20 / Ապրիլ / 2019
01:39:31
Վերջին լուրերը
Սկանդալային դեպքի հետքերով:Երեքուկես տարեկան երեխային մանկապարտեզից տո... «124 միլիոնի փուչիկ են առնելու` պայթեցնեն, բայց չեն օգնում ինձ, որ 4 ա... Արտակարգ և սարսափելի միջադեպ:Քաշքշուկ, հայհոյանքներ. Շիրակում վարորդը ... Ֆրանսիայի խորհրդարանը օրենսդրական փոփոխություն է կատարել, ըստ որի «հայ... «Գայլն ու գառը» համշենահայերեն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, փոքրիկ Արփին ներխուժե... Գնա ու կռվիր. Վարչապետը՝ Ծառուկյանին Հովիկ Աբրահամյանը վերանորոգեց ԱԺ-ն ու իր «դուխը» մնաց ԱԺ ում.Նարինե Դի... Ինչպե՞ս կարող եք Քոչարյանի նման մարդուն նսեմացնել հանրության աչքում.նա... Սենսացիոն հարված. դաժան խայտառակվեցին Քոչարյանն ու իր կինը «Պա բռատսկի՝ մորթեք դրան». Ուշագրավ զարգացումներ Նորատուսցի Ալիկի մասն... ՀՈՊԱՐ Թռամփը Սառեցնումա - Անդրանիկ Դովլաթյան Կեցցես!!! Ինչ է սպասվում Օլիգարխներին. Հալալա Վարչապետին Ինչ է սպասվում մեր բոլոր օլիգարխներին։ Դե բռնվեք Սարսափելի և արտառոց դեպք է գրանցվել Արցախում: 18-ամյա եղբայրը անտառում...

Դիտեք նաև

x

Անհավատալի շրջադարձ բժշկության ոլորտում:Այս ՀԱՅ բժիշկի միջոցով քաղցկեղը բուժվել է նաեւ վերջին փուլում, երբ այլ բժիշկներ հրաժարվել են.

«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ բժշկական տնօրեն, Մ․ Հերացու անվան ԵՊԲՀ-ի վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Խաչատուր Բադալյանը, 1994թ․ ավարտելով Երևանի բժշկական համալսարանը, մեկնել է Մոսկվա, սովորել և աշխատել է օնկոլոգիայի ինստիտուտում, պաշտպանել թեկնածուական, այնուհետև՝ դոկտորական թեզ։ 24 տարի Մոսկվայում ապրելուց և աշխատելուց հետո նա այս տարվա ապրիլին վերադարձել է Հայաստան։

Ասում է՝ միշտ էլ փայփայել է վերադառնալու միտքը, քանի որ վիրահատությունների համար ժամանակ առ ժամանակ իրեն հրավիրել են Հայաստան։ Սակայն վերջնական որոշում կայացրել է հեղափոխությունից հետո։ Հայաստան է եկել ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանի հրավերով։ «Մինչև այդ իրավիճակը հիասթափեցնող էր, երբ ես տեսնում էի, որ Հայաստանի ապագայի, զարգացման հետ կապված առանձնապես հույս չկար։ Երբ տեսա փոփոխությունները, հասկացա, որ իմ վերադառնալու ժամանակն է»,- ասում է Բադալյանը։

Մեր զրուցակիցը բարդ վիրահատություններից հետո սիրում է զբաղվել սպորտով, Մոսկվայում մասնակցել է աշխարհի առաջնությանը՝ ֆուտբոլի բժշկական հավաքականների և Ռուսաստանի հավաքականի կազմում ֆուտբոլի կրկնակի չեմպիոն է։ Զբաղվում է նաև արևելյան մարզաձևերով։ Մեզ հետ զրույցում ասում է, որ չի կարող իրեն լիարժեք զգալ, եթե 10 ժամ տևող վիրահատությունից հետո չզբաղվի սպորտով։

Վիրահատում է անհույս հիվանդների, երբ այլ բժիշկներ հրաժարվում են վիրահատել։ Հիշում է․ «Եղել է դեպք, որ հրավիրել են մի հիվանդի համար, այլ հիվանդանոցներում՝ Մասիվի հիվանդանոցում, «Իզմիրլյան» ԲԿ-ում, օնկոլոգիայի ինստիտուտում, մասնագետներն իմացել են, հրավիրել այլ հիվանդների մոտ։ Եղել են անհույս վիճակում գտնվող հիվանդներ՝ լյարդի, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հետ կապված, և շատ ուրախ եմ, որ այդ մարդիկ հետագայում շարունակել են ապրել լիարժեք կյանքով»։

Վիճակագրական տարբեր տվյալներով՝ Հայաստանը քաղցկեղով հիվանդացության, մահացությունների թվով անմխիթար վիճակում է։

«Քաղցկեղը, ցավոք սրտի, շատ մեծ աճ է ապրում։ Դրա պատճառները տարբեր են․ ե՛ւ կենսաբանական թափոններն են շատ մթնոլորտում, ե՛ւ կյանքի որակը, ե՛ւ ծխելը, ազբեստի ներկայությունը։ Գլխավոր ճարտարապետը վերջերս նշեց, որ Հայաստանում շատ է ազբեստը, որի՝ օդում բարձր պարունակության պատճառով թոքերում առաջանում է ուռուցք։ Իսկ ծխելու պատճառով միզապարկի ուռուցքն ավելի տարածված է տղամարդկանց շրջանում, քան կանանց։

Կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղի տարածումը պայմանավորված է ուշ հայտնաբերմամբ։ Շատերը մեկնում են արտերկիր՝ բուժման նպատակով, բայց ես չէի ասի, թե այնտեղ լիարժեք բուժում են քաղցկեղը։ Արտերկրում կա ժամանակակից մեթոդոլոգիա, փորձ, որը կիրառելով՝ ստանում են ավելի լավ արդյունքներ։ Հայաստանում շատ ցածր է քաղցկեղն առաջին փուլում հայտնաբերելու արդյունավետությունը։ Կան կազմակերպչական շատ հարցեր, երբ կատարում են հետազոտություններ և հայտնաբերում ուռուցքը։

Մոսկվայում բժշկական ոլորտում բարեփոխումներն ուղղված են առաջին փուլում հիվանդությունը հայտնաբերելուն, որովհետև եթե մարդիկ չեն հետազոտվում, ապա հետագայում հայտնաբերված հիվանդությունն առաջացնում է լուրջ բարդություններ։ Հայաստանում ուշ են հետազոտվում, այդ պատճառով էլ գերակշռող են երրորդ և չորրորդ փուլերում հայտնաբերված ուռուցքները։

Հասկանում եմ, որ հատկապես մարզերում քիչ են հետազոտությունների հնարավորությունները, շատ ցածր մակարդակ ունեն, սակայն ճիշտ կառավարման դեպքում կարելի է հասնել լավ արդյունքների։ Մոսկվայում աշխատելու ընթացքում ես տեսել եմ, թե ինչ արդյունքների կարելի է հասնել բժշկական հետազոտությունը ճիշտ կազմակերպելու շնորհիվ։ Արտերկրում շատ են հայ բժիշկները, որոնք ունեն մեծ պոտենցիալ, և եթե այդ պոտենցիալն օգտագործվի, ապա Հայաստանի բժշկությունը կարելի է հասցնել այլ մակարդակի»,- կարծում է Խաչատուր Բադալյանը։

Իր պրակտիկայից ելնելով՝ նա ասում է, որ բժշկության մեջ այսօր կիրառվում է բազմապրոֆիլ բուժումը, երբ բուժումը կազմակերպվում է քիմիաթերապիայի, իմունոթերապիայի, վիրաբուժության, հորմոնալ թերապիայի և այլ միջոցներով, ու դա կարող է արդյունք տալ։

«Ես ունեմ հիվանդներ, որոնք ոտքի են կանգնել չորրորդ փուլում բուժումից հետո։ Մինչև հիմա շատ բժիշկներ կարծում են, որ չի կարելի ուռուցքից կամ գոյացությունից վերցնել պունկցիա, քանի որ այն կարող է առաջացնել գրգռվածություն։ Լինում են դեպքեր, երբ ես առաջարկում եմ պունկցիա, հիվանդները հակաճառում են, թե կարող է դրանից արյունահոսություն առաջանալ։

Իսկ երբ սպասում ենք, որ ուռուցքը մեծանա, այն ժամանակ հայտնվում ենք ծանր վիճակում։ Մենք ախտորոշման հարցում ունենք բաց տեղեր»,- ասում է բժիշկը՝ հավելելով, որ քաղցկեղով հիվանդ մարդիկ ախտորոշվելու և բուժվելու հնարավորություն պետք է ունենան ամբողջ հանրապետությունում, ոչ թե միայն Երևանում։

Քաղցկեղ ունեցող հիվանդները հաճախ մեկնում են Իսրայել։ Մեր զրուցակիցը նկատում է, որ Իսրայելում զարգացած է բժշկական տուրիզմը, որովհետև պետական մակարդակով աջակցում են այդ ոլորտին։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Բադալյանը մեզ մոտ չի տեսնում պետական մակարդակով աջակցություն։ Կարծում է, որ արտասահմանի փորձը տվել է ռեալ արդյունք, և այն ներդնելով մեր երկրում՝ կարող ենք պետական և ոչ պետական բուժհաստատություններից պահանջել նվազագույն ստանդարտներ, որոնց բոլորը կարող են հետևել։

«Եթե ունենանք ստանդարտներ, ապա դրանք կհեշտացնեն թե՛ բուժաշխատողների, թե՛ հիվանդների գործը։ Քանի որ չկան այդ ստանդարտները, հիվանդները գալիս են իրենց բողոքներով, և բժիշկը միշտ մեղավոր է դուրս գալիս։ Եթե մենք ունենանք կենտրոններ, որտեղ կկենտրոնանանք՝ ըստ մասնագիտական ուղղությունների, ապա հիվանդները չեն գնա արտերկիր, և մենք նրանց կբուժենք այստեղ։ Մասնավորապես դա վերաբերում է լյարդի հիվանդություններին։ Լյարդի խնդիրները միշտ էլ Հայաստանում մնում են բաց, երբ հիվանդը տառապում է լյարդի ցիրոզով, չի իմանում, թե ինչպես վարվի։ Եթե մենք կարողանանք ստեղծել կենտրոն լյարդի հիվանդությունների և փոխպատվաստման համար, կարծում եմ, դա կլինի առաջադեմ քայլ, և հնարավոր կլինի բժշկական տուրիզմն ուղղել դեպի Հայաստան»,- նշում է մեր զրուցակիցը։

Մեկ այլ՝ կարևոր հարց էլ է նա արծարծում․ «Պետպատվեր հասկացությունը գործում է միայն Ֆանարջյանի ինստիտուտում, դեպք է եղել՝ եկել է հիվանդը, մերժվել է Ֆանարջյանում, տեսել եմ, որ նրան հնարավոր է բուժել, բայց պետպատվերը չի գործում մեր ինստիտուտում։ Դուրս է գալիս, որ հիվանդը հայտնվել է մի սահմանափակման մեջ։ Պետությունը պետք է այս առումով կարգավորող դեր խաղա։ Մոսկվայում, օրինակ, կա գլխավոր օնկոլոգ, որը ճիշտ է կազմակերպում աշխատանքը։ Մեր երկրում միայն Երևանում, մի քիչ էլ մեծ քաղաքներում է քաղցկեղով բուժումը կազմակերպվում, իսկ շրջաններում՝ ոչ։ Շատ թույլ է արտահայտված նաև ասոցիացիաների դերը։ Ասոցիացիան, մինչդեռ, կարող է մեծ դեր խաղալ։ Երբ լինում են բարդություններ, մահացության դեպքեր, ապա ասոցիացիան շատ խիստ քննադատում, որոշում է, թե որտեղ կան թույլ կետեր։ Բժշկական ասոցիացիան պետք է լինի ռեալ մարմին, որն ապահովում է պրոֆեսիոնալ մակարդակ։ Եվ եթե մի հիվանդանոցում կատարվել է սխալ բուժում, ապա դա պետք է քննարկվի ասոցիացիայի մակարդակով և հասնի ընդհուպ նրան, որ այդ հիվանդանոցին զրկեն բժշկական լիցենզիայից»։

http://lurinfo.ru/

Լրահոս
Սկանդալային դեպքի հետքերով:Երեքուկես տարեկան երեխային մանկապարտեզից տուն են տարել վնասված շրթունքով եւ արյունոտված հագուստներով . Պարզաբանում է տնօրենը (լուսանկարներ)
Այսօր 11:01
«124 միլիոնի փուչիկ են առնելու` պայթեցնեն, բայց չեն օգնում ինձ, որ 4 ապագա զինվոր ունեմ». քաղաքացուն Կոտայքի մարզպետարանից արձագանքում են՝ հարցն իրենց իրավասության ներքո չէ
Այսօր 10:55
Արտակարգ և սարսափելի միջադեպ:Քաշքշուկ, հայհոյանքներ. Շիրակում վարորդը երեք անչափահասի է դանակահարել
19/Ապրիլ/2019 - 21:50
Ֆրանսիայի խորհրդարանը օրենսդրական փոփոխություն է կատարել, ըստ որի «հայր» և «մայր» բառերը կփոխարինվեն «ծնող 1» և «ծնող 2» արտահայտություններով
19/Ապրիլ/2019 - 21:47
«Գայլն ու գառը» համշենահայերեն (տեսանյութ)
19/Ապրիլ/2019 - 21:10
Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, փոքրիկ Արփին ներխուժեց սենյակ. «Պապ, բա Աշոտը ե՞րբա գալու». փոքրիկ Արփին՝ հորը
19/Ապրիլ/2019 - 21:04
Գնա ու կռվիր. Վարչապետը՝ Ծառուկյանին
19/Ապրիլ/2019 - 21:02
Հովիկ Աբրահամյանը վերանորոգեց ԱԺ-ն ու իր «դուխը» մնաց ԱԺ ում.Նարինե Դիլբարյան
19/Ապրիլ/2019 - 20:08
Ինչպե՞ս կարող եք Քոչարյանի նման մարդուն նսեմացնել հանրության աչքում.նա պետք է խոսի.Ն.Մարտիրոսյան
19/Ապրիլ/2019 - 20:06
Սենսացիոն հարված. դաժան խայտառակվեցին Քոչարյանն ու իր կինը
19/Ապրիլ/2019 - 20:05
«Պա բռատսկի՝ մորթեք դրան». Ուշագրավ զարգացումներ Նորատուսցի Ալիկի մասնակցությամբ արյունոտ ռազբորկայի գործով
19/Ապրիլ/2019 - 20:01
ՀՈՊԱՐ Թռամփը Սառեցնումա - Անդրանիկ Դովլաթյան
19/Ապրիլ/2019 - 17:53
Կեցցես!!! Ինչ է սպասվում Օլիգարխներին. Հալալա Վարչապետին
19/Ապրիլ/2019 - 17:52
Ինչ է սպասվում մեր բոլոր օլիգարխներին։ Դե բռնվեք
19/Ապրիլ/2019 - 17:51
Սարսափելի և արտառոց դեպք է գրանցվել Արցախում: 18-ամյա եղբայրը անտառում սպանել է 10 տարեկան եղբորը
19/Ապրիլ/2019 - 17:44
Արտակարգ և սարսափելի դեպք Երևանի ճանապարհային ոստիկանության «գաի պլաշչադկայում». BMW X5-ը վերածվել է մոխրակույտի. օպերատիվ են գործել հրշեջներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊ...
19/Ապրիլ/2019 - 17:19
Արտակարգ դեպք Երևանում:Կրակոցներ` Երևանում. բժիշկները պայքարում են հայտնի «Դռռիկ Ալիկի» կյանքի համար
19/Ապրիլ/2019 - 17:14
Սաղ նախանձում, տրաքվում են, ըտենց էլ չկայացած մնալու են. Ծառուկյան
19/Ապրիլ/2019 - 14:49
Կոնֆլիկտ,արյունահեղություն, կրակոց ,թշնամանք,գյուղը գյուղի դեմ,թաղը ՝թաղի .այսօր սա է.Վահե Հովհաննիսյան
19/Ապրիլ/2019 - 14:42
Սարսափելի դեպք Գյումրիում:Գյումրիում անչափահասին կտրած-ծակած վերքով տեղափոխել են հիվանդանոց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19/Ապրիլ/2019 - 13:58
Նի­կոլ Փա­շի­նյա­նի սեն­սա­ցի­ոն հայ­տա­րա­րու­թյու­նը
19/Ապրիլ/2019 - 13:52
ԵՐԿՐԻՍ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԻՆՁ ԶՐՊԱՐՏՈՒՄ Է․ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ
19/Ապրիլ/2019 - 13:46
Ուշագրավ:Աշխարհի ամենածիծաղելու գովազդը Գյումրիում,դիտեք հայեր ջան
19/Ապրիլ/2019 - 12:45
Արա Հովհաննիսյանի բաց նամակը <Իմ Քայլը>>ԱԺ պատգամավոր`Հովիկ Աղազարյանին,խոսքեր ,որոնք իսկապես չպետք է անտեսել :Հայեր ջան բոլորս մեկ մարդու պես տարածում ենք
19/Ապրիլ/2019 - 12:37
Արարատի մարզում 25-ամյա աղջկա են առևանգել. armeniasputnik.am
19/Ապրիլ/2019 - 11:12
Ողջ լրահոսը