16 / Հոկտեմբեր / 2019
01:39:31
Վերջին լուրերը
Հրատապ: Իրանում համասեռամոլի են հրապարակայնորեն կախաղան հանել Արտակարգ և աննախադեպ դեպք է տեղի ունեցել Երևանում «ՀՀ առաջին դեմքը մի մարդ է, որը կառավարում է առանց պատասխանատվության, ... Ահավոր է ուղղակի: Ով է այսօր սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանը. նա 2 ե... «Ապրիլյանին զոհվածների ծնողների ասածը սուտ է». Վիտալի Բալասանյան. ՏԵՍԱ... Սիրիահայերը հրաժարվել են տեղափոխվել Հայաստան՝ հայտնելով, թե տեղյակ են,... «Սրբություններս ծախիք արաա »!!!! Սկանդալային Բացահայտումներ Աններելի փաստեր նրանք ապրելու իրավունք չունեն:«Հոկտեմբերի 27»․ Արմենակ... «Ինչո՞ւ չարեց. գուցե վստահ էր, որ երեխայի ծնողները կլռեն՝ հաշվի առնելո... Կրակոցներ Երեւանում. ծառայողական պարտականությունները կատարելիս սպանվել... Թանկյանի նոր բացառիկ գրառումը զայրացրել է Լևոն Քոչարյանին: Կեցցես Սեր... Սպեցնազը կատաղած գալիս է. Այս սպանությունը կկործանի ողջ երկիրը Իսկ «միշիկ մեդիան» միշտ ուզեցել է ժողովրդին անասունի նման պահել, որ մա... Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ, որն ըստ էության սպառնիլք է բոլ... «Այ անբարոյականներ հերք եղավ արդեն».Աննա Հակոբյանի կոշտ պատասխանը իրեն...

Դիտեք նաև

x

«Պրիսյագի օրը չոքել էր հոր ոտքերի առաջ, ասում էր՝ մեկ ա պիտի սպանված բերեն, դու քո ձեռքով սպանի` տուր». զինվորի մայր. forrights.am

«Որդիս ծառայության գնալուց հետո անընդհատ անհանգիստ վիճակում էր: Ասում էր՝ մա՛մ, ինձ էդ դժոխքից տարեք: Չէր հրաժարվում ծառայությունից, ասում էր՝ տարեք ամենավերջին զորամաս, մենակ էստեղից տարեք: Պրիսյագի օրը չոքել էր հոր ոտքերի առաջ, ասում էր՝ մեկ ա պիտի սպանված բերեն, դու քո ձեռքով սպանի` տուր»:

Սպանվեց՝ դիրքի հերթապահությունը հանձնելուց 5 րոպե առաջ…


19-ամյա Սիմոն Ճավռշյանը շարքային զինծառայող էր, բանակ էր զորակոչվել 2014-ի հուլիսին: Ծառայում էր Արցախի հանրապետությունում՝ Հադրութում՝ Հորադիզի դիրքերն էր պահում: Մեծ սիրով է գնացել ծառայելու, սակայն զորամաս ոտք դնելուց շաբաթներ անց ծնողներին խնդրել է մի բան ձեռնարկել և փոխել զորամասը.

«Սիմոնս անարդարությունը չհանդուրժող էր: Անընդհատ ասում էր՝ մա՛մ, Պաշտպանության նախարարության համարը տուր, բան ունեմ ասելու: Ինձ չէր ասում, բայց խոստացել էր զորացրվելուց հետո բացահայտել: Որդուս մահից հետո մի քանի անգամ գնացի իրա զորամաս: Հրամանատարությանն ասեցի՝ էդ որի՞դ կեղտերը տեսավ տղես, որ չթողեցիք զորամասից դուրս գար: Երեխես շատ լուրջ գաղտնիքի էր տիրապետում, որը պատճառ հանդիսացավ, որ իրան կորցնեն»,- Forrights-ին է պատմում տիկին Կարինեն: Չնայած որդու մահվանից 3 տարի է անցել, բայց մինչ օրս մայրը սևազգեստ է, որդու մասին խոսելիս էլ հուզվում է, ապա փորձում է զսպել արցունքները:

Հերթական անգամ դիրքեր բարձրանալուց առաջ՝ Կարինեն որդուն հիշեցնում է, որ առջևում Հայոց բանակի օրն է՝ հունվարի 28-ը, ուստի այս անգամ առավել քան զգոն պետք է լինեն. թշնամին ակտիվանում է այդ օրերին:


Սիմոնը առաջնագիծ է մեկնում հունվարի 22-ին, զոհվում փետրվարի 5-ի լուսադեմին՝ դիրքի հերթապահությունը հանձնելուց 5 րոպե առաջ: Այդ օրն առավոտյան Սիմոնը պետք է զորամաս վերադառնար…

Ըստ պաշտոնական տեղեկատվության, 2016 թվականի փետրվարի 5-ին` ժամը 03:55-ի սահմաններում N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել ժամկետային զինծառայող, շարքային Սիմոն Ռաֆիկի Ճավռշյանը:

Փոխգնդապետը զանգեց, շատ հեշտ ու հանգիստ ասեց՝ ցավում եմ, որդիդ կյանքը տվեց հանուն հայրենիքի

Տղայի հարազատները Սիմոնի մահվան լուրն իմացել են առավոտյան 10:00-ի սահմաններում, սակայն տիկին Կարինեն դեպքի առաջին օրն է վատ կանխազգացում ունեցել.

«Սիմոնիս հետ խոսեցի ամսի 4-ի ցերեկը, ասեցի՝ բալես, զգոն կլինեք: Իրա տրամադրությունը դուրս չէր գալիս, ասում էր՝ մամ, արի, կարոտցել եմ: էդ օրը 4-ից 5 պակաս ահավոր վիճակում հայտնվեցի. հանկարծակի ցնցումների մեջ ընկա, սառնություն, դող ու խորը դատարկություն…Մի 15-20 րոպե տևեց: Դրանից հետո չէի կարողանում զանգահարել տղայիս, ոնց որ մեր միջև կապը կտրված լիներ»,- պատմում էր մայրը:

Միայն առավոտյան է տիկին Կարինեն կարողանում զանգահարել որդուն, սակայն հեռախոսին այդպես էլ ոչ ոք չի պատասխանում:

«Առավոտ 08:20-ից մինչև 09:20 զանգահարել եմ. ոչ մի պատասխան: Մտածեցի՝ պոստերից իջնում են, չխանգարեմ: Գնացի գոմ, մեկ էլ մեր բարեկամներից մեկն եկավ ու ասեց՝ արի գնանք տուն: Դրսի դուռը բացեցի տեսնեմ լիքը մարդ ա հավաքվել, ասում են՝ դու շատ ուժեղ ես: Հետո ստում, թե Սիմոնի ոտքին են խփել, երակն է պայթել, պետք ա գնամ: Գնացի ներս՝ դուռը փակեցի, որ մարդ չմտնի: Ում ասես զանգեցի, որ լուր իմանամ կամ չէին պատասխանում կամ էլ ասում էին՝ չգիտենք: Հեռախոսը դրեցի ու էդ պահին իրենց փոխգնդապետ Լալա Բաղդասարյանը զանգեց, շատ հեշտ ու հանգիստ՝ ասեց՝ ցավում եմ, որդիդ կյանքը տվեց հանուն հայրենիքի…»:

Սիմոնի ծնողները չեն հավատում, որ որդին սպանվել է հակառակորդի դիպուկահարի կրակոցից: Նրանք նշում են, որ գուցե թեթևանար ցավը, եթե իմանային զոհվել է հայրենիքը պաշտպանելուց, սակայն անգամ հրամանատարն ու քննիչն են խոսքի «բացթողում» արել, որ Սիմոնը շատ բան գիտեր:

«Եկեղեցում դրված ժամանակ երկրորդ օրն իր փոխգնդապետը եկավ՝ Սիմոնիս գրպանի փաստաթղթերը տալու: Ինձ ասում ա՝ դու շատ բան գիտեիր, ինչո՞ւ ինձ չէիր զանգում ասում: Մի կողմից ասում են՝ դիպուկահարի գնդակ, մյուս կողմից՝ թե շատ բան գիտեիր: Ի՞նչ գիտեի ես, ախր ինչ էլ որ իմանայի՝ որդուցս պետք ա իմանայի: Գյումրիի քննիչի մոտ էլ գնացի, հարցնում եմ՝ տարբերակ չկա՞ր որդուս կյանքը փրկելու, ասում ա՝ ախր սա վաղուցվա մշակված ծրագիր էր»:

Դեպքից օրեր առաջ Սիմոնի ամենամոտ ընկերոջն անհայտ պատճառով տեղափոխել են այլ զորամաս: Տիկին Վարդուհին բացառում է, որ որդին սպանված լինի իր ընկեր զինծառայողների կողմից, քանի որ երբեք խնդիր չի չունեցել նրանցից ոչ ոքի հետ: Մայրը պնդում է՝ Սիմոնը սպանվել է «աֆիցեռների» կողմից, որ չխոսի, չհայտնի ինչ-որ կարևոր բան:

Ռոզա Վարդանյան

forrights.am

Այս թեմայով

Լրահոս
Հրատապ: Իրանում համասեռամոլի են հրապարակայնորեն կախաղան հանել
Այսօր 15:46
Արտակարգ և աննախադեպ դեպք է տեղի ունեցել Երևանում
Այսօր 15:36
«ՀՀ առաջին դեմքը մի մարդ է, որը կառավարում է առանց պատասխանատվության, ու գնալով ախորժակը բացվում է»․ Միքայել Մինասյան
Այսօր 14:19
Ահավոր է ուղղակի: Ով է այսօր սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանը. նա 2 երեխա ունի. Photo
Այսօր 14:14
«Ապրիլյանին զոհվածների ծնողների ասածը սուտ է». Վիտալի Բալասանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր 11:42
Սիրիահայերը հրաժարվել են տեղափոխվել Հայաստան՝ հայտնելով, թե տեղյակ են, որ Հայաստանում կյանքի պայմաններն ավելի լավը չեն. «Ժամանակ»
Այսօր 11:33
«Սրբություններս ծախիք արաա »!!!! Սկանդալային Բացահայտումներ
Այսօր 10:39
Աններելի փաստեր նրանք ապրելու իրավունք չունեն:«Հոկտեմբերի 27»․ Արմենակ Արմենակյանի սպանության առեղծվածը
Այսօր 10:38
«Ինչո՞ւ չարեց. գուցե վստահ էր, որ երեխայի ծնողները կլռեն՝ հաշվի առնելով իր՝ իշխանության մաս լինելը».Բաբկեն Հարությունյան
Այսօր 9:14
Կրակոցներ Երեւանում. ծառայողական պարտականությունները կատարելիս սպանվել է 1 ոստիկան,1-ն էլ դաժան ծեծի է ենթարկվել. ժամանել են ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյան...
Այսօր 9:09
Թանկյանի նոր բացառիկ գրառումը զայրացրել է Լևոն Քոչարյանին: Կեցցես Սերժ Թանկյան: Տարածել
15/Հոկտեմբեր/2019 - 23:02
Սպեցնազը կատաղած գալիս է. Այս սպանությունը կկործանի ողջ երկիրը
15/Հոկտեմբեր/2019 - 23:00
Իսկ «միշիկ մեդիան» միշտ ուզեցել է ժողովրդին անասունի նման պահել, որ մարդիկ էշ լինեն. Սերգեյ Դանիելյանը (Յոժ)
15/Հոկտեմբեր/2019 - 21:56
Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ, որն ըստ էության սպառնիլք է բոլորի հասցեին
15/Հոկտեմբեր/2019 - 21:50
«Այ անբարոյականներ հերք եղավ արդեն».Աննա Հակոբյանի կոշտ պատասխանը իրեն վարկաբեկողներին
15/Հոկտեմբեր/2019 - 20:55
Իլհամ Ալիևը «հետ է ուզում» Զանգեզուրը
15/Հոկտեմբեր/2019 - 20:12
Վերջ Բալասանյանը հատեց բոլոր սահմանները․ Շտապ հանդիպում
15/Հոկտեմբեր/2019 - 19:31
ՎԵՐՋԱՊԵՍ!! Հրոն ոչնչացված է. Նիկոլ Փաշինյանը նրան չխնայեց
15/Հոկտեմբեր/2019 - 19:27
Միայն իմանաք, թե ինչ են ասել Հանրապետական ծննդատանը մահացած նորածնի մորը…..պարզվում է դին իրականում…
15/Հոկտեմբեր/2019 - 16:05
Արտակարգ դեպք Արտաշատի թիվ 5 դպրոցում
15/Հոկտեմբեր/2019 - 16:01
Կին պաշտոնյան կաշառք է պահանջել և ստացել. ԱԱԾ-ի նոր սկանդալային բացահայտումը
15/Հոկտեմբեր/2019 - 14:51
Զավեշտալի տեսանյութ: Հանգուցյալը զվարճացրել է հարազատներին հենց հուղարկավորության ժամանակ.
15/Հոկտեմբեր/2019 - 14:46
Մանվել Գրիգորյանի ոտքերն անզգայացած են, հաղորդակցվելու խնդիր ունի. պաշտպան
15/Հոկտեմբեր/2019 - 14:10
Չափազանց հուզիչ.«Այս տեսանյութը դիտելուց հետո միայն տհասը չի հասկանա այս մարդու տեսակի յուրահատկությունը»
15/Հոկտեմբեր/2019 - 11:04
ՇՈԿԱՅԻՆ!!! Ռոբերտ Քոչարյանի ու Նաիրի Հունանյանի խորհրդավոր զրույցը. «Հոկտեմբերի 27»
15/Հոկտեմբեր/2019 - 11:00
Բուհերում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների դասավանդումն այլևս պարտադիր չի. «Ժողովուրդ»
15/Հոկտեմբեր/2019 - 9:43
Ողջ լրահոսը