19 / Հունիս / 2019
01:39:31

Դիտեք նաև

x

Հրաշալի լուր բոլորիս համար:Զինվորական ծառայության ժամկետը կարող է կրճատվել

Հայաստանի պաշտպանության նախարարությունը քննարկում է ժամկետային զինծառայողների համար ծառայության ժամկետը փոխելու հարցը։ Այսօր կառավարության նիստում այս մասին ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, գրում է armeniasputnik-ը:

«Այժմ ՊՆ-ում քննարկվում է մարտական հերթապահությանն ընդգրկված ժամկետային զինծառայողների պարտադիր ծառայության 24-ամսյա ժամկետը կրճատելու, իսկ մարտական հերթապահությանը չընդգրկված զինծառայողների պարտադիր ծառայության ժամկետն ավելացնելու հնարավորության հարցը», – ասաց Տոնոյանը։

Նախարարն այս մասին խոսեց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորների առաջարկած փոփոխությունների քննարկման ժամանակ։

Նրանք առաջարկել են շտկումներ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում, ըստ որի` առաջնագծում մարտական հերթապահություն պետք է իրականացնեն պայմանագրային, փորձառու զինվորները, և միայն մեկ տարի զինվորական փորձառություն անցնելուց հետո թույլատրել զինվորին տանել մարտական հերթապահության։

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինծառայողների պատրաստվածության գործընթացն իրականացվում է ուսումնական փուլերով, որի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով հաստատված մարտական պատրաստության ծրագրով նախատեսված է պարտադիր զինվորական ծառայության առաջին հինգ ամիսների ընթացքում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողի համապատասխան պատրաստության և զինվորական մասնագիտության ուսուցման, ստորաբաժանման կազմում ներդաշնակման և գործելու ամբողջական ցիկլը, որի արդյունքում զինծառայողը ստանում է անհրաժեշտ պատրաստվածություն՝ մարտական հերթապահությունում ընդգրկվելու համար», – ասաց Տոնոյանը։

Նախարարը նշեց, ոև ներկայացված նախագծի համաձայն` վերը նշված ուսուցման փուլը (մարտական պատրաստության ծրագիրը) ևս յոթ ամսով երկարաձգելը կդառնա ուսուցման ծրագրի չհիմնավորված ընդլայնում (ծրագրի կրկնողություն), ինչը ոչ բարենպաստ ազդեցություն կունենա թե՛ զինվորական ծառայության կազմակերպման նպատակային գործընթացի, թե՛ մարտական հերթապահություն իրականացնող զորամասի մարտական խնդրի կատարման վրա:

Այս թեմայով

Լրահոս
Ռոբերտ Քոչարյանին աջակցություն հայտնել է անձամբ Պուտինը… Կոլերով
18/Հունիս/2019 - 23:11
Սադրանք Մարիամ Փաշինյանի դեմ
18/Հունիս/2019 - 23:06
Նիկոլ, դու հրաշք ես։ Նիկոլ Փաշինյանի շքեղ նվերը՝ Հենրիխ Մխիթարյանին
18/Հունիս/2019 - 22:09
Ռոբերտ Քոչարյանի հետաքրքրությունը. Սենսացիոն տեղեկություն և զարմանալի լռություն
18/Հունիս/2019 - 22:05
Շտապ!!! Մանվել Գրիգորյանի տարածքները այրվում են
18/Հունիս/2019 - 20:43
«Ջահել աղջիկ ես, տեղդ սուս նստի»հերթական վեճը երթուղայինում
18/Հունիս/2019 - 20:24
Խայտառակ Ստորություն Նիկոլի որդու դեմ
18/Հունիս/2019 - 20:23
Հերթը հասավ Լֆիկ Սամոյին , Աղմկոտ Քրեական գործ
18/Հունիս/2019 - 19:08
Բախում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ Վերաքննիչի դիմաց
18/Հունիս/2019 - 19:05
ԱԱԾ-ն անցավ կտրուկ քայլերի․ Բրավո։ ՎԵՐՋԱՊԵՍ
18/Հունիս/2019 - 19:04
Լարված և սարսափելի իրավիճակ Վերաքննիչ դատարանի բակում
18/Հունիս/2019 - 19:03
Հումոր. «Երբ նախկին զոքանչը խանգարում է ամուսնանալ»
18/Հունիս/2019 - 18:29
Կաթողիկոսը համաձայնել է եկեղեցիներում դադարեցնել սգո արարողությունները
18/Հունիս/2019 - 18:28
ՇՏԱՊ ! ՑՄԱՀ՝ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
18/Հունիս/2019 - 16:51
Նիկոլի այս խոսքից հետո Նախագահը քարացավ. Ի՞նչ է կատարվել
18/Հունիս/2019 - 16:49
Նիկոլի ասածը մարզպետը բլթցրեց. Մենուա Հարությունյան
18/Հունիս/2019 - 16:47
Ահա թե ով է Womens Club-ի նոր մասնակիցը
18/Հունիս/2019 - 14:43
Նազիկ Ամիրյանը սաստում է բարկացած փաստաբանին
18/Հունիս/2019 - 14:42
Արտակարգ դեպք Արարատի մարզում. բախվել են բեռնատար գնացքն ու «Վազ 21011»-ը. վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, ավտոմեքենան էլ վերածվել է մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
18/Հունիս/2019 - 12:06
Սարսափելի և ողբերգական դեպք:Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին ավտովթարի հետևանքով 25-ամյա ուղևորը մահացել է. կան վիրավորներ
18/Հունիս/2019 - 12:03
Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի ախրանու պետը
18/Հունիս/2019 - 10:17
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հենոյի և Բեթիի առաջին ՏԱՆԳՈՆ և առաջին միասնական երգը. Շա՜տ սիրուն
18/Հունիս/2019 - 10:15
ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ: ԱՐԱՆ Դու ես: Հանգիստ Նստի Տեղտ: Էլի մարդա Վատացե՞լ:
17/Հունիս/2019 - 23:22
Բավականին բաց, գրեթե մերկ եմ հանդես եկել, վստահ եմ՝ քննադատվելու եմ. Էնջլ
17/Հունիս/2019 - 23:21
Հենրիխ Մխիթարյանը հարսանեկան արարողությունից տեսանյութ է հրապարակել
17/Հունիս/2019 - 22:52
Ողջ լրահոսը