ծեծում». բաց նամակ տիկին Մարգարիտա Խաչատրյանին
Այսօր 10:26
Խառնաշփոթ իրավիճակ: Հ1-ում բոլորը շփոթված էին՝ Նիկոլի այցից
Այսօր 9:35
Արտակարգ դեպք Երևանում. ընտանիքի 4 անդամ, որոնցից մեկը՝ երեխա տեղափոխվել են հիվանդանոց
19/Սեպտեմբեր/2019 - 23:12
«Ես զոհվածի ծնող եմ Փաշինյանը պետք է հրաժարական տա, քանի որ ժողովրդի կողմը չէ, Նրանք բոլորն էլ ազգի թշնամիներն են»…
19/Սեպտեմբեր/2019 - 22:48
Ցուցարար.«Մարտի մեկը իրենք են կազմակերպել, հիմա փող են տալիս, որ ծածկադմփոց անեն»
19/Սեպտեմբեր/2019 - 22:27
Մահվան ելքով վրաերթ՝ Վանաձորի «Աֆոնա» հարսանյաց սրահի դիմաց. 29-ամյա վարորդը, ով պայմանագրային զինծառայող է, վրաերթի է ենթարկել 64-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցւոմ մահացել է. ...
19/Սեպտեմբեր/2019 - 21:48
«Դատի եմ տալու հերթով». Շուշան Պետրոսյանը սպառնում է բոլորին
19/Սեպտեմբեր/2019 - 20:43
Օրվա կադր. ինչ են անում տղամարդն ու կինը ԱԺ բակում
19/Սեպտեմբեր/2019 - 19:41
2012-ին Նիկոլ Փաշինյանի վրա Մալաթիայում հարձակված կինն այսօր`կառավարության դիմաց... (Տեսանյութ)
19/Սեպտեմբեր/2019 - 19:04
Նոր,թարմ անեկդոտ Տարոն Չախոյանից.«Ուրեմն էս սեՌժիկն ու սաՇիկը գնում են անտառ քֆուր հավաքելու... »
19/Սեպտեմբեր/2019 - 17:45
Դե փախեք փրկվեք եթե հասցնեք!!! Նոր ԱԱԾ ն սկսելու է սրբել ամեն ինչ. Բոլորը պատասխան են տալու
19/Սեպտեմբեր/2019 - 17:23
«Կոնկրետ Ձեզ թույլ չեմ տա ինձ բան ասեք». Փաշինյանը չլսեց Մանվել Գրիգորյանի նախկին օգնականին
19/Սեպտեմբեր/2019 - 17:19
Դավիթ Հովհաննիսյան. «Էս ոչխարի կարճ ուղեղով ռազմի դաշտում հլը պիտի բան ասի»։
19/Սեպտեմբեր/2019 - 15:25
Լարված և սկանդալային իրավիճակ․ զոհված զինծառայողների հարազատները փակել են կառավարության մուտքը
19/Սեպտեմբեր/2019 - 14:11
Վարչապետը դատական իշխանությունը բուռը վերցնելու մտքից չի հրաժարվել, հիմա էլ անցել է բանկային համակարգը իշխանության կցորդը դարձնելուն․ Արամ Անտինյան
19/Սեպտեմբեր/2019 - 9:15
Նիկոլ, հպարտ ժողովուրդդ բացում ա սառնարանն ու տեսնում՝ մուկն իրան կախել ա. Գուրգեն Եղիազարյան
17/Սեպտեմբեր/2019 - 18:47
Նիկոլ Փաշինյանը ժողովրդին գժի տեղ ա դրել. Մենուա Հարությունյան
17/Սեպտեմբեր/2019 - 18:43
Զզվելի Ստորություն Վարչապետի Ընտանիքի Դեմ. Սա Սենց Չի Մնալու
17/Սեպտեմբեր/2019 - 15:17
Ուժայիններին կոչ եմ անում կալանավորել Նիկոլ Փաշինյանին. Արամ Հարությունյան (Տեսանյութ)
17/Սեպտեմբեր/2019 - 15:03
Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանի առջև հավաքված աջակիցները սխալ էին լսել դատարանի որոշումը
17/Սեպտեմբեր/2019 - 13:50
Ողջ լրահոսը