19 / Հունիս / 2019
01:39:31

Դիտեք նաև

x

Կենսաթոշակները կբարձրանան

2018 թվականին նախատեսված է 200 դայակի փոխհատուցում, սակայն, ծրագիրը լայն պահանջարկ է ունեցել եւ ավելացումներ են եղել. նախարարությունից փոխհատուցում է ստացել 475 դայակ: Խորհրդարանում այսօր 2018 թվականի կատարողականը ներկայացնելիս, ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Հիշեցնենք, անցյալ տարի ընդունված օրենքի համաձայն՝ աշխատող մայրերին այլեւս չի վճարվի 18 հազար դրամ նպաստը, որը ստանում էին երեխայի խնամքի արձակուրդի ժամանակ: Փոխարենը պետությունը կվճարի երեխայի խնամքով զբաղվող դայակի համար: Պետությունը պարտավորվում է դայակին վճարել 55 հազար դրամ, իսկ մնացած մասը վճարում է ընտանիքը: Ժողովրդագրական վիճակի բարելավման շրջանակներում, առաջիկայում նախարարությունը կներկայացնի նաեւ կանանց, մայրերի, ծնողների աջակցման տարբեր ծրագրեր: Հարց հնչեց նաեւ աշխատանքային գրքույկների թվայնացման մասին, քանի որ շատ գործատուներ դեռ շարունակում են պահանջել աշխատանքային գրքույկներ: Այդ գործընթացը, հիշեցնենք, սկսվել էր 2017-ից: Նախարարն ասաց, որ այս պահին ավելի քան 270 հազար աշխատանքային գրքույկ թվայնացվել է: Փոխնախարար Սմբատ Սաիյանն էլ հավաստիացրեց, որ թվայնացման գործընթացն ըստ ժամանակացույցի կընթանա: Ի դեպ, դա արվում է նախարարության կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի շրջանակներում`ավելի համահավաք տեղեկատվություն ունենալու համար, որոնք արդեն մի քանի տարի է ընթանում են: Այսօր, ըստ փոխնախարարի, արդեն հայտնի է յուրաքանչյուր անձի կուտակած կենսաթոշակային իրավունքի չափը`2013 թվականից հետո: Մինչ այդ տեղեկատվությունը կիսատ է, մինչեւ 2003-ն էլ անձնավորված հաշվառումն ընդհանրապես բացակայում է: Ի դեպ, հանձնաժողովն այսօր քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագծին, որը կառավարությունն անհետաձգելի է համարել: Փոփոխության նպատակն է, ինչպես ներկայացրեց հարցի հիմնական զեկուցող Սմբատ Սաիյանը, կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելը: 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թիվը կանխատեսվում է 497394, որից աշխատանքային կենսաթոշակառուներ՝ 463069 անձ, զինվորական կենսաթոշակառուներ (ուժային մարմիններից կենսաթոշակ ստացող)՝ 32420 անձ, զինվորական կենսաթոշակառուներ (ծառայությունից կենսաթոշակ ստացող)՝ 1905 անձ: Փոխնախարարի ներկայացմամբ, համաձայն 2017 թվականի դեկտեմբերին լույս տեսած «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը, 2017» հրապարակման պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2016 թվականին կազմել է 23313 դրամ: Յուրաքանչյուր տարի կիրառելով 3 տոկոս գնաճ` պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2019 թվականին կանխատեսվում է 25500 դրամ: Հաշվի առնելով կենսաթոշակառուների թվի ավելացման միտումները՝ 2019 թվականին պարենային (ծայրահեղ) աղքատության գծից ցածր աշխատանքային կենսաթոշակ ստացողների թիվը կանխատեսվում է 17640, որից. 1) 0-ից 12 տարվա ստաժ ունեցող տարիքային կենսաթոշակառուներ՝ 4096, 2) 0-ից 26 տարվա ստաժ ունեցող` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակառուներ՝ 52160, 3) 0-ից 6 տարվա ստաժ ունեցող՝ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուներ՝ 146, 4) 0-ից 8 տարվա ստաժ ունեցող՝ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուներ՝ 1839, 5) 0-ից 12 տարվա ստաժ ունեցող՝ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուներ՝ 6343: 2019 թվականին պարենային (ծայրահեղ) աղքատության գծից ցածր կլինի նաեւ. 1) 524 անձի` ծառայությունից տրվող հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը՝ 18000 դրամ (վճարվում է խորհրդային բանակի զինվորական հաշմանդամներին, ովքեր ունեն հաշմանդամության 3-րդ խումբ), 2) 3448 անձի` ուժային մարմիններից տրվող հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների չափերը (հիմնականում` երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող շարքային կազմի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքային կազմի զոհված եւ մահացած զինծառայողների ընտանիքների անդամներ): Հաշվի առնելով նշված պատկերը եւ կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը նվազեցնելու կառավարության նպատակադրումը՝ առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ: Նվազագույն կենսաթոշակի չափը սահմանելու լիազորությունը վերապահվելու է ՀՀ կառավարությանը: Այս գործիքը հնարավորություն կտա էլ ավելի հասցեական դարձնել վարվող քաղաքականությունը՝ թիրախավորելով ցածր կենսաթոշակները: Սա նախատեսում է բյուջեի ծախսերի ավելացում, դրանք 2019-ի բյուջեով նախատեսված են: Օրենքի ընդունումից հետո, դրան հետադարձ ուժ կտրվի եւ վերահաշվարկ կիրականացվի ընթացիկ տարում վճարված կենսաթոշակների մասով: Տարբերությունը կվճարվի քաղաքացիներին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

www.aravot.am

Լրահոս
Ռոբերտ Քոչարյանին աջակցություն հայտնել է անձամբ Պուտինը… Կոլերով
18/Հունիս/2019 - 23:11
Սադրանք Մարիամ Փաշինյանի դեմ
18/Հունիս/2019 - 23:06
Նիկոլ, դու հրաշք ես։ Նիկոլ Փաշինյանի շքեղ նվերը՝ Հենրիխ Մխիթարյանին
18/Հունիս/2019 - 22:09
Ռոբերտ Քոչարյանի հետաքրքրությունը. Սենսացիոն տեղեկություն և զարմանալի լռություն
18/Հունիս/2019 - 22:05
Շտապ!!! Մանվել Գրիգորյանի տարածքները այրվում են
18/Հունիս/2019 - 20:43
«Ջահել աղջիկ ես, տեղդ սուս նստի»հերթական վեճը երթուղայինում
18/Հունիս/2019 - 20:24
Խայտառակ Ստորություն Նիկոլի որդու դեմ
18/Հունիս/2019 - 20:23
Հերթը հասավ Լֆիկ Սամոյին , Աղմկոտ Քրեական գործ
18/Հունիս/2019 - 19:08
Բախում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ Վերաքննիչի դիմաց
18/Հունիս/2019 - 19:05
ԱԱԾ-ն անցավ կտրուկ քայլերի․ Բրավո։ ՎԵՐՋԱՊԵՍ
18/Հունիս/2019 - 19:04
Լարված և սարսափելի իրավիճակ Վերաքննիչ դատարանի բակում
18/Հունիս/2019 - 19:03
Հումոր. «Երբ նախկին զոքանչը խանգարում է ամուսնանալ»
18/Հունիս/2019 - 18:29
Կաթողիկոսը համաձայնել է եկեղեցիներում դադարեցնել սգո արարողությունները
18/Հունիս/2019 - 18:28
ՇՏԱՊ ! ՑՄԱՀ՝ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
18/Հունիս/2019 - 16:51
Նիկոլի այս խոսքից հետո Նախագահը քարացավ. Ի՞նչ է կատարվել
18/Հունիս/2019 - 16:49
Նիկոլի ասածը մարզպետը բլթցրեց. Մենուա Հարությունյան
18/Հունիս/2019 - 16:47
Ահա թե ով է Womens Club-ի նոր մասնակիցը
18/Հունիս/2019 - 14:43
Նազիկ Ամիրյանը սաստում է բարկացած փաստաբանին
18/Հունիս/2019 - 14:42
Արտակարգ դեպք Արարատի մարզում. բախվել են բեռնատար գնացքն ու «Վազ 21011»-ը. վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, ավտոմեքենան էլ վերածվել է մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
18/Հունիս/2019 - 12:06
Սարսափելի և ողբերգական դեպք:Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին ավտովթարի հետևանքով 25-ամյա ուղևորը մահացել է. կան վիրավորներ
18/Հունիս/2019 - 12:03
Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի ախրանու պետը
18/Հունիս/2019 - 10:17
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հենոյի և Բեթիի առաջին ՏԱՆԳՈՆ և առաջին միասնական երգը. Շա՜տ սիրուն
18/Հունիս/2019 - 10:15
ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ: ԱՐԱՆ Դու ես: Հանգիստ Նստի Տեղտ: Էլի մարդա Վատացե՞լ:
17/Հունիս/2019 - 23:22
Բավականին բաց, գրեթե մերկ եմ հանդես եկել, վստահ եմ՝ քննադատվելու եմ. Էնջլ
17/Հունիս/2019 - 23:21
Հենրիխ Մխիթարյանը հարսանեկան արարողությունից տեսանյութ է հրապարակել
17/Հունիս/2019 - 22:52
Ողջ լրահոսը