25 / Մարտ / 2019
01:39:31
Վերջին լուրերը
Ոլորտը պետք է ապաքաղաքականացվի, թող դռներից ճանկռեն. Ուսանողի վրա դուռ... Կենսաթոշակները կբարձրանան «ՌԱՖ» ավտոմեքենայում ապրող 12-ամյա աղջնակը այրվածքներ ստանալուց հետո շ... ԶԻՆՎՈՐՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՄԵՔԵՆԱ Է ՇՈՒՌ ԵԿԵԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ․ ԿԱ ԶՈՀ ԵՒ ՎԻՐԱՎՈՐՆ... ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԱԱԾ, ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ԱՐՍԵՆ... ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶՈՀՎԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՄԱՅՐԵՐՆ ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ․․․ Զինծառայողը վաշտի ննջարանում սեքսուալ գործողություն է կատարել քնած ծառ... ԱՅ ՏԱՎԱՐ Էտ Ում ես Ման Գալի - Նախկին ՀՀԿ-ական Մանվել Բաբայանը Լրագրող ... Ավտոմեքենաների ջարդ՝ Երևանում. Սարալանջի ճանապարհին բախվել են Infiniti... Փաշինյանի վտանգավոր հայտարարությունը Հայաստանը ղեկավարում են 3 հանցագործ․ Շառլ Ազնավուր Ում Են Պատկանում Գագոյի Բիզնեսները․ Վիքիլիքսի Անհերքելի Բացահայտումներ... Մանվելը պետք է դուրս չգա բանտից Ալիևին ծեծել են և ստիպել, որ զուգարան մաքրի․ Ջալալ Ալիև Առևանգո՞Ւմ, Թե՞ Փախուստ. Հայաստանում Փնտրում Են 16 Տարեկան Աղջկան

Դիտեք նաև

x

Դատավորներին չես զանգում,միկրոֆոնով ես հրահանգներ տալիս,տղա ջան.Դավիթ Շահնազարյանը՝Մարտի 1-ի գործի մասին

Հարցազրույց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանի հետ/Մաս 2-րդ/
–Գուցե՞ Նիկոլ Փաշինյանը ի շահ մեզ հիասթափեցրել է իրենց:
-Ու՞մ:
-Համանախագահող երկրներին և Ադրբեջանին,իրենք ակնկալել են,որ ինչ-որ պիտի ստանան,չեն ստանա:
-Էլի կրկնեմ,որ Հայստանի արտգործնախարարը ոգևորված է,Մերկելը չոգևորվի՞, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ,Թրամփը չոգևորվե՞ն:Մերկելն ասաց՝խոսքից գործի պետք է անցնել: Մնացականյանը ի վիճակի չէ բանակցելու,նա չի տիրապետում խնդրին ընդհանրապես:Ասում են խաղաղ բանակցություններ չենք վարել,Մնացականյանն ինքն է ասել խաղաղ բանակություններ ենք վարում, խաղաղություն,կարգավիճակ ,անվտանգություն,այդ ամենը շփոթում էր իրար հետ:Սա չափազանց նուրբ խաղ է :Նախորդ իշխանություններին տարիներ պետք եղան,որ փոքր քայլերով հասնեն այն բանին,որ Հայաստանն ու միջազգային հանրությունը մի կողմում են,Ադրբեջանը մի կողմում:Հիմա մենք ենք մենակ մնացել:Այս նվերն է,որը մատուցվել է Ալիևին:Ալիևը հրադադարը կպահպանի, կամրացնի ամեն ինչ,բայց վճռական պահի կանի այն, ինչ որ պատրաստվում է անել և ինչից խուսափել չենք կարող,բայց այս անգամ միջազգային հանրությունը մեր կողքին չի լինի,ինչպես 2016 թվականի ապրիլին էր:Նոր արտահայտություն կա,որ երբեք չի եղել:Գրած է,որ եռանախագահողները նաև կշփվեն,հաշվի կառնեն շահագրգիռ ,հակամարտությունից տուժած կողմերի կարծիքները և կհանդիպեն նրանց:Նկատի ունեն,Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական և հայկական համայնքներին:Եթե առաջ շահագրգիռ,հիմա ասում են տուժած: Տեսեք ինչ է ստացվում:Հակամարտությունը ՝Հայաստանն ու Ադրբեջանը,նրանք էլ հակամարտությունից տուժած ,այն էլ ուղղակիորեն տուժած կողմերը:Այս արտահայտությունը առաջին անգամ է հայտնվել:Այդ գործելաճի պատասխանը սա է:Տիտանական ջանքեր են անհրաժեշտ և բազմակողմանի աշխատանք,որպեսզի հնարավոր լինի մի փոքր նույնիսկ այս ամենը մեղմել՝միջազգային հանրությունն ու Ադրբեջանը մի կողմում են,մյուս կողմում՝մենք:Սկսում են այնտեղից,որ Փաշինյանն ու Ալիևը վերելակում ստեղծել են այնպիսի մթնոլորտ,դա էլ է նշված,որտեղ կարելի է անցնել արդյունավետ բանակցությունների:Սերժ Սարգսյանն ինչ էչ ասում:Ասում էր՝մինչև այս միջոցառումները չարվեն ,բովանդակային բանակցություններ չեն լինի:
-Դուք նկատի ունե՞ք Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները:
-2016 թվականից հետո բոլոր հանդիպումներում:Մթնոլորտը պետք է ստեղծի:Միջազգային հանրությունը ասում էր ՝այո դա այդպես է: Ընդ որում,Միացյալ նախանգները պաշտպանել էր տարածքներ կարգավիճակի դիմաց բանաձևը: Հիմա այդ երկուսը ասում են՝մենք վերելակում ստեղծել ենք այդ մթնոլորտը,եկենք խոսենք տարածքներ հանձնելուց,մյուս բաներից:ԱԳ նախարաության արձագանքը տեսա՞ք այս հայտարարության մասին,կարող եք ասե՞լ ինչ էր գրված ,ոչինչ չեք հիշի,որովհետև ոչինչ չկար գրված;
–Վարչապետի մամուլի քարտուղարը պատասխանում է,և ասում է,որ որևէ արտառոց բան չկա:
-Եթե դա իրենք են սովորական են համարում, ես ավելի շատ դրանից եմ մտահոգված,որ նույնիսկ սրանից հետո իրենք իրավիճակը չեն հասկացել: Այս հայտարարությունը իհարկե ուղղված է Փաշինյան –Ալիև առաջիկա հանդիպմանը ,բայց սա առաջին հերթին ուղղված է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի այցին:Մարտի 5-ին նա Ադրբեջանում էր ,հիմա էլ Հայաստան է այցելում:Դա լրջագույն այց է լինելու:Եթե այդ այցին նույնպես շարունակելու են իրենց հանրահավաքային մոտեցումները,ապա իրավիճակը ավելի կսրվի:Պետք է հասկանալ,որ ԵԱՀԿ Մինսկի խումբը իրենց հրապարակի հեղափոխական ամբոխը չէ,դադարեցրեք հեղափոխականությունը տանել արտաքին քաղաքականություն:Ինչ է ՝ ամբողջ աշխարհը պետք է փոխի վերաբերմունքը,ադապտացվի՞:
-Լեգիտիմ ընտրված իշխանություն է,դեմոկրատական,սա առավելոևւթյուն չի տալիս՞:
-Դե թող կարողանան օգտագործել: Ամբողջ աշխարհը,նաև Բրյուսելը,առաջին անգամ,որ ինքը Բրյուսելում նման բան ասել է,որ ես լեգիտիմ իշխանություն եմ,իրեն պատասխանել են,որ մենք միշտ աշխատել ենք Հայաստանի լեգիտիմ իշխանության հետ:Նախորդ իշխանության ոչ լեգիտիմությունը ինչո՞ւմ էր կայանում:
-Ընտրության արդյունքները կասկածի տակ են դրվել,այս ընտրությունները ընդդիմությունը կասկածի տակ չի դրել:
-Նախորդ ընտրությունները ,անկախ դրանից ,որ մենք շատ լավ գիտենք ինչ է կատարվել, արդյուքները ընդունվել են բոլորի կողմից,թե Նիկոլ Փաշինյանի դաշինքնի,թե այն ուժերի ,որոնք խորհրդարանում են եղել,թե այն ուժերի,որոնք խորհրդարան չեն անցել:
-2008 –ին էլ Փաշինյանը ինչ-որ մի ուժի կողմն էր,որոնք բացարձակ չէին ընդունվել:
-Ես խոսում եմ 2017 թվականի ընտրությունների մասին: Այս վերջին՝2018-ի ընտրություններին,հիշում եք,ինչ գնահատական եմ տվել,ասել եմ՝ ես չեմ ընդունում:
-Դուք չեք ընդունում,բայց այն ուժը,որի հետ մասնակցեցիք,չվիճարկեց արդյունքները:
-Վիճարկել՝ դա չի նշանակում ,որ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմ չի,բայց արդյուքները կեղծվել են:
-Ամփոելով ասենք,որ շատ քիչ մարդիկ կան,որ տիրապետում են Արցախի խնդրին,նոր իշխանությունների մեջ կային մարդիկ,որ ասացին՝ մենք պատրաստ ենք այս հարցը քննարկել Սերժ Սարգսյանի հետ,դրա անհրաժեշտությունը կա՞:Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցում երկու կարևոր բան էր առանձնացրել,որ հայկական կողմը զիջումներ անելու պատրաստակամության առումով չափից ավելի սպասումներ է առաջացրել,ինչպես Ադրբեջանում,այնպես էլ համանախագահողների մոտ, և այդ առումով կարծում եմ,որ Մինսկի խմբի հաջորդ առաջարկը դուրեկան չի լինի:Ինչ եք կարծում,այս հարցում պետք է կլոր սեղանի շուրջ նստե՞ն,աջակցե՛ն:
-Արտգործնախարարը չի տիրապետում այս հարցին:Իրենք ամեն ինչ գիտեն,իրենց ոչ մի խորհուրդ պետք է չէ,հնարավորին չափ ինֆորմացիաներ մամուլի միջոցով են հարցնում:Այս իշխանությունը ունի զրո պատասխանատվություն:
-Զինանդադարը հաստատվել է ,սահմանին կրակոցներ չկան,մի դեպք կար,որ թաքցրեցին…
-Ինչի է Ալիևին ձեռնտու սա,որ շինություններ սարքի,որ Նախիջևանում հազարավոր հեկտարներ վերցնի կոմունիկացիաներ սարքի ,օրակարգից հանի շփման գծի միջոցառումների ձեր ասած Սանկտ Պետերբուրգի ,Ժնևի և Վիեննայի պայմանվորվածությունները, սրա համար է իրեն դա պետք :Մեծագույն արդյունքների է հասել,ասում ենք ինչի են սպասումների հասել,Քոչարյանն էլ իր հարցազրույցում ասաց,բա ,եթե Մնացականյանը ոգևորված է, միջազգային հանրությունը չոգևորվի՞,եթե Փարիզից հետո բոլորը սկսեցին շնորհավորել ու ողջունել :
-Դուք ուրախ չեք,որ հիմա Փաշինյանը հետ է քաշվել…
-Չի քաշվել…
-Դե այս հայտարարությունը նաև դրա արգասիքն է,որ տեսեք հետ է քաշվել,դրա համար ենք մենք հայտարարում:
-Հենց դա եմ ասում,այդ քայլերի արդյունքում մենք հայտնվել ենք մեկուսացման մեջ ,իսկ միջազգային հանրությունը Ադրբեջանի հետ է:Սրա վտանգը չեք տեսնու՞մ:Մի օրինակ բերեմ.Փաշինյանը ինչ է ասում,ասում է ՝մենք Ղարաբաղի անունից չենք բանակցում,ասում է՝ մենք միայն Հայաստանի կառավարության անունից ենք խոսում:Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասում է,որ պետք լինի կհարձակվենք:Ոնց՞ հասկանանք սա,ոնց կարելի Ադրբեջանին նման նվեր մատուցել:
-Այսինքն Հայաստանը Արցախի երաշխավո՞րն է ..
-Հիշատակվում է,որ մենք Ղարաբաղի անունից չենք խոսում,Պնախարարն ասում է ՝պետք լինի կհարձակվենք:Հայաստա՞նն է հարձակվելու տղա ջան,էս ինչ տղայական վերաբերմունք է ,տղայական պարծենկոտություն է,սա պետական այրի կեցվա՞ծք է :
-Այդ անշնորհք կեցվածքը Ադրբեջանի կողմից էլ կա,Ալիևն էլ օրը մեջ Երևան է ասում կգրավեմ:
-Մենք էլ իրեն օգնում ենք ,որ դա լինի,նման կեցվածքով հավասարվում ենք իրեն,այդ մասին էլ կա նշված, ուղղակիորեն ակնարկ է արվում Տոնոյանի այդ հայտարարությանը:
-Հանդիպումից առաջ ի՞նչ քայլեր են պետք :
-Վաղը Լայչակն է գալու,այս ձեր ասած հանդիպումից առաջ ավելի կարևոր է նրա հետ հանդիպումը:Պետք է հասկանան,որ հեղափոխականությունը չի կարելի տանել բանակցային սեղան,պետք է հասկանան ,որ մեծագույն կորուստեր են ունեցել,իրենք բազմաթիվ փրկօղակներ են նետել Ալիևին,արդեն նա շատ կանգուն կանգնած է,Մինսկի խումբը ,որ միշտ քննադատել է ,այսօր նա կողքին է, եթե իրեն թվում է,որ այս բոլոր կորուստները շատ ավելի քիչ են ,քան ռազմական լուրջ անհաջողոջթյունները,ինքը չարաչար սխալվում է:Նման անպատասխանատու իշխանություն Հայսատանի պատմության մեջ չի եղել, մենք ենք պատասխան տալու,ՀՀ-ն ու Արցախն են պատասխան տալու նման թեթևամիտ քաղաքականության համար:
-Մարտի 1-ի հետ կապված ձեր տպավորությունը,ասում եմ մի մարդու, քանի որ շատ է մեջբերվում, կարծեմ դուք և Խաչատուր Սուքիասյանը,ժողովրդին ասել եք գնացեք այս ուղղությամբ:
-Խաչատուր Սուքիասյանը այնտեղ չի եղել,ես համենայնդեսպս նրան չեմ տեսել:Կրկնեմ այն ,ինչ բազմիցս ասել եմ.Մարտի 1-ի քննությունը դարձել է լրիվ քաղաքական քննություն,իրավական բաղադրիչ գոյություն չունի ,Մարտի 1-ի քննությունը լրիվ ղեկավարել է Նիկոլ Փաշինյանը,ինչը պարզ է դառնում գաղտնալսումից, և եթե իրենք համարում են,որ Մարտի 1-ի քննությունը սրանով ավարտել են,իրենք խորապես սխալվում են:Սա խայտառակ քննություն է:
-Սա նշանակո՞ւմ է,որ մի ծանր բեռ Սերժ Սարգսյանը թողել է այս 10 տարկիների ընթացքում և այդ ձեր ասած անպատասխանատու քայլերն են,որ փոխանցվել են Նիկոլ Փաշինյանին:
-Ես միշտ մեղադրել եմ նախորդ իշխանություններին,որ այն ժամանակ նորմալ քննություն չի անցկացվել,այնպիսի քննություն ,որ հասարակությունը հավատար դրան,հիմա նույնն է կատարվում ամբողջովին քաղաքական նպատակներով:Եթե նախկինում պարզապես փորձում էր քննություն անել,բայց հասարակությունը վստահություն չունեցավ, այս քննությունը շատ ավելի քաղաքականացված է:
-Պատասխանատվությունը կիսու՞մ են Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը:
-Որ պատասխանատվությունը՞:
-Այն ,որ դուք ասացիք չհասավ նրան,որ հանրային վստահություն ունենա քննությունը:
-Իհարկե կիսում եմ,բայց Նիկոլ Փաշինյանն էլի ավելի վատ բան է արել, նա օգտագործել է քաղաքական նպատակներով ,հայտարարել է,որ Մարտի 1-ը բացահայտված է,բայց ոչ մի բան էլ բացահայտված չի,Նիկոլ Փաշինյանը ինքը նշանակել է մեղավորներ և եթե կարծում է,թե սա Հայաստանի վարկը ավելացնելու է,սա Հայսատանի վարկը ավելի նվազեցնելու է,որովհետև այդ գաղtնալսումները փակված թեմա է,մամուլում արդեն այդ մասին չեն խոսու՞մ չէ:Այդ գաղտնալսումներն ապացուցում են,որ Հայաստանում ընդհանրապես որևէ արդարադատություն գոյություն չունի:Ինչ արդարադատություն,հիշում եք,որ ասում էր՝Հայաստանում այնպիսի մի դատավոր կա՞,որ ինձ ասի ՝ոչ:Ասում է՝ Հայստանում մենք դատավորներին չենք զանգում,չես զանգում միկրոֆոնով ես հրահանգներ տալիս տղա ջան,ինչ տարբերություն:

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

Լրահոս
Ոլորտը պետք է ապաքաղաքականացվի, թող դռներից ճանկռեն. Ուսանողի վրա դուռ փակած ռեկտորները պետք է հեռանան
Այսօր 17:49
Կենսաթոշակները կբարձրանան
Այսօր 16:38
«ՌԱՖ» ավտոմեքենայում ապրող 12-ամյա աղջնակը այրվածքներ ստանալուց հետո շոկից դուրս է եկել. նրա վիճակը ծանր է
Այսօր 14:42
ԶԻՆՎՈՐՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՄԵՔԵՆԱ Է ՇՈՒՌ ԵԿԵԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ․ ԿԱ ԶՈՀ ԵՒ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ
Այսօր 14:39
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԱԱԾ, ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ
Այսօր 14:38
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶՈՀՎԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՄԱՅՐԵՐՆ ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ․․․
Այսօր 14:37
Զինծառայողը վաշտի ննջարանում սեքսուալ գործողություն է կատարել քնած ծառայակցի նկատմամբ
Այսօր 14:17
ԱՅ ՏԱՎԱՐ Էտ Ում ես Ման Գալի - Նախկին ՀՀԿ-ական Մանվել Բաբայանը Լրագրող Գայանե Զարգարյանին
Այսօր 14:11
Ավտոմեքենաների ջարդ՝ Երևանում. Սարալանջի ճանապարհին բախվել են Infiniti-ին, Nissan-ը, Toyota Vitz-ն ու Opel-ը. 7 վիրավորներից 5-ին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները՝ օգտագո...
Այսօր 12:55
Փաշինյանի վտանգավոր հայտարարությունը
Այսօր 12:51
Հայաստանը ղեկավարում են 3 հանցագործ․ Շառլ Ազնավուր
Այսօր 11:09
Ում Են Պատկանում Գագոյի Բիզնեսները․ Վիքիլիքսի Անհերքելի Բացահայտումները
Այսօր 11:08
Մանվելը պետք է դուրս չգա բանտից
Այսօր 11:07
Ալիևին ծեծել են և ստիպել, որ զուգարան մաքրի․ Ջալալ Ալիև
Այսօր 11:05
Առևանգո՞Ւմ, Թե՞ Փախուստ. Հայաստանում Փնտրում Են 16 Տարեկան Աղջկան
24/Մարտ/2019 - 22:32
«Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ բանտում կալանավոր մահանա». Միքայել Նահապետյան
24/Մարտ/2019 - 21:35
Նոր խայտառակում. էդքան պլոճիկ ունես ալիևին գաղտնալսեիր
24/Մարտ/2019 - 19:23
Նազարբաևի դուստրը հաշմանդամ երեխաներին «այլանդակ» է անվանել (տեսանյութ)
24/Մարտ/2019 - 19:10
RAF-ը վերածվել է մոխրակույտի. դրա մեջ ապրող անօթևան երեխան ծայրահեղ ծանր վիճակում է( լուսանկարներ)
24/Մարտ/2019 - 18:46
«Տեղ գյուղում մեծանալիս սեՌժիկենց գոմում էլ էր երևի թրիքի վրա գորգ գցած». Լիզա Ճաղրայան
24/Մարտ/2019 - 18:43
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 28–ամյա վարորդը 06-ով դուրս է եկել հանդիպակաց գոտի և գլխիվայր շրջվել. կա վիրավոր
24/Մարտ/2019 - 18:34
Բերդավանում հարբած վարորդը «ԳԱԶ-52»-ով վրաերթի է ենթարկել մորն ու 2 երեխաներին, 5-ամյա տղան տեղում մահացել է
24/Մարտ/2019 - 14:47
Ինչպես ունենալ երջանիկ ընտանիք, կամ առակ երջանիկ ամուսնության գաղտնիքի մասին
24/Մարտ/2019 - 14:23
«Արհեստական կուսաթաղանթը դժվար է տարբերել»
24/Մարտ/2019 - 14:20
Կեսրարը ծեծում է հարսին հարսանիքի ժամանակ (տեսանյութ)
24/Մարտ/2019 - 14:11
Ողջ լրահոսը
Այս թեմայով