20 / Ապրիլ / 2019
01:39:31
Վերջին լուրերը
Սկանդալային դեպքի հետքերով:Երեքուկես տարեկան երեխային մանկապարտեզից տո... «124 միլիոնի փուչիկ են առնելու` պայթեցնեն, բայց չեն օգնում ինձ, որ 4 ա... Արտակարգ և սարսափելի միջադեպ:Քաշքշուկ, հայհոյանքներ. Շիրակում վարորդը ... Ֆրանսիայի խորհրդարանը օրենսդրական փոփոխություն է կատարել, ըստ որի «հայ... «Գայլն ու գառը» համշենահայերեն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, փոքրիկ Արփին ներխուժե... Գնա ու կռվիր. Վարչապետը՝ Ծառուկյանին Հովիկ Աբրահամյանը վերանորոգեց ԱԺ-ն ու իր «դուխը» մնաց ԱԺ ում.Նարինե Դի... Ինչպե՞ս կարող եք Քոչարյանի նման մարդուն նսեմացնել հանրության աչքում.նա... Սենսացիոն հարված. դաժան խայտառակվեցին Քոչարյանն ու իր կինը «Պա բռատսկի՝ մորթեք դրան». Ուշագրավ զարգացումներ Նորատուսցի Ալիկի մասն... ՀՈՊԱՐ Թռամփը Սառեցնումա - Անդրանիկ Դովլաթյան Կեցցես!!! Ինչ է սպասվում Օլիգարխներին. Հալալա Վարչապետին Ինչ է սպասվում մեր բոլոր օլիգարխներին։ Դե բռնվեք Սարսափելի և արտառոց դեպք է գրանցվել Արցախում: 18-ամյա եղբայրը անտառում...

Դիտեք նաև

x

Հակոբյանը իր խելացի քայլերով փակուղու առաջ է դրել Ալիևին . Միայն տեսնեք՝ ինչ է արել

Ռուսական «Էքսպրես գազետա» թերթը զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ՝ խոսելով նրանց անձնական կյանքի մասին և այն համեմելով քաղաքական պայքարի դրվագներով: Համալսարան, ծանոթություն, սեր առաջին հայացքից «Մեր ծանոթության և սիրո պատմությունը շատերին է հայտնի: Ռուս ընթերցողի համար պատմեմ: Մենք ծանոթացել ենք ուսանողական տարիներին, երբ Նիկոլը Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող էր, իսկ ես նոր էի ընդունվել այդ համալսարան»: Այդ ընթացքում. Նիկոլի կին Աննան ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի լրագրության բաժին ընդունվել է 1991թ.: Այդ ժամանակ Հայաստանը, որ մի ժամում ազատ էր դարձել, հազիվ թե ինչ-որ բան կարողանար տալ 17-ամյա ռոմանտիկին: Նիկոլի հայրենի քաղաքում՝ Իջևանում, փակվել էին բոլոր ձեռնարկությունները՝ մեխանիկական, գորգագործական, բենտոնիտի կոմբինատները: Բնակարաններում էլեկտրականություն և ջեռուցում չկար, բնակիչները երկրից դուրս էին գալիս՝ ով որտեղ կարողանում էր՝ աշխատանք և պաշտպանություն գտնելու համար: Բայց Նիկոլը գնաց սովորելու Երևանում, որպեսզի դառնա լրագրող և դիմակայի իշխանություններին, որոնք իրենց քաղաքացիներին գցել էին սովի, աղքատության և չքավորության մեջ: Աննայի հետ ծանոթանալու ժամանակ՝ 1995թ., Նիկոլն արդեն կայացած լրագրող էր: Նա, դեռ երկրորդ-երրորդ կուրսի ուսանող, համագործակցում էր ընդդիմադիր պարբերականների հետ, իսկ հինգերորդ կուրսում արդեն Երևանի լրագրության ֆակուլտետի ճանաչված առաջատար էր: Զարմանալի չէ, որ նույն՝ 1995թ. նրան հեռացրին բուհից քաղաքական հայացքների պատճառով: «Երբ առաջին անգամ մտա լսարան, միանգամից լսեցի նրա անունը՝ Նիկոլ Փաշինյան: Նրա մասին խոսում էին բոլորը՝ դասախոսները, դեկանը, ուսանողները: Նրանով հիանում էին, նրան օրինակ բերում, նրա աշխատանքի վրա հղում էին կատարում: Նիկոլը ֆակուլտետի հպարտությունն էր. լսում էի ես՝ անգամ հերոսի հետ դեռ չծանոթացած: Իսկ հետո ես առաջին կուրսում կարևոր առաջադրանք ստացա՝ հոդված գրել թերթում: Այո, հենց այն թերթում, որտեղ աշխատում էր Նիկոլը: Ես գրեցի այն և բերեցի խմբագրություն: Այնտեղ էլ ծանոթացանք՝ աշխատավայրում: Նիկոլն ինձ սիրահարվեց, իսկ ես՝ նրան… ավելի ուշ»: Ընտանեկան կյանքը քաղաքական կռիվների ընթացքում «Ինչ վերաբերում է ամուսնուս քաղաքական հայացքներին, ես միշտ գիտեի, որ նա լինելու է քաղաքականության մեջ: Պատրաստ էի նրա հետ անցնել բոլոր դժվարությունների միջով: Դրանք ծանր ժամանակներ էին: Չեմ սիրում հիշել անցյալը, պատմել դրա մասին: Մորական գծով իմ ընտանիքը շատ վիշտ է կրել, երբ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ Վանից և Էրզրումից տեղափոխվել է Հայաստան: Իսկ հորական կողմից Հայրենական մեծ պատերազմը խլել է պապիս կյանքը, իսկ հորս որբ է թողել. ռազմաճակատ գնալիս պապս հորս՝ իմ ապագա հորը, հանձնել է մանկատուն, քանի որ նրա կինը մահացել էր, իսկ հինգ տարեկան երեխային խնամող չկար»:

Այդ ընթացքում Ապագա կնոջ հետ ծանոթությունից և՛ առաջ, և՛ հետո Նիկոլ Փաշինյանը որպես քաղաքական լրագրող ակտիվ համագործակցում էր Հայաստանի ընդդիմադիր ԶԼՄ-ների հետ: Ամուսնանալով Աննա Հակոբյանի հետ՝ Նիկոլը պարզապես բարձրացրեց իր պայքարի աստիճանը: 90-ականների վերջին նա հայտնի դարձավ՝ որպես ամենաանսանձ համարձակ մարդն իր մասնագիտության ոլորտում: Փաշինյանը չէր վախենում տալ Ազգային ժողովի քրեական պատգամավորների անուններ, ինչի համար նրան բազմիցս դատարան են կանչել՝ զրպարտության մեղադրանքով: 1988թ. Փաշինյանը հիմնեց «Օրագիր» թերթը և դրանում զբաղեցրեց գլխավոր խմբագրի պաշտոնը: Հենց այդ ժամանակ էլ ընտանիքում ծնվեց առաջին երեխան՝ Մարիամը: Մեկ տարվա աշխատանքից հետո Փաշինյանի թերթը փակեցին, բայց դրան փոխարինեց նորը՝ «Հայկական ժամանակը»: Ամուսիններն աշխատում էին միասին. Նիկոլը որպես գլխավոր խմբագիր, Աննան՝ լրագրող: Դստեր ծննդից մեկ տարի անց՝ 2000թ. ընտանիքում ծնվեց որդին՝ Աշոտը: «Հայկական ժամանակը» դարձավ երկրի գլխավոր ընդդիմադիր թերթը: Եվ դա չէր կարող չանդրադառնալ Նիկոլի և Աննայի կյանքի վրա: Երբ ավագ երեխաները 5 և 4 տարեկան էին, 2004թ. նոյեմբերի 22-ին նրանց հոր վրա սպանության փորձ իրականացվեց. անհայտ անձիք (որոնք այդպես էլ անհայտ մնացին) խմբագրության շենքի առաջ պայթեցրին Փաշինյանի ավտոմեքենան: Կարելի է միայն ենթադրել, որքան դա ցնցեց Աննային: Բայց նա չդադարեց աջակցել ամուսնուն: Դրանք ընտանիքի համար դժվար ժամանակներ էին. Փաշինյանի դեմ բազմաթիվ դատավարություններից մեկի ժամանակ նա տուգանվեց 25 հազար դոլարով: Հազիվ թե ինչ-որ մեկը երկրում այդ ժամանակ այդքան գումար ունենար, իսկ Փաշինյանը դա հաստատ չուներ: Հետևաբար` տուգանքը նա չվճարեց: Դատական կատարածուների առաջ լրագրողի բնակարանի դուռը չէր բացվում, իսկ Նիկոլը միայն ծիծաղում էր: 2008թ. Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցվեց, և ոստիկանությունը փորձեց նրան ձերբակալել, իսկ նա թաքնվում էր: Մեկ տարի և 4 ամիս Աննայի ամուսինն անցկացրեց ընդհատակում: Այդ ընթացքում ծնվեց նրանց դուստրը, և աշխատելով «Հայկական ժամանակում»՝ Աննան արդեն խնամում էր երեք երեխաների: 2009թ. Նիկոլը կամավոր հանձնեց իշխանություններին: Նա դատապարտվեց 7 տարվա ազատազրկման՝ Երևանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:

Սակայն Փաշինյանը բանտում անցկացրեց ավելի քիչ ժամանակ. արդեն 2011թ. մայիսին նա ազատ արձակվեց համաներմամբ՝ նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին: Փաշինյանների ընտանիքի ամենակրտսեր դուստրը ծնվեց 4 տարի անց: Նրա հայրն այդ ժամանակ դարձավ 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր և համակարգի դեմ պայքարում էր խորհրդարանի ամբիոնից: «Ես գնահատում եմ իմ ամուսնուն առաջին հերթին նրա մտավոր կարողությունների համար: Բայց ոչ պակաս՝ բարության և ազնվության համար: Դա հենց այն էր, ինչ գրավեց ինձ հանդիպման հենց սկզբից և նախկինի պես շատ թանկ է: Երեխաների դաստիարակության հարցում մեզ համար գլխավորը ազգային ինքնության պահպանումն է, կարևոր է ավանդույթների պահպանումը: Ես կարծում եմ, որ առաջին հերթին մենք երեխաներին պատկերացում ենք տալիս ազատության մասին, նրանց հետ վարվում ենք որպես անհատների: Կարևոր է, որպեսզի նրանք լինեն ազնիվ, բարի, իսկ մնացածը տեխնիկայի հարց է: Իմ մերձավորներն ինձ հարցնում են՝ ինչպես եմ գլուխ հանում բոլոր գործերից: Ես նրանց պատասխանում եմ, որ լինել գլխավոր խմբագիր թերթում, որը լույս է տեսնում ամեն օր, և աշխատել այնտեղ, շատ բարդ է: Նախկինում ես 12 ժամ աշխատում էի թերթում և դա համատեղում էի ընտանիքի հետ: Հիմա ես այդպես չեմ աշխատում. թերթն այլևս ընդդիմադիր չէ: Այս պահին ես որոշումներ եմ կայացնում թերթի քաղաքականության փոփոխության վերաբերյալ, խմբագրությունում անցկացնում եմ մի քանի ժամ»: Առաջին տիկնոջ պարտականությունները «Հայտնի դառնալը տեղի է ունեցել աստիճանաբար՝ հեղափոխության ընթացքում. մարդիկ ինձ ճանաչում էին փողոցում, ողջունում էին, հաճելի խոսքեր էին ասում, և մինչ օրս այդպես է: Մեզ շատ հաճելի է, իսկ այդ սերը պատասխանատվություն է պահանջում, ու նաև փոխադարձ է: Ամուսնուս՝ վարչապետ ընտրվելուց հետո, ընդհանուր առմամբ մեր ընտանիքում կտրուկ փոփոխություն տեղի չի ունեցել: Փոխվել է բնակության վայրը, տեղաշարժի ազատությունը, ի հայտ է եկել անվտանգության ծառայություն: Այդ ընթացքում Ընդդիմադիր լրագրողը դարձավ ընդդիմադիր քաղաքական գործիչ, իսկ պայքարի գագաթնակետը 2018թ. գարունն էր: 2018թ. մարտի 31-ին Փաշինյանը սկսեց «Իմ քայլը» քայլերթը, որի խնդիրն էր թույլ չտալ նախագահ Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ, որի ձեռքում, ըստ նոր Սահմանադրության, կենտրոնացած է երկրում իրական իշխանությունը:
Աղբյուր

Լրահոս
Սկանդալային դեպքի հետքերով:Երեքուկես տարեկան երեխային մանկապարտեզից տուն են տարել վնասված շրթունքով եւ արյունոտված հագուստներով . Պարզաբանում է տնօրենը (լուսանկարներ)
Այսօր 11:01
«124 միլիոնի փուչիկ են առնելու` պայթեցնեն, բայց չեն օգնում ինձ, որ 4 ապագա զինվոր ունեմ». քաղաքացուն Կոտայքի մարզպետարանից արձագանքում են՝ հարցն իրենց իրավասության ներքո չէ
Այսօր 10:55
Արտակարգ և սարսափելի միջադեպ:Քաշքշուկ, հայհոյանքներ. Շիրակում վարորդը երեք անչափահասի է դանակահարել
19/Ապրիլ/2019 - 21:50
Ֆրանսիայի խորհրդարանը օրենսդրական փոփոխություն է կատարել, ըստ որի «հայր» և «մայր» բառերը կփոխարինվեն «ծնող 1» և «ծնող 2» արտահայտություններով
19/Ապրիլ/2019 - 21:47
«Գայլն ու գառը» համշենահայերեն (տեսանյութ)
19/Ապրիլ/2019 - 21:10
Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, փոքրիկ Արփին ներխուժեց սենյակ. «Պապ, բա Աշոտը ե՞րբա գալու». փոքրիկ Արփին՝ հորը
19/Ապրիլ/2019 - 21:04
Գնա ու կռվիր. Վարչապետը՝ Ծառուկյանին
19/Ապրիլ/2019 - 21:02
Հովիկ Աբրահամյանը վերանորոգեց ԱԺ-ն ու իր «դուխը» մնաց ԱԺ ում.Նարինե Դիլբարյան
19/Ապրիլ/2019 - 20:08
Ինչպե՞ս կարող եք Քոչարյանի նման մարդուն նսեմացնել հանրության աչքում.նա պետք է խոսի.Ն.Մարտիրոսյան
19/Ապրիլ/2019 - 20:06
Սենսացիոն հարված. դաժան խայտառակվեցին Քոչարյանն ու իր կինը
19/Ապրիլ/2019 - 20:05
«Պա բռատսկի՝ մորթեք դրան». Ուշագրավ զարգացումներ Նորատուսցի Ալիկի մասնակցությամբ արյունոտ ռազբորկայի գործով
19/Ապրիլ/2019 - 20:01
ՀՈՊԱՐ Թռամփը Սառեցնումա - Անդրանիկ Դովլաթյան
19/Ապրիլ/2019 - 17:53
Կեցցես!!! Ինչ է սպասվում Օլիգարխներին. Հալալա Վարչապետին
19/Ապրիլ/2019 - 17:52
Ինչ է սպասվում մեր բոլոր օլիգարխներին։ Դե բռնվեք
19/Ապրիլ/2019 - 17:51
Սարսափելի և արտառոց դեպք է գրանցվել Արցախում: 18-ամյա եղբայրը անտառում սպանել է 10 տարեկան եղբորը
19/Ապրիլ/2019 - 17:44
Արտակարգ և սարսափելի դեպք Երևանի ճանապարհային ոստիկանության «գաի պլաշչադկայում». BMW X5-ը վերածվել է մոխրակույտի. օպերատիվ են գործել հրշեջներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊ...
19/Ապրիլ/2019 - 17:19
Արտակարգ դեպք Երևանում:Կրակոցներ` Երևանում. բժիշկները պայքարում են հայտնի «Դռռիկ Ալիկի» կյանքի համար
19/Ապրիլ/2019 - 17:14
Սաղ նախանձում, տրաքվում են, ըտենց էլ չկայացած մնալու են. Ծառուկյան
19/Ապրիլ/2019 - 14:49
Կոնֆլիկտ,արյունահեղություն, կրակոց ,թշնամանք,գյուղը գյուղի դեմ,թաղը ՝թաղի .այսօր սա է.Վահե Հովհաննիսյան
19/Ապրիլ/2019 - 14:42
Սարսափելի դեպք Գյումրիում:Գյումրիում անչափահասին կտրած-ծակած վերքով տեղափոխել են հիվանդանոց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19/Ապրիլ/2019 - 13:58
Նի­կոլ Փա­շի­նյա­նի սեն­սա­ցի­ոն հայ­տա­րա­րու­թյու­նը
19/Ապրիլ/2019 - 13:52
ԵՐԿՐԻՍ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԻՆՁ ԶՐՊԱՐՏՈՒՄ Է․ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ
19/Ապրիլ/2019 - 13:46
Ուշագրավ:Աշխարհի ամենածիծաղելու գովազդը Գյումրիում,դիտեք հայեր ջան
19/Ապրիլ/2019 - 12:45
Արա Հովհաննիսյանի բաց նամակը <Իմ Քայլը>>ԱԺ պատգամավոր`Հովիկ Աղազարյանին,խոսքեր ,որոնք իսկապես չպետք է անտեսել :Հայեր ջան բոլորս մեկ մարդու պես տարածում ենք
19/Ապրիլ/2019 - 12:37
Արարատի մարզում 25-ամյա աղջկա են առևանգել. armeniasputnik.am
19/Ապրիլ/2019 - 11:12
Ողջ լրահոսը
Այս թեմայով