24 / Հունիս / 2019
01:39:31
Վերջին լուրերը
Կյանք խլած երեխաները 10 տարեկանում ձերբակալվեցին Արտակարգ իրավիճակ:Մանկավարժական համալսարանում ուսանողների ինքնազգացողո... ՇՏԱՊ… ՈՒղերձ Նիկոլ Փաշինյանին… Փաշինյանը Ս.Սարգսյանին Արցախում տեսավ ու գրառում արեց.կներես, որ քեզ չ... Քիմ Քարդաշյանը խոսել է Հենրիխ Մխիթարյանի ամուսնության մասին. մանրամասն... «Մենք ազգովի պարտական ենք նրա տգիտությանը». Վարդ Սիմոնյան Ռոբերտ Քոչարյանը չէր սպասում որ կպարտվի․ Ի՞նչ է կատարվել Բեթիի հոր ցնցող անակնկալը՝ «Գրանդ Հոլդինգ»-ի աշխատակիցներին Բացառիկ : Ուղերձ մահից առաջ Հայտնի է «Հումորի լիգա» նախագծի հաղթողը․ երկրորդ եթերաշրջանն ավարտվեց Վրացի պատգամավորն ասում էր՝ ես ձեզ սպանել եմ և շարունակելու եմ սպանել.... Դե ուրեմն ձեռդ խփի սեղանին ու նենց տրաքցրա, որ սաղ ընգնի իրա տեղը. Դու... Օգնիր՛, իմ Հայ Ազգ… տարածել իմ էջը․․․հիվանդանոցը հրաժարվեց կատարել 3 ե... Դատավորի Սենսացիոն Արարքը. Քոչարյանի ճակատագիրը որոշված է Ողբերգական և սարսափելի դեպք Գեղարքունիքի մարզում.17-ամյա տղայի վրա են ...

Դիտեք նաև

x

Ուշագրավ: ՀՔԾ-ն Միհրան Պողոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում Shamshyan.com

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Ինչպես տեղեկացրին ՀՔԾ ըստ մեղադրանքի` Միհրան Պողոսյանը, 2008թ. հունիսի 11-ից զբաղեցնելով ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, իր անձնական անվտանգությունն ապահովող անձին նշանակել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատուի, իսկ անձնական վարորդին` նույն բաժնի առաջատար խորհրդատուի պաշտոնին: Նրանք, որպես նշված բաժնի աշխատակիցներ, փաստացի աշխատանքի չեն հաճախել և համապատասխան պաշտոններից բխող պարտականություններ չեն իրականացրել, այլ կատարել են Միհրան Պողոսյանի անձնական բնույթի հանձնարարությունները, սակայն վերջինիս հանձնարարությամբ ստացել են աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ՝ ընդհանուր 44.199.463 ՀՀ դրամի չափով: Արդյունքում` Միհրան Պողոսյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գումար` 44.199.463 ՀՀ դրամ: Բացի այդ, Միհրան Պողոսյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական դրդումներով, օրենքով և կառավարության որոշումներով նախատեսված պահանջների խախտմամբ, ապրանքներ ձեռք բերելու և ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել վստահելի անձանց միջոցով իր կողմից կառավարվող, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ: Այսպես, Միհրան Պողոսյանը 2011-2016թթ-ի ընթացքում իրեն վստահված պետական միջոցներով ԴԱՀԿ ծառայության կարիքների համար նախատեսված գնման գործընթացում իր կողմից 1997թ.-ին հիմնադրված, այնուհետև իբրև այլ կազմակերպությանը վաճառված, սակայն փաստացի իր կողմից կառավարվող` առևտրային գործունեություն իրականացնող «Քեթրին գրուպ» ՍՊ ընկերությունից ձեռք է բերել ընդհանուր 211.158.000 ՀՀ դրամ արժողությամբ 32 հատ «Բիդ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից 20 հատը՝ նույն ժամանակահատվածում իրական իրացման արժեքից շուրջ 20.000.000 ՀՀ դրամ ավելի բարձր գնով, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Ավելին, 2011թ.-ին Միհրան Պողոսյանը օտարերկրյա քաղաքացիների միջոցով Պանամայի Հանրապետությունում հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Հոփքինթեն թրեյդինքգ ինքորփորեյթիդ» և «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» ընկերությունները, իսկ նույն տարվա հոկտեմբեր ամսին նրա անմիջական մասնակցությամբ ընկերությունների օտարերկրացի տնօրենների փոխարեն համապատասխան պաշտոններում նշանակվել են Միհրան Պողոսյանի մտերիմ անձինք: Այնուհետև Միհրան Պողոսյանը վստահված անձանց միջոցով մասնակցել է Պանամայի օֆշորային գոտում գրանցված վերոհիշյալ կազմակերպությունների կառավարմանը, ինչի արդյունքում վերջիններս Հայաստանում հիմնադրել են այլ ընկերություններ, այդ թվում՝ «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն: Միհրան Պողոսյանը, ի պաշտոնե արտոնություններ և առավելություններ տրամադրելու եղանակով հովանավորելով նշված կազմակերպությանը, 2014թ. ապրիլի 17-ին փաստացի իր կողմից կառավարվող «Բեսթ ռեալթի» ՍՊ ընկերության հետ կնքել է անշարժ և շարժական գույքի գնահատման պայմանագիր, որի հիման վրա ընկերությունը 2014-2016թթ անշարժ և շարժական գույքի գնահատման ծառայություններ է մատուցել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը` Միհրան Պողոսյանի հովանավորչությամբ կատարելով գույքի գնահատումների գերակշիռ մասը, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեի՝ հարկադիր կատարման ծառայությանը հատկացված միջոցներից վերոհիշյալ ժամանակահատվածում նշված կազմակերպությանը վճարվել է 43.890.000 ՀՀ դրամ գումար: 13.04.2019թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով նշանակվել են ֆինանսատնտեսական ստուգումներ և փորձաքննություններ` հնարավոր այլ չարաշահումները բացահայտելու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/04/15/1122368/

Այս թեմայով

Լրահոս
Կյանք խլած երեխաները 10 տարեկանում ձերբակալվեցին
Այսօր 17:02
Արտակարգ իրավիճակ:Մանկավարժական համալսարանում ուսանողների ինքնազգացողությունը վատացել է. մոտ 60 ուսանող և աշխատակից տեղի ուժերով տարհանվել է
Այսօր 16:21
ՇՏԱՊ… ՈՒղերձ Նիկոլ Փաշինյանին…
Այսօր 14:45
Փաշինյանը Ս.Սարգսյանին Արցախում տեսավ ու գրառում արեց.կներես, որ քեզ չէինք հարցրել՝ երբ գնանք Արցախ
Այսօր 14:43
Քիմ Քարդաշյանը խոսել է Հենրիխ Մխիթարյանի ամուսնության մասին. մանրամասներ
Այսօր 11:39
«Մենք ազգովի պարտական ենք նրա տգիտությանը». Վարդ Սիմոնյան
Այսօր 11:37
Ռոբերտ Քոչարյանը չէր սպասում որ կպարտվի․ Ի՞նչ է կատարվել
Այսօր 9:47
Բեթիի հոր ցնցող անակնկալը՝ «Գրանդ Հոլդինգ»-ի աշխատակիցներին
Այսօր 9:46
Բացառիկ : Ուղերձ մահից առաջ
Այսօր 0:46
Հայտնի է «Հումորի լիգա» նախագծի հաղթողը․ երկրորդ եթերաշրջանն ավարտվեց
Այսօր 0:41
Վրացի պատգամավորն ասում էր՝ ես ձեզ սպանել եմ և շարունակելու եմ սպանել. Ալեն Սիմոնյան
Այսօր 0:08
Դե ուրեմն ձեռդ խփի սեղանին ու նենց տրաքցրա, որ սաղ ընգնի իրա տեղը. Դու իրավունք չունես կոտրվելու
Այսօր 0:05
Օգնիր՛, իմ Հայ Ազգ… տարածել իմ էջը․․․հիվանդանոցը հրաժարվեց կատարել 3 երեխաների հայր՝ 38ամյա Արմենի վիրահատությունը
23/Հունիս/2019 - 23:30
Դատավորի Սենսացիոն Արարքը. Քոչարյանի ճակատագիրը որոշված է
23/Հունիս/2019 - 22:15
Ողբերգական և սարսափելի դեպք Գեղարքունիքի մարզում.17-ամյա տղայի վրա են լցվել հողն ու քարերը , ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է
23/Հունիս/2019 - 17:56
Սարսափելի բացահայտում: Արցախյան հրամանատարը բացահայտել է ամենավտանգավորը
23/Հունիս/2019 - 17:53
Ռուզան Ասատրյանի ,,կործանիչ,, նամակը Շուշան Պետրոսյանին․Ափսոս,որ ազգը այդ հրաշալի ձայնը քեզ է տվել․․
23/Հունիս/2019 - 14:42
Վերջապես Արագաչափերով Թալանվածը Բացահայտվել է,Արդյո՞ք Ետ Կտան Խաբեությամբ Ժողովրդից Թալանածը
23/Հունիս/2019 - 13:35
Քոչարյանի ահռելի փողերը բացահայտվեցին. Սոված բանակը և Միլիոնատեր Քոչարյանը
23/Հունիս/2019 - 13:32
Երևանում 29–ամյա վարորդը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 4 հետիոտնի. վերջինները տեղափոխվել են հիվանդանոց. ժամանել են Երևանի ոստիկանապետն ու ...
23/Հունիս/2019 - 11:41
Նոր Սարսափ Բացահայտումներ.Դաժանաբար Սպանել են «Լֆիկի» դեմ խոսողին
23/Հունիս/2019 - 10:04
Սկանդալային միջադեպ 46 համարի երթուղայինում. վարորդը հրաժարվում է իջեցնել կատվին. ՏԵՍԱՆՅՈՒԹ, NEWS.am
22/Հունիս/2019 - 23:31
Վրացիները «քյալ» են, որովհետև հայերից ոչնչով չեն տարբերվում. Շուշան Պետրոսյան
22/Հունիս/2019 - 17:38
Եթե պիցցայանոցում մեկը գլխի ընկնի ու սրանց պիցցային լուծի դեղ խառնի, էլ չեն կարողանա գոռալ
22/Հունիս/2019 - 16:03
Լսի Քոչո, Վերջտ եկելա, Սկանդալային տեսանյութ !!!
22/Հունիս/2019 - 15:22
Ողջ լրահոսը