21 / Մայիս / 2019
01:39:31
Վերջին լուրերը
Նիկոլը ոչնչացրեց Սերժի «դաբռոն». Քոչարյանը փակուղում է Սկանդալային եթեր. «էս ջուրը կշփեմ երեսիդ». Նախկին դաշնակցականը՝ Պետրոս... Քոչարյանը իրեն սադիստի պեսեր պահում, Փաշինյանի կոշտ արձագանքը «Ադրբեջանական կողմը հայտնում է, որ «ղարաբաղյան կլանը» պատրաստվում է տա... Ես էլ եմ դա համարում դավադրություն. Բակո Սահակյանը` Փաշինյանի հայտարար... Հանգստացի հլը արա․ Միհրան Պողոսյանին ոստիկանները մի կերպ հեռացրին Հարվարդի ուսանողները ծափահարություններով են դիմավորել իրենց հյուրընկալ... Թաղեմ Սերժին, 8 տարի է ցիգանի նման եմ ապրում. քաղաքացին կառավարության ... Հրաժարական կտամ երկու պայմանով. եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա եւ, ... Նիկոլ Փաշինյանի հզոր նոր ելույթը Գնալու եմ Ավանի հոգեբուժարանի մուտքը փակեմ.ինչքան դուրս են ,հերիք ա Նիկոլ Փաշինյանը շտապ կոչով դիմում է Հ.Հ քաղաքացիներին: «Ո՛չ մի սադրանք, ո՛չ մի սխալ քայլ». Նիկոլ այ Բաղդասարյանն՝ Արաբկիր և Ք... Դատավոր Դավիթ Բալայանը՝ իր հետ տեղի ունեցած միջադեպի մասին Արտակարգ դեպք,նման բան հաստատ չեք տեսել: Դատավոր Դավիթ Բալայանը փորձեց...

Դիտեք նաև

x

Արտակարգ դեպք է գրանցվել:«Ինձ ցույց են տալիս երեխայիս արյունոտ անկողինը, հագի արյունոտ շորերը, ասում են՝ չգիտենք՝ ինչ է եղել». ահազանգ մանկապարտեզից

Նոր Նորք վարչական շրջանի թիվ 120 մանկապարտեզ հաճախող երեխաներից մեկի՝ Ա. Մ.-ի մայրը երեկ իր երեխայի հետ մանկապարտեզից տուն է տարել նաեւ երեխայի արյունոտ սավանը: Այս մասին Aravot.am-ին ահազանգեց երեխայի մայրը՝ Ժենյա Մկրտչյանը: «Երեկ ինձ զանգեցին մանկապարտեզից 4:30, ասացին՝ եկեք մանկապարտեզ, երեխայի բերանից արյուն է գալիս: Գնացել եմ, ինձ ցույց են տալիս արյունոտ անկողինը, հագի շորերը արյունոտ են, ասում են պառկեցրել ենք քնելու, քնած վիճակում տեսել ենք՝ արյուն է գալիս: Հարցնում եմ՝ ինչ է պատահել, ասում են՝ չգիտենք, ինչ է պատահել, տեսել ենք՝ արյուն է գալիս, ձեզ ենք զանգել: Բալիկս պատմում է, որ իր հագի հագուստը լվացել են, չորացրել, ու բալիկս ճիշտ է ասում, որովհետեւ արյան հետքը լվանալիս էդքան հեշտ չի անցնում ու երեւում էր, որ լվացել են, բայց արյան հետքը երեւում էր: Բալիկիս մինչեւ քնելը հրել են, ընկել է, բերանից արյուն է եկել, հարց՝ ինչո՞ւ ինձ հենց այդ ժամին չեն զանգում, ասում, որ քո բալիկն ընկել է, արի, այլ զանգում են 4:30: Ինչու են բալիկիս շորերը լվանում»,- պատմեց Ժենյա Մկրտչյանը: Նա շեշտեց, որ թե դայակը, թե դաստիարակն ու տնօրենն իր հարցերին ի պատասխան ասել են, թե իր բալիկը չի ընկել, իրենք չեն տեսել՝ ինչ է պատահել երեխայի հետ. «Բալիկս պատմեց, որ երբ իրենք գնացել են դահլիճ, երեխաներից մեկը հրել է, գցել: Այդ երեխայի մասին մի 3-4 անգամ թե՛ տնօրենին, թե՛ դաստիարակին զգուշացրել եմ, որ այդ բալիկը անընդհատ խփում է իմ բալիկին, հրում է, գցում է, խնդրում եմ՝ ուշադիր եղեք: Այդ բալիկի մայրը այդ մանկապարտեզում է աշխատում ու այն փաստը, որ իր մայրը մանկապարտեզում է, որ ինքն անընդհատ իր մամայի հետ է այդ նույն սենյակում, առիթավորվում է, երես է առնում: Այսօր մտել եմ էլի խումբ, բոլոր բալիկները նստած են, ինքը ման է գալիս:

Դեպքից հետո ինձ տնօրենն ասում է՝ երբ երեխային բերում եք մանկապարտեզ, պետք է պատրաստ լինեք դրան, ինչի՞ն պատրաստ լինեմ, որ կարող է վաղը գամ ու իմ երեխան մի աչքա՞նի լինի, չէ որ ես առավոտյան իմ երեխային նորմալ եմ բերել մանկապարտեզ, ինչո՞ւ եք ինձ այսպես վերադարձնում, երեխայիս ներքին շրթունքի մասը պատռվել է, միսիկը պոկվել է, ու չգիտեմ՝ ինչքան է արյունահոսել, ընկնելուց հետ գիտակցությունը տեղն է եղել, թե՝ ոչ: Կամ ինչ է նշանակում՝ տնօրենն ասում է ինձ տարեք վճարովի մանկապարտեզ, այսինքն պետական մանկապարտեզներում չկա՞ վերահսկողություն, որ ինձ խորհուրդ եք տալիս տանել վճարովի մանկապարտեզ, ասացին՝ դե դիմում գրեք, որ տանում եք մանկապարտեզից երեխային, ես ասացի՝ կգրեմ, բայց կնշեմ այն փաստը՝ ինչու եմ տանում երեխայիս: Իմ բալիկը միանշանակ այլեւս չի գնալու այդ պարտեզ, բայց խնդիրն այն է, որ ցանկացած մանկապարտեզում, երբ դեպք է լինում, սովորաբար դայակ, դաստիարակ ասում են՝ մենք չենք տեսել, չգիտենք, երեխայի պատմածն էլ հերքում են, ասում են՝ երեւակայում է»: Մանկապարտեզի տնօրեն Դիաննա Մուրադյանը մեզ հետ զրույցում դեպքը լրիվ այլ կերպ ներկայացրեց. «Երեխայի՝ քնից արթնանալուց հետո դաստիարակը նկատել է, որ երեխայի բերանի կողքը արյուն կա, անմիջապես հրավիրել է բուժքրոջը, վերջինս զննում է կատարել, նկատել ենք, որ բերանի կողքին մի փոքր հետք կար, արյունն ակնհայտ այդտեղից էր եկել, բուժքույրը ծնողի հետ անմիջապես կապ է հաստատել: Երեխայի մայրը եկավ, սավանն էլ տվեցինք՝ չանհանգստանա ինչ քանակի արյան մասին է խոսքը, որ հանգիստ գնա: Մի փոքր անց հետ եկավ, ասաց, թե երեխան պնդում է, որ խմբի տղաներից մեկն է իրեն հրել: Երբ երեխան պնդեց, որ դեպքը դահլիճում է եղել առավոտյան, այդ ժամին բոլոր խմբերը մարզանք են կատարում, դահլիճում լինում են 7 դաստիարակ, երաժշտության մասնագետ, պարուսույց, տնօրեն, փոխտնօրեն, հնարավոր չէր, այդքանի մոտ երեխային ծեծեին, հրեին, վայր ընկներ, ու ոչ մեկ չնկատեր: Հետո երեխան ասաց, որ դեպքը եղել է կեսօրին, սակայն խումբը կեսօրին դահլիճում չէր եղել: Իսկ երբ ծնողը պնդեց, որ ժամանակին իրենք վճարովի մանկապարտեզ են հաճախել, որտեղ երեխաները քիչ էին ու հսկողությունը ավելի լավ էր ու ասաց՝ միգուցե ես տանեմ երեխայիս այնտեղ ավելի լավ է, ես էլ ասացի՝ եթե այնտեղ ավելի հանգիստ եք զգում, կան տեսախցիկներ, որ online հետեւեք ու հանգիստ լինեք, եթե երեխաների թիվը քիչ է, այո՛, պետական մանկապարտեզներում երեխաների թիվը մեծ է, իհարկե, ձեր ասածը լավ տարբերակ է: Հետո ծնողը առաջ քաշեց այլ հարց՝ խնդրում եմ, ապահովագրեք, որ երբեւէ երեխաս այստեղ չի ընկնի, ես էլ ասացի՝ կներեք, ես էլ երկու երեխայի մայր եմ, նման բան ձեզ ոչ ոք չի կարող ասել»: Մեր հարցին՝ նորմա՞լ է, որ երեխան վնասվում է մանկապարտեզում ու մանկապարտեզի աշխատակազմից ոչ ոք չգիտեի՝ երբ, որտեղ ու ինչ հանգամանքներում է երեխան վնասվել, տնօրենը պատասխանեց. «Արտաքուստ ոչ ի բան չի երեւում, մեջից էր, ի՞նչ եք կարծում՝ կարո՞ղ էր արյուն գալ, ու բուժքույրը, դայակը, դաստիարակը հանգիստ նստեին, մենք դողում ենք ամեն երեխայի վրա, մենք պատասխանատու ենք երեխաների համար, կարյունահոսեր ու մենք անտարբեր կլինեի՞նք»: Նա հերքեց նաեւ երեխայի մոր պատմածը, թե երեխայի հագուստն են լվացել. «Որ լվանայինք, սավանն էլ կլվանայինք»: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Լրահոս
Նիկոլը ոչնչացրեց Սերժի «դաբռոն». Քոչարյանը փակուղում է
20/Մայիս/2019 - 21:43
Սկանդալային եթեր. «էս ջուրը կշփեմ երեսիդ». Նախկին դաշնակցականը՝ Պետրոս Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20/Մայիս/2019 - 21:35
Քոչարյանը իրեն սադիստի պեսեր պահում, Փաշինյանի կոշտ արձագանքը
20/Մայիս/2019 - 20:14
«Ադրբեջանական կողմը հայտնում է, որ «ղարաբաղյան կլանը» պատրաստվում է տապալել Փաշինյանին»
20/Մայիս/2019 - 20:12
Ես էլ եմ դա համարում դավադրություն. Բակո Սահակյանը` Փաշինյանի հայտարարության մասին
20/Մայիս/2019 - 19:18
Հանգստացի հլը արա․ Միհրան Պողոսյանին ոստիկանները մի կերպ հեռացրին
20/Մայիս/2019 - 19:16
Հարվարդի ուսանողները ծափահարություններով են դիմավորել իրենց հյուրընկալող Նիկոլ Փաշինյանին
20/Մայիս/2019 - 19:15
Թաղեմ Սերժին, 8 տարի է ցիգանի նման եմ ապրում. քաղաքացին կառավարության դիմաց բողոքում է դատավորից
20/Մայիս/2019 - 18:36
Հրաժարական կտամ երկու պայմանով. եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա եւ, երբ լրանա իմ 65 տարեկանը։
20/Մայիս/2019 - 18:33
Նիկոլ Փաշինյանի հզոր նոր ելույթը
20/Մայիս/2019 - 13:43
Գնալու եմ Ավանի հոգեբուժարանի մուտքը փակեմ.ինչքան դուրս են ,հերիք ա
20/Մայիս/2019 - 13:39
Նիկոլ Փաշինյանը շտապ կոչով դիմում է Հ.Հ քաղաքացիներին:
20/Մայիս/2019 - 10:53
«Ո՛չ մի սադրանք, ո՛չ մի սխալ քայլ». Նիկոլ այ Բաղդասարյանն՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի դատարանի մոտ է
20/Մայիս/2019 - 10:51
Դատավոր Դավիթ Բալայանը՝ իր հետ տեղի ունեցած միջադեպի մասին
20/Մայիս/2019 - 10:49
Արտակարգ դեպք,նման բան հաստատ չեք տեսել: Դատավոր Դավիթ Բալայանը փորձեց պատուհանից մտնել դատարան
20/Մայիս/2019 - 9:12
Հրատապ: Զինված ոստիկանները Երևանում կանգնեցրել են Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Analitik.am
20/Մայիս/2019 - 9:09
Սենսացիոն Հայտարարություն: Դատավորին Վախացրել են...
19/Մայիս/2019 - 22:52
Նիկոլի հզոր ապտակը. Քոչարյանը խուճապի մեջ է. Շտապ Տարածել
19/Մայիս/2019 - 22:51
Դավիթ Շահնազարյանը կոչով դիմել է Արմեն Սարգսյանին
19/Մայիս/2019 - 21:32
«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի». Նիկոլ Փաշինյան
19/Մայիս/2019 - 21:30
Վերջերս կորցրի նրան. Ելենա Բորիսենկո
19/Մայիս/2019 - 19:54
Շոկային բացահայտում !!! Ինչ՞ կապ ունի Վիտալի Բալասանյանը Մոնթեի Սպանության հետ
19/Մայիս/2019 - 19:52
Այ եթիմներ, Նիկոլը վտանգից չվախենալով, ընտանիքը թողած, 10 հոգի մարդ էր քայլում մահվանն ընդառաջ
19/Մայիս/2019 - 18:35
ՇՏԱՊ: Ռոբերտ Քոչարյանին Կարող են Նորից Կալանաորրել
19/Մայիս/2019 - 18:34
«Կարևորը դուխներդ չգցեք: Ձեր դեմ խաղ չկա…» վարչապետ Փաշինյան
19/Մայիս/2019 - 16:52
Ողջ լրահոսը
Այս թեմայով