23 / Մայիս / 2019
01:39:31
Վերջին լուրերը
Ուզում եմ Մանվել Գրիգորյանին ներեն ու մեկ օր շուտ ազատ արձակեն. Դոն Պի... Պարոն Փաշինյան,միայն դատավորների «հախից» գալը քիչ է,Ա.Դավթյանին,Ա.Հովս... ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Նիկոլն էկավ «գլխառադ» արեց»․ Փաշինյանի արձագանքը հայտնի եր... Հրաշալի լուր: Զինծառայողների աշխատավարձը կբարձրանա․ Կառավարութունը որո... 4 տարի շարունակ, ամեն աստծո օր կռիվ եմ տվել ՀՀԿ-ի դեմ, բայց հիմա շատ ա... «Թմբիրից արթնացած հայ ժողովուրդը Նիկոլին կուղարկի գրողի ծոցը».Անդրանիկ... Նոր խայտառակություն!!! Բոլոր տեղերը Քոչարյանա (ԶԼԱԾ):Սա ի՞նչ է ՇՏԱՊ․Պատրաստվում են անցնել հակագրոհի ամբողջ ճակատով. ․ ․ Արտակարգ և զավեշտալի դեպք: Ծնողները ծննդատնից վերադառնալիս նորածին երե... Ռոբերտ Քոչարյանի իրական ազգությունը Շտապ:ՈՒժայինները դատավորների ունեցվածքը կուսումնասիրեն 18+Նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ չի տրվում դիտել:Ծանրաձողը բարձրաց... «Քոչարյանն արժանի ա ամենախիստ պատժին». օգտատերերը «պեղել են» երբեմնի հ... ՆՈՐ ՍԵՆՍԱՑԻԱ․ Քոչարյանը ո՞նց է․ պատգամավորի հարցը՝ Բակո Սահակյանին. ​​​​​​​«Զզվում եմ սաղիցդ, գետինը մտնեք» լարված իրավիճակ

Դիտեք նաև

x

Հեղափոխությունը դուք դեռ կտեսնեք․ ոտքի են կանգնում ուսուցիչները,իրավիճակը օր օրի սրվում է

Ուսուցիչների շրջանում հասունացող դժգոհությունը Նիկոլ Փաշինյանի կառավարության ամենամեծ մարտահրավերն է։ Հեղափոխությունը թմբիրից արթնացրել է երկար ժամանակ ամորֆ վիճակում գտնվող ուսուցչական հանրույթին, և դժգոհությունը, որն այժմ նրանք փորձում են արտահայտել, առավել քան արդարացի է։ Մի խումբ ուսուցիչներ նախօրեին մամուլի ասուլիս են հրավիրել և հայտարարել, որ եթե իրենց աշխատավարձը չբարձրանա, դասարաններում աշխակերտների թիվը չնվազեցվի, չբարելավվի մանկավարժների ատեստացիայի համակարգը, իրենք դիմելու են գործադուլի։ Օրերս՝ Մերգելյան ակումբում տեղի ունեցած քննարկման ժամանակ, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով թիվ 196 հիմնական դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Վարդանյանի՝ աշխատավարձի բարձրացման վերաբերյալ հարցին, հայտարարել է, որ բյուջեում գումար չկա, որովհետև, ըստ ԿԳ նախարարի ներկայացրած տվյալների՝ ուսուցիչների աշխատավարձն ընդամենը 10 տոկոսով բարձրացնելու համար հավելյալ 7 մլրդ դրամ գումար կպահանջվի։ «Թվում է, թե բյուջեում փող չունեն միայն ուսուցչի համար։ Այն հարցին, թե ինչպես է, որ պետական աշխատողների աշխատավարձերը բարձրանում են, ուսուցիչներինը՝ ոչ, պատասխանն ուղղակի ցնցող էր՝ պետական աշխատողները 500-600 հոգի են, դուք՝ ուսուցիչներդ, հազարավոր»,- արդեն ասուլիսում նախարարի խոսքը պատմում էր ուսուցչուհի Վարդանյանը։

Փետրվարի 22-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը, N 54 ավագ դպրոցի ուսուցչուհի Լուսինե Գասպարյանը հայտարարեց, որ եթե կառավարությունը չարձագանքի և չլսի իրենց խնդիրները, երկուշաբթի օրը՝ փետրվարի 25-ին, դիմելու են Արհմիությունների կոնֆեդերացիա, դրանից հետո մեկ շաբաթ կսպասեն, եթե կառավարությունը չարձագանքի, դիմելու են գործադուլի։ Ուսուցիչներն իրավունք ունեն պաշտպանելու իրենց իրավունքները, բարձրացնելու մասնագիտական հարցեր, պահանջելու արժանապատիվ կյանք։ Տարիներ շարունակ ուսուցիչները եղել են ամենաանպաշտպան ու արժեզրկված խավը։ Քաղաքական և պետական իշխանությունները ստորացրել են ուսուցչին՝ նրան դարձնելով քաղաքական գործիք, ընտրություններում վերարտադրվելու, ձայներ հավաքագրելու և քվեներ կեղծելու արատավոր համակարգի մաս։

Ուսուցչի աշխատավարձը վերջին անգամ բարձրացվել է 2008 թվականին՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Քոչարյանի՝ իշխանությունից հեռանալուց հետո ուսուցչի աշխատավարձը ոչ միայն չի բարձրացվել, այլ տարբեր կողմնակի մեթոդներով իջեցվել է․ հանվել են գրավոր աշխատանքների ստուգման համար նախատեսված հավելավճարները, դասղեկության ու մեթոդմիավորման համար նախատեսված գումարները, ուսուցիչները մեծ մասամբ չեն ստանում պարգևավճար և 13-րդ աշխատավարձ, որովհետև դպրոցը, որպես կանոն, չի ունենում տնտեսված միջոցներ։ Այս ամենին գումարած՝ մանկավարժի դրույքային շաբաթական ծանրաբեռնվածությունը նախկին 18 դասաժամից հասցվեց 22 ժամի, դասարաններում աշակերտների խտությունը հասցվեց 35-ի, այն դեպքում երբ դասասենյակները փոքր են և նախատեսված չեն այդ քանակի աշակերտների համար։ Զուգահեռաբար պետության և հասարակության պահանջները դպրոցից և ուսուցչից գնալով ավելանում են։ Այս տարիներին դպրոցներում հազար ու մի անիմաստ ծրագրեր ու նախագծեր փորձարկվեցին, մտցվեցին դասարան․ամ համակարգի էլեկտրոնային մատյանները, որոնք ուսուցչի համար հավելյալ աշխատանք են, այժմ նրանցից պահանջվում է կիրառել նոր էլեկտրոնային ուսուցման մեթոդներ, անընդհատ ինքնակրթվել ու բարելավել գիտելիքները, որովհտև դա ժամանակի պահանջ է։ Իսկ ինչ են ստանում այդ ամենի դիմաց ուսուցիչները՝ օրեցօր նվազող աշխատավարձ, պետական արհամարհական վերաբմունք, նախատինքներ, թե դուք դարձել էիք քաղաքական գործիք, չեք ապահովում որակյալ կրթություն և տապալում եք սերունդ կրթելու պատասխանատու գործը։ Ուսուցիչներից դժգոհում են շատերը, անգամ նրանք, ովքեր չեն կարողանում սեփական տանը հարազատ երեխային տարրական գիտելիքներ սովորեցնել, անգամ նրանք, ովքեր երբևէ դասարան չեն մտել և չեն պատկերացնում այդ աշխատանքի բարդությունը։

2008 թվականից առ այսօր ուսուցիչը համբերատար տարել է ամեն ինչ և սպասել ավելի լավ օրվա։ Այս ընթացքում բարձրացվել են ոստիկանների, զինվորական համակարգի սպաների, պետական ծառայողների, բժիշկների աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները, իսկ ուսուցիչների համար փող, պարզվում է, չկա, կան միայն անընդհատ աճող պահանջներ։ Ուսուցիչները թերևս հասկացել են, որ առանց պայքարի արդյունքի չեն հասնելու, և եթե իրենք լռեն, ապա նոր իշխանությունը ևս տրորելու է իրենց, ինչպես նախորդը։

Ուսուցչական հանրույթը այն բացառիկ խավն է, որը կարող է նոր՝ իրական հեղափոխություն իրագործել։ Դրա համար ուսուցիչներն ունեն բոլոր ռեսուրսները․ ի վերջո ի՞նչ են անելու ԿԳ հեղափոխական նախարար Արայիկ Հարությունյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եթե հանրապետության բոլոր 1400 դպրոցներում գործադուլ հայտարարվի, և 43 հազար մանկավարժները՝ ամեն մեկն իր բնակավայրում դուրս գա փողոց։ Սա իսկապես կլինի այնպիսի հեղափոխություն, որի մասին Նիկոլ Փաշինյանը պատկերացնել անգամ չէր կարող։

Հայկ Դավթյան

hayeli.am

Լրահոս
Ուզում եմ Մանվել Գրիգորյանին ներեն ու մեկ օր շուտ ազատ արձակեն. Դոն Պիպո
Այսօր 16:47
Պարոն Փաշինյան,միայն դատավորների «հախից» գալը քիչ է,Ա.Դավթյանին,Ա.Հովսեփյանին էլ պետք է պատժել
Այսօր 16:42
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Նիկոլն էկավ «գլխառադ» արեց»․ Փաշինյանի արձագանքը հայտնի երեխային ուղղակի պետք է դիտել
Այսօր 13:18
Հրաշալի լուր: Զինծառայողների աշխատավարձը կբարձրանա․ Կառավարութունը որոշումն ընդունեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր 13:15
4 տարի շարունակ, ամեն աստծո օր կռիվ եմ տվել ՀՀԿ-ի դեմ, բայց հիմա շատ ավելի սարսափելի քաղաքականություն է, քան ՀՀԿ-ինն էր
Այսօր 11:58
«Թմբիրից արթնացած հայ ժողովուրդը Նիկոլին կուղարկի գրողի ծոցը».Անդրանիկ Միհրանյան
Այսօր 11:55
Նոր խայտառակություն!!! Բոլոր տեղերը Քոչարյանա (ԶԼԱԾ):Սա ի՞նչ է
Այսօր 9:29
ՇՏԱՊ․Պատրաստվում են անցնել հակագրոհի ամբողջ ճակատով. ․ ․
Այսօր 9:23
Արտակարգ և զավեշտալի դեպք: Ծնողները ծննդատնից վերադառնալիս նորածին երեխային պատահաբար թողել են տաքսիում
22/Մայիս/2019 - 23:16
Ռոբերտ Քոչարյանի իրական ազգությունը
22/Մայիս/2019 - 23:12
Շտապ:ՈՒժայինները դատավորների ունեցվածքը կուսումնասիրեն
22/Մայիս/2019 - 23:04
18+Նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ չի տրվում դիտել:Ծանրաձողը բարձրացնելիս մարզիկը ծանր վնասվածք է ստացել /Տեսանյութ/
22/Մայիս/2019 - 21:17
«Քոչարյանն արժանի ա ամենախիստ պատժին». օգտատերերը «պեղել են» երբեմնի հակաքոչարյանական Նարեկ Սամսոնյանի գրառումը (լուսանկար)
22/Մայիս/2019 - 21:14
ՆՈՐ ՍԵՆՍԱՑԻԱ․ Քոչարյանը ո՞նց է․ պատգամավորի հարցը՝ Բակո Սահակյանին.
22/Մայիս/2019 - 20:11
​​​​​​​«Զզվում եմ սաղիցդ, գետինը մտնեք» լարված իրավիճակ
22/Մայիս/2019 - 20:09
Նոր զզվելի ստորություն. Քոչարյանի խայտառակ նվերը Ալիևին
22/Մայիս/2019 - 19:03
«Ի՞նչ ա արել Մոնթեն, որ չի արել Մանվել Գրիգորյանը, Սերժ Սարգսյանը, մեռե՞լ ա, էդ ա՞». Արթուր Դանիելյանի սկանդալաային գրառումը
22/Մայիս/2019 - 18:59
Նոր Սկանդալ !!! «Լսում եք արաա դաշնակ շներ»...Անդրանիկ Դովլաթյան
22/Մայիս/2019 - 18:18
ԱՆԽՆԱ ՏԱՐԱԾԵԼ: Նիկոլը Շատ Ճիշտ է Անում: Ծախված Դատավորների Վերջ Եկավ
22/Մայիս/2019 - 18:16
Ողբերգական և սարսափելի ավտովթար Երևանում. օպերլիազորը BMW-ով գլխիվայր շրջվելով հայտնվել է Հրազդան գետում
22/Մայիս/2019 - 14:43
Ցույց Ստեփանակերտում՝ ընդդեմ Բակո Սահակյանի և «ռեժիմի պառակտիչ գործունեության»․․․
22/Մայիս/2019 - 14:40
Իրավիճակը գնալով ավելի է սրվում.«Գնացեք Հայոց պատմություն կարդացեք»․ ԲՀԿ-ական ավագանին՝ «Իմ քայլ»-ին
22/Մայիս/2019 - 13:10
Ինքը մի հատ ճիշտ բան կարա անի, գնա անունը փոխի. Հայկ Սարգսյանը` Հայկ Ալումյանի մասին
22/Մայիս/2019 - 13:07
Արտակարգ դեպք . «Զնդանչի Զազոն» դիմել է ոստիկաններին ու հայտնել. իր հարևաններ Կայծակյանն ու Որոտյանը հողատարածքի պատճառով միմյանց ծեծում են. ոստիկանների օպերատիվ գործողությունների ...
22/Մայիս/2019 - 13:06
Արտակարգ և սարսափելի դեպք Սյունիքի մարզում. էքսկուրսիա մեկնող դպրոցներից մեկի մարդատար ավտոբուսում հրդեհ է բռնկվել. օպերատիվ են գործել հրշեջներն ու վարորդը. բարեբախտաբար, տուժածն...
22/Մայիս/2019 - 10:53
Ո՞վ է դատավորների թեմայով աղմուկ բարձրացրած Արտակ Գալստյանը
22/Մայիս/2019 - 10:49
Ողջ լրահոսը