22 / Փետրվար / 2019
01:39:31
Վերջին լուրերը
Րոպեներ առաջ վատ լուր Հայկ Մարությանից, պարզվում է մեր քաղաքապետը…. Րոպեներ առաջ այս սկանդալային գրառումը հայտնվեց համացանցում, հենց հիմա ... Ի՞նչ են հայտնել Քոչարյանները՝ ԱԱԾ-ին։ Կտրուկ շրջադարձ «Հայրիկիս խաչել էին պատին».Մանվել Գրիգորյանի սադիստական գործողությունն... Սկանդալային ու անթույլատրելի փաստ:Մանվելին ավտոմատներով են հսկում․ Ինչ... Մանվել Գրիգորյանը Դատի է տվել մեր կայքին ,անհիմն մեղադրանքով :Ով է տես... ՈՒՇԱԳՐԱՎ Գեներալ Մանվելի տունը՝ տակնուվրա են արել։ Մանվել Գրիգորյանի հերթական զոհը,որքան պետք է անմեղ մարդիկ դառնան «զոհ... Հիտլեր իջիր ներքև․ քաղաքացին Փաշինյանին Մեր աչքերին թոզ են փչում, իրենց կապիկություններին չենք մասնակցելու. սե... Ոստիկանները հայտնաբերել են բռնաբարության մեղադրանքով հետախուզվողին. ՏԵ... Արմավիրի մարզում վնասել ու կոտրել են գեներալ Մանվել Գրիգորյանի մայրակա... Էսի երկիր չի, երեխուս տվել եմ, որ էսօր ոտերը փռած՝ բերեն, դնեն իմ դե՞մ... «Եթե իհարկե դու նորմալ վարչապետ ես, ամեն կոպեկը պիտի բյուջե մտցնես». ց... Հակոբ Արշակյանը լայվ է մտել զուգարանից

Դիտեք նաև

x

ՎԻԴԵՈ. Սկանդալ և «բեսպրեդել» Պուտինի անվան մրցաշարում. Ինչպես են հայ բռնցքամարտիկից խլում հաղթանակը

1-in.am-ը գրում է. «Խոշոր սկանդալ է ծագելՍոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անվան գավաթի խաղարկության շրջանակներում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ժամանակ:


Օրվա գլխավոր մարտում թեթև քաշային կարգի քառորդ եզրափակչում միմյանց հետ են մրցել Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Վահե Սարուխանյանը և Պավել Մալիկովը: Վերջինս ռուսական բռնցքամարտի առանցքային ֆիգուրներից է և մեծ հեղինակություն ունի իր հայրենիքում: Մրցամարտն անցավ լարված և դիտարժան պայքարում: Սարուխանյանն ուներ առավելություն, և երկրպագուների մեջ կասկած չէր հարուցում, որ հայ բռնցքամարտիկը իր կարիերայի կարևորագույն հաղթանակներից մեկը կտանի: Մասնավորապես, Սարուխանյանն անհամեմատ ավելի ակտիվ էր, դիպուկ, իսկ հարվածների քանակով ակնհայտ առավելություն ուներ: Մարտի ավարտից հետո Սարուխանյանը, վստահ լինելով, որ հաղթել է, մարզիչներից և երկրպագուներից շնորհավորանքներ էր ստանում:

Մալիկովն իր հերթին այնքան էլ գոհ չէր իր անցկացրած մարտից և օբյեկտիվորեն պատրաստ էր ընդունելու պարտությունը: Մենամարտի ավարտից հետո հայտարարվեց, որ մրցավարները գրանցել են ոչ-ոքի արդյունք՝ 96-92, 92-96, 94-94: Ավելին, մենամարտի լրացուցիչ մրցավարը 95-93 հաշվով հաղթանակ շնորհեց ռուս բռնցքամարտիկին, որը դուրս եկավ կիսաեզրափակիչ:

 

Հաղթողի անունը հայտարարելուց հետո մարզադահլիճում իրարանցում սկսվեց, և կրքերը բորբոքվեցին: Վրդովված Սարուխանյանը փորձեց իր կարծիքն արտահայտել տեղի ունեցածի վերաբերյալ: Այդ պահին, սակայն, ռինգում հայտնվեց Punch Boxing պրոմոութերական ընկերության հիմնադիր, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Արամ Դավթյանը: Վերջինս հանդես եկավ աղմկահարույց հայտարարությամբ: «Տղերք, ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես սովորաբար լինում է Ռուսաստանում: Ոչ մի նոր բան, ամեն ինչ գնում է նախկինի պես, և չկա որևէ հեռանկար: Վահեն մաքուր հաղթանակ տոնեց: Մնացածը ոչ մեկին չի հետաքրքրում: Սա Վահեի հաղթական մենամարտն էր, և ես պատրաստ եմ դա ապացուցել: Ամոթ մրցավարներին»,- հայտարարել է Դավթյանը:

Տեղի ունեցածն իսկապես խայտառակություն է, որը ստվեր գցեց Ռուսաստանի նախագահի հովանու ներքո անցկացվող մրցաշարի վրա: Սոցիալական ցանցերում տեղի ունեցածը լայն արձագանք է ստացել: Սարուխանյանի երկրպագուները պահանջում են չեղյալ համարել մրցավարների որոշումը և հաղթանակը շնորհել հայ բռնցքամարտիկին: Կատարվածին կոշտ են արձագանքել նույնիսկ ռուսական լրատվամիջոցները՝ փաստելով, որ Սարուխանյանից ուղղակի խլել են հաղթանակը:

«Լյուբերցի քաղաքի «աստվածը»՝ Մալիկովը, ամբողջ մենամարտի ընթացքում փորձում էր սադրել Սարուխանյանին և «կռիվ սարքել»: Հայ բռնցքամարտիկը, սակայն, պտտվելով ռինգի շուրջը, ճկուն կերպով խուսափում էր ընդհարումից՝ ստիպելով Մալիկովին սխալներ թույլ տալ և շեղ հարվածներ կատարել: Ավելին, Սարուխանյանի պոռթկումները բավական տպավորիչ էին: Մարտավարական տեսանկյունից Սարուխանյանը, կարելի է ասել, անթերի գործեց: Ըստ էության Մալիկովը շահեց միայն 3-րդ և 5-րդ ռաունդներում: Մնացած բոլոր ռաունդներում Սարուխանյանը մաքուր հաղթանակ է տոնել: Իսկ ահա 8-րդ ռաունդում տեղի ունեցավ մրցավարության խայտառակ որոշումներից մեկը: Սարուխանյանն ուղղակի ցած ընկավ, իսկ մրցավարները անսպասելիորեն նոկդաուն հաշվեցին: Նույնիսկ բռնցքամարտից չհասկացողների համար պարզ էր, որ տվյալ դրվագում նոկդաուն տեղի չի ունեցել: Նշենք նաև, որ Սարուխանյանի հարվածները շատ ավելի դիպուկ էին և ուժեղ: Վերջին ռաունդում հայ բռնցքամարտիկին հաջողվեց վայր գցել մրցակցին: Այս դեպքում, սակայն, ռինգի մրցավարը, չգիտես ինչու, չգրանցեց նոկդաուն: Եթե առաջին դեպքում նոկդաունի մասին խոսք լինել չէր կարող, ապա երկրորդ դրվագը միանգամայն վիճելի էր: Մենամարտից հետո մրցավարները կայացրին անհեթեթ որոշում: Դժվար է ասել, թե ինչ սկզբունքով են նրանք հաշվել միավորները: Տեղի ունեցածը ուղղակի խայտառակություն էր: Ո՞վ է 4-րդ լրացուցիչ մրցավարը: Նրա մասին նախապես որևէ տեղեկություն չի եղել: Նրա գոյության մասին տեղյակ չեն եղել նաև մեկնաբանները, որոնք անհարմար դրության մեջ հայտնվեցին: Իրականում դժվար է մեկնաբանել տեղի ունեցածը: Աբսուրդ, որի հետևանքով «բեսպրեդելի» գնով հաղթանակը նվիրեցին Մալիկովին»,- գրել է ռուսական vringe.com պարբերականը»:

Մանրամասները` այստեղ:


Լրահոս
Րոպեներ առաջ վատ լուր Հայկ Մարությանից, պարզվում է մեր քաղաքապետը….
Այսօր 15:20
Րոպեներ առաջ այս սկանդալային գրառումը հայտնվեց համացանցում, հենց հիմա մեծ աղմուկ,…Կառավարությունում մի-մի կաբինետ էլ ձեր երեխաներին տվեք՝ խաղասենյակով, բակով, և ամեն ինչ տեղը կլինի
Այսօր 15:19
Ի՞նչ են հայտնել Քոչարյանները՝ ԱԱԾ-ին։ Կտրուկ շրջադարձ
Այսօր 15:02
«Հայրիկիս խաչել էին պատին».Մանվել Գրիգորյանի սադիստական գործողությունների մասին պատմում է հարևանը
Այսօր 10:23
Սկանդալային ու անթույլատրելի փաստ:Մանվելին ավտոմատներով են հսկում․ Ինչ է կատարվել
Այսօր 10:08
Մանվել Գրիգորյանը Դատի է տվել մեր կայքին ,անհիմն մեղադրանքով :Ով է տեսել այդքան մեղադրանքները իր վզին ,ճաղերից այն կողմ դեռ անհագ ցանկություն ունի վատություն անելու:Հարգելիներս ուզ...
Այսօր 9:30
ՈՒՇԱԳՐԱՎ Գեներալ Մանվելի տունը՝ տակնուվրա են արել։
Այսօր 9:17
Մանվել Գրիգորյանի հերթական զոհը,որքան պետք է անմեղ մարդիկ դառնան «զոհ» ,ու այս մեղադրանքները շրջանցելով նրանք դեռ պատիվ են պահանջում
21/Փետրվար/2019 - 22:59
Հիտլեր իջիր ներքև․ քաղաքացին Փաշինյանին
21/Փետրվար/2019 - 22:55
Մեր աչքերին թոզ են փչում, իրենց կապիկություններին չենք մասնակցելու. սեւազգեստ մայրերի ակցիան
21/Փետրվար/2019 - 22:42
Ոստիկանները հայտնաբերել են բռնաբարության մեղադրանքով հետախուզվողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21/Փետրվար/2019 - 22:40
Արմավիրի մարզում վնասել ու կոտրել են գեներալ Մանվել Գրիգորյանի մայրական տունը. shamshyan.com
21/Փետրվար/2019 - 22:24
Էսի երկիր չի, երեխուս տվել եմ, որ էսօր ոտերը փռած՝ բերեն, դնեն իմ դե՞մը. մահացած զինվորի հայր
21/Փետրվար/2019 - 22:18
«Եթե իհարկե դու նորմալ վարչապետ ես, ամեն կոպեկը պիտի բյուջե մտցնես». ցուցարար
21/Փետրվար/2019 - 22:17
Հակոբ Արշակյանը լայվ է մտել զուգարանից
21/Փետրվար/2019 - 21:32
Համացանցի նոր բոմբը. Ռիտա Սարգսյանի և Վիգեն Սարգսյանի կրակոտ կատարումը Պրովանս ռեստորանում/շուտ նայեք քանի չեն ջնջել
21/Փետրվար/2019 - 20:25
Զգուշացում վարորդներին։ Նոր որոշում, իմացեք՝ ինչ անել
21/Փետրվար/2019 - 20:15
Կինոն Սկսումա. Նիկոլը շատ դաժան անակնկալ է պատրաստել
21/Փետրվար/2019 - 20:14
«Նիկոլին փառաբանողները լինելու են նրա վրա առաջինը քար նետողները»
21/Փետրվար/2019 - 20:12
Ով Է Գագիգ Սուրենյանի գեղեցկուհի կինը
21/Փետրվար/2019 - 19:07
Հայ աղջկա լկտի պահվածքը դարձել է համացանցի նոր հիթ
21/Փետրվար/2019 - 19:05
18 + Անամոթությունը վայել չէ հայուհիններին:Երևան. աղջիկը մեքենայից դուրս է եկել ամբողջովին մերկ ու ցուցադրել կրծքերը ( Video)
21/Փետրվար/2019 - 19:04
Շատ լավն է լսեք ու կհամոզվեք: Նոր անեկդոտ հայի,ռուսի,ադրբեջանցու և վրացու մասին
21/Փետրվար/2019 - 19:01
30 միլիոն դոլլար թե՞ 18 միլիոն. պատմության բացահայտումը
21/Փետրվար/2019 - 18:58
Սկանդալային բացահայտում:Ոստիկանները բացահայտել են դպրոցի տնօրենի ապօրինությունները,մանրամասները տեսանյութում
21/Փետրվար/2019 - 18:32
Ողջ լրահոսը