26 / June / 2019
01:39:31

Դիտեք նաև

x

Մկրտիչ Արզումանյանը իր որդու մասնակցությամբ նոր սիթքոմ է ներկայացնում, որտեղ նրանք գլխավոր դերերում են լինելու

«Հյուսիսային պողոտայի բանտարկյալը» տրագիկոմեդիայում և «Քաոս» հեռուստասերիալում դրամատիկ դերով ներկայանալուց հետո Մկրտիչ Արզումանյանը կրկին եթերում կլինի հումորային կերպարով, նոր սիթքոմում՝ «Մեծից փոքր», որի գլխավոր հերոսներն են Մկրտիչ Արզումանյանն ու որդին`Ալեքսանդրը։

Մկոն ու Ալեքսանդրը սիթքոմում ևս մարմնավորելու են հոր և որդու։ Զվարճալի դրվագները սկսվում են, երբ ինչ-որ հրաշքով նրանք մարմիններով փոխվում են։ Արդյունքում` հայրը որդու մարմնով պետք է հաճախի դպրոց, հոր մարմնում հայտնված որդին պետք է զբաղվի մեծերին հատուկ լուրջ գործերով և գլուխ հանի սիթքոմի երաժշտական պրոդյուսեր հոր աշխատանքից։

նոր սիթքոմ
Ալեքսանդրը նախկինում նկարահանվել է «Նվագախմբի երեխաները» երաժշտական սիթքոմում։ Դերասան հայրիկի կարծիքով` այստեղ որդու առաջ շատ բարդ խնդիր է դրված։

«Տղայիս համար անհամեմատ ավելի շատ եմ անհանգստանում։ Դերն իրոք շատ բարդ է անգամ փորձառու դերասանի համար։ Ըստ էության` նրա առաջ դժվար խնդիր է դրված՝ պետք է խաղա իր տարիքից մի քանի անգամ մեծ կերպարի։ Հոգեբանորեն նա պետք է մտնի տարիքով մեծ մարդու կերպարի մեջ, որն արտահայտում է ձայնի, մունաթի, ժեստերի ու միմիկաների միջոցով»,- ասաց Մկոն՝ ավելացնելով, որ կարևորում է ռեժիսոր Հարություն Խալաֆյանի աշխատանքը, քանի որ նա յուրաքանչյուր տեսարանում մանրամասն աշխատում է դետալների վրա։ Մկոն նկատեց, որ նկարահանումից նկարահանում որդին ավելի է բացվում։

մեծից փոքր
Դերասանը նկատեց, որ որդին ոգևորված է սիթքոմում նկարահանվելով, բայց անկախ նկարահանման ծանրաբեռնված գրաֆիկից, որպես հայր, ինքն ուշադիր է, որ որդու դասերը չտուժեն։ «Մեզ համար ուսումն ու դասերն ամենակարևորն են։ Իհարկե, կլինեն օրեր, երբ նկարահանումը կարող է խանգարել դասերին, բայց առավելագույնն անում ենք նման բաներից խուսափելու համար։ Նախորդ օրը նկարահանումը շատ ուշ էինք վերջացրել, բայց երբ եկանք տուն, դասերը պատրաստեց, այսօր դպրոցից զանգահարել էր, ասաց` մայրենիից 10 եմ ստացել։ Իսկապես, շատ ուրախացա։ Սա վկայում է, որ հաջողվում է համատեղել նկարահանումներն ու ուսումը»,– ասաց Մկոն։

Մկրտիչ Արզումանյան
Դերասանը նշեց, որ իր համար պատասխանատու, կարևոր և շատ հետաքրքիր է իր տղայի հետ հոր և որդու կերպարով ներկայանալ հեռուստադիտողին։ Նա շեշտեց, որ մինչև նկարահանումներն Ալեքսանդրի հետ պատրաստվել են, աշխատել։ Մկոյի խոսքով` որդին պատրաստ է այդ ծանր պատասխանատվությունն իր ուսերին վերցնել, իսկ գնահատականները կտան հեռուստադիտողները։

նոր սիթքոմ
Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն էլ նշեց, որ սիթքոմը հարթակ կդառնա նաև նոր դերասանների համար. «Ուրախ եմ, որ Ucom-ի խիստ պահանջկոտ հեռուստադիտողներն ականատեսն են ոչ միայն վաստակաշատ դերասանների, այլև նոր, բոլորովին անհայտ, իրենց առաջին քայլերն անող դերասանների խաղին։ Նոր հեռուստաբովանդակությունը նշանակում է նաև նոր դեմքեր, նոր որակ, նոր լուծումներ։ Իսկ յուրաքանչյուր մասի շարունակությունը, սովորության համաձայն, հնարավոր է օր առաջ դիտել Ucom հեռուստատեսային ցանցի «Տեսավարձույթ» բաժնում»։

Մկրտիչ Ալեքսանդր
Նախագծի ռեժիսորը Հարություն Խալաֆյանն է, սցենարիստները` Արտուշ Գևորգյանն ու Վահան Մովսիսյանը։ Դերասանական կազմում ընդգրկված են Աննա Մանուչարյանը, Մերի Հակոբյանը, Աննա Դովլաթյանը, Նաիրա Մովսիսյանը, Կայա Խուրշուդյանը, Ալեքսանդրա Սամոյլենկոն և այլք։

Աղբյուր՝ tert.am

 

Newsfeed
Seeing the dancers the man could not stand it and went out to dance
14/May/2019 - 18:15
Funny Will Melt Your Heart Compilation. REAL LIFE HEROES
11/May/2019 - 16:58
A huge Green Anaconda attempts to cross a busy road in Brazil.
10/May/2019 - 23:12
Hairdresser Gets 'Pantsed' By Little Girl
19/February/2019 - 14:53
Lion Shows Tourist Why Windows Should be Closed!
19/February/2019 - 14:52
The Best of Eagle Attacks Ever
12/February/2019 - 20:07
Smart monkey working as field worker
12/February/2019 - 20:04
Girl With Down Syndrome Becomes Stewardess For A Day
5/February/2019 - 22:23
Disabled Woman Teaches Dog To Help With Washing
5/February/2019 - 22:21
Pensioner Becomes Britain's Oldest Ping Pong Player
5/February/2019 - 22:19
Boiling Water Turns Into Stunning Snow Cloud
5/February/2019 - 17:54
Horse Shows Off His Impressive Dance Moves
5/February/2019 - 17:51
Cute baby monkey relax and play happily with 2 puppies
5/February/2019 - 17:46
First time driving at 90 years old
27/January/2019 - 21:55
Baby monkey and dog puppies compilation
27/January/2019 - 21:40
Shocking Moment! Video of Barefoot toddler walks with her hands up towards armed police!
26/January/2019 - 23:28
smart monkey using iphone & ipad
26/January/2019 - 23:27
What is the old man doing? Dancing? I don't think so!
23/January/2019 - 22:19
Priceless moment between mom and children! <3 With friends <3
23/January/2019 - 22:17
Ohh Noooo!
23/January/2019 - 22:16
Zoo animals break glass!!Tony Fun World!!
23/January/2019 - 18:32
Extreme Idiots Of The Internet Compilation
23/January/2019 - 18:31
Angry Lion Attacks Safari Car In India
23/January/2019 - 14:40
Glue Trap In a Cardboard Box / Mouse Trap With Glue Trap Easy Saving 3 Mice
22/January/2019 - 20:11
All Timeline