19 / Ապրիլ / 2019
01:39:31
Վերջին լուրերը
Հովիկ Աղազարյանն՝ բոլոր նրանց ովքեր վարկերը չեն կարողանում մարել առաջա... Սենսացիոն!!! Հովիկ Աբրահամյանի կինը ազատամարտիկից... Ականջներդ կմեխեն պատին արա. Խայտառակ Սկանդալ եթերում Հրատապ: Սև ամպեր Հովիկ Աբրահամյանի գլխին Ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին, ով անցել էր Կիևյան կամրջի վտանգավոր... Նոր Շատ Հզոր Տեսանյութ. Նիկոլի դեմ խաղեր չտաք... Արտակարգ դեպք Երևանում. Սարի Թաղում կառուցված արտադրամասը, որը բնակիչն... Ուսանողների քեֆը Աշտարակի ձորում ավարտվել է ծանր դանակահարությամբ (տես... Նոր Իրավիճակ, Երեւանը միանգամից փոխեց իրավիճակը. Լավրովի հույսը Հայկի և Նիկոլի կտրուկ որոշումը։ ԲՐԱՎՈ «Ծառուկյանը դեռ այն զգացողության մեջ է, թե իրեն ամեն ինչ կարելի է»․ Լև... Բաց նամակ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին Ո՞նց է հանդուրժում ժողովուրդը ոստիկանության բաժանմունքում քաղաքացուն ծ... Թացն ու չորը խառնել են։ Վարչապետի խիստ հրամանը՝ Վանեցյանին և Օսիպյանին Առեղծվածային դեպք Երևանում. ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է «Սպա...

Դիտեք նաև

x

Սերժ Սարգսյանի վերադարձը մի քանի ամիս հետո ակնհայտ է լինելու. Վահան Բաբայան

ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, Ռեֆորմիստական կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, նախկին իշխանություններից հանձնարարական է ստացել սոցիալական ցանցերում ակտիվ խոսել Սերժ Սարգսյանի վերադարձի մասին ու անընդհատ քննադատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Վահան Բաբայանի հետ:

-Պարո՛ն Բաբայան, վերջին ժամանակներս Դուք շատ ակտիվ քարոզում եք Սերժ Սարգսյանի վերադարձը, սոցիալական ցանցերում հայտարարում եք, որ նրա վերադարձը քաղաքականություն այս պահին օրհասական է: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում դա, ու ի՞նչ պետք է անի Ս. Սարգսյանը, որ հանրությունը նրան ընդունի:


-Ես կարծում եմ, որ այդ հարցը պետք է ուղղեք Սերժ Սարգսյանին: Ես կարող եմ իմ մասով պատասխանել, իսկ ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի վերադարձը եթե ոչ այսօր, ապա մի քանի ամիս հետո ակնհայտ է լինելու, ու գնալով մարդկանց քանակն ավելանում է, ովքեր համաձայն են նման մտքի հետ: Գրեթե մեկ տարի անց արդեն շատերն են հասկանում, որ Սերժ Սարգսյանի վերադարձի կարիքը կա մեծ քաղաքականություն: Ես կողմնակիցն եմ Սերժ Սարգսյանի` քաղաքականություն վերադարձին:


-Բայց ի՞նչն է Ձեզ ոգեւորել Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունում, որ Դուք այդպիսի ցանկություն ունեք:

-Ոգեւորվելու կամ հիասթափվելու հարցեր չկան, մենք էմոցիոնալ դաշտից դուրս պետք է նայենք: Եթե մենք նայում ենք այսօրվա իրականությունը, ապա տեսնում ենք, որ կա հետընթաց եւ ոչ թե առաջընթաց: Իսկ Սերժ Սարգսյանի հրաժարականը քայլ էր, որպեսզի ցույց տրվեր, որ իրականում Սերժ Սարգսյանը կառչած չի աթոռին եւ ամեն գնով իր աթոռը պահելու խնդիր չունի, այլ, ընդհակառակը, ինքը գնաց ընդառաջ մարդկանց ցանկությանը եւ հրաժարվեց երկրի ղեկավարի պաշտոնից: Սակայն մեկ տարի անց երկրի իշխանությունները բացի նախկին իշխանություններին քննադատելուց որեւէ բարեփոխում չեն իրականացնում` սկսած տնտեսությունից, վերջացրած արտաքին եւ ներքին քաղաքականությունից:

-Իշխանությունները հայտարարում են, որ Ս. Սարգսյանի վերադարձ չի կարող լինել, քանի որ արդեն տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, իշխանափոխությունը կատարվել է, ու դրանք իրատեսական խոսակցություններ չեն: Այդ դեպքում ինչպե՞ս պետք է լինի այդ վերադարձը:

-Շատ լավ հարց եք տալիս: Խնդիրը ինչո՞ւմն է կայանում. եթե Ազգային ժողովի ընտրությունները տեղի ունենային ոչ դեկտեմբերին, այլ, ասենք, մայիս ամսին, որից օգտվեցին իշխանությունները, քանի որ այդ ժամանակ իրենց վարկանիշը բարձր էր, ես վստահ եմ, որ եթե ընտրությունները լինեն այսօր, ապա Սերժ Սարգսյանի կողմից ղեկավարած բլոկ, դաշինք կամ նույնիսկ ՀՀԿ-ն կհավաքեր այնքան ձայներ, որ այն ժամանակ դժվար կլիներ անգամ պատկերացնելը:


Իսկ ինչպես եմ պատկերացնում, ապա այդ հարցի պատասխանը չեմ կարող Ձեզ ասել, քանի որ դա կախված է ե՛ւ քաղաքական գործընթացից, ե՛ւ մեր ժողովրդի կարծիքից: Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը ասելիք ունի, ու մենք բոլորս սպասում ենք նրա ասելիքին, որը ես կարծում եմ` շուտով կլինի: Գիտե՞ք, պատմությունը կրկնվելու հատկություններ ունի, իսկ որեւէ բան այս երկրում կարծրացած չէ. Նիկոլ Փաշինյանն էլ 7 տոկոս ձայն տարած քաղաքական ուժի ղեկավար էր, որը կարողացավ իշխանափոխություն անել:

Այսօր անցել է մեկ տարի, բայց բացի խոստումներից մեր հասարակությունը որեւէ բան չի տեսել իշխանություններից: Իսկ ամենակարեւորն է, որ արդեն էյֆորիան մեր հասարակության մեջ բավականաչափ նահանջել է, իսկ դա փաստ է:

-Մեր տեղեկությունների համաձայն` Դուք նախկին իշխանություններից հանձնարարություն եք ստացել սոցիալական ցանցերում` ֆեյսբուքում, ակտիվ խոսել Ս. Սարգսյանից, նրա կատարած գործերը տարածել ու բարձրաձայնել դրանք:

-Ես կարծում եմ` նման բաները հանձնարարականներով չեն լինում, ես ինքս կուսակցության նախագահ եմ, եւ ինձ որեւէ մեկը չի կարող նման հանձնարարական տալ: Ես եթե ինչ-որ կարծիք եմ հայտնում, այդ թվում` սոցիալական ցանցերում, դա անձնական իմ կարծիքն է. ինձ որեւէ մեկը հանձնարարական տալ չի կարող:

Լրահոս
Հովիկ Աղազարյանն՝ բոլոր նրանց ովքեր վարկերը չեն կարողանում մարել առաջարկում է պատժել օրենքի ամբողջ խստությամբ (տեսանյութ)
18/Ապրիլ/2019 - 23:05
Սենսացիոն!!! Հովիկ Աբրահամյանի կինը ազատամարտիկից...
18/Ապրիլ/2019 - 22:57
Ականջներդ կմեխեն պատին արա. Խայտառակ Սկանդալ եթերում
18/Ապրիլ/2019 - 22:43
Հրատապ: Սև ամպեր Հովիկ Աբրահամյանի գլխին
18/Ապրիլ/2019 - 22:42
Ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին, ով անցել էր Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում էր ինքնասպան լինել, փրկվել է Ազգային անվտանգության աշխատակցի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18/Ապրիլ/2019 - 22:37
Նոր Շատ Հզոր Տեսանյութ. Նիկոլի դեմ խաղեր չտաք...
18/Ապրիլ/2019 - 19:53
Արտակարգ դեպք Երևանում. Սարի Թաղում կառուցված արտադրամասը, որը բնակիչներն անվանում են «Չեռնոբիլ», պատուհաս է դարձել նրանց համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
18/Ապրիլ/2019 - 19:51
Ուսանողների քեֆը Աշտարակի ձորում ավարտվել է ծանր դանակահարությամբ (տեսանյութ)
18/Ապրիլ/2019 - 18:12
Նոր Իրավիճակ, Երեւանը միանգամից փոխեց իրավիճակը. Լավրովի հույսը
18/Ապրիլ/2019 - 18:09
Հայկի և Նիկոլի կտրուկ որոշումը։ ԲՐԱՎՈ
18/Ապրիլ/2019 - 18:06
«Ծառուկյանը դեռ այն զգացողության մեջ է, թե իրեն ամեն ինչ կարելի է»․ Լևոն Բարսեղյան
18/Ապրիլ/2019 - 18:04
Բաց նամակ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին
18/Ապրիլ/2019 - 16:22
Ո՞նց է հանդուրժում ժողովուրդը ոստիկանության բաժանմունքում քաղաքացուն ծեծի ենթարկելը.Վ.Գասպարի
18/Ապրիլ/2019 - 16:10
Թացն ու չորը խառնել են։ Վարչապետի խիստ հրամանը՝ Վանեցյանին և Օսիպյանին
18/Ապրիլ/2019 - 16:08
Առեղծվածային դեպք Երևանում. ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է «Սպայկա» ընկերության Արարատի մարզի 36-ամյա անվտանգության պետի դին. տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե այլ բան, պ...
18/Ապրիլ/2019 - 15:19
Շռայլություն է, կարիք չկա պետբյուջեից վատնել այդ գումարները սեփական փառքը օրացույցում ամրագրելու համար
18/Ապրիլ/2019 - 15:10
ԱԱԾ-ից չեն մեկնաբանում ինչ գործողություն էին իրականացնում Միհրան Պողոսյանի առանձնատանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18/Ապրիլ/2019 - 15:08
Սկանդալային և սարսափելի բացահայտումների հետքերով: ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են Միհրան Պողոսյանի առանձնատուն
18/Ապրիլ/2019 - 13:36
Ինքնասպանություն,թե..............Այսօր վիրավորված զինծառայողը մահացավ
18/Ապրիլ/2019 - 13:33
Սարսափելի սպանության հետքերով:Վրաստանի քաղաքացիները Հայաստանում սպանել են միայնակ ապրող կնոջը. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել
18/Ապրիլ/2019 - 11:32
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հըլը սուս մնա դու. ոնց որ յառմրկա էկած լինեք` կոստյում, զուգագուլպա, տաբատ»…. ԱԺ-ում վիճակը թեժ է
18/Ապրիլ/2019 - 11:27
Արտակարգ դեպք Երևանում. կրծքավանդակի ձախ մասում ստացած հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել զինվորական համազգեստով երիտասարդ տղա Shamshyan.com
18/Ապրիլ/2019 - 10:03
Ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ փոքրիկ Արփին, քոչարի պարում
18/Ապրիլ/2019 - 10:00
Ուշագրավ:Փոքրիկ ճշգրտում` Մեռելոցի օրվա հետ կապված․ Էդուարդ Աղաջանյան
18/Ապրիլ/2019 - 9:12
Արտակարգ դեպք է գրանցվել:«Ինձ ցույց են տալիս երեխայիս արյունոտ անկողինը, հագի արյունոտ շորերը, ասում են՝ չգիտենք՝ ինչ է եղել». ահազանգ մանկապարտեզից
18/Ապրիլ/2019 - 9:08
Ողջ լրահոսը